Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/712

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րած թռիչքները սկզբնավորեցին օդագնա– ցության դարարշրջանը։ Բնական U տեխնիկական գիտություն– ները XVIII դ․ վերջին և XIX դ․ 1-ին կե– սին։ Ֆրանս, մեծ հեղափոխությունը խոր փոփոխություններ է առաջացրել ֆրանս․ գիտության կազմավորման մեջ։ 1795-ին ստեղծվել է Գիտությունների և արվեստ– ների ազգ․ ինստ–ը, հետագայում՝ Ֆրան– սիայի ինստ․։ 1794-ին հիմնադրվել են Պոլիտեխնիկական դպրոցը, Նորմալ դըպ– րոցը և Արվեստների ու արհեստների կոն– սերվատորիան։ Հեղափոխության առավել և բնութագրական բարեփոխություններից էր չափերի ու կշիռների մետրական հա– մակարգի ընդունումը, որը խոշոր իրա– դարձություն էր համաշխարհային մշա– կույթի պատմության մեջ։ Կոշին տվել է շարքերի տեսության, սահմանների տեսության հիմնավորումը և դիֆերենցիալ ու ինտեգրալ հաշիվների շարադրումը, ստեղծել է կոմպլեքս փո– փոխականի ֆունկցիաների տեսության հիմունքները։ է․ Գալուայի աշխատանք– ները (հրտ․ 1846) կանխորոշել են հանրա– հաշվի հետագա զարգացումը։ XIX դ․ 20-ական թթ․ Ա․ Ամպերը բա– ցահայտել է էլեկտրադինամիկայի մի շարք հիմնական օրինաչափություններ։ ժ․ Պելտիեն (1834) և Ա․ Բեկերելը հայտ– նաբերել են ջերմաէլեկտրական երևույթ– ները, իսկ է․ Մալյուսը՝ լույսի բևեռացու– մը (1808–11)։ Օ․ Ֆրենելը մշակել է դիֆ– րակցիայի և ինտերֆերենցիայի տեսու– թյունը։ ժ․ Բիոն և Ֆ․ Սավարը փորձով սահմանել են մագնիսական դաշտի լար– վածությունը որոշող օրենքը (1820)։ Ա․ Ֆիզոն և ժ․ Ֆուկոն իրականացրել են ջրում և օդում լույսի արագության չափ– ման Փորձերը։ Լ․ Վոկլենը հայտնաբերել է քրոմը (1797) և բերիլիումը (1798), Բ․ Կուրտուան՝ յողԱ (1811), Ա․ Բալարը՝ բրոմը (1826)։ Լ․ Թեեարն ապացուցել է կալիումի, նատ– րիումի և քլորի տարրային բնույթը (1810)։ ժ․ Պրուստի և Բերթոլեի գիտ․ բանավե– ճերի շնորհիվ 1801–08-ին բացահայտ– վել է բաղադրության հաստատունության օրենքը։ ժ․ Գեյ–Լյուսակը հայտնագոր– ծել է գազերի ջերմային ընդարձակման (1802) և դրանց ռեակցիաների ժամանակ ծավալային հարաբերությունների (1808) օրենքները։ Ռ․ ժ„ Այուին հայտնագոր– ծել է (1784) բյուրեղագրության հիւ^ւա– կան օրենքներից մեկը՝ ամբողջ թվերի օրենքը։ Լ․ էլի դը Բոմոնը Դյուֆրենուայի հետ կազմել ԷՖ–ի երկրբ․ քարտեզը (1841)։ Ա․ Բրոնյարը և ժ․ Կյուվիեն կազմել են Փարիզի ավազանի կավճի և երրորդական նստվածքների շերտագրման սխեման։ Կենսաբանության մեջ խոշոր երևույթ էր XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին Լա– մարկի ստեղծած էվոլյուցիայի մասին առաջին ամբողջական տեսությունը։ Կյուվիեն կենդանաբանության մեջ ներ– մուծեց տիպի հասկացությունը, ստեղծեց օրգանների կորելիացիայի մասին տեսու– թյուն։ ժ․ Լ․ Մ․ Պուազեյլն արյան ճնշումը չափելու համար առաջինն է (1828) կիրա– ռել սնդիկային մանոմետրը։ Արդ․ հեղաշրջման կարևոր գործոններ են դարձել Ֆ–ում ստեղծված գործող, մա– նող և կարի մեքենաները, հիդրավլիկա– կան անիվը, տուրբինը, դրեզինը։ Ֆ–ում առաջին երկաթուղին սկսել է աշխատել 1832-ին։ Բնական U տեխնիկական գիտություն– ները XIX գ․ 2-րդ կեսին U XX դ․ սկզբին։ XIX դ․ 2-րդ կեսից սկսած Ֆ–ում գործող ոչ մեծ լաբորատորիաներն արդեն չէին կարող համապատասխանել զարգացող գիտության մակարդակին։ 1868-ին անց– կացվել է Կոլեժ դը Ֆրանսի ռեֆորմը, ստեղծվել են մաթ․, ֆիզիկ․, քիմ․ և բնա– կան գիտությունների բաժանմունքներ, 1872-ին հիմնվել է գիտության նվաճում– ներին աջակցող ֆրանս․ ասոցիացիա։ Կազմակերպվել են երկրի ֆիզիկայի ինստ․ և աստղադիտարան (Կլերմոն–Ֆե– ռան, 1871), կենսբ․ կայան (Կոնկառնո, 1859, աշխարհում առաջինը), կենսբ․ ըն– կերություն և կենսբ․ կայան (Ռոսկոֆ, 1872), աստղադիտարաններ (Նիցցա, 1881 և Բեզանսոն, 1882)։ Մաթեմատիկայի բնագավառում միջազ– գային ճանաչում են ստացել Ա․ Պուանկա– րեի աշխատանքները։ Նա կոմբինատորա– յին տոպոլոգիայի և ավտոմորֆ ֆունկցիա– ների տեսության հիմնադիրն է։ Ֆիզիկա– յի խոշոր նվաճումներից է ռադիոակտիվ ճառագայթման՝ Ա․ Բեկերելի կատարած հայտնագործությունը (1896), որի հետա– զոտման արդյունքն է դարձել ռադիոակ– տիվության հայտնադործումը (Մ․ Մկլո– դովսկայա–Կյուրի և Պ․ Կյուրի)։ Դրա հա– մար նրանք և Բեկերելը (Ֆ–ի գիտնական– ներից առաջինները) արժանացել են նո– բելյան մրցանակի (1903)։ Պ․ ևՊ․ ժ․ Կյու– րիները հայտնաբերել և հետազոտել են պիեզոէլեկտրականության երևույթը։ Լ․ Ֆուկոն բացահայտել է մրրկային հո– սանքները։ Պ․ է․ Վեյսը տվել է ներքին մագնիսական դաշտի գոյության գաղա– փարը (1907)։ Գ․ Լիպմանը 1880–90- ական թթ․ հետազոտել է ինտերֆերեն– ցիայի երևույթը և մշակել գունավոր լու– սանկարչության առաջին եղանակը (նո– բելյան մրցանակ, 1908)։ Քիմիայի բնագավառում կարևորվում են Մ․Բերթլոի, Շ․Վյուրցի հետազոտություն– ները^․ Լը Բելն առաջ է քաշել (1874) ած– խածնի ասիմետրիկ ատոմի տեսությունը։ Շ․ Ֆքփդելն ացետոնից սինթեզել է գլի– ցերին (1873), մշակել Ֆրիդել–Քրաֆթսի ռեակցիան։ Լ․ Կալիետեն, (1877) մշակել է գազերի հեղուկացման եղանակները, Պ․ Մաբատիեն (նոբելյան մրցանակ, 1912) և ժ․ Մանդերանը՝ հիդրոգենացման կա– տալիզը։ 1860-ական թթ․ Ա․ Նակեն հայտ– նաբերել է մի շարք տարրերի համար փո– փոխական արժեքականության հնարավո– րությունը։ Մետաղօրգ․ միացությունների հետազոտություններում կարևոր դեր են կատարել Ֆ․ Գրինյարի (նոբելյան մըր– ցանտկ, 1912) և Ֆ․ Բարբիեի աշխատանք– ները։ XIX դ․ II կեսին և XX դ․ սկզբին աշ– խարհագր․ արշավներ են կազմակերպվել դեպի Կենտր․ և Հվ․ Ասիա (Պ․ Դ․ Բոնվա– լո, 80-ական թթ․ ևն), Աֆրիկա (Ա․ Գրան– դիդյո, 1865–70, Պ․ Մ․ դը Բրազա, 1875– 1880 և 1891–92 ևն), Հվ․ Ամերիկա (Պ․ Մոնտոլիե, 1872 ևն), Անտարկտիկա (ժ․ Շարկո, 1910)։ Ֆ–ում էվոլյուցիոն ուսմունքը տարած– վում էր նեոլամարկիզմի ձևով (Ա․ ժիար և ուրիշներ)։ ժամանակակից ֆիզիոլո– գիայի և փորձարարական ախտաբանու– թյան հիմնադիր Կ․ Բեռնարի աշխա– տանքների շնորհիվ համաշխարհային ճա– նաչում ստացավ Ֆիզիոլոգների ֆրանս․ դպրոցը (ժ․ դ’Արսոնվալ, Շ․ Բրռուն– Սեկար, Լ․ Ռանվիե և ուրիշներ)։ Շ․ Ռիշեն հայտնաբերել է (1902) անա– ֆիլաքսիան (նոբելյան մրցանակ, 1913), Բ․ Մարեյը պատրաստել է սրտագրի և ֆիզիոլոգիական պրոցեսների գրաֆիկա– կան գրանցման այլ սարքեր։ Բժշկագի– տության և կենսաբանության շատ բա– ժինների զարգացման վրա մեծ ազդեցու– թյուն են ունեցել ժամանակակից մանր– էաբանության և իմունաբանության հիմ– նադիր Լ․ Պաստյորի աշխատանքները։ Շ․ Լավերանը հայտնաբերել է մալարիայի հարուցիչը (նոբելյան մրցանակ, 1907)։ Առանձնացվում են նաև Ֆ․ Վիդալի (որովայնատիֆի իմունախտորոշման), Շ․ Նիկոլի բծավոր տիֆի , տոքսոպլազմոզի ուսումնասիրությունները (նոբելյան մըր– ցանակ, 1928)։ 1881-ին Փարիզում էլեկտրիկների առա– ջին միջազգային կոնգրեսում Մ․ Դեպրեն զեկուցել է էլեկտրահաղորդագծի իր նա– խագծի մասին, որն իրականացրել է 1882-ին։ Ա․ Սենտ–Կլեր Դևիլն աոաջար– կել է (1854) ալյումին ստանալու առաջին արդ․ եղանակը։ 70-ական թթ․ Գ․ Բուշար– դան առաջինն է ստացել սինթետիկ կաու– չուկանման նյութ, 1880-ին Ի․ Շարդոնեն գտել է նիտրոմետաքսի պատրաստման եղանակը։ ժ․ Մոնիեն 1867-ին արտոնա– գիր է ստացել իր հայտնաբերած նոր նյու– թի՝ երկաթբետոնի, համար։ Պ․ Մարտենն աոաջարկել է պողպատի ձուլման եղա– նակ վերականգնիչ (ռեգեներատիվ) վա– ռարաններում ևն։ 1860-ին է․ Լենուարը պատրաստել է գործնականում պիտանի առաջին ներ– քին այրման շարժիչը։ 90-ական թթ․ երե– վան են եկել ավտոմոբիլի առաջին («Պա– նար–Լևասոր» և «Դը Դյուոն–Բուտոն») ֆրանս․ մոդելները։ Տեխնիկայի զարգաց– ման գործում զգալի դեր խաղացին շինա– րարության մեջ ձեռք բերած նվաճումները [այդ թվում՝ Ա․ էյֆելի 305 մետրանոց աշտարակը (1889)]։ Երևան եկան է․ Բույե– նի թրթուրավոր ընթացքով մեքենաները (1871–74), ժ․ Բոդոյի տառատպիչ հե– ռախոսային սարքը (1877), Ա․ Սանտոս Դյումենի դիրիժաբլները (1898–1903), Կ․ Ադերի և Դ․ Բլերիայի ինքնաթիռները։ 1909-ին Բլերիան թռավ Լա Մանշի վրա– յով։ Բնական U տեխնիկական գիտություն– ները 1918–45-ին։ Առաջին համաշխար– հային պատերազմից (1914–18) հետո ձեռնարկվել են հետազոտությունների կոորդինացումը և գիտության ու արդյու– նաբերության կապի ամրապնդումը կար– գավորելու փորձեր։ 1922-ին կազմակերպ– վել է գիտ․ և արդ․ հետազոտությունների ու հայտնագործությունների ազգ․ ծա– ռայություն։ Մկսել են գործել պետ․ ճյու– ղային գիտահետազոտական հաստատու– թյուններ։ 1939-ին գիտ․ բոլոր աշխատանք– ների կոորդինացման նպատակով հիմն–