ՖՐԱՇՈՆ (Frachon) Բենուա (1893–1975), ֆբանս․ և միջազգային բանվ․ շարժման գործիչ։ Բանվոր։ 1919-ին մտել է ֆրանս․ սոցիալիստ, կուսակցության մեջ։ Ֆրանս, կոմկուսի (ՖԿԿ) անդամ՝ նրա կազմավոր– ման օրից (1920)։ 1922–26-ին՝ Լուար դեպարտամենտի արհմիությունների ղե– կավարներից։ 1926–36-ին և 1956-ից ՖԿԿ Կենտկոմի, 1928–-Зб-ին և 1956-ից՝ ՖԿԿ Քաղբյուրոյի անդամ։ 1928–33-ին՝ ՖԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1933–36-ին՝ Աշ– խատանքի միացյալ համընդհանուր կոն– ֆեդերացիայի քարտուղար։ 1936–39, 1944–45-իկ՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945) տարիներին՝ Դիմադրության շարժ– ման կազմակերպիչներից, ՖԿԿ կենտր․ ղեկավարության անդամ։ 1945–67-ին՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերա– ցիայի գլխ․ քարտուղար, 1967–75-ին՝ նախագահ, 1975-ին՝ պատվավոր նախա– գահ։ 1945-ից՝ Արհմիությունների համաշ– խարհային ֆեդերացիայի փոխնախագահ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1968)։
ՖՐԱՈՒՆՀՈՖԵՐԻ ԴԻՖՐԱ4ՑԻԱ, տես Դիֆրւսկցիա չույսի։
ՖՐԱՈՒՆՀՈՖԵՐՏԱՆ ԳԾԵՐ, կլանման գծեր Արեգակի սպեկտրում։ Ֆ․ գ․ առաջի– նը դիտել է (1802) անգլիացի ֆիզիկոս Ու․ Վոլաստոնը (W․ H․ Wollaston, 1766– 1828), իսկ 1814-ին հայտնաբերել ու ման– րամասն նկարագրել է գերմանացի ֆիզի– կոս 6ո․ Ֆրաունհոֆերը (J․ Fraunhofer, 1787–1826)․ այդ գծերի առաջացման պատճառը ճշգրիտ բացատրել է Գ․ Ռ․ Կիրխհոֆը։ Արեգակի սպեկտրի ինֆրա– կարմիր, ուլտրամանուշակագույն և տե– սանելի տիրույթներում դիտվում են ավե– լի քան 20 հզ․ Ֆ․ գ․, որոնցից շատերը նույ– նացվում են հայտնի քիմ․ տարրերի սպեկ– տրային գծերի հետ։ Աղյուսակում բեր– ված են առավել ինտենսիվ Ֆ․ գ․ տեսանե– լի տիրույթում։ Գիծ Ալիքի երկա– րությունը, մկմ ей ft 3 Տ ъ •е․ Qfc Գիծ Ալիքի երկա– րությունը, մկմ ճ ft В в ъ § A 0,761 О F 0,486 Нэ В 0,687 о G 0,431 Са С 0,656 На Hi 0,397 Са D 0,589 Na H 0,393 Са E 0,527 Fe
ՖՐԵԳԱՏ (< իտալ․ fregata), 1․ առագաս– տանավային ռազմ, նավատորմում եռա– կայմ նավ, զինվածության հզորությամբ (շուրջ 60 հրանոթ) և ջրատարողությամբ զիջել է գծանավին, բայց գերազանցել արագությամբ։ Նախատեսվել է հածանավ– ման և հետախուզության համար։ XIX դ․ կեսից երևան են եկել շոգեանվավոր, այ– նուհետև՝ պտուտակային Ֆ–ներ։ Որոշ Ֆ–ներ ունեցել են զրահավորում և կոչ– վել են զրահավոր Ֆ–ներ։ 2․ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆ–ները թեթև հածանավերի և Էսկադրա– յին ականակիրների միջև անցումային տիպի նավեր էին (ԱՄՆ) կամ համանման էին պահականավերին (Մեծ Բրիտանիա), նախատեսված էին տրանսպորտի և ռազ– մանավերի հակասուզանավային և հակա– օդային պաշտպանության համար։ 3․ ժա– մանակակից Ֆ–ները հատուկ կառուց– վածք ունեցող նավեր են ծովային և օդային ժամանակակից միջոցների դեմ պայքարելու համար։ 1970-ական թթ․ սկըզ– բից ԱՄՆ–ում սկսվել է ատոմային ուժա– յին կայանքներով Ֆ–ների սերիական ար– տադրություն։
ՖՐԵԳԵ (Frege) Հոտլոբ (1848-1925), գերմանացի տրամաբան, Փիլիսոփա, մա– թեմատիկոս։ Եղել է Ենայի համալսարանի պրոֆեսոր (1879–1918)։ Մաթեմատիկա– կան տրամաբանության հիմնադիրներից է։ «Գաղափարների հաշիվ» աշխատու– թյունում (1879) առաջին անգամ սահմա– նել է պրեդիկատների տրամաբանության հիմնական գաղափարները, մասնավորա– պես, քվանտորները։ «Թվաբանության հիմնական օրենքներ» աշխատությունում (հ․ 1–2, 1893–1903) տրամաբանության գաղափարների հիման վրա կառուցել է ձեայնացված թվաբանության համակարգ։ Ֆ–ի աշխատությունները վճռական դեր են խաղացել չոգիցիզմի հիմնավորման և զարգացման գործում։ Ֆ–ի համակարգում Բ․ Ռասեչի հայտնաբերած հակասություն– ները կարեոր դեր են խաղացել բազմու– թյունների տեսության պարադոքսների վերլուծության համար։ Ֆ․ նաև տրամա– բանական իմաստաբանության հիմնա– դիրներից է։ Գրկ» Стяжкин Н․ И․, Формирова– ние математической логики, М․, 1967․ Ի․ Զասչավսկի
ՖՐԵԴԵՐԻԿ (Frederik), Դանիայում և Նորվեգիայում։ Ֆ․ II (1534–88), թագա– վոր 1559-ից։ Օլդենբուրգների դինաստիա– յից։ Վարել է թագավորական իշխանու– թյունն ամրապնդելու քաղաքականություն, որի դեմ է դուրս եկել արիստոկրատա– կան օլիգարխիան U ամենից առաջ՝ պետ․ խորհուրդը։ Ֆ․ II Շվեդիայի դեմ Տս․ յոթնամյա պատերազմի (1563–70) նախաձեռնողներից էր․ ակտիվ մասնա– կցություն է ունեցել Լիվոնիայի բաժան– մանը (Լիվոնյան պատերազմ 1558––83-ի ընթացքում։) Ֆ․ Ill (1609–1670), թագավոր 1648-ից, Օլդենբուրգների դինաստիայից։ Քրիս– տիան IV-ի որդին։ Ձգտել է վերականգնել Բալթիկայում կորցրած դիրքերը։ 1657– 1658-ի դանիա–շվեդ․ պատերազմը ավարտվել է դանիացիների ծանր պար– տությամբ։ 1660-ին, հենվելով բյուրգե– րության և բանակի վրա, կատարել է պետ․ հեղաշրջում, ընտրովի միապետությունը դարձնեւով ժառանգական։ 1665-ի օրեն– քը ձևակերպել է Դանիայում բացարձակա– պետության հաստատումը։ Ֆ․ VI (1768– 1839), Դանիայի և Նորվեգիայի գահա– ժառանգ–խնամակալ (1784–1808), ապա թագավոր (1808–14), Դանիայի թագավոր (1814–39)։ Օլդենբուրգների դինաստիա– յից։ Քրիստիան VII-ի որդին։ Որպես, այսպես կոչված, լուսավորյալ բացարձա– կապետության ներկայացուցիչ, Ֆ․ YI մի շարք բուրժ․ բարեփոխումներ է կատարել Դանիայում․ 1788–1800-ին վերացրել է ճորտատիրական իրավունքը, չափավո– րել է I ոռը են, վերացրել է (1792) ստրկու– թյունդ վեստ–հնդկ․ գաղութներում։ Ռու– սաստ սնի հետ դաշնակցած պատերազմել է (1788–90) Շվեդիայի դեմ, Ֆրանսիայի կողմում մասնակցել է Նապոլեոնյան պա– տերազմներին։ Ֆ․ VII (1808–1863),Դանիայի թագավոր 1848-ից։ Օւդենբուրգների դինաստիայից։ Քրիսսիան YIII-ի որդին։ ճնշել է 18 48-ի հեղափոխությունը Շլեզվիգում և Տոլշտայ– նում, ՛պարտվել է Պրուսիայի դեմ պատե– րազմում (1848–50)։ 1848-ին, սուր դասա– կարգային պայքարի պայմաններում, վե– րացրել է կոռը, 1849-ին հարկադրված է եղել հաստատել սահմանադրություն։ Ֆ․ IX (1899–1972), Դանիայի թագավոր (1947–72), դերծովակալ (1945)։ Գլյուկս– բուրգների դինաստիայից։ Քանիցս եղել է խնամակալ հոր՝ Քրիստիան X-ի հիվան– դության ժամանակ, մասնավորապես գեր– մանաֆաշիստ․ զավթիչների հետ Դանիա– յի հարաբերությունների 1942–43-ի սուր ճգնաժամի շրջանում։ Ֆ․ IX-ի մահից հետո դանիական գահ է բարձրացել դուստրը՝ Մարգրետեն։ ՖՐԵ&ԻՁ ՀԱՍՏՈՑ մետաղամշակ– ման մեջ, մետաղահատ հաստոց, որը ծառայում է ֆրեզներով արտաքին ու ներքին հարթ և ձևավոր մակերևույթների, ակոսների, փոսիկների, ելուստների, ատամնանիվների ատամների, պարուրա– կային և այլ մակերևույթների մշակման համար։ Ֆ․ հ–ի գլխավոր շարժումը պտտա– կան է (հաղորդվում է ֆրեզին), մատուց– ման շարժումը՝ ուղղագիծ (հաղորդվում է նախապատրաստուկին կամ ֆրեզին)։ 675Պ մոդելի ունիվեր– սալ ֆրեզիչ հաստոց Ըստ կառուցվածքի Ֆ․ հ–ները լինում են բարձակավոր և անբարձակ, ըստ նշա– նակման4 ունիվերսալ, հորիզոնական, ուղ– ղաձիգ, երկայնական, պատճենահան (տես Պատճենահան հաստոց), մասնա– գիտացված (պարուրակահան, երիթային մշակման ևն), կարուսելային, թմբուկա– վոր են։ Բարձակավոր Ֆ․ հ–ի բար– ձակը (բարձակային կալունակը) հենա– րան է ծառայում սեղանի համար և կրում մատուցման մեխանիզմը։ Բարձակը կա– րող է տեղափոխվել հենոցի ուղղաձիգ ուղղորդիչներով։ Բարձակավոր Ֆ․ հ–ներ են հորիզոնական, ուղղաձիգ, ունիվերսալ և լայն ունիվերսալ Ֆ․ հ–ները (նկ․)։ Հ ո– ր ի զ ո նական բարձակավոր Ֆ․ հ–ի բլի առանցքը հորիզոնական Է, իսկ