Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/721

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մետաղյա և ապակյա կերտվածքներ, խե– ցեղեն են)։ Ֆ–ի կերպարվեստում իրենց ներդրումն ունեն նաև հայազգի նկարիչ– ներ է․ Շահինը, Տ․ Պոլատը, Կ․ Ադամյա– նը, Տ․ Ալխազյանը, Վ․ Մախոխյանը, Ա․ Շապանյանը, Գառզուն, ժանսեմը, Գ․Պե– տիկյանը, քանդակագործներ Տ․ Գյուրջ– յանը, Դ․ Կամսարականը U ուրիշներ։ XV․ Երաժշտությունը Ֆրանս, երաժշտ․ մշակույթի հիմքը կազմող ժող․ երգի ակունքները հասնում են ժամանակակից Ֆ–ի տերիտորիայում բնակվող կելտ․, գալլ․ և ֆրանկ, ցեղերի ֆոլկլորին։ Ֆրանս, ժող․ երգին բնորոշ են մեղեդու նրբագեղությունն ու ճկունու– թյունը, երաժշտության U խոսքի սերտ կապը, կաոուցվածքի հստակությունը։ Տիպական է 6/8 չափը (պարերգերում՝ 2/4), գերիշխում են մաժոր և բնական մինոր լաղերը։ Հնագույն ժող․ երգերի ժանրերից են կոմպլենտները (տրտունջի երգեր), հովվական, սիրային, հարսանե– կան, սեղանի, մասնագիտության երգե– րը, պարերգերը։ IV դ․ սկզբից քրիստո– նեական եկեղեցին ժամերգության մեջ կիրաոել է ժող․–երգային մեղեդիներ՝ դրանք հարմարեցնելով լատ․ տեքստե– րին, VIII դ․ մուտք է գործել գրիգորյան խորալը։ IX դ․ երաժշտ․ մշակույթի ձևա– վորման գործում կարևոր դեր են խաղա– ցել վանքերին և դղյակներին կից երգ– չական դպրոցները (մետրիզներ)։ X դ․ ձևավորվել են կաթոլիկական լի– թուրգիայի (մեսսա) կանոնները։ Զար– գացել է նաև ժող․ արվեստը, ի դեմս */&- նեսարեչների և ժոնգլյորների։tXIt– XIII դդ․ ծաղկել է տրուբադուրների և արուվերների արվեստը։ Քաղաքային մշակույթի առաջընթացը նախապատրաս– տել է բազմաձայնության ծաղկումը, որի ամենավաղ օրինակները վերաբերում են IX–XIV դդ․։ Բազմաձայնության բարձր նմուշներ է ստեղծել վանական Պերոտի– նը՝ եվրոպ․ խմբերգային պոլիֆոնիայի առաջին, այսպես կոչված՝ փարիզյան դպրոցի հիմնադիրներից մեկը։ Վաղ Վե– րածննդի դարաշրջանի (XIV դ․) հումա– նիստական երաժշտ․ գեղագիտությունը առավել վառ արտացոլվել է Գիյոմ դը Մաշոյի և կոմպոզիտոր, մաթեմատիկոս և երաժշտ․ տեսաբան Ֆիլիպ դը Վիտրիի՝ «Արս նովա» («Նոր արվեստ», Ֆիլիպ դը Վիտրիի «Ars nova» տրակտատի անու– նով) առաջադիմական երաժշտ․ շարժման նշանավոր ներկայացուցիչների ստեղծա– գործության մեջ։ Բազմաձայնության հե– տագա զարգացումը կապված է Գ․ Դյու– ֆաիի, ժոսքեն Դեպրեի, 6ո․ Օկեգեմի, Կ․ ժանեքենի, հուգենոտյան խորալի ըս– տեղծող Կ․ Դուդիմելի, Կ․ դը Աերմիզիի և, հատկապես, 0․ Լասսոյի ստեղծագոր– ծության հետ։ 1528-ին Պ․ Ատենյանը Փա– րիզում հիմնել է երաժշտ․ հրատարակչու– թյուն։ 1581-ին իտալացի Բ․ Բալտազա– րինին Լուվրում բեմադրել է ֆրանս․ առա– ջին բալետային ներկայացումը՝ «Թագու– հու կատակերգական բալետը» (ժ․ դը Բոլյոյի և ժ․ Սալմոնի երաժշտությամբ)։ իտալ․ երաժշտության ազդեցությունն ար– տահայտվել է հոմոֆոնիկ վոկալ երաժըշ– տության (տես Հոմոֆոնիա) տարածման մեջ։ Ֆրանս, առաջին օպերաներից «Հով– վերգություն»-ը (1659) գրել է կոմպոզի– տոր Ռ․ Կամբերը, բանաստեղծ Պ․ Պերե– նի համագործակցությամբ։ 1671-ին բաց– վել է մշտական օպերային թատրոն («Պո– մոնա» օպերայով), որն անվանվել է «Երաժշտության թագավորական ակա– դեմիա» (տես <Գրանդ~օպերա>)։ 1672– 1687-ին այն գլխավորել է ժ․ Բ․ Լյուլլին, որը լիբրետիստ Ֆ․ Կինոյի հետ ստեղծել է ֆրանս․ պալատական օպերա–բալետի տեսակը։ էյուլլիի «քնարական ողբեր– գություններից» են՝ «Թեսևս» (1675), «Աթիս» (1676), «Արմիդա» (1686)։ XVIII դ․ սկզբից զարգացել է կլավեսինիստ– ների արվեստը՝ Ֆ․ Կուպերեն, ժ․ Ֆ․ Դանդրիյո, ժ․ Ֆ․ Ռամո։ XVIII դ․ կեսին երևան է եկել նաև սիմֆոնիան (Ֆ․ ժ․ Գոսեկ)։ Սակայն XVIII դ․ ֆրանս․ երա– ժըշտության առաջատար ժանրը օպերան էր։ Ձևավորվել է նաև նոր ժանր՝ կոմի– կական օպերան։ Օպերային նոր գեղա– գիտության և երաժշտատեսական ընդ– հանրացումների ձևավորման գործում մեծ դեր են խաղացել ՜հանրագիտակներ Դ․ Դիդրոն, ժ․ Լ․ դ’Ալամբերը, հատկա– պես Ժ․-Ժ․ Ռուսոն, որը ստեղծել է ֆրանս․ առաջին կոմիկական օպերան՝ «Գյուղա– կան կախարդ» (1752)։ Կոմիկական օպե– րաներ գրել են է․ Դունին, Ֆ․ Ա․ Ֆիլիդո– րը, Պ․ Մ․ Մոնսինյին, Ա․ է․ Մ․ Գրետրին։ Այդ օպերաները բեմադրվել են «Օպերա կոմիկ» թատրոնում (հիմն․ 1715-ին, ան– վանումն ստացել է 1801-ին)։ Հանրագի– տակների գաղափարները էական դեր են խաղացել նաև Ք․ Վ․ Գլյուկի ռեֆորմի նա– խապատրաստման գործում։ Ֆրանս, հին և իտալ․ օպերայի հետևորդները հանդես են եկել Գլյուկի դեմ՝ նրան հակադրելով Ն․ Պիչչինիի ստեղծագործության ավան– դույթները («գլյուկիստների և պիչչինիստ– ների պատերազմ»)։ Ֆրանս, մեծ հեղա– փոխությունը նոր շունչ է հաղորդել երա– ժըշտ․ կյանքին։ Հեղափոխության ոգով գործեր են ստեղծել կոմպոզիտորներ է․ Մեհյուլը, Գոսեկը, Լ․ Քերուբինին, ժ․ Ֆ․ Լեսյուերը։ Կյանքի են կոչվել մաս– սայական ժանրեր, այդ թվում՝ երգեր և քայլերգեր։ 1792-ին Կ․ ժ․ Ռուժե դը Լիլը գրել է <Մարսեչյեզը>, որը հետագայում դարձել է Ֆ–ի պետ․ հիմնը։ Առաջ են եկել նոր ժանրեր՝ ագիտացիոն ներկայացում– ներ խմբերգային մեծ հատվածներով (Գրետրիի և Գոսեկի ստեղծագործություն– ները), ինչպես և «փրկության օպերան» (Քերուբինիի «Լոդոիսկա», 1791, Լեսյուե– րի «Քարանձավ», 1793 ևն)։ 1793-ին Փա– րիզում ստեղծվել է Ազգ․ երաժշտ․ ինստ–ը (1795-ից՝ երաժշտության և դեկլամացիա– յի կոնսերվատորիա)։ Փարիզը դարձել է երաժշտ․ կրթության կարևորագույն կենտրոն։ 1830-ի Հուլիսյան հեղափոխու– թյանը նախորդող հասարակական վերել– քի տարիներին կոմիկական օպերան հարստացել է ռոմանտիկ, ֆանտաստիկա– յով, հետագայում՝ քնարականությամբ, լայնորեն են օգտագործվել ժող․ մեղեդի– ները (Ֆ․ Օբերի «Ֆրա–Դյավոլո», 1830, «Բրոնզե ձի», 1835, օպերաները)։ Ա․ Ադա– նի բալետները («ժիզել», 1841, «Կորսար», 1856) ֆրանս․ բալետային երաժշտության մեջ հաստատել են ռոմանտիկ, ուղղու– թյունը։ Այդ տարիներին ձևավորվել է մեծ օպերայի ժանրը՝ դրան բնո– րոշ զգացմունքների վերամբարձությամբ, արտաքին դեկորատիվությամբ, էֆեկտ– ների առատությամբ [Օբերի «Համրը Պոր– տիչիից («Ֆենելլա»), 1828]։ Այդ ժանրի խոշորագույն ներկայացուցիչն է Ջ․ Մե– յերբերը («Ռոբերտ Սատանա», 1831, «Հու– գենոտներ», 1835 ևն)։ XIX դ․ 30–40-ական թթ․ Փարիզը համաշխարհային երաժշտ․ մշակույթի կենտրոններից էր, որը դեպի իրեն էր ձգում շատ երկրների երաժիշտ– ների։ Այստեղ է հասունացել ռոմանտիկ– ներ Ֆ․ նիստի և Ֆ․ Շոպենի դաշնակա– հարական, երգչուհիներ Պ․ Վիարդո–Գար– սիայի և Մ․ Մալիբրանի վոկալ արվեստը։ XIX դ․ սկզբից ճանաչում են գտել Ֆրանս, ջութակի (Ջ․ Բ․ Վիոտտի, Պ․ Բայո, Պ․ Ռո– դե, Ռ․ Կրեյցեր), վոկալ (Վ․ Մորել, ժ․ Լ․ Լասսալ, Ա․ Նուրբի, Լ․ Դամորո–Չինտի, Դ․ Արտո և ուրիշներ) և այլ դպրոցներ։ XIX դ․ 1-ին կեսի ֆրանս․ երաժշտ․ ռո– մանտիզմի վառ արտահայտությունը ռո– մանտիկ․ սիմֆոնիզմի ստեղծող Հ․ Բեո– լիոզի ստեղծագործությունն է («Ֆանտաս– տիկ սիմֆոնիա», 1830, ևն)։ Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում է առա– ջացել Ֆրանս, օպերետը։ Այդ ժանրի ստեղծողներից են՝ կոմպոզիտոր, «Բուֆֆ Փարիզիեն» թատրոնի (1855) հիմնադիր ժ․ Օֆենբախը, Ռ․ Պլանկետը, Ֆ․ էրվեն։ XIX դ․ 2-րդ կեսին ձևավորվել է քնարա– կան օպերայի ժանրը, որն առավել կա– տարյալ մարմնավորվել է Շ․ Գունոյի ստեղծագործության մեջ («Ֆաուստ», 1859, «Ռոմեո և Ջուլիետ», 1865)։ Քնա– րական օպերաներ բեմադրվել են «Թեա– տըր լիրիկ»-ում (բացվել է 1851-ին, Փա– րիզում)։ Այդ ժանրում են աշխատել Ա․ Թռ– ման («Մինյոն», 1866, ևն), ժ․ Մասնեն («Մանոն», 1884, «Վերթեր», 1886), Կ․ Սեն– Սանսը («Սամսոն և Դալիլա», 1877), Լ․ Դելիբը («Լակմե», 1883), որը նորա– րար էր բալետի բնագավառում (բալետա– յին երաժշտության սիմֆոնիկացում՝ «Կոպելիա կամ էմալե աչքերով աղջիկը», 1870)։ Ֆրանս, երաժշտության մեջ ռեա– լիզմի բարձրակետը ժ․ Բիզեի ստեղծա– գործությունն է («Կարմեն» օպերան, 1874, «Առլեզիանուհին», 1872)։ Հանուն ազգ․ ավանդույթների հանդես է եկել Ազգ․ երաժշտ․ ընկերությունը (հիմն․ 1871-ին, ղեկավարներ՝ Սեն–Սանս, Ս․ Ֆրանկ, հե– տևորդներ՝ Գ․ Ֆորե, է․ Շաբրիե, է․ Շոս– սոն, Վ․ դ’էնդի, է․ Լալո)։ Առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբեր են ստեղծել դի– րիժորներ ժ․ Պադլուն (1861-ին հիմն․ «Դասական երաժշտության ժող․ համերգ– ներ»), է․ Կոլոննը։ XIX դ․ 2-րդ կեսին լայն գործունեություն են ծավալել գրող– ներ, երաժշտ․ քննադատներ Ա․ Լավին– յակը, ժ․ Տիերսոն, Ռ․ Ռոլանը և ուրիշներ։ Ֆ․ <Ինւոերնացիոնաւի» հայրենիքն է (տեքստը4 է․ Պոտիեի, երաժշտությունը՝ Պ․ Դեգեյտերի)։ Ֆ–ում ծաղկել է շանսոնը։ Շանսոնյեներից Գ․ Մոնտեգյուսին բազ– միցս լսել և բարձր է գնահատել Վ․ Ի․ Լենինը։ XX դ․ սահմանագծին ֆրանս․ երաժըշ– տության մեջ ծնունդ է առել իմպրեսիոնիզ– մը (Կ․ Դեբյուսի, մասամբ՝ Մ, Ռավել, Պ․ Դյուկա, Ա․ Ռուսել)։ 1914–18-ի առա– ջին համաշխարհային պատերազմից հե–