Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թարկվում են վարիացիաների։ Գոյու– թյուն ունի արագ և դանդաղ Ֆ․․։ Երա էշտ․ չափը – է։

ՖՈՖԱՆՈՎԱ Մարգարիտա Վասիլևնա (1883–1976), ռուսաստանյան հեղափոխ․ շարժման գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1917-ի ապրիլից։ Ծնւլել է ծառայողի ընտււնի– քում։ Հեղափոխ․ աշխատանք է կա– տարել Պերմում, Արխանգելսկում, Սիմ– ֆերոպոլում, Ուֆայում։ 1910-ից ապրել է Պետերբուրգում, սովորել Կանանց բււրձ– րագույն գյուղատնտ․ դասընթացներում։ 1917-ին՝ Պետրոգրադի սովետի դեպու– տատ։ Ֆ–ի բնակարանում (1938-ից այն վեր է ածվել Վ․ Ի․ էենինի հուշաթաէդա– րանի) 1917-ի հուլիսյան օրերից (ոես Հուչ/ա/ան օրեր /9/7) հետո որոշ ժամա– նակ և հոկտեմբերի^ թաքնվել է Վ Ի․ նենինը։ Ֆ․ եղել է Լենինի և ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ ՜ի կապավորներից։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո՝ Հող– ժողկոմատի կոլեգիայի անդամ։ 192‘1-ից կատարել է վարչատնտ․ աշխատս նք։ 1934-ից՝ անհատական թոշակառու։ Է՚ղել է ՍՄԿԿ XXV համագումարի պատգամա– վոր։ Վ․ Ի․ Լենինի մասին հուշերի հեղի– նակ է։ Պարգևատրվել է Լենինի և Հոկ– տեմբերյան հեղափոխության շքանշան– ներով։ ՖՏՈՐ (Fluorum), F, տարրերի պայբե– րական համակարգի II պարբերության VII խմբի տարր։ Կարգահամարը՝ 9, ատուքա– կան զանգվածը՝ 18,998403։ p-տարր է, պատկանում է հաչոգենների շարյյին, ատոմի էլեկտրոնային թաղանթների Լյա– ռուցվածքն է․ 1S22S22P5։ Բնական Ֆ․ բաղկացած է միայն 19F կայուն իզոոո– պից։ Արհեստականորեն ստացվել են ieF (T1/2<1 վրկ), 17F(Ti/a=70 վրկ), 18F (111 ր), 2°F (11,4 վրկ) և 21F (5 Հրկ) ռադիոակտիվ իզոտոպները։ Ֆ–ի միացու– թյուններից կալցիումի ֆւոորիդը՝ CsFa, մարդկությանը հայտնի է վաղուց, այն «ֆլյուոր* անվան տակ նկարագրվե է դեռևս XV դ․ վերջին, որպես մետաղաձու– լական մածուցիկ խարամները դյոււա– հոս դարձնող միջոց (այդտեղից էլ անվա– նումը՝ լատ․ fluo – հոսում եմ)։ 1771-ին «ֆլյուորը* ծծմբական թթվի հետ տաք սց– նելով Կ․ Շեեչեն ստացավ «պլավիկյան թթուն>․ Ա․ Լավուազ}ւեն այն համարոււ էր անհայտ <ֆլյուորիում» տարրի միա* ու– թյունը թթվածնի, իսկ ավելի ուշ (1810, Հ․ Դևի)՝ ջրածնի հետ։ Ֆ․ անվանումն (< հուն, cpdopog – քայքայել) umui- ջարկել է Ա․ Ամպերը (1810)։ Ազատ Ֆ․ առաջինն անջատել է ֆրանս․ քիմի![ոս Ա․ Մուասանը (1886)՝ կալիումի ֆււո– րիդ պարունակող հեղուկ ֆտորաջլ to- ծնի (անջուր) էլեկտրոլիգով։ Ֆ–ի քիմիան բուռն զարգացել է II՝ համաշխարհա; ին պատերազմի տարիներին, երբ պարզվւց, որ ատոմային զենքի համար անհրաժէշտ 235Ս իզոտոպի անջատումը բնական ուրա– նից առավել արդյունավետ է իրականււց– նել UFe-ի օգնությամբ։ Ստացվեցին Ֆ–ի և նրա միացությունների նկատմամբ կա– յուն օրգ․ միացություններ։ Ֆ․ երկրա– կեղևում տարածված տարր է (տարածվա– ծությամբ տասներկուերորդը), կազմւււմ է նրա զանգվածի 6,25-10՜2% ։ Հայտնի են ֆտորիդային 35 միներալներ, որոն– ցից ամենատարածվածները ֆլյուորիտը, կրիոլիտը և ֆտորապատիտն են։ Զգա– լի քանակով Ֆ․ են պարունակում ապա– աիաները՝ և ֆոսֆորիտները։ Ֆ․ կեն– սաբանորեն ակտիվ միկրոտարր է, պա– րունակվում է բուս, և կենդան, օրգա– նիզմներում։ Նրա կենսբ․ դերը վատ է ուսումնասիրված, պարզված է նրա նշա– նակությունը միայն ոսկրային հյուսվածք– ների համար։ Կենդանի օրգանիզմներում գտնվում է անօրգ․ միացությունների ձևով, հատկապես ոսկրերում (100–300 մգ/կգ) և ատամներում։ Ֆ․ մարդու և կենդանի– ների օրգանիզմ է ներմուծվում հիմնակա– նում խմելու ջրի հետ (այն պետք է պարու– նակի 1 –1,5 մգհ Ֆ․)։ Ֆ–ի անբավարարու– թյան դեպքում առաջանում է ատամների փտում, ավելցուկի դեպքում՝ ֆլյուորոզ։ Ֆ․ խիստ թունավոր է։ Ֆ․ պարունակող պատրաստուկներն ՛օգտագործվում են որ– պես հակաուռուցքային նեյրոլեպտիկ, հա– կաընկճումային և նարկոտիկ միջոցներ։ Բնականոն պայմաններում (0°C, 0,1 ՄՆխ2) Ֆ․ սուր հոտով, բաց դեղնավուն գազ է, խտությունը՝ 1,693 կգ/մ*։ Բաղկա– ցած է երկատոմանի մոլեկուլներից՝ F2, որոնց դիսոցման էներգիան 155^=4 կշոուչ/մու է։ Քիմիապես չափազանց ակտիվ և ռեակցիոնունակ տարր է, բնո– րոշ ոչ մետաղ։ Միացություններում ցու– ցաբերում է –1 օքսիդացման աստի– ճան։ Ամենաէլեկտրաբացասական տարրն է, ունի էլեկտրոնային մեծ խնամակցու– թյուն՝ 3,62 ԷՎ և իոնացման էներգիա՝ 17,418 ԷՎ։ Միանում է քիմ․ բոլոր տարրե– րի հետ (բացառությամբ He, Ne և Ar)՝ առաջացնելով կայուն քիմ․ կապեր։ Ֆտո– րացման ռեակցիաները էքսոթերմիկ են և հաճախ ընթանում են բոցավառմամբ կամ պայթյունով։ Ջրածինը Ֆ–ում ինքնա– բոցավառվում է, խառնուրդը պայթում է մթության մեջ անգամ առանց տաքացնե– լու․ ստացվում է ֆտորաջրածին, որի ջրա– յին լուծույթը կոչվում է ֆտորաջրածնական թթու։ Թթվածնի և ազոտի հետ Ֆ․ միա– նում է էլեկտրական պարպումների ազ– դեցությամբ՝ առաջացնելով ֆտորիդներ։ Թթվածնի ֆտորիդները՝ OF2, 02F2, 03F3 ևն, թունավոր են, ուժեղ օքսիդիչներ՝ օք– սիդացնում են անգամ ջուրը և հալոգեն– ները։ Նրանցից համեմատաբար կայուն է երկֆտորիդը՝ OF2, որը բնորոշ հոտով, անգույն գազ է։ Ազոտի ֆտորիդները՝ NF3, N2F4 (անգույն գազեր), ավելի կա– յուն են, քայքայվում են տաքացնելիս, օքսիդիչներ են։ Մյուս հալոգենների հետ Ֆ․ միանում է ջերմություն անջատելով՝ ստացվում են միջհալոգենային միացու– թյուններ (ֆտորիդներ), որոնք ուժեղ օք– սիդներ են։ Քլորի հետ Ֆ․ առաջացնում է C1F և C1F3 (200–250°Շ–ում)։ Ցոդը և բրոմը բոցավառվում են Ֆ–ի մթնոլոր– տում, ստացվում են BrF, BrF3, BrFs, IF, IFs և IF7։ Ֆ․ անմիջականորեն միանում է կրիպտոնի, քսենոնի և ոադոնի հետ, առաջացնելով ֆտորիդներ՝ XeF4, XeFe, K2F2, RnF2 ևն։ Հալկոգենների ֆտորիդ– ներից գործնական նշանակություն ունի միայն ծծմբի վեցֆտորիդը՝ SFe, որն օգտագործվում է որպես գազային դիէլեկ– տրիկ և աշխատանքային մարմին քիմ․ գազային լազերներում։ Մետաղների ֆտորիդները իոնական կառուցվածքով բյուրեղական նյութեր են, ֆտորաջրած– նական թթվի աղերը։ Ֆ․ շատ եռանդուն փոխազդում է ջրի, հիդրօքսիդների աղե– րի, ածխաջրածինների և բազմաթիվ այլ նյութերի հետ։ Ֆ–ի ստացման հիմնական հումքը ֆլյուորիտն է (մասամբ նաե՝ ապատիտները և ֆոսֆորիտները)։ Նախ ստանում են HF, ապա՝ KF-HF* որի հա– լույթը HF-ով հարստացնելուց հետո (մին– չև 40–41% HF) ենթարկում են էլեկտրո– լիզի (95–100°C, 9–11 վ)։ ^րաֆիտե անոդի վրա ստացված Ֆ․ անջատում են սառեցնելով և նատրիումի ֆտորիդով կլանելով։ Ֆ․ պահում են նիկելե (նաև մոնել մետաղե), պղնձե, ալյումինե, չժան– գոտվող պողպատե անոթներուս՝ ճնշման տակ, կամ հեղուկ ազոտի ջերմաստիճա– նում՝ որպես հեղուկ։ Ֆ․ օգտագործվում է UFe, C1F2, SFe ևն ստանալով, UFe-ը՝ ուրանի իզոտոպներն իրարից բաժանելու համար, C1F3, WFe, SFe, BrFs-ո՝ ևն որ– պես ֆտորացնող միջոցներ, իսկ SFe-ը՝ նաև էլեկտրատեխ․ արդյունաբերության մեջ։ Հեղուկ Ֆ․ հրթիռային վառելանյու– թի օքսիդիչ է։ Լայն կիրառում ունեն ֆտորաջրածինը, ալյումինի ֆտորիդը, սի– լիցիումի ֆտորիդը ևն։ Ֆ–ի թույլատրելի առավելագույն քանակությունն օդում 0,15 մգ/մ3 է։ Լա ԳրիգորյաԱ

ՖՏՈՐԱՊ ԼԱՍ ՏՆԵՐ, ֆտորլոններ, ֆտոր պարունակող պչասամասսաների տեխ․ անվանումը ՄՍՀՄ–ում։ էթիլենի ֆտորածանցյալների հոմոպոլիմերներն ու ֆտոր պարունակող այլ օլեֆինների հետ նրանց համապոլիմերներն են։ Առավել կարևոր են պոլիքառաֆտորէթիլենն ու պոլիեռֆտորքլորէթիլենը, որոկք ունեն բարձր քիմ․, ջերմա–, ցրտա– ն մթնոլոր– տակայունություն, արժեքավոր ֆիզիկ, հատկություններ։ Սպիտակ, ^յուրեղա– կաև ամուր նյութեր են։Պոլիքառա– ֆտորէթիլեն (–CF2^CF2–)ո, մոլ․ զանգվածը՝ 5 • 10Տ–2• 10е, խտությու– նը՝ ~2200 Կգ1մ« (20°С)։ Կայուն է ուժեղ օքսիդիչների, վերականգնիչների, թթու– ների, հիմքերի, օրգ․ լուծիչների նկատ– մամբ։ Չափերն ու ձևը չի փոխում ջրում, հեղուկ վառելանյութերում և յուղերում։ Ֆիգիոլոգիապես իներտ է։ Որոշակի էլաստիկությունը պահպանում է մինչև –269°Cսառեցնելիս։ Հալվելիս (327°С) դառնում է թափանցիկ, քայքայվում է 415°Օում։ Կազմում է Ֆ–ի համաշխարհա– յին արտադրանքի շուրջ 85%–ը։ Պ ո լ ի– եռֆտորքլորէթիլեն (–CF2– –CFC1–)ո, մոլ․ զանգվածը՝ [ 56000– 360000, խտությունը՝ 2090–2Ц0 կգ/մ* (25°C)։ Աշխատանքային ջերմաստիճանա– յին տիրույթը՝ –196-f-190°C։ Ֆ․ ստանում են ռադիկալային պոլիմերմամբ, վերամը– շակում՝ ջերմապլաստների համար ընդուն– ված եղանակներով։ Ֆ․ օգտագործվում են էլեկտրա– և ռադիոտեխնիկայում, ավիա– ցիոն, հրթիռային տեխնիկայում, մեքենա– շինության, քիմ․ և ատոմային արդյունա– բերության, բժշկության մեջ ևն։ ՄՍՀՄ–ում պոլիքառաֆտորէթիլենը թողարկվում է ֆտորլոն–4, պոլիեռաֆտորքլորէթիլենը՝ ֆտորլոն–3, ԱՄն–ում՝ համապատասխա–