Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Բարձր գնահաաելով արվեստում ձևի նշանակությունը, մարքս–լենինյան գե– ղագիտությունը և գրական–գեղ․ քննադա– տությունը մշտապես պայքարել են Ֆ–ի բոլոր հսարավոր դրսևորումների դեմ (էսթետիզմ, «մաքուր արվեստ», «արվեստն արվեստի համար>), ցույց տալով, որ Ֆ․ ոչ միայն! խարխլում է արվեստի սոցիալ․ ակտիվությունը, դաստիարակչական դե– րը, այլև կործանարար ազդեցություն է ունենում արվեստի գեղ․ արժեքի վրա։

ՖՈՐՄԱԼԻձՄ (տրամաբանության մեջ և մաթեմատիկայում), մաթեմատիկայի և տրամաբանության հիմնավորման հիմ– նական ուղղություններից (ինտուիցիոնիզ– մի և չոգիցիզմի հետ միասին)։ Ձևավորվել է Դ․ Հիւբերտի և նրա հետևորդների աշ– խատություններում որպես բազմություն– ների տեսության պարադոքսների հետ կապված պրոբլեմների լուծում առաջար– կող ուղղություն։ Ըստ Ֆ–ի, ակտուալ ան– վերջ բազմությունների դասական տեսու– թյան հիմնական գաղափարները կտրված են ֆիզ․ իրականությունից և բովանդակա– յին մեկնաբանություններ չունեն ֆիզ․ աշխարհում, ֆիզ․ փորձնական ստուգման ենթակա է դասական մաթեմատիկայի միայն մի մասը։ Սակայն Ֆ․ առաջարկում է պահպանել դասական մաթեմատիկան որպես հաշիվ որևէ ձեայնացված չեղվի սահմաններում, ընդ որում այդ լեզվի մի– ջոցով արտահայտված ասույթների ճըշ– մարտությունը հանգում է միայն ձևային հաշվի կանոնների պահպանմանը թեորեմ– ների ձևային ապացույցներում, իսկ ֆիզ․ իրականության հետ կապերը բնորոշում են միայն որևէ տեսության պահանջները կամ զարգացման նպատակահարմարու– թյունը։ Մաթեմատիկայի հուսալի հի– մունքների կառուցման համար էՀիւբերտը առաջարկեւ է ձևայնացնել ամբողջ մաթե– մատիկան և մետամաթեմատիկայի եղա– նակներով ապացուցել ձեայնացված մա– թեմատիկայի անհակասականությունը։

ՖՈՐՄԱԼԻՆ, ֆ ո ր մ ո լ, ւէրջնաւդեհիդի ջրային (սովորաբար 37–40%–անոց) լու– ծույթը․ պարունակում է 4–12% մեթիլ– սպիրտ (որպես կայունարար)։ Անգույն հեղուկ է, յուրահատուկ սուր հոտով։ ժտությունը՝ 1076–1111 կգ/մ^։ Երկարա– տև պահելիս (հատկապես ցուրտ պայման– ներում) պղտորվում է՝ պարամրջնալդե– հիդի առաջացման հետևանքով։ Օգտա– գործվում է որպես հականեխիչ և հոտա– զերծող միջոց։

ՖՈՐՄԱՏԻՍ բուսական (< լատ․ formatio – գոյացում), բուս, համակեցու– թյան դասակարգման միավոր, որը միա– վորում է ընդհանուր տեսակ4 էդիֆիկա– տոր ունեցող բուս, ասոցիացիաների խըմ– բերը։ Օրինակ, սովորական սոճուՖ․ միա– վորում է այն բոլոր ասոցիացիաները, որ– տեղ տիրապետող է սոճու այդ տեսակը։

ՖՈՐՄԻԱՏՆԷՐ (< լատ․ formica – մըր– ջյուն), մրջնաթթվի աղերը և էսթերները։ Ամենամեծ նշանակություն ունի նատրիու– մի ֆորմիատը՝ HCOONa, որն ստացվում է արդյունաբերության մեջ CO-ի և NaOH-ի փոխազդեցությամբ։

ՖՈՐՄՈձԱՏԻ ՆԵՂՈՒ5, տես Տայվանի նեղուց։

ՖՈՐՄՖԱԿՏՈՐ էլեկտրամագնի– սական, տարածական բաշխում ունե– ցող միկրոհամակարգի հետ էլեկտրա– մագնիսական դաշտի փոխազդեցության ամպլիւոուդը՝ կետային միկրոհամակար– գի հետ փոխազդեցության ամպլիտուդից տարբերող ֆունկցիա։ Ֆ․ բնութագրում է միկրոհամակարգի ներսում էլեկտրական լիցքի (էլեկտրական Ֆ․) կամ մագնիսա– կան մոմենտի (մագնիսական Ֆ․) տարա– ծական բաշխումը և որոշվում է միկրոհա– մակարգը կազմող մասնիկների փոխազ– դեցության տեսակով ու բնույթով։ էլեկտրամագնիսական Ֆ–ի նմանու– թյամբ որոշում են թ ու յ լ Ֆ–ն և ր ը, որոնք բնութագրում են հադրոնների կա– ռուցվածքը թույլ փոխազդեցության պրո– ցեսներում։ ի․ Ազնաուրյան

ՖՈՐՇԼԱԴ (գերմ․ Vorschlag, բառացի4 «հարվածից» առաջ), մեղեդիական զար– դարանքի տեսակ, մեղեդիի հիմնական հնչյունին (նախապես՝ տակտի հարվա– ծային մասում գտնվող հնչյունին) նախոր– դող կարճատև հնչյունը կամ այդպիսի հնչյունների խումբը, որ նրա հիմնական կառույցից դուրս է և սոսկ գարդարող նշանակություն ունի (տես Զարղհնչյուն– ներ)։ Հայ մոնոդիկ երաժշտության մեջ հաճախ գործածվել է նաև հիմնական հըն– չյունին հաջորդող գարդարող հնչյունը։

ՖՈՐՈՆԻԴՆԵՐ (Phoronidea), ծովային հատակային անողնաշարավոր կենդանի– ների դաս։ Մարմնի երկարությունը 0,6– 45 սմ է՝ ամփոփված խիտինային խողո– վակում։ Բազմաթիվ շոշափուկները տե– ղադրված են պայտաձև հիմքում, որոնց միջև գտնվում է բերանը։ Սնվում են մանր օրգանիզմներով։ Հայտնի է 23 տեսակ, որից 5-ը նաև ՍՍՀՄ–ում՝ Սև և հեռավոր– արևելյան ծովերում։

ՖՈՐՎԱԿՈՒՈՒՄ (գերմ․ Vorvakuum, < < գերմ․ vor – առաջ, առջև և վակուում), նախնական վակուում․ 1 –10~3 մմ սնդ․ ս․ (100-5-10՜1 ն/մ2) ճնշման տակ գտնվող գազի վիճակ։ Ստեղծվում է վակուումային համակարգում՝ ֆորվակուումային պոմ– պերի միջոցով։

ՖՈՐՏԱԼԵ&Ա (Fortaleza), քաղաք Բրա– զիլիայի հս–արլ–ում, Սեարա նահանգի վարչական կենտրոնը։ 1307 հզ․ բն․ (1979)։ Երկաթուղային հանգույց է, նավահան– գիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Կա տեքստիլ, սննդի, կաշվի–կոշիկի, մե– տալուրգիական արդյունաբերություն։ Հիմնադրվել է XVII դ․ սկզբին։ Ունի հա– մալսարան։

ՖՈՐՏԵ (իտալ․ forte, բառացի՝ ուժգին, < լատ․ fortis – ուժեղ, կրճատ գրվում է f), երաժշտության մեջ՝ դինամիկայի հիմնական նշումներից մեկը։ Հակադիր է էկի անոքին։ Ֆորտիսսիմո4tfortissimo (քք)՝ շատ ուժգին, մեցցոֆորտե՝ mez- zoforte (mf)v միջին ուժգնությամբ։ XIX դ․ կոմպոզիտորները օգտագործել են for– tissimo-ի ց ավելի ուժգին հնչողություններ (օրինակ, ffff Չայկովսկու «Մանֆրեդ» սիմֆոնիայի 1-ին մասում)։

ՖՈՐՏՐԱՆ [< անգլ․ for(mula) tran(s£ea- tor)– բանաձևի թարգմանիչ], ծրագրա– վորման ւեզու, որը կիրառվում է ԹՀՄ–նե– րի օգնությամբ գիտատեխնիկական խըն– դիրների լուծման աւգորիթմը նկարագրե– լու համար։ Մշակվել է 1957-ին, ԱՄՆ–ում։ Առսվել տարածված են Ֆ․–II, Ֆ․–IV, EASIC Fortran I տարբերակները և դը– րանց ընդհանրացումները։ ՖՈ ՝ՏՈՒՆՍ (լատ․ Fortuna), երջանկու– թյսն, դիպվածի ու հաջողության աստվա– ծուփն հին հռոմ․ դիցաբանության մեջ։ Նա սապես համարվել է բերքի, մայրու– թյսն, կանանց աստվածուհին։ Ֆ․ պատ– կերել է առատության եղջյուրը ձեռքին, երյ եմն գնդի կամ անիվի (ճակատագրի հարափոփոխության խորհրդանշան) վրա4 աչյ երը կապած։ Իբրև պետության հո վա– նուհի, նրա պատկերը դրոշմվել է հռոմ․ գրէթե բոլոր կայսրերի դրամներին։ Ֆ․ հա,ւախ նույնացվել է Իզիդային։

ՖՈՐՏՈՒՆԱՏՈՎ Ֆիլիպ Ֆեոդորովիչ (1848–1914), ռուս լեզվաբան, հնդեվրո– պսբան, սլավոնագետ, հնագրագետ, հըն– չյո նաբանության և շեշտաբանության մասնագետ։ Մոսկվայի համալսարանի դ–ր պրոֆ․ (1884–1902), Պետերբուրգի ԳԱ ակադ․ (1898)։ Մոսկվայի լեզվաբա– նական դպրոցի հիմնադիրը։ Զբաղվել է հին սլավ, գրչության ու գրավոր հուշար– ձանների ուսումնասիրությամբ և հրատա– րակությամբ, վարել հունարենի, հայերե– նի, գոթերենի, լիտվերենի դասընթացներ։ Աշխատությունների զգալի մասը նվիրված է հնդեվրոպ․ լեզուների հնչյունաբանու– թյանը։ Ունի հետաքրքիր դիտողություն– ներ հայերենի հոլովական վերջավորու– թյունների և բայական որոշ ձևերի ծագ– ման մասին։ Ֆ–ի հետազոտական սկըզ– բունքները և հնդեվրոպաբանական աշ– խատությունները նպաստել են հայերենի համեմատական քերականության որոշ հարցերի լուծմանը։ Երկ․ Избр․ труды, т․ 1-2, М-, 1956–57․ Գրկ․ Шахматов А․ А․, Ф․ Ф․ Фор-» тунатов․ Некролог, «Изв․ императорской АН», 1914, 6 сер․, т․ 8, № 14; Петерсон М․ Н․, Фортунатов и Московская лингвисти– ческая школа», *Уч․ зап․ МГУ», 1946, в․ 107․ ՖՈՐՈհՄ (լատ․ forum), Հին Հռոմի քա– ղաքների գլխ․ քաղաքային հրապարակը՝ շուկան և քաղ․ կյանքի կենտրոնը։ Մյու– նասրահներով երիզված և արձաններով զարդարված Ֆ–ում էին կենտրոնացած գլխ․ աստվածների՝ քաղաքի հովանա– վորների տաճարները, դատավարության և այդ նպատակների համար նախատես– ված բազիլիկները, Մենատի կամ քաղա– քային իշխանության նիստերի գումար– ման շենքերը։ Կայսերական ժամանակա– շրջանում Ֆ–ների քանակը աճել է, հռոմ․ Ֆ․ վերածվել է կայսեր զինվ․ փառքի՝ բւսրդ հորինվածքով հանդիսավոր ան– արմբլ–հուշարձանի։ Փոխաբերական իմաստով Ֆ․ նշանա– կում է հրապարակային ելույթների տեղ, կենտրոն, ներկայացուցչական լայն հա– վաք, ժողով։ ՖրՔՄՏՐՈՏ (անգլ․ foxtrot, < fox;–աղ– վես և trot – վարգ, արագ քայլ), պարա– հանդեսային պար։ Պարում են զույգե– րով։ Ձևավորվել է 1912-ին, ԱՄՆ–ում։ Առա– ջին համաշխարհային պատերազմից հե– տո լայն տարածում է գտել Եվրոպայում։ Պարաձևին հատուկ են մանր, սահուն քփյլքը, սինկոպավոր ռիթմը, հավասար շարժումները, որոնք հեշտությամբ են–