աո Ֆ–ի երաժշտ․ արվեստում հաստատ– վել են նեոկ Լասիցիզմի, էքսպրեսիոնիզ– մի, կոնստրուկտիվիզմի և այլ միտում– ներ։ Կոնստրուկտիվիզմի ջատագովը կոմ– պոզիտոր է․ Սատին էր, որը գրող ժ․ Կոկ– տոյի հետ գլխավորել է հանուն «առօրեա– կան արվեստի» շարժումը՝ ընդդեմ իմ– պրեսիոնիստական նրբէսցածության։ Նը– րանց հետևորդներից էին կոմպոզիտոր– ներ Ա․ Հոնեգերը, Դ․ Միյոն, Ֆ․ Պուլեն– կը, ժ․ Օրիկը, Լ․ Դյուրեյը, ժ․ Տայֆերը, որոնք միավորվել են <Վեցյակ>-ում։ 1930-ական թթ․ «Վեցյակի» կոմպոզիտոր– ները հարել են հակաֆաշիստ, ժող․ ճա– կատի շարժմանը, մասնակցել «ժող․ երա– ժըշտ․ ֆեդերացիա»-ի աշխատանքնե– րին (հիմն․ 1935-ին), կազմակերպություն, որ ղեկավարում էր բանվորական երգչա– խմբեր, պրոպագանդում ֆրանս․ ժող․ երաժշտությունը և մասսայական քաղ․ երգեր։ Այն գլխավորում էին Ա․ Ռուսելը, Շ․ Կեկլենը (հետագայում՝ «Ֆ․-ՍՍՀՄ» ընկերության հիմնադիրներից մեկը), Լ․ Դյուրեյը, Միյոն, Օրիկը, Հոնեգերը, գրողներ Լ․ Արագոնը, Լ․ Մուսինակը և ուրիշներ։ 1920–30-ական թթ․ կոմպոզի– տորներից են ժ․ Իբերը, Կ․ Դելվենկու– րը, է․ Բոնդևիլը, ժ․ Ռիվիեն, Ռ․ Լուշյորը, Ա․ Աոգեն։ Նույն՝ 1935-ին է ստեղծվել «Երիտասարդ Ֆրանսիա» ստեղծագործա– կան խումբը (Օ․ Մեսսիան, Ա․ ժոլիվե, Ի․ Բոդրիե, Դ․ Լեսյուր)։ Ֆաշիստ, օկու– պացիայի տարիներին Ֆ–ի առաջադեմ երաժիշտներն իրենց ստեղծագործու– թյամբ պայքարել են թշնամու դեմ (Դի– մադրության երգեր, Օրիկի «Տանջահար Ֆրանսիայի չորս երգը», Պուլենկի «Հայ– րենասիրական կանաատ»-ը)։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մի ավարտից հետո Փարիզի թատրոննե– րում վերականգնվել է ֆրանս․ կոմպո– զիտորների օպերաների և բալետների բեմադրությունը։ 1940-ական թթ․ վեր– ջից նկատելի է հետաքրքրությունը կոմ– պոզիցիայի վերացական–աեխնոլոգիա– կան համակարգերի նկատմամբ [դոդե– կաֆոնիա, սերիալիզմ (տես Սերիական երաժշտություն), աչեատորիկա, էլեկտրո– նային երաժշտություն, կոնկրետ երա– ժըշտություն]։ Ավանգարդի ականավոր ներկայացուցիչը «Domaine musicale» նոր երաժշտության համերգների (հիմն․ 1954) կազմակերպիչ և ղեկավար, կոմպոզիտոր և դիրիժոր Պ․ Բուլեզն է։ Երաժշտ․ կյանքում կարևոր դեր են խաղում երաժշտ․ փառատոները՝ Փարի– զում, Ավինյոնում, էքս–ան–Պրովանսում, Ստրասբուրում, Բեզանսոնում, Բորդո– յում, Տուրում, Ռուանում, Լա–Ռոշելիում։ Փարիզը աշխարհի խոշորագույն երաժշտ․ կենտրոններից է։ Այնտեղ գործում են՝ «Դրանդ–օպերան» («Օպերա կոմիկը» փակվել է 1972-ին, 1973-ից գործում է որ– պես ստուդիա), «Ազգերի թատրոն»-ը (ստեղծվել է 1954-ին, ներկայացումները տրվում են տարբեր շենքերում, այդ թը– վում՝ «Ելիսեյան դաշտերի թատրոնում»), 5 սիմֆոնիկ նվագախումբ, այդ թվում՝ Փարիզի նվագախումբը (հիմն․ 1967-ին)։ Համերգները կայանում են «Դավո», «Պլեյել», «Օլիմպիա» դահլիճներում։ 1975-ին բացվել է Կոնգրեսների պալատը, որտեղ կազմակերպվում են սիմֆոնիկ և խմբերգային համերգներ։ Փարիզում են կենտրոնացած երաժշտ․ ուս․ կարևորա– գույն հաստատությունները՝ կոնսերվա– տորիա, «Սխոլա կանտորում» (հիմն․ 1894-ին), «էկոլ նորմալ դը մյուզիկ» (հիմն․ 1919-ին), գրամոֆոնային ֆիրմաներ, երաժշտ․ ընկերություններ, Ֆրանսիայի Ազգ․ երաժշտ․ կոմիտե, ՑՈԻՆԵՍԿՕ–ին առընթեր Երաժշտ․ միջազգային խոր– հուրդ։ Ֆ–ում անց են կացվում միջազգա– յին մրցույթներ՝ Մ․ Լոնգի, ժ^ Տիբոյի անվ․ (1943-ից՝ ազգ․, 1946-ից՝ միջազգ․, ջութակահարների և դաշնակահարների), Թուլուզում՝ վոկալիսաների (1954-ից), Բե– զանսոնում՝ երիտասարդ դիրիժորների (1951-ից), Ֆրանս, ռադիոյի և հեռուստա– տեսության կիթառահարների (1959-ից՝ ազգ․, 1961-ից՝ միջազգ․)։ Ֆ–ի երաժշտ․ կյանքում իրենց ներդրումն ունեն հայազ– գի երաժիշտներ Տ․ Ալեքսանյանը, Լ․ Դուր– յանը, ժ․ Սերգոյանը, Շ․ Ազնավուրը, ժ․ Կառվարենցը և ուրիշներ։ XVI․ Բալետը Բեմ․ պարը սկսել է ձևավորվել XIII – XIV դդ․։ XVI դ․ երևան են եկել բալետա– յին ներկայացումներ։ XVII դ․ սկսել է զարգանալ պալատական բալետը։ 1661-ին ստեղծվել է Պարի ակադեմիան։ Բալետ– ներ են բեմադրվել 1671-ին բացված «Դը– րանդ–օպերայում»։ XVIII դ․ 2-րդ կեսին բալետը, որպես թատերական ներկայացա ման ինքնուրույն տեսակ, առանձնացել է։ Երևույթ էին ֆրանս․ բալետմայստեր, պա– րի տեսաբան ժ․ ժ․ Նովերի ներկայացում– ները։ Նրա հետևորդն էր բալետմայստեր ժ․ Դոբերվալը։ XVIII դ․ ճանաչված պա– րողներից էին Մ․ Կամարգոն, Մ․ Սալլեն, Օ․ և Գ․ Վեստրիսները, Պ․ Դարդելը։ XIX դ․ 30-ական թթ․ Ֆ–ում հաստատվել է ռոմանտիկական բալետը, հանդես են եկել Մ․ Տալյոնին, ժ․ Պեռոն։ Ռոմանտիզ– մի դարաշրջանի ամենանշանակալից բա– լետը Ադան ի «ժիզել»-ն էր (բալետմայս– տերներ՝ ժ․ Պեռո և ժ․ Կորալի, 1841)։ 1860-ական թթ․ և 1870-ական թթ․ սկըզ– բին նշանակալից բալետներ են բեմադրել բալետմայստերներ Ա․ Սեն–Լեոնը (Դելի– բի «Կոպելիա», 1870), ապա՝ Լ․ Մերան– տը։ XIX դ․ 2-րդ կեսից ռոմանտիզմի հետ անկում է ապրել նաև բալետը։ Այն վերա– ծնվել է 1910-ական թթ․ Փարիզում, առա– ջին Ռուս, թատերաշրջաններից հետո (Մ․ Մ․ Ֆոկինի բալետները՝ Ա․ Պ․ Պավլո– վայի, Տ․ Պ․ Կարսավինայի, Վ․ Ֆ․ Նիժինս– կու մասնակցությամբ)։ Ա․ Պ․ Դյագիլևի Ռուս, բալետը, որը մինչև 1929-ը գործել է Ֆ–ում, բեմադրել է ֆրանս․ կոմպոզի– տորներ Մ․ Ռավելի, Դ․ Միյոյի, Ֆ․ Պուլեն– կի, է․ Աատիի, Ա․ Աոգեի և այլոց բալետ– ները։ Պ․ Պիկասսոյի, Ա․ Մատիսի, Ա․ Դե– րենի, Փ․ Լեժեի և այլոց դեկորացիաները իրենց կնիքն են դրել ներկայացման վրա (կուբիգմի, սյուրռեալիզմի կամ այլ ոճի բալետներ)։ Ռուս արտիստներ Օ․ Ի․ Պրեոբրաժենսկայան, Լ․ Ն․ Եգորովան և ուրիշներ Փարիզում բացել են բալետի դպրոցներ։ 1930-ական թթ․ նշանակալից էին «Բալլե ռյուս դը Մոնտե–Կառլո» և նրա հիման վրա ստեղծված թատերա– խմբերի գործունեությունը։ 1929-ից մին– չե 60-ական թթ․ սկիզբը օպերայի բա– լետը ընդհատումներով ղեկավարել է Մ․ Լիֆարը (նաև առաջատար պարողը)։ Բեմադրություններում հանդես են եկել Լ․ Դարսոնվալը, Ս․ Պերետտին, ապա՝ Ի․ Շովիրեն, Ն․ Վիրուբովան, Լ․ Դեյդեն, Մ․ Ռենոն, Չու․ Ալգարովը։ 1940-ական թթ․ 2-րդ կեսին արվեստում նոր ուղիներ որոնող երիտասարդ արտիստները ստեղ– ծել են նոր խաղացանկով սեփական թա– տերախմբեր։ Բալետմայստեր Ռ․ Պտին «Ելիսեյան դաշտերի բալետ» (1945–51), ապա «Փարիզի բալետ» (1948–67) իր թատերախմբերում բեմադրել է «Կարմեն» (Բիզեի երաժշտ․, 1949), Ա․ Դյոափյյոյի «Դայլ» (1953, նկարիչ՝ Դաոզու) բալետ– ները՝ պարուհի Ռ․ ժանմերի մասնակցու– թյամբ։ Սեփական թատերախմբեր են ունեցել նաև ժ․ Շառան, ժ․ Բաբիլեն։ Բա– լետմայստեր Մ․ Բեժարը «XX դարի բա– լետ» իր թատերախմբով (1960-ից) ստեղ– ծել է մեծ բեմահարթակների համար նա– խատեսված ներկայացումներ («Բեթհովե– նի 9-րդ սիմֆոնիան», 1964, ևն)։ 1960- ական թթ․ վերջի և 1970-ական թթ․ սկզբի բալետային թատերախմբերից են՝ ժա– մանակակից բալետի թատրոնը (բալետ– մայստեր՝ Ֆ․ Անդրե, 1968–71-ին՝ Ամիե– նում, 1971-ից՝ Անժեում), ժ․ Լազզինիի պարի ֆրանս․ թատրոնը (գործել է 1969– 1971-ին), Ֆելիքս Բլասկի բալետը (1969-ից), «Լռության թատրոնը» (1972-ից) ևն։ Բալետային թատերախմբեր ունեն Լիոնի, Բորդոյի, Մյուլուզի և այլ քաղաք– ների օպերային թատրոնները։․ «Մարսելի բալետը» 1972-ից գլխավորում է Պտին։ 1960–70-ական թթ․ ճանաչված պարուհի– ներից են Կ․ Մոտը, ժ․ Ամիելը, Կ․ Բես– սին, ժ․ Ռեյեն, Կ․ Վլասին, Ն․ Տիբոնը, Ն․ Պոնտուան, Վ․ Պիոլլեն, Գ․ Տեսմարը, պարողներից՝ Ա․ Լաբիսը, Ս․ Աթանասովը, ժ․ Պ․ Բոնֆուն, Մ․ Դենարը, ժ․ Պ․ Ֆրան– կեւուոին, ժ․ Պիլետան, Պ․ Բարը և ուրիշ– ներ։ Անց են կացվում Փարիզում՝ Բալետի միջազգային փառատոն (1963-ից՝ ամե– նամյա), Ավինյոնում4 Թատերական Փա– ռատոն և բալետի այլ Փաոաաոներ։ XVII․ Թատրոնը Ֆրանս, թատրոնի ակունքը միջնադար– յան թափառական դերասանների և երա– ժիշտների արվեստն է։ Դեռևս IX–X դդ․ ծնունդ է առել չիթուրգիական դրա– ման, ապա՝ միրաքչը, միստերիան։ Դրան– ցից առավել նշանավորը «Տիրոջ չարչա– րանաց եղբայրությունն» էր (գոյատևել է XIV դ․ 70-ական թթ․ մինչև 1676-ը), որը 1402-ին ստացել է Փարիզում ներկայա– ցումներ տալու մենաշնորհը, հանդես եկել փակ շինություններում, 1548-ից՝ «Բուր– գունդյան օթել» թատրոնում։ Բացի միստե– րիաներից (արգելվել են 1548-ին) ներկա– յացրել է ֆարս, մորաչիտե, սոտի (XV– XVI դդ․ ֆրանս․ թատրոնի կատակաերգի– ծական ժանր)։ 1599-ից «Բուրգունդյան օթել»-ում գործել է Վ․ Լեկոնտի թատերա– խումբը՝ առաջին պրոֆեսիոնալ դերա– սանախումբը։ Ֆրանսիական թատրոնի պատմության նոր փուլը սկսվել է բացար– ձակ միապետության հաստատումով (XVII դ․)։ Հաստատվել է կլասիցիզմը, որի խո– շոր ներկայացուցիչներից էին ողբերգակ դրամատուրգներ Պ․ Կոոնելը և ժ․ Ռա– սինը, կատակերգու Մոլիերը։ 1634-ին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/722
Արտաքին տեսք