Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/713

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վել է Դիւո․ հետազոտությունների ազգ, կենտրոն։ Մաթեմատիկայի բնագավառում կա– տարված աշխատանքներից աչքի են ընկ– նում Պիկարի, ժ․ Ադամարի և ուրիշների մշակած՝ ամբողջ ֆունկցիաների տեսու– թյունը։ Հրատարակվել է Պ․ Ապելի՝ տե– սական մեխանիկայի կապիտալ դասըն– թացը։ Լ․ դը Բրոյլն առաջ է քաշել նյութի ալի– քային հատկությունների կոնցեպցիան, որի վրա հիմնվել է ժամանակակից քվան– տային տեսությունը (նոբելյան մրցա– նակ, 1929)։ ժ․ Պերենը վերջնականորեն ապացուցել է մոլեկուլների գոյության փաստը (նոբելյան մրցանակ, 1926)։ Միջուկային ֆիզիկայի բնագավառում Ֆ․ և ի․ Ժոլիո–Կյուրիները հայտնաբերել են արհեստական ռադիոակտիվության երևույթը (1934, նոբելյան մրցանակ, 1935)։ Ֆ․ Ժոլիո–Կյուրիի և ուրիշների հե– տազոտությունները (1939) ցույց են տվել ատոմային էներգիայի անջատումով ըն– թացող միջուկային շղթայական ռեակցիա– յի սկզբունքային հնարավորությունը։ Շարունակվում էին հետազոտություն– ները երկրաբանաաշխարհագր․ գիտու– թյունների բնագավառում։ Մ․ ժինյուն կազմել է Ֆ–ի, Մեծ Բրիտանիայի, Գերմա– նիայի և այլ երկրների աշխարհում շեր– տագրության լավագույն ամփոփագրերից մեկը (1925)։ Ֆրանս, բժիշկներ Ա․ Կալմետը և Շ․ Գե– րենը ստեղծել և առաջին անգամ նորա– ծինների համար կիրառել են հակատու– բերկուլոզային վակցինան (ԲՑԺ)։ Բնական և տեխնիկական գիտություն– ները 1945-ից հետո, հետազոտություններ են տարվում բնական և տեխ․ գիտություն– ների բոլոր բնագավառներում։ Մեծ ճանաչում ունի ֆրանս․ մաթեմատի– կոսների դպրոցը (ՕևԴանժուա, ժ․ Լերե, Պ․ Լևի, Ա․ Պ․ Կարտան և «Ն․ Բուրբակի» կեղծանունով աշխատող մի խումբ գիտ– նականներ)։ Մեխանիկայի բնագավա– ռում հայտնի են Մ․ Ռուայի աշխատություն– ները։ Ա․ Կաստլերը մշակել է օպտիկա– կան լցամղման մեթոդը և այն կիրառել ցածր հաճախականության ռեզոնանսնե– րի հետազոտման համար (նոբելյան մըր– ցանակ, 1966)։ Լ․ Նեելն ուսումնասիրել է հակաֆեռոմագնիսները և դրանց հատկու– թյունները (նոբելյան մրցանակ, 1970)։ 1948-ին ստեղծվել է ֆրանս․ աոաջին մի– ջուկային ռեակտորը (Ֆ․ Ժոլիո–Կյուրիի ղեկավարությամբ)։ Ֆ․ ակնառու տեղ ունի օվկիանոսագի– տության հետազոտություններում։ Ուսում– նասիրվում է օվկիանոսի ֆիզիկան և երկրաբանությունը։ Համաշխարհային ճա– նաչում ունեն ժ․ Ի․ Կուստոյի ղեկավա– րությամբ կատարված ստորջրյա հետա– զոտությունները։ Զարգացել է մոլեկու– լային կենսաբանությունը։ Ա․ Լվովը հայտնագործել է լիզոգենիայի ժառան– գական բնույթը։ Ֆ․ ժակոբը և ժ․ Մոնոն մշակել են զեների ակտիվության կարգա– վորման մեխանիզմի կոնցեպցիան (օպե– րոնի կոնցեպցիա)։ 1965-ին Լվովին, ժա– կոբին և Մոնոյին շնորհվեց նոբելյան մրցանակ։ Բժշկագիտության մեջ միջազգային ճա– նաչում են ստացել ֆրանս․ բժիշկների և գիտնականների աշխատանքներն իմու– նաբանության, ասդիոլոգիայի, ուռուցքա– բանության, վիրաբուժության վերաբեր– յալ։ Ֆրանս, գյուղատնտ․ գիտությունը մեծ նվաճումներ ունի բույսերի սելեկ– ցիայի, բուսաբուծության և բույսերի կլի– մայավարժեցման բնագավառում։ Տեխ․ գիտությունների բնագավառում կարևոր տեղ է գրավում շինարարությունը։ Ինք– նաթիռաշինության մեջ առանձնանում են մարդատար ինքնատիպ ինքնաթիռների («Կարավելլա», «Կոնկորդ») կոնստրուկ– ցիաները, ավտոմոբիլաշինության մեջ և ավտոմոբիլների արտադրության տեխնո– լոգիայում՝ «Ռենո», «Սիտրոեն» ֆիրմա– ների մշակումները ևն։ Ստորջրյա հա– տուկ հետազոտությունների համար կա– ռուցվել է գիտահետազոտական «Արքի– մեդ» նավ (1961)։ Մեծ հաջողությունների են հասել միջուկային տեխնիկայի, գիտ․ սարքաշինության մեջ։ 1958-ին Ա․ դը Ֆրանսը առաջարկել է գունավոր հեռուս– տատեսության, «ՍԵԿԱՄ» համակարգը։ 60-ական թթ․ վերջերից իրականացվում է ֆրանս․ հաշվողական տեխնիկայի ստեղծ– ման ծրագիրը։ 60-ական թթ․ սկզբներին Ֆ–ում ծավալ– վել են տիեզերական հետազոտություն– ները։ Միջուկային ֆիզիկայի, օվկիա– նոսագիտության, տիեզերական տարա– ծության ուսումնասիրման գիտ․ աշխա– տանքների զգալի մասը կատարվում է միջազգային համագործակցության շրջա– նակներում։ 1966-ից համապատասխան համաձայնություններ են կայացվել ՍՍՀՄ–ի հետ ատոմային էներգետիկայի, միջուկային ֆիզիկայի, տիեզերական տա– րածության ուսումնասիրման, գունավոր հեռուստատեսության մշակման, հաստո– ցաշինության և այլ բնագավառներում։ 70-ական թթ․ սկզբներից իրականացվել են մի քանի տասնյակ փորձեր սովետա– կան ԵԱԱ–ով (երկրի արհեստական ար– բանյակ) միջմոլորակային կայաններում, «Լուսնագնաց» ապարատներով։ Սովետա– կան հրթիռներով ուղեծիր են դուրս բեր– վել ֆրանս․ «ԵԱԱ»։ Սերպուխովի բարձր էներգիաների ինստ–ում սովետական և ֆրանս․ ֆիզիկոսները կատարում են հա– մատեղ հետազոտություններ։ Համատեղ հետազոտություններ են կատարվում նաև տիեզերական տարածության նվաճման ասպարեզում։ 1982-ին Սոյուզ–Տ–6 տիե– զերանավի անձնակազմի հետ թռիչքին մասնակցել է ֆրանս․ տիեզերագնաց ժ․ Լ․ Կրետիենը։ Հասարակական գիտությունները Փիլիսոփայությունը։ Ֆ–ում Փիլ․ մտքի սկզբնավորումը կապվում է Գիլարի Պուատիեցիի (IY դ․) և Կլոդ Մամերտի (V դ․) անունների հետ, որոնք իրենց ուս– մունքները զարգացրել են Վայրաբանու– թյան հունով։ Միջնադարում ֆրանս․ փիլ–յան մեջ տիրապետող էին աստվածա– բանական սխոլաստիկական ուսմունքնե– րը։ Կապիտ․ արտադրահարաբերություն– ներով պայմանավորված, XVI դ․ սկսվում է հումանիզմի և ռեֆորմացիայի գաղա– փարների տարածումը (ժ․ Լեֆևր դ’էտա– պըլ, Պ․ Ռամե, Մ․ Մոնտեն, Ֆ․ Ռաբլե, ժ․ Բոդեն, է․ Լա Բոեսի)։ Ֆրանս, ինքնա– տիպ փիլ–յան ձևավորման կարևորագույն շրջանը XVII դ․ է՝ կապված Ռ․ Դեկարտի անվան հետ։ XVIII դ․ Ֆ–ում դարձավ Լուսավորակա– նության և մատերիաչիզմի դար։ XVIII դ․ ֆրանս․ մատերիալիզմը, մշտապես պայ– քարելով ֆեոդ, և կղերական գաղափարա– խոսության դեմ, արտացոլում էր գիտ․ և հասարակական իմացության առավել առաջադիմական միտումները (Վոլտեր, Շ․ Մոնտեսքյո, է․ Կոնդիլյակ, Ժ․-Ժ․ Ռուսո, ժ․ Ռոբինե, Ա․ Թյուրգո, ժ․ Կոն– դորսե, ժ․ Մելիե, ժ․ Լամետրի, Դ․ Դիդրո, Կ․ Հելվեցիուս, Պ․ Հոլբախ, Ս․ Մարեշալ, Կ․ Վոլնեյ)։ Մատերիալիստական աշխար– հայացքի զարգացման գործում հսկայա– կան նշանակություն ունեցավ Դիդրոյի «Հանրագիտարանը»։tXVIIItդ․ ֆրանս․ մատերիալիզմը մեծապես ազդեց շատ երկրների փիլ․ և հասարակական–քաղ․ առաջադիմական մտքի զարգացման վրա։ Այն եղավ Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափոխու– թյան գաղափարախոսության փիլ․ հիմքը։ XIX դ․ 1-ին կեսից բուրժ․ գաղափարա– խոսությունը ակտիվորեն պայքարում էր Լուսավորականության և մատերիալիզմի դեմ (ժ․ դը Մեստր), վերածնվեց իդեա– լիստական փիլ–յունը (Ա․ Դեստյուտ դը Տրասի, Մ․ Մեն դը Բիրան), երևան եկան էկլեկտիկական (Վ․ Կուզեն) և գռեհիկ– մԱււոերիալիստական (Պ․ Կաբանիս) ուս– մունքներ։ 30-ական թթ․ գերակշռող դեր է խաղում պոզիտիվիզմը (Օ․ Կոնտ, է․ Լիտրե)։ Ստեղծվում է ուտոպիական սոցիաչիզմը (Ա․ Սեն–Սիմոն, Շ․ Ֆուրիե)։ XIX դ․ 2-րդ կեսին ֆրանս․ բուրժ․ փիլ–յան մեջ պոզիտիվիստական միտում– ներին հակադրվում է իռացիոնալիստա– կանը։ Գիտության զարգացումը պայմա– նավորում է գիտության փիլ–յան պոզի– տիվիստական ըմբռնումների երևան գալը (Ա․ Պուանկարե, Պ․ Դյուհեմ)։ XX դ․ սկզբին նորացված ձևով հանդես եկավ կրոնական՝ բողոքական (Օ․ Սա– բատիե) և կաթոլիկական (Մ․ Բլոնդել, է․ Լերուա, Ա․ Լուազի) մոդեռնիզմը, նեո– թոմիզմը (ժ․ Մարիտեն, է․ ժիլսոն), քրիս– տոնեական Էկզիստենցիաչիզմը (Գ․ Մար– սել)։ 20–30-ական թթ․ ձևավորվում է ֆրանս․ աթեիստական էկզիստենցիա– լիզմը։ XX դ․ 2-րդ կեսից նշանակալի ազդեցու– թյուն են ձեռք բերում էկզիստենցիալիզ– մը (ժ․ Պ․ Սարտր, Ա․ Քամյու, Մ․ Մեռլո– Պոնտի), պերսոնալիզմը (է․ Մունիե, ժ․ Լակրուա), թեյարականությունը (Պ․ Թե– յար դը Շարդեն), նեոռացիոնալիզմը, (Գ․ Բաշլար)։ 60-ական թվականներից հետո նկատվում է ֆրանս․ փիլ–յան վե– րակողմնորոշում՝ կապված ստրուկտու– ըաւիզմի (Կ․ Լևի–Մտրոս, Մ․ Ֆուկո, ժ․ Լական) զանազան ձևերի զարգացման հետ։ Մարքսիստական Փիլ․ գաղափարները Ֆ–ում սկսում են տարածվել XIX դ․ 80- ական թթ․։ Մարքսիզմի պրոպագանդման գործում մեծ դեր խաղացին ժ․ Գեղը, Պ․ Լաֆարգը, Գ․ Դևիլը։ Մարքսիստական Փիլ–յան զարգացման նոր փուլը պայմա– նավորված է ֆրանս․ կոմկուսի ստեղծու–