Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/737

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բանաստեղծությունները պատկանում էն անգլալեզու պոեզիայի գլուխգործոցնե– րին։ Պուլիցերյան մրցանակ (1924, 1931, 1937․ 1943) 1962-ին այցելել է ԱԱՀՄ։ Հ․ Բախչինյան

ՖՐՈՒԴԻ ԹԻՎ (Fr), հեղուկների և գազերի շարժման նմանության հայտանիշներից, որը կիրառվում է, երբ ծանրության ուժի ազդեցությունն էական է (օրինակ, ջրում պինդ մարմնի շարժման դեպքում)։ Կոչ– վել է uriiqi․ գիտնական Ու․ Ֆրուդի (W․ Froude 1810–79) անունով։ Ֆ․ թ․ բնութագրուլք է հեղուկի կամ գազի տար– րական ծավալի վրա ազդող իներցիոն և ծանրության ուժերի առնչությունը․ Fr= =v2/gl, որտեղ v-ն հոսանքի (կամ շարժ– վող մարմնի) արագությունն է, g-ն՝ ծան– րության ու^ի արագացումը, 1-ը՝ հոսան– քի կամ մպրմնի բնութագրական չափը։ ՖՐՈհԿՏՈձ (< լատ․ Fruchtus – պտուղ), տես Լևոկող։

ՖՐՈՒՆձէ Միխայիլ Վասիլեիչ (կուսակ– ցական ծածկանունը՝ Արսենի, Տրիֆոնիչ) [1885, Պիշաեկ (այժմ4 Ֆրունզե) – 1925, Մոսկվա], սովետական կուսակցական, պետ․ և ռազմ, գործիչ, ռազմ, տեսաբան։ Ծնվել է զինվ․ բուժակի ընտանիքում (հայ– րը՝ մոլդավացի, մայրը՝ ռուս)։ Կոմունիս– տական կուսակցության անդամ 1904-ից։ Գիմնազիան ավարտելուց (1904) հետո ըն– դունվել ԷՊետերբուրգի պոլիտեխ․ ինստ․, որտեղ և մէոել է բոլշևիկյան կուսակցու– թյան շարքերը, դարձել պրոֆեսիոնաէ հեղափոխական։ Հեղափոխ․ գործունեու– թյան համար ձերբակալվել և աքսորվել է Պետերբուրգից։ 1905-ին եղել է Իվանովո– Վոզնեսենսյլի գործադուլի և Բանվորա– կան առաջին սովետի ղեկավարներից։

ՌՍԴԲԿ IV համագումարի (1906) պատգա– մավոր։ 1909– 10-ին երկու անգամ ձեր– բակալվել ր, դատապարտվել մահապատ– ժի, որը փոխարինվել է (հասարակության և բանվորների բողոքով) սկզբում 10 տարվա տաժանակրությամբ, ապա ցմահ աքսորով՝ Սիբիր։ 1915-ին Փախել է աք– սորից։ 1916-ին կուսակցությունն ուղարկել է գործող բանակ հեղափոխ․ աշխատանք տանելու։ 1^17-ի Փետրվարյան հեղափո– խությունից հետո Ֆ․ Մինսկում եղել է ժող․ միլիցիայի պետ։ 1917-ի ապրիլին ղեկավարել է Արմ․ ռազմաճակատի պատ– գամավորների համագումարը։ 1917-ի սեպտեմբերին ուղարկվել է ք․ Շույա, ուր ընտրվել է Սովետի և կուսակցության գա– վառային կոմիտեի նախագահ։ 1917-ի հոկտ․ 30 (սոյեմբ․ 12)-ին Շույայի և Իվա– նովո–վոզնեսենսկի բանվորների զինված շոկատով մասնակցել է Մոսկվայի հոկ– տեմբերյան մարտերին։ 1918-ի գարնանն ու ամռանը եղել է միաժամանակ կուսակ– ցության Իվանովո–Վոզնեսենսկի նահան– գային կուքիտեի, գործկոմի, ժողտնտ– խորհի նախագահ, նահանգի ռազմ, կո– միսար, 1918-ի օգոստոսից՝ Ցարոսլավլի օկրուգի զինկոմ։ 1918-ի դեկտ․ 26-ին նշա– նակվել է Արլ․ ռազմաճակատի 4-րդ բա– նակի հրամանատար, ապա հաջողությամբ ղեկավարել է Արլ․ ռազմաճակատի բա– նակների Հվ․ խմբի գործողությունները։ 1919-ի հոէլիսից՝ Արլ․ ռազմաճակատի Մ, Վ․ Ֆրունզե հրամանատար, 1919-ի օգոստ․ 15-ից 1920-ի սեպտ․ 10-ը՝ Թուրքեստանյան ռազ– մաճակատի և 1920-ի սեպտ․ 27-ից՝ Հվ․ ռազմաճակատի հրամանատար։ Ֆ–ի հրա– մանատարությամբ կարմիր բանակի զոր– քերը ջախջախեցին Կոլչակի բանակա– խումբը, ազատագրեցին Հս․ ու Միջին Ուրալը, այնուհետև ջախջախեցին սպի– տակգվարդիականներին Հվ․ Ուրալում, հակահեղափոխ․ ուժերը՝ Միջին Ասիայում, Վրանգելի զորքերին՝ Գրիմում։ 1920-ի դեկտեմբերին նշանակվել է Ուկրաինա– յի և Ղրիմի զինված ուժերի հրամանա– տար և Ուկր․ ԱԱՀ ժողկոմխորհի նախա– գահի տեղակալ։ 1924-ի մարտից՝ ԱԱՀՄ Ռազմահեղափոխ․ խորհրդի նախագահի և ռազմածովային գործերի ժողկոմի տե– ղակալ, ապրիլից՝ միաժամանակ ԲԳԿԲ–ի Շտաբի և Ռազմ, ակադեմիայի պետ։ 1925-ի հունվ․ 26-ից՝ ՍԱՀՄ Ռազմահեղա– փոխ․ խորհրդի նախագահ, ռազմ, և ծո– վային գործերի ժողկոմ, ապա նաև ՍԱՀՄ Աշխատանքի և պաշտպանության խորհըր– դի անդամ։ 1918-ի հունվարից՝ Համա– ռուսաստանյան բոլոր գումարումների կենտգործկոմի անդամ, ՌԿ(բ)Կ ԿԿ ան– դամ 1921-ից, ԿԿ քաղբյուրոյի անդամու– թյան թեկնածու՝ 1924-ից։ Ֆ․ խոշոր ռազմ, տեսաբան Էր, հեղի– նակ սովետական ռազմ, գիտության և սովետական բանակի շինարարության խնդիրների վերաբերյալ մի շարք աշխա– տությունների («Միասնական ռազմա– կան ուսմունքը և Կարմիր բանակը», 1921, «Կարմիր բանակի ռազմաքաղաքական դաստիարակությունը», 1922, «Լենինը և Կարմիր բանակը», 1925, «Կադրային բա– նակը և միլիցիան», 1925 ևն)։ Պարգևա– տրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։ Թաղ– ված է Կարմիր հրապաըակում։ Երկ․ Избр․ произв․, М․, 1965․ Գրկ․ М․ В․ Фрунзе․ Жизнь и деятельность, М․, 1962․

ՖՐՈՒՆ&Ե (մինչև 1926-ը՝ Պիշպեկ), Կիրգ․ ՄԱՀ մայրաքաղաքը։ Արդ․ և մշակութային խոշոր կենտրոն Է, տրանսպորտային հան– գույց։ Գտնվում է Չուի հովտում, Կիրգի– զական լեռնաշղթայի ստորոտին։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը –5,4°CԷ, հուլիսինը4 24,4°С։ Տարեկան տեղում– ները՝ 471 iltl։ Տարածությունը 130 կմ* Է, բն․՝ 618 հզ․ (1986)։ Բաժանվում է 4 շըր– ջանի։ Սովետական իշխանության տարինե– րին Ֆ․ դարձել է Կիրգիգիայի տնտ․ և մշակութային կենտրոնը։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) ժամանակ Ֆ․ են Էվակուացվել տասնյակ արդ․ ձեռ– նարկություններ, որտեղ զենք էր արտա– դրվում ռազմաճակատի համար։ Զարգա– նում էր մետաղամշակումը և մեքենաշի– նությանը։ Արւ յունաբերության առաջատար ճյու– ղերն են մեքենաշինությունն ու մետաղա– մշակւ ւմը։ խոշոր ձեռնարկություններն են գյուղատնտ․ մեքենաշինության, ավտո– հավաքման, «ՏյաժԷլեկտրոմաշ», «Կիր– գիզավտոմաշ» գործարանները։ Զարգա– ցած Հ թեթև արդյունաբերությունը։ Կան կահույքի ֆաբրիկա, տնաշինական կոմ– բինատ, երկաթբետոնե կառուցվածքների գործարաններ, ջէկ, 2 երկաթուղային կա– յարաԿ, 2 օդանավակայան։ Գազ մատա– կարարվում է Բուխարա–Տաշքենդ–Ֆ․– Ալմա Աթա գազամուղով։ Ֆ ր ու ն զ ե․ Կիրգիզ․ ՍՍՀ Կառավարական տունը (1954, ճարտ–ներ՝ գ․ Նազարյան, Ռ․ Սեմերշիև) 1984–85 ուս․ տարում Ֆ–ում կար 83 հանրակրթական դպրոց, 18 պրոֆտեխ․ ուսումնարան, 14 միջնակարգ մասնա– գիտ․ ուս․ հաստատություն։ Գործում են 8 բուհ (այդ թվում՝ համալսարան)։ Ֆ–ում են գտնվում Կիրգ․ ՍԱՀ ԳԱ, մի շարք ԳՀԻ–ներ, 81 գրադարան, 3 թանգարան, 4 թատրոն (այդ թվում՝ օպերայի և բա– լետի), հանրապետ․ հրատարակչություն– ները։ 1985-ին Ֆ–ի 27 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 5053 բժիշ1|։ Տուրիզմի կենտրոն է։