Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/730

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայտնաբերել է ֆրանս․ Մ․ Պերեյը (H39) և անվանել ի պատիվ իր հայրենիքի, նա անջատել է 223Fr իզոտոպը 227Ас-ի քայ– քայման արգասիքներից։ Անկայունու– թյան պատճառով Ֆ․ վատ է ուսումնա– սիրված։ Հալ․ ջերմաստիճանը՝ 18–21ЭС, եռմանը՝ 640–660°С, խտությունը՝ 230Э– 2500 կգ/մ3։ Միացություններում ցոււյա– բերում է +1 օքսիդացման աստիճան։ Ք ւմ․ հատկություններով նման է ցեզիումհն։ Ֆ–ի համարյա բոլոր աղերը ջրում լուծւլի են, որոնցից շատերը նստում են ցեզիու– մի աղերի հետ, որպես իզոմորֆ խառ– նուրդներ։ Ֆ․ խառնուրդներից կարելք է բաժանել լուծահանմամբ և քրոմասա– գրաֆիական եղանակով։ Լ․ Գրիգորյան ՖՐԱՆ Ս–ՊՐՈԻՍ ԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1870– 1871, պատերազմ Ֆրանսիայի և Պրուս! ա– յի միջև։ Ֆրանսիան ձգտում էր պահպանել իր գերիշխանությունը Արմ․ Եվրոպայ ււմ ու խոչընդոտել Գերմանիայի միավորւ՚ա– նը։ Պրուսիան, որը հանդես էր գա իս գերմ․ մյուս պետությունների հետ դաշ– նակցած, ձգտում էր միավորել Գերւա– նիան իր գերիշխանության տակ, թուլսց– նել Ֆրանսիայի ազդեցությունը Արմ․ եվ– րոպայում։ Պատերազմի առիթ է ծառայել իսպ․ գահի թեկնածության շուրջ առատա– ցած դիվանագիտ․ սուր ընդհարումը Ֆրան– սիայի ու Պրուսիայի միջև։ 1870-ի հուլիսի 19-ին Ֆրանսիան պատերազմ է հայտա– րարել Պրուսիային։ Գործող բանակում Պրուսիան ուներ ավելի քան 690 հզ․, Ֆրանսիան՝ 330– 340 հզ․ զինվոր։ Ֆրանս, բանակի գ]խ․ հրամանատար, կայսր Նաւցոչեոն III նա– խատեսում էր ֆրանս․ միացյալ բանակ– ներով (այսպես կոչված, Հռենոսյան բա– նակ) ներխուժել Պրուսիա՝ խանգարելու Հս–գերմ․ միության և հվ–գերմ․ պետ ււ– թյունների բանակների միավորոււ՜ը։ Պրուս, գլխ․ շաաբի պետ Հ․ Կ․ Մոււոկե Ավագի (պրուսական բանակների պաշ– տոնական գլխ․ հրամանատարն էր Վիլ– հելմ I) ռազմ, պլանի համաձայն, գել մ․ բանակները ֆրանս․ բանակներին պեսք է ջախջախեին սահմանի վրա և շարժվե ւն Փարիզ։ Սահմանամերձ շրջաններում ան– հաջող մարտերից հետո ֆրանս․ բանււ– կի մի մասը ետ քաշվեց Շալոն, իսկ մի մասը շրջափակվեց Մեցի ամրոցում (անձ– նատուր եղավ 1870-ի հոկտեմբերի!;)։ Սեպտ․ 1–2-ին Սեդւսնի ձակաաամաւ ա /870-ում ֆրանս․ բանակի հիմն, զանգ– վածը ջախջախվեց, իսկ Նապուեոն III գերվեց։ Սեդանի աղետը Սեւցւոեմբերյան հեղափոխություն /870-ի պատճառներից էր, որը տապալեց կայսրությունը։ Մինչև նապոլեոնյան կայսրության ջախջաիս ւ– մը Պրուսիայի մղած պատերազմը պաշո– պանական էր և պատմականորեն առաջս– դիմական, սակայն Ֆրանսիայում հա յ– րապետություն հռչակվելուց հետո ա, ն դարձավ նվաճողական։ Ֆրանսիայում ծավալվեց ժող․ լայն շարժում գերմ․զավ– թիչների դեմ։ Գերմ․ զորքերը գրավեցին Ֆրանսիայի զգալի մասը U օգնեցին ֆրանս․ բուրժուազիային տապալելու Փա– ՐՒա կոմունա 787/-ը։ 1871-ի հունվարին ստեղծվեց Գերմ․ կայսրությունը։ Ֆ․ պ․ ս ․ ավարտվեց Ֆրանկ ֆուրայան հաշաոէ– թյուն /87/-ով։ Գրկ․ Մարքս Կ․, Քաղաքացիական պա– տերազմը Ֆրանսիայում, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընա․ երկ․, հ․ 2, Ե․, 1973։ Жорес Ж․, Франко-прусская война, в кн․։ Социалистическая история, т․ 11, СПБ, 1908; История Парижской Коммуны 1871, М․, 1971․

ՖՐԱՆԱ–ՌՈհԱԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ, ձևավոր– վել է 1891–93-ի համաձայնագրերով։ Գերմ․ կայսրության ուժեղացումը, Եռյակ միության առաջացումը, 1880-ական թթ․ վերջին ֆրանս–գերմ․ և ռուս–գերմ․ հա– կասությունների սրումը պայմանավորե– ցին Ֆրանսիայի ն Ռուսաստանի արտա– քին քաղ․ և ռազմաստրատեգիական շա– հերի ընդհանրությունը։ Երկու երկրների միջև ֆինանս, կապերի զարգացումը տնտ․ նախադրյալներ ստեղծեց Ֆ–ռ․ դ–ի հա– մար։ 1891-ին Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կնքվեց քաղ․ համաձայնագիր, իսկ 1892-ին՝ ռազմ, կոնվենցիա (որում առա– վել շահագրգռված էր Ֆրանսիան), հա– մաձայն որի նախատեսվում էր փոխա– դարձ ռազմ, օգնություն Գերմանիայի հարձակման դեպքում։ Համաձայնագիրը երկու կառավարությունների կողմից վա– վերացվեց 1893-ի դեկտ․ 23-ին․ դրանով ձևավորվեց ռուս–ֆրանս․ ռազմաքաղ․ դա– շինքը։ Հենվելով Ռուսաստանի վրա՝ Ֆրանսիան ակտիվացրեց իր գաղութա– կալական քաղաքականությունը, իր հեր– թին Ֆրանսիայի հետ դաշինքը դյուրաց– րեց ցարական կառավարության էքսպան– սիան (1890-ական թթ․) Մանջուրիա։ Ֆ–ռ․ դ–ի գոյության առաջին տարիներին որո– շիչ դերը պատկանում էր Ռուսաստանին, սակայն ժամանակի ընթացքում դրությու– նը փոխվեց։ Ռուս, ցարիզմը Ֆրանսիա– յից ստանալով նորանոր փոխառություն– ներ, աստիճանաբար ֆինանս, կախման մեջ ընկավ ֆրանս․ իմպերիալիզմից։ Առա– ջին համաշխարհային պատերազմի (1914–18) նախօրեին երկու երկրների գլխ․ շտաբների համագործակցությունն ավելի սերտացավ․ 1912-ին ստորագրվեց ռուս–ֆրանս․ ռազմածովային համաձայ– նագիրը։ Պատերազմի ժամանակ ֆրանս– ռուս․ դաշնակցությունը նշանակալից եղավ պատերազմի ընթացքի և ելքի հա– մար, քանի որ այն հարկադրեց Գերմա– նիային կռվել երկու ճակատով, որը ի վերջո հանգեցրեց Գերմանիայի պարտու– թյանը։ 1917-ին սովետական կառավարու– թյունը չեղյալ հայտարարեց Ֆ–ռ․ դ․։ Գրկ․ Грюнвальд К․, Франко-рус– ские союзы, М․, 1968․

ՖՐԱՆՏԻՐՅՈՐՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐ, ֆրանսիական ֆրանտի ր– յորներ ևպարտիզաններ (Les Francs-Tireurs et Partisans fransais), ֆրանս․ Դիմադրության շարժման խոշո– րագույն ռազմ․ կազմակերպություն 1941–44-ին։ Ստեղծվել է Ֆրանսիայի կոմ– կուսի նախաձեռնությամբ՝ «Հատուկ կազ– մակերպության», «Երիտասարդական գու– մարտակների» և այլ ջոկատների միաձուլ– ման հետևանքով։ Ֆ․ և պ․ անունն ստացել է 1942-ի սկզբին։ Ֆ․ և պ․ միավորել են քաղ․ տարբեր հայացքներ ունեցող հայ– րենասերների, սակայն ղեկավար դերը պատկանել է կոմունիստներին։ Ֆ․ և պ․ զինված պայքար են մղել գերմանաֆա– շիստ․ զավթիչների և նրանց ֆրանսիացի գործակիցների դեմ։ Ֆ․ և պ–ի տակտի– կան հիմնվել է հանկարծակիության, օպե– րատիվության և բնակչության հետ սերտ կապի վրա։ 1944-ի փետրվարին Ֆ․ և պ․ մտել են միասնական ֆրանս․ ներքին ուժերի կազմի մեջ՝ պահպանելով իրենց քաղ․ և կազմակերպական ինքնուրույնու– թյունը։ 1944-ի ամռանը ֆ․ և ա․, որոնց թիվը շուրջ 250 հզ․ էր, գործուն մասնակ– ցություն են ունեցել ազգ․ ապստամբու– թյանը և Ֆրանսիայի ազատագրմանը։

ՖՐԱՆՏ ԻՈՍԻՖ I (Franz Joseph) (1830– 1916), Ավստրիայի կայսր և Հունգարիայի թագավոր (1848-ից), Հաբսբուրգ–Լոթա– րինգյան դինաստիայից։ Ֆ․ Ի․ 1^ի կառա– վարությունը ճնշել է 1848–49-ի հեղափո– խությունը Ավստրիայում և Հունգարիա– յում (ցարական Ռուսաստանի օգնու– թյամբ)։ Երկրում վերականգնել է միապե– տությունը։ Ընդառաջելով հունգար ազ– նըվականությանը և պալատականներին, Ֆ․ Ի․ I վերափոխել է (1867-ից) Ավստ– րիական կայսրությունը երկմիավոր միա– պետության՝ Ավստրո–Հունգարիայի։ Ֆ․ Ի․ I-ի կառավարությունը, հենվելով կալ– վածատիրական–կղերական շրջանակների, խոշոր բուրժուազիայի, զինվորականու– թյան U բյուրոկրատիայի վրա, ճնշել է բանվ․ և ազգ․-ագատագր․ շարժումը։ 1879-ին Գերմանիայի հետ կնքել է դաշ– նակցային պայմանագիր, որը դարձել է Եռյակ միության (1882) հիմքը։ Ֆ․ Ի․ 1-ի զավթողական քաղաքականությունը Լալ– կաններում, որը անհարիր էր ցարական Ռուսաստանի շահերին, նպաստեց 1914– 1918-ի առաջին համաշխարհային պատե– րազմի սանձազերծմանը։

ՖՐԱՆՏ ԻՈԱԻՖԻ ԵՐԿԻՐ, Ֆ ր Ш ն ց 6 П- սիֆի երկիր, արշիպելագ Բարենցի ծովի հս–արլ–ում, ՌՍՖՍՀ Արխանգելսկի մարզում։ Կազմված է 191 կղզիներից։ Տա– րածությունը 16,1 հզ․ կմ2 է։ Բաժանվում է 3 մասի, արլ․ (Վիլչեկի երկիր և Գրեհեմ Բել խոշոր կղզիներ), կենտրոնական (մեծ թվով փոքր կղզիներ) և արմ․ (այստեղ է արշիպելագի ամենախոշոր կղզին՝ Գեոր– գի երկիրը)։ Կղզիները կազմված են ավա– զաքարերից, արնրոլիտներից, կրաքարե– րից, բազալտներից։ Տարածքի 85% –ը ծածկված է սառցադաշտերով։ Սառցա– դաշտերից ազատ տարածություններն ունեն բլրային ռելիեֆ։ Կլիման արկտի– կական է։ Տարեկան միջին ջերմաստիճա– նը մինչև – 12°C է (Ռուդոլֆի կղզում)։ Հուլիսի միջին ջերմաստիճանը –|,2°Օից մինչև 1,6°C է, հունվարինը՝ մոտ –24°C (նվազագույնը՝ մինչև –52°C)։ Քամիները հասնում են 40 մ/վրկ արագության։ Տա– րեկան տեղումները 200–550 մմ են։ Կան բազմաթիվ լճեր և մի քանի գետեր։ Տա– րածված են արկտիկական անապատները։ Բուսածածկույթում տիրապետում են քա– րաքոսերը և մամուռները։ Կաթնասուն– ներից հանդիպում են սպիտակ արջեր և բևեռաղվես։ Առավել բազմաթիվ են թըռ– չունները։ Ալեքսանդրի և Ռուդոլֆի կղզի– ներում գործում են բևեռային կայաններ։ Ֆ․ Ի․ ե․ 1873-ին հայտնաբերել է Ցու․ Պա– յերի և Կ․ Վայպրեխտի ավստրո–հունգա– րական արշավախումբը և անվանել Ավս– տրիայի կայսր Ֆրանց Իոսիֆ /-ի ան– վամբ։