Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏՐԱԼ (< անգլ․ trawl), 1․ ձկնորսա կան, կոնաձև ցանցավոր քամիչով ձկնորսական գործիք, որը ջրում բուքսիրվում է հատուկ նավով՝ տրաոզերով։ Տ–ները լինում են հատակային, մերձ հատակային, տարախորքային և մակերեվութային։ 2․ Հիդրոգրաֆիական, որոշակի խորության վրա ստորջրյա արգելքները հայտնաբերելու սարք։ Տ–ի՝ արգելքին դիպչելու դեպքում աշխատում է ավտոմատ մեխանիզմը, որի օգնությամբ արգելքի վերևում հարմարեցվում է նշաձողը։ 3․ Ռազմական գործում, տրալակիր նավերի և ուղղաթիռ ների հարմարանք, որը ծառայում է ականները հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Ըստ տակտիկական նշանակման տարբերում են Տ–փնտրիչներ, Տ–պարպիչներ և Տ–կործանիչներ, ըստ կրող օբյեկտի տիպի՝ նավային և ավիացիոն, ըստ ականների վրա ներգործելու եղանակի՝ կոնտակտային և ոչ կոնտակտային Տ–ներ։ Տանկային Տ․՝ տանկի կախովի սարքավորում է, որի օգնությամբ տանկն ինքնուրույն հաղթահարում է հակատանկային ականային դաշտերը:

ՏՐԱԽԵԱ, տես Շնչափող։

ՏՐԱԽԵԱՆԵՐ, ցամաքային հոդվածոտանիների շնչառական օրգանները։ Ունեն օդատար խողովակների ձև․ արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում են շնչանցքերի (ստիգմաներ) միջոցով։ Տ–ի պատերը ծածկված են խիտինի բարակ շերտով։ Միջատների և սոլպուգների Տ–ի բարակ ճյուղավորումները՝ տրախ և ոլն և րը, տարածված են ամբողջ մարմնով և նույնիսկ թափանցում են որոշ բջիջների մեջ։ Այսպիսով, թթվածինը անմիջականորեն հասնում է օրգանիզմ և գազափոխանակությունը տեղի է ունենում առանց արյունատար համակարգի մասնակցության։ Տ–ի զարգացած համակարգ ունեցող բազմաթիվ հոդվածոտանիներ կատարում են շնչառական շարժումներ։ Ավելի պարզ կառուցվածք ունեցող բազմոտանիների և միջատների մարմնի համարյա բոլոր հատվածներն ունեն Տ–ի փնջերի և շնչանցքերի մեկական զույգ։ Տ–ով են շնչում նաև բազմաթիվ սարդակերպեր, որոնց, ինչպես նաև ցամաքային հոդվածոտանիների տարբեր խմբերի Տ․ էվոլյուցիայի պրոցեսում առաջացել են անկախ ճանապարհներով, այսինքն հոմոլոգ չեն։ Պարզունակ Տ․ ունեն նաև որոշ նեպուկներ։

ՏՐԱԽԵԻԴՆԵՐ, բույսերի մեռած, փայտա ցած բջիջներ, ծառայում են ջրի տեղա փոխման համար։ Բնորոշ են համարյա բոլոր բարձրակարգ բույսերի քսիլեմին (բնափայտ), բացառությամբ որոշ ծած կասերմերի (հացազգիներ, բոշխեր ևն), որոնց ջրատար ֆունկցիաները կատա րում են անոթները կամ տրախեաները։ Լայնական կտրվածքում Տ․ սովորաբար բազմանկյուն են, պատերը օղակաձև, գալարաձև, սանդղաձև հաստացումներով կամ եզրապատված ծակոտիներով։ Տ–ի երկարությունը մմ–ի մասերից մինչև 10 մմ է (ագավա)։ էվոլյուցիայի պրոցեսում Տ–ից առաջացել են անոթները, թելաձև Տ․ և մասնագիտացված մեխանիկական տարրերը՝ լիբրիֆորմը։

ՏՐԱԽԻԱՆԴԵԶԻՏ, անքվարց պորֆիրային ապար, որի մեջ պորֆիրային անջատումները պատկանում են հիմքային անդեզինին, լաբրադորին կամ նույնիսկ բիտովնիտին, բիոտիտին, դիոպսիդին։ Հիմնական զանգվածը լրիվ բյուրեղային է և բաղկացած պլագիոկլազից (սովորաբար օլիգոկլազից) ու կալիումական դաշտային սպաթից։ Տ․ միջանկյալ դիրք է գրավում տրախիտի և անդեզիտի միջև։ ՏՐԱԽԻՏ (< հուն, xpaxvc, – խորդուբորդ), կայնոտիպ էֆուզիվ, սովորաբար պորֆիրային ապար։ Պարունակում է ալկալային դաշտային սպաթներ, երբեմն միջին կազմի պլագիոկլազի և մեկ կամ ավելի գունավոր միներալների (հաճախ բիոտիտ և ավգիտ) հետ միասին։ Մեծ մասամբ ունի տրախիտային ստրուկտուրա, որը բնութագրվում է դաշտային սպաթի փոխզուգահեռ տեղադրված միկրոլիթներով, որոնց միջև հրաբխային ապակին բացակայում է կամ շատ քիչ է։ Սիենիտի էֆուզիվ նմանակն է։ Ապարը շոշափելիս խորդուբորդ է, անհարթ։ Հանդիպում է Կովկասում, արտասահմանում՝ Իտալիայում, Ֆրանսիայում: ՏՐԱԽՈՄԱ (հուն, храхсоца, < xpaxvc, – անհարթ), եգիպտական օֆթալմիա, աչքի լորձաթաղանթի քրոնիկա կան վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է աչքի շաղկապենու բորբոքային հաստացմամբ և սպիական հյուսվածքի առաջացմամբ։ Հարուցիչը պատկանում է ատիպիկ վիրուսների (խլամիդիաներ) խմբին, որը գրավում է միջանկյալ տեղ տիպիկ վիրուսների և ռիկետսիաների միջև։ Հիվանդությունը հիվանդ աչքից առողջին է փոխանցվում արտաթորանք ներով (թարախ, լորձ, արցունք)՝ կեղտոտված ձեռքերի, թաշկինակի, երեսսրբիչի և այլ առարկաների, ինչպես նաև ճանճերի միջոցով։ Տ–ի գաղտնի շրջանը 7–14 օր է։ Սովորաբար ախտահարվում է աչքը։ Տ․ ընթանում է կլինիկական 4 շրջաններով, որոնք տևում են մի քանի ամսից մինչև տասնյակ տարիներ։tItշրջանին բնորոշ է լորձաթաղանթի ինֆիլտրացիան, պտկիկավոր գերաճը և ֆոլիկուլների առաջացումը։ II շրջանում (հիվանդության բուռն շրջան) վերոհիշյալ ախտանշաններն ավելի են զարգանում, հասունացած ֆոլիկուլներն սկսում են քայքայվել, դրանց տեղում հայտնվում են սպիներ։ Կոպաճառների ուժեղ ինֆիլտրացիայի պատճառով կոպերը հաստանում են, ծանրանում, կախվում են և դեմքին տալիս քնկոտ արտահայտություն։ III շրջանում գերակշռում են սպիացման պրոցեսները, որոնց հետ կապված առաջանում են մի շարք բարդություններ․ կոպեզրերի ներշրջում (էնտրոպիոն), թարթիչների անկանոն աճ (տրիխիազ), կոպերի և ակնագնդի լորձաթաղանթի կպումներ, արցունքագեղձերի ծորանների սպիացումներ, աչքերի առաջային հատվածի չորացում, արցունքապարկի բորբոքումներ ևն։ IV շրջանում հիվանդության յուրահատուկ ախտանշաններից մնում են միայն սպիներն ու բարդությունները։ Այս շրջանում հիվանդն արդեն վարակիչ չէ շրջապատի համար, բայց 6 ամիս պետք է գտնվի հսկողության տակ։ I, II և III շրջաններում Տ․ կարող է տարածվել նաև աչքի եղջերաթաղանթի վրա; Եղջերաթաղանթի ընդգրկումը պրոցեսի մեջ բավականին ծանրացնում է հիվանդի վիճակը, քանի որ եղջերաթաղանթը կարող է խոցոտվել, բարդանալ երկրորդային ինֆեկցիայով, իսկ առողջացումից հետո ամենաբարենպաստ դեպքում եղջերաթաղանթը պղտորվում է, դառնում անհարթ, որից հիվանդի տեսողությունն զգալի նվազում է։ Բուժումը․ սուլֆանիլամիդներ, տետրացիկլինի խմբի անտիբիոտիկներ, ֆերմենտներ (լիդազ), բարդությունների դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։ Կանխարգելումը․ հիվանդների վաղ հայտնաբերում, կանոնավոր բուժում, սանլուսավորչական միջոցառումներ բնակչության շրջանում։ Տ․ տարածված է աշխարհի շատ երկրներում (հիմնականում Ասիայում և Աֆրիկայում)։ ՄՄՀՄ–ում, որպես մասսայական հիվանդություն, վերացվել է։ Ներկայումս առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Տ–ով հիվանդների թիվը կազմում է մոտ 400 մլն, Տ–ից կուրացածներինը՝ 80 մլն։ 1947-ին ՀՄՄՀ առողջապահության մի նիստրությանը կից կազմակերպվեց աչքի հիվանդությունների կենտրոն, որին ակտիվ օգնություն էր ցույց տալիս աչքի հիվանդությունների կլինիկան։ 60-ական թթ․ ՀՄՄՀ–ում Տ․ վերացավ։ Այդ գործին նպաստեցին Հ․ Ցիցիկյանի, Բ․ Մելիքմուսյանի, Ե․ Մեսրոպյանի, Ե․ Բլավացկայայի աշխատանքները։ Մ․ Մուրադյան

ՏՐԱԽՏԻԿ, Դրախաիկ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 27 կմ հս․։ Միավորված է Մեծ Թաղլարի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապիբաժանմունք, մանկապարտեզ։ Տ–ում և նրա շրջակայքում պահպանվել են Գրիգոր Նարեկացի եկեղեցին (XIII դ․), Նռնեգա (XIV դ․), Կախան (XII դ․) վանքերը, Որվան քարանձավը (հին քարեդար), Հին Տ․ բնակատեղին (XVII դ․)։

ՏՐԱԿԱՅ, քաղաք, Լիտվ․ ՄԱՀ համանուն շրջանի կենտրոնը։ Տեղադրված է Տրակայի լճերի շրջակայքում, Վիլնյուսից 28 կմ արմ․։ Հայտնի է 1341-ից։ XIV-XV դդ․ եղել է Լիտվական մեծ իշխանության քաղաքական նշանակալի կենտրոն և նրա մեծ իշխանների, մասնավորապես, Վիտովտի նստավայրը։ Պահպանվել են խոշոր պաշտպանական համալիր [թերակղզու վրա դղյակի մնացորդներ (XIV դ․ կես), Գալվե կղզու վրա դղյակ (XIV դ․ 2-րդ կես –XV դ․ սկիզբ, վերականգնվել է 1960-ին)], Վիտաուտո կոստյոլը (1409, վերակառուցվել է XVIII դ․, բարոկկո ոճով), կարաիմների տաճար (փայտ, XIX դ․ 1-ին կես)։ Սովետական ժամանակաշրջանում տարվում է բնակելի և հասարակական շենքերի (հյուրանոց–ռեստորան, 1960–63, ճարտ․ Ա․ Կիտրա) շինարարություն։ Կա Պատմության թանգարան։ Տ–ում ամեն տարի անց են կացվում ջրասպորտի մի ջազգային մրցումներ։