Հայկական ապատառեր /․ էջ Հակոբ Մեղապարտի տպագրած գրքից 2․ էջ Աբգար Թոխաթեցու գրքից 3* ՝՝Հատված Աստվածաշնչից 4․ «Վիեննական» 5․ «Արամյան» 6․ 11․ «Նորք» 7․ «հայկական սովետական» 8․ «Հանրագիտարանային» 9․ «Դպրոցական» 10․ «Եղեգնագիր լարային» 12․ «Գրոտեսկ» /․?, «Նոր ’’Հայկական* 14․ «Արմենուհի» ված՝ գեղարվեստական (ցուցանակների, սկահակների, գործվածքի նմուշների, կազմերի, շապիկների և այլ տարրերի վրա վրձնով կամ այլ գործիքով դրոշմված) տեսակների, Տ–երը կազմված են առանձին լիտերներից կամ այլ տարրերից և նախատեսված են գլխավորապես թղթի վրա վերարտադրվող տեքստը ձեռքով կամ մեքենայով շարելու համար։ Նեղ իմաստով տպարանային Տ․ է կոչվում շարվածքի համար նախատեսված տպարանային լիտերների համախումբը։ Կախված նշանակումից՝ տպարանային Տ–երը լինում են տեքստային՝ բնագրային (տեքստի շարվածքի համար), տիտղոսային (վերնագրերի, տիտղոսաթերթերի, կազմերի շարվածքի համար), ակցիդենտային (բլանկների, պիտակների U այլ մանր նյութերի հրատարակությունների տպարանային շարվածքի համար)։ Հայկական առաջին Տ–երը ստեղծվել են 1509– 11-ին, Վենետիկում, XIII – XV դդ․ ձեռագիր բոլորգրերի հիման վրա։ Այդ տառերի առաջին նմուշները (1) մեզ են հասել Հակոբ Մեղապարտի հրատարակած գրքերի միջոցով։ 1565-ին Աբգար Թո՜խաթեցին Վենետիկում պատրաստել է տվել երկու չափի Տ–եր (2), որոնց տարատեսակները գործածության մեջ են մինչև այսօր։ 1636-ին Նոր Ջուղայում Խաչատուր Կեսարացու ջանքերով գործածության մեջ են դրվել երկու չափի նոր Տ–եր։ 1662-ին Մատթեոս Ծարեցու պատվերով Ամստերդամի տպարանի համար Տ․ է փորագրել էլզեվիրների տպագրատան տառափորագրիչ Վան Դեյկը։ Այդ Տ–երը (3) հայտնի են <Աստվտծաշնչի գիր» անունով։ 1770-ական թթ․ սկզբին Մադրասում գործածության մեջ են դրվել նոր ուղղահայաց Տ–եր, որոնցով շարվել և տպագրվել է <Նոր տետրակ որ կոչի Յորդորակ» ԳԻՐՔԸ (1772)։ 1847-ից ասպարեզ են եկել Հ․ Մյուհենտիսյանի փորագրած նոր ուղղահայաց Տ–երը։ 1850–90-ական թթ․ Վիեննայի Մխիթարյան միաբանության հայրեր Ա․ ՀոֆերըևԱ․ Այտընյանը շրջանառության մեջ են դրել մի շարք տեքստային ու վերնագրային Տ–եր (4)։ 1855–> 1856-ին այդ գործով զբաղվել են Գ․ Այվազովսկին ու ճ․ Արամյանը, որոնց ստեղծած տառատեսակները (5) հայտնի են «Արամյան» անունով։ Այնուհետև շրջանառության մեջ են դրվել «Գրոտեսկ» ընտանիքին պատկանող Տ–երը (12)։ 1939-ին նկարիչ–տառագետ Ֆ․ Շ․ Տագիրովի գլխավորած նկարիչների խումբը (Մոսկվա) գործածության մեջ է դրել «Հայկական սովետական» կոչվող Տ–երը (7)։ 1960-ից գործածության մեջ են մտել «Նոր հայկական» (13), «Մնացականյան», «Նորք» (6,11), «Եղեգնագիր լարային» (10), «Հանրագիտարանային» (8), «Դպրոցական» (9) և «Արմենուհի* (14) Տ–երը։ Գրկ․ Զոհրապյան Հ․, Գաղափար հայկական Մեսրովպյան տառից․․․, Վնտ․, 1816։ Մինասյան Պ․, Արուեստագրութիւն, Վնտ․, 1834։ Թևոդիկ․ Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ Շահվերդյան Ա․, Սամվելյան Խ․, Հայերեն տպագրական տառերի բարեփոխման ալբոմ, Ե․, 1953։ Խ․ Սա Ավետյան
ՏՊԱՐԱՆ, պոլիգրաֆիական արդյունաբերության ձեռնարկություն, որը հիմնականում բարձր տպագրության եղանակով
ԹավատառՇեղատառՀղումՆերկառուցված նիշքԾանոթագրություն
ԹավատառՇեղատառՀղումՆերկառուցված նիշքԾանոթագրություն