Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/708

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ոուցվածքում աեդի են ունեցել էական տե– ղաշարժեր, բարձրացել է գիաաաեխ․ պրո– ցեսի հեռանկարային ուղղությունների հեա կապված ճյուղային ծանր ինդուստ– րիայի բաժինը՝ մեքենաշինությունը (այդ թվում էլեկտրոնիկան, էլեկտրաէներգե– տիկան), քիմ․ և ռետինատեխ․ արդյունա– բերությունը։ էներգետիկան չի ապահովում երկրի պահանջարկը սեփական ռեսուրսներով։ Քարածխի արդյունաբերությունը կենտ– րոնացած է Լոթարինգիայի, Հյուսիսա– յին, Լուարի, Աեենի և Բուրգունդիայի ած– խավագաններում։ Պինդ վառելիքի մի մասը ներմուծվում է։ Երկրում օգտագործ– վող նավթը համարյա ամբողջությամբ ներմուծվում է։ Նավթի քիչ քանակություն (2,4 մլն ա) արդյունահանվում է Պարան– տիս քաղաքի մոտակայքում։ Նավթավե– րամշակման գործարանները գտնվում են Սենի գետաբերանում և Մարսելի շրջա– նում։ Հում նավթի մի մասը Հարավ–եվրո– պական խողովակաշարով (Սարսել– Լիոն–Ստրասբուր–Կարլսրուե) առաք– վում է ԳՖՀ, նավթամթերքների մի մասը՝ Աֆրիկայի և Արմ․ Եվրոպայի երկրներ։ Բնական գազի արդյունահանությունը կենտրոնացած է Լակի հանքերի շրջա– նում, Գասկոնիայում։ Օգտագործվող գա– զի կեսից ավելին ներմուծվում է Ալժիրից, Նիդերլանդներից ու ՍՍՀՄ–ից։ Երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ կեսը տալիս են ԱԷԿ–ները, մոտ 1/4-ը՝ հէկերը, 1/4-ից ավելին՝ ջէկերը։ Ի^ոշոր ջէկերը գտնվում են ածխավազանների շրջանում, մեծ քաղաքներում, ծովային նավահանգիստներում, հէկերը՝ Ռոնի U նրա վտակների վրա, Կենտրոնական ֆրանսիական զանգվածում՝ Հռենոսի վրա։ Ատոմային արդյունաբերությունն ունի իր սեփական հումքային բազան (1980-ին ստացվել է 2,6 հզ․ ա ուրանի խտանյութ)։ Մետաղային ուրան և պլու– տոնիում արտադրող հիմնական գործա– րանները գտնվում են Պիեռլատում, Մար– կուլում և Փարիզի մոտակայքում (Լը Բուշե)։ Արդյունահանում են երկաթի հան– քանյութ (գլխավոր շրջանը՝ Լոթարին– գիա), բոքսիտներ, կապար, ցինկ, վոլֆ– րամ, ոսկի, կալիումական աղ, ծծումբ, քարաղ, բարիում, տալկ, կաոլին, ֆլյուո– րիտ, ասբեստ են։ Մշակող արդյունաբերության ճյուղե– րից մեծ զարգացում է ստացել սև և գու– նավոր մետալուրգիան։ Այդ ճյուղերը մա– սամբ աշխատում են տեղական հումքով, սակայն առավել որակով երկաթի և մի շարք գունավոր մետաղների հանքանյու– թի մի մասը -ներմուծվում է ոչ եվրոպա– կան երկրներից։ Սև մետալուրգիայի գըլ– խավոր շրջաններն են Լոթարինգիան, Հյուսիսայինը։ Լեռնային շրջաններում (Սավոյում, Պիրենեյներում, Կենտրոնա– կան ֆրանսիական զանգվածում) հէկերի բազայի վրա զարգացած է էլեկտրամետա– լուրգիան, որակյալ պողպատի արտադրու– թյունը (Սենտ էտիեն, Իժին, Լը Կրյոզո), ալյումինի, պղնձի (Լը Պալում), կապարի (Նուայել Դոդոյում և Լիոնում), ցինկի (Նուայել Գոդոյում և Վիվենում), նիկելի (Հավրում), կոբալտի, վոլֆրամի ձուլու– մը ևն։ Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակնե– րի արտադրությունը Արտադրանքի տեսակը 1937 1950 1970 1984 էլեկտրաէներգիա, մլրդ կվւո․ժ 21,1 34,6 146,8 309,7 Քարածուխ,մլն ա 44,3 50,8 37,4 16,7 Նավթ, մլն w 0,1 0,1 2,3 2,4 Նավթավերամշակում, մլն m 6,2 14,5 102,5 76,6 Բնական գազ, մլրդ մ3 – 0,2 10,0 6,3 Երկաթի հանքանյութ, մլն т 37,8 30,0 57,4 14,8 Բոքսիտներ, մլն ա 0,7 0,8 3,0 1,7 Թուշ, մլն т 7,9 7,8 19,2 14,7 Պողպատ, մլն հո 7,9 8,7 23,8 19,0 Ալյումին (առաշնային), հզ․ т 35 61 381 343,5 Ավտոմոբիլներ, հզ․ հատ 201 358 2750 3336,4 այդ թվում՝ մարդատար, հզ․ հատ 177 258 2458 2910,2 Տրակտորներ, հզ․ հատ 1,8* 14,2 68,8 36,0 Նավեր (ջրարկված), հզ․ բրուտտո ռեգիստրային т 27 181 960 221,4 Սուպերֆոսֆատ, հզ․ т 1335 1650* 1220 661,2 Ծծմբական թթու, հզ․ т 1272 1215 3682 4527,1 Պլաստմասսաներ, հզ․ иг 10* 347 1520 3704,5 Ցեմենտ, հզ․ ա4,3 7,4 28,9 22,9 Բամբակե գործվածքներ, հզ․ ա 183* 192 197 146,8 Բրդե գործվածքներ, հզ, w 79,8 80 63,7 45,9 1 1938, 2 1951 Մեքենաշինությունը մշակող արդյունա– բերության կարևոր ճյուղն է։ Արդ․ արտա– դրության կաոուցվածքում և արտահանու– թյունում նրա տեսակարար կշիոն առա– վել բարձր է։ Հատկապես զարգացած է տրանսպորտային և ընդհանուր մեքենա– շինությունը։ Ավտոմոբիլաշինության գըլ– խավոր կենտրոններն են Փարիզը, Սոշո Մոնբելյարը, Լիոնը։ Կապիտ․ երկրների մեշ առաջատար տեղ է գրավում ավիա– հրթիռաշինությունը, արտադրում է ռազմ, և քաղաքացիական ինքնաթիռներ, այդ թվում գերձայնային «կոնկորդ» ուղղաթիռ– ներ, շարժիչներ, հրթիռային և տիեզերա– կան բազմազան տեխնիկա (կենտրոն– ներն են՝ Փարիզ, Թուլուզ, Բորդո)։ Տրանս– պորտային մեքենաշինության հնագույն ճյուղը նավաշինությունն է (Նանտ, Դյուն– կերկ, Սարսել)։ Տրանսպորտային մեքե– նաշինությունում կարևոր դեր ունեն հաս– տոցաշինությունը, էլեկտրատեխ․ և էլեկ– տրոնային արդյունաբերությունը, հիմնա– կան կենտրոններն են Փարիզը (ձեռնար– կությունների կեսից ավելին), Հյուսիսա– յին և Լիոնի շրջանները։ Քիմ․ արդյունաբերության մեջ արագ աճում է նավթաքիմ․ մթերքների, պլաստ– մասսաների, քիմ․ մանրաթելի, սինթե– տիկ ձյութերի, սինթետիկ լվացող միջոց– ների արտադրության տեսակարար կշիռը։ Թեթև արդյունաբերությունը աչքի է ընկնում արտադրության նշանակալի ծա– վալով և բարդ տեսականու կառուցված– քով։ Նրանում կարևոր տեղ է գրավում տեքստիլ արդյունաբերությունը, որը գե– րազանցապես վերամշակում է ներմուծվող հումքը և արտահանում։ Տեքստիլ արդյու– նաբերության հիմնական կենտրոններն են Փարիզը, Լիոնը, Թրուան։ Պատրաս– տի հագուստեղենի և գալանտերեայի ար– տադրության գլխավոր կենտրոնը Փա– րիզն է։ Կաշվի–կոշիկի արտադրությամբ Ֆ․ աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը (տարեկան թողարկում է ավելի քան 200 մլն զույգ)։ Ֆ–ի արդ․ կառուցվածքում բարձր տե– սակարար կշիռ ունի սննդի արդյունաբե– րությունը, որը ներկայացված է բազմա– թիվ ճյուղերով (ալրաղաց, մսի, կաթի, պահածոների, շաքարի արտադրություն ևն)։ Կարևոր տեղ է գրավում գինեգոր– ծությունը։ ժիրոնդի, Շամպայն, Բուր– գունդի գինիները, կոնյակներն ու լիկյոր– ները համաշխարհային ճանաչում ունեն։ Գյուղատնտեսությունը։ Ֆ–ի տնտեսու– թյան մեջ զբաղված է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 8%-ը։ Գյուղա– տնտ․ հողահանդակները զբաղեցնում են տարածքի 31,5%-ը, արոտավայրերն ու խոտհարքները՝ 23% , պտղատու և խաղո– ղի այգիները՝ 2,6%, անտառները՝ 26,6%։ Առաջատար տեղ ունի մսակաթնաւոու անասնապահությունը, որը կազմում է գյուղատնտ․ արտադրանքի ինքնարժեքի մոտ 2/3-ը։ Զարգացած է խոշոր եղջերա– վոր (23,6 մլն, 1984) անասնապահությու– նը (երկրի հս–արմ և լեռնային շրջաննե– րում), խոզաբուծությունը (11,4 մլն, Բրե– տանում, էլզասում, հս․ և հվ–արմ․ շրջան– ներում), ոչխարաբուծությունը (12,3 մլն, Կենտր․ ֆրանս․ զանգվածի հվ․, Պիրե– նեյների արլ․ և Ալպերի հվ․ շրջաններում)։ Ֆ․ յուղի (տարեկան ավելի քան 550 հզ․ ա), մսի (5-6 մլն ա), կաթի և կաթնամթերքի (ավելի քան 30 մլն ա) արտադրությամբ աշխարհում գրավում է առաջատար տե– ղերից մեկը։ Բուսաբուծության մեջ գերիշ– խում է հացահատիկային կուլտուրաների մշակությունը։ Ռոնի հովտում զբաղվում են բրնձի, Հս․ ֆրանս․ դաշտավայրի նա– խալեռնային շրջաններում՝ շաքարի ճա– կընդեղի մշակությամբ։ Ամենուր աճեցնում են կարտոֆիլ։ Կա– րևոր նշանակություն ունի խաղողագոր– ծությունը (բերքահավաքով առաջին տեղը աշխարհում), որը տարածված է Լանգեդոկ, Շամպայն, Բուրգունդիա, Տուրեն, Գաս– կոն նահանգներում, Բորդոյի շրջանում։ Հվ․ շրջաններում զբաղվում են այգեգոր– ծությամբ (խնձոր, տանձ, դեղձ, ցիարու– սայիննե ր)։