Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գյուղատնտեսական հիմնակ ան կ ուլտ արաների ցանքա– տարածությունը և համախառն բերքը Գյուղատնտ․ հիմնա– կան կուլտուրաները Ցանքատարածությունը (հզ․ հա) Բերքը (հզ․ ա) 1953–57* 1974 1984 1953–57* 1974 1984 Ցորեն 4135 4140 5092 9335 19100 32074 Գարի 2283 2712 2118 6405 9972 11482 Վարսակ ՂՈՂ 666 430 4604 2059 1469 Եգիպտացորեն 500 1907 1734 1212 8885 10200 Շաքարի ճակնդեղ 344 504 492 11461 21932 26500 Կարտոֆիլ 1040 318 205 16052 7592 5900 1 տարվա միջինը Ձկնորսության գլխ․ շրջանը Ատլանա– յան օվկիանոսն է։ Զարգացած է ոստրեի արդյունագործությունը (տարեկան մոտ 100 հզ․ ա)։ Տրանսպորտը։ հաղորդակցության ցանցի խտությամբ, բեոների և ուղևորների փոխադրմամբ Ֆ․ կապիտ․ զարգացած երկրների մեջ գրավում է առաջատար տեղերից մեկը։ 1984-ին երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությունը կազմել է 60,2 մլրդ, ավտոմոբիլային տրանսպորտինը՝ 88,1 մլրդ, ներքին ջրա– յին տրանսպորտինը՝ 8,7 մլրդ ա կէէ։ Եր– կաթուղիների երկարությունը 34 հզ․ կէք է (որից 1/3-ը էլեկտրիֆիկացված)։ Ավտո– ճանապարհների երկարությունը ավելի քան 1,5 մլն կւէ է։ Կարևոր նշանակություն ունի ներքին ջրային տրանսպորտը (Սա– վա, Մոգել, Հռենոս, Ռոն գետերի և նը– րանց ջրանցքների վրա)։ Գետային նա– վահանգիստներն նն Փարիզը, Ստրաս– բուրը, Ռուանը, նիլը, ծովային նավա– հանգիստներ՝ Մարսելը և Հէսվրը՝ Դյուն– կերկ, Նանտ, Բորդո, Ռուան, Կալե, Բա– լոն արբանյակներով։ Գլխ․ օդանավակա– յանները Փարիզում են (Բուրժե, Օռլի, Շարլ դը Գոլ)։ Արտաքին տնտեսական կապերը։ Հա– մաշխարհային շուկայում նշանակալի դեր է պատկանում Ֆ–ին՝ մեքենաների, սար– քավորումների, տրանսպորտային միջոց– ների, գյուղատնտ․ և պարենային ապ– րանքների, թեթև և քիմ․ արդյունաբերու– թյան արտադրանքի արտահանությամբ։ Ներմուծում է մեքենաներ և սարքավո– րումներ, վառելիքաէներգետիկ սպառո– ղական ապրանքներ։ Արտաքին առևտր․ շրջանառության մոտ կեսը բաժին է ընկ– նում Եվրոպ․ տնտ․ խորհրդի երկրներին (46,6% արտահանություն, 51,7% ներ– մուծում, 1983)։ Առևտր․ գլխավոր գործ– ընկերներն են ԳՖՀ (14,8% և 17,5%), ԱՄՆ (5,8% և 7,9%), նավթարդյունահա– նող կազմակերպությունները (9,2% և 13%)։ Մոցիալիստ․ երկրներին բաժին է ընկնում արտահանության 3,4%-ը, ներ– մուծման՝ 3,9%-ը (1983)։ Ֆ․ միջազգային տուրիզմի գլխավոր շրջաններից Է։ 1984-ին Ֆ․ են այցելել 27,3 մլն արտասահմանյան տուրիստներ։ 1982-ին տուրիզմից վալյու– տային եկամուտը կազմել է 1,2 մլրդ ֆը– րանկ։ Դրամական միավորը ֆրանկն Է։ 100 ֆրանկը = 10 ո․ 03 կոպ․ (1 օգոստոս, 1986)։ Տնտեսական շրջանները։ Փարիզի․ Ֆ–ի առաջատար շրջանն Է։ Զարգացած է մշակող արդյունաբերությունը, գյուղա– տնտեսությունը, տրանսպորտի խիտ ցան– ցը։ Մեծ Փարիզի արդյունաբերությունը տալիս է Ֆ–ի արդ․ արտադրանքի 1/4-ից ավելին։ Արդյունաբերության մյոա խո– շոր կենտրոններն են Ռուանը և Հավրը։ Հյուսիսային, ինդուստրիալ հին շրջան Է՝ բազմակողմանի կառուցվածքով։ Երկրում առաջատար տեղ է գրավում տեքստիլ արդյունաբերության արտա– դրանքի, տեքստիլ մեքենաշինության, արդյունաբերության համար սարքավո– րումների, թուջի և պողպատի ձուլման, ածխի արդյունահանմաև, թաղանթանյու– թի, թղթի, սննդհամի արդյունաբերության արտադրությամբ։ Արդ․ խոշոր կենտրոն– ներն են Լիլը, Ռուբեն, Տուրկուենը, Դյուն– կերքը, Վալանսիենը, Դուեն, Դելենը։ Արևելյան․ մետալուրգիական շրջան Է, Ֆ–ի մետալուրգիական գլխ․ բա– զան (Լոթէսրինգիա), բամբակե գործված– քեղենի արդյունաբերության հիմնական շրջանը (Էլզէսս, Վոգեզներ), թղթի և Փայ– տանյութի խոշոր մատակարարողը (Վո– գեզներ)։ Զարգացած է ավտոմոբիլաշի– նությունը, ժամացույցների, ճշգրիտ մե– խանիկական իրերի արտադրությունը։ Շրջանի խոշոր քաղաքներն են Մտրաս– բուրը (Էլզասի մայրաքաղաքը, նավա– հանգիստն ու արդ․ կենտրոնը Հոենոսի վրա), Նանսին, Մյուլուզը, Բելֆորը։