Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/738

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ըսա 1872-ի նախագծի քաղաքը [լառու– ցապատվել է ոչ մեծ թաղամասերւվ, փո– ղոցների ուղղանկյուն ցանցով։ Սովետական ժամանակաշրջանամ Ֆ․ հիմնովին կերպարանափոխվել է։ 1920– 1940-ական թթ․ կառուցվել են Կիր<լ․ ՍՍՀ կուլտուրայի մինիստրության (1916, ին– ժեներ՝ Ա․ Պ․ Զենկով), Կիրգ․ Ս1Հ Կա– ռավարական տան ,(1934, ճարտ․ Օու․ Բ․ Դուբով), բժշկ․ ինստ–ի (1939) և մարզ– գործկոմի (1938, երկուսն էլ ճարւո–ներ՝ Ֆ․ Պ․ Ստեբլին և Ս․ Ի»․ Սահակյան) շեն– քերը։ Զստ վերակառուցման նախագծերի (1939, ճարտ․ Ն․ Ն․ Սմիռնով, խորհրդա– տու՝ Ի․ Վ․ ժոլտովսկի, 1948–58, ճարտ․ Ա․ Ս․ Սմոլիցկի, 1971, ճարտ–ներ՝ Վ․ Ի․ Նենարոկով, Վ․ Պ, Շերստնյով) զարգա– նում է պատմականորեն կազմավորված ուղղանկյուն հատակագիծը, ստեղծվում են նոր շրջաններ, կանաչապատ գոտի– ներ։ 1950–70-ական թթ․ կառուցվել են նոր միկրոշրջաններ՝ Խաղաղությսն պո– ղոտայում (ճարտ․ Ե․ Ա․ Լովուշյինա), Բուսաբանական այգու շրջանում՝ 1իկրո– շրջան >6 2 (ճարտ․ Ա․ Ս․ Արբււզով), հասարակական շենքեր՝ Կիրգ․ օս երայի և բալետի թատրոնը (1955, ճարտ․ Ա․ Ի․ Լաբուրենկո և ուրիշներ), Սովետական հրապարակի անսամբլի շենքերը (1954– 1960), Ս․ Վ․ Ֆրունզեի տուն–թանգա– րանը (196 8, ճարտ–ներ՝ 6ու․ Պ․ Կարիխ, Գ․ Քութաթ ելաձե), վ․ Ի․ Լենինի անվ․ մարզապալատը (1974), Կերպարվեստի թանգարանը (1974, ճարտ–ներ՝ Շ․ Ջեկ– շենբան, Վ․ Նազարով, Դ․ Իռիսկւււլիվ)։ Ֆ–ում կան Վ․ Ի․ Լենինի (բրոնզ, գրա– նիտ, 1948, քանդակագործ՝ Դ․ Վ․ Ներո– դա, ճարտ․ Վ․ Վ․ Վերյուժսկի), Ի․ Վ, Պան– ֆիլովի (գրանիտ, ցեմենտ, 1942, քանդա– կագործներ՝ Ա․ Ա․ Սանուիլով, Օ․ Մ․ Սանուիլովա), Ս․ Վ․ Ֆրունզեի (ւրոնզ, գրանիտ, 1972, քանդակագոր ծներ՝ Լ․ ի․ Դուբինովսկի, Ա․ Ն․ Պոաաւլա, ճարւո․ U․ Իսաև) արձաններ, Բարեկամության մոնումենտ (մարմար, բրոնզ, 1974, քան– դակագործներ՝ Տ․ Սադիկով, Զ․ ւ^ա փբու– լին, Ս․ Բակշեե, ճարտ․ Ա․ Նեժուրւն)։ «ՖՐՈհ–ՖՐՈՒ», գրական–երգի ծակա i շա– բաթական պատկերազարդ հանդես։ Լույս է տեսել 1908–09-ին, Կ․ Պոլս ում։ «Զիկ– զակ* երգիծաթերթի (1908, Կ․ Պոլիս) շարունակությունը։ Տնօրեն –խմբսգիր՝ Վ․ Փափազյան։ Հանդես է եկել արևմտա– հայության կյանքի և կայքի ապահովու– թյան, նրանց իրավունքների պաշտպա– նության վերաբերյալ հոդվածներով։ Պար– բերականը ծաղրել է արկածախնդիր «հե– ղափոխական գործիչներին», ծա ւակել պոլսահայ բուրժուաառևտր․ վերնախա– վին։ Աշխատակցել են Ա․ Թեոդիկը, Մ․ Պերպերյանը, Տ․ Չյոկյուրյանը, Ռ Սա– միկյանը, Ս․ Նուպարյանը, Տ․ Չիթւււնին, Լ․ էսաճանյանը և ուրիշներ։ Աչքի է ընկել դիպուկ ծաղրանկարներով։ Աէ Խէսոււարսն

ՖՈՒԳԱ (իտալ․ fuga, < լատ․ fuga – վազք, փախուստ), բարդ իմիտացիոն (տես Իւէիաւսցիա) պոլիֆոնիկ (տե ւ Պո– ւիֆոնիւս) երաժշտ․ ձե, որը հիմնւած է բոլոր ձայներ ում մեկ կամ մի քանի թե– մաների բազմակի անցկացումների ն զար– գացման վրա։ Ֆ․ (ինում է պ ա ր զ (մեկ թեմայով) և բարդ (կրկնակի Ֆ․) կամ 3 (եռակի Ֆ․) թեմաներով։ Ֆ–ի ձևը մեծ զարգացում է ստացել Ցո․ Ս․ Բախի և Գ․ Ֆ․ Հենդելի ստեղծագործու– թյան մեջ, լայնորեն կիրառվել արևմտա– եվրոպ․, ռուս, դասականների, XX դ․ կոմպոզիտորներ Պ․ Հինդեմիթի, Դ․ Դ․ Շոստակովիչի և այլոց երկերում։ Ֆ–ի ձևին դիմել են նաև հայ կոմպոզիտոր– ները (Ա․ Սպենդիարյան, Ա․ Խաչա– տրյան, Ք․ Քուշնարյան, Ա․ Բարաջան– յան, Ա․ Հարությունյան, է․ Միրզոյան, Գ․ Հախինյան, Դ․ Չեբոտարյան և ու– րիշներ)։ Տես նաև Ֆուգաւոո, Ֆուգեաա։

ՖՈՒԳԱՆԱՀԱՍՏՈՑ, ուղղագիծ դետալ– ներ ռանդելու փայտամշակման հաստոց։ Կտրող գործիքը աշխատանքային հորի– զոնական սեղան ի երկու սալերի միջև տեղավորված դանա կավոր լիսեռն է։

ՖՈՒԳԱՍ (ֆրանս․ fougasse, < լատ, focus – օջախ, կրակ), պայթուցիկ նյու– թի ւԻ9Ք» որն անջրանցիկ պարուտակով դրվում է հողի կամ ջրի մեջ՝ ոչ մեծ խո– րության վրա։ Ֆ–ի պայթեցումը կատար– վում է էլեկտրական կամ կրակային եղա– նակով՝ ժամացուցային միակցիչի օգնու– թյամբ կամ էլ պայթուցիչի վրա մեխանի– կական ճնշում գործադրելով։ 1970-ական թթ․ «Ֆ․»-ի փոխարեն օգտագործվում են «պայթուցիկ նյութի լիցք», «օբյեկտային ական» տերմինները։

ՖՈՒԳԱՏՈ (իտալ․ fugato, բառացի՝ ֆու– գայի նման), հոմոֆռն (տես Հոմոֆոնիա) ստեղծագործություններում ձայների մուտ– քի նմանակման (ֆուգայաձե) սկզբունքի կիրառումը։ Ֆ․ ինքնուրույն ստեղծագոր– ծություն չէ, սովորաբար կիրառվում է մեկ այլ երաժշտ․ ձևի ներս ում։ Մեծ տեղ է գտել տարբեր ազգերի, այդ թվում նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործու– թյուններում։

ՖՈՒԳԷՏԱ (իտալ․ fughetta, ֆուգայի նվա– զականը), կառուցվածքով ոչ մեծ U․ ոչ բարդ ֆուգա, որում զարգացումն առան– ձին դեպքերում փոխարինվում է ինտեր– մեդիայով (առանց թեմայի նոր անցկա– ցումների)։ Լայնորեն կիրառվել է արև– մտաեվրոպ․, ռուս, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում։ ՖՈՒ&ԱՐԻՈ£ՆԷՐ, բազմաթիվ մշակովի և վայրի աճող բույսերի հիվանդություններ, որոնք հարուցվում են Fusarium ցեղի անկատար սնկերով։ Տարածված են կլիմա– յական բոլոր գոտիներում։ Վնասվում են բույսի անոթային համակարգը և հյուս– վածքները։ Հարուցիչները թափանցում են բույսերի մեջ արմատային համակարգով և ցողունի ստորին մասով։ Վարակի աղ– բյուր են նաև վարակված սերմերն ու սածիլները։ Ֆուզարիոզային թա– ռամման դեպքում սնկամարմինը խցանում է անոթները և արտադրում թունավոր նյութեր, որի հետևանքով խիստ խանգարվում են բույսերի կենսա– կան ֆունկցիաները, բույսը մահանում է։ Ֆուզարիոզային արմատա– յին փտախտները վնասում են բույսե– րին զարգացման բոլոր փուլերում։ Հ ա– ցազգիների հասկի և հաւոի– կ ի Ֆ․ առաջացնում է հասկիկների սպիտակավուն–վարդագույն փտախտ, ապա՝ գորշացում և դրանց մեջ ոչ կենսու– նակ հատիկների գոյացում։ Եգիպտա– ցորենի կողրերի Ֆ, բնութագըր– վում է դրանց վրա (լրիվ հասունացման Փուլի սկզբում) վարդագույն կամ սպի– տակ ֆառով պատված բծերի առաջաց– մամբ։ Բծերի կենտրոնում! հատիկները գորշ են, հեշտությամբ փշրվում են։ Զ յ ու– նաբորբոսը (Ֆ–ի տեսակներից) վտանգավոր է աշնանացան ցորենի, տա– րեկանի ու բազմամյա հպցազգի խո– տաբույսերի համար։ Հիվանդ բույսերը հաճախ մահանում են։ հայքարի միջոցները, ցանքաշրջանառություն– ների կիրառում, հիվանդությունների նկատմամբ դիմացկուն սորտերի ստեղ– ծում, բուս, մնացորդների (հեռացում և այրում, սերմերի ախտահանում, ցանքե– րի մշակում սնկասպաններով, առողջ սերմերի • և սածիլների օգտագործում, սնուցումներ ֆոսֆոր–կալիումական պա– րարտանյութերով, հողերի կրացում և չորացում։ ՖՈՒձՈՒԼԻՆԻԴՆԵՐ (Fusulinida), մահա– ցած ֆորամքւնիֆերների կարգ։ Ապրել են քարածխային և պերմի ժամանակա– շրջաններում։ Կարևոր նշանակություն ունեն քարածխային և պերմի ժամանա– կաշրջանների նստվածքների շերտագրու– թյան համար։

ՖՈՒԼԲԷ, պ յ n լ» ֆ ու լ ա ն ի, ա ֆ ու– լի, ֆ և լ լ ա տ ա, ֆ ու լ ա, ֆուլան– կե, բաֆիլանչի, ֆիլանի, ժո– ղովուրդ Արմ․ Աֆրիկայում (Դվինեա, Նիգերիա, Մենեգալ, Մալիւ Կամերուն ևն)։ Լեզուն՝ ֆուլա։ Ընդհանուր թիվը՝ մոտ 14 մլն (1978)։ Մարդաբ[սնորեն մոտ են նթովպ․ ռասայի ժողովուրդներին։ Մեծ մասը մահմեդականներ են, որոշ անասնապահ ցեղերի մոտ սյահպանվում է նախնիների ու բնության ուժերի պաշ– տամունքը։ Զբաղվում են հիմնականում քոչվոր անասնապահությամբ! (խոշոր եղ– շերավոր&նր); Արմ․ ՍուդաԱր և&գրո{ւդ– ների մեջ սփռված Ֆ․ անասնապահությու– նը համատեղում են երկրագործության հետ։

ՖՈՒԼՏՈՆ (Fulton) Ռոբերտ (1765–1815), ամերիկացի գյուտարար, գործնականորեն պիտանի առաջին շոգենավխ ստեղծողը։ 1790-ական թթ․ զբաղվել է նսԼվերի շարժ– ման համար շոգու կիրառման պրոբլեմով։ 1797-ից ապրել է Փարիզում, որտեղ 1800-ին կառուցել և հաջողությամբ փոր– ձարկել է լողացող ական և «Նաուտիլուս» սուզանավը (ուներ ժամանակակից սու– զանավերի հիմնական գծերը)։ 1803-ին Ֆ․ Մեն գետում ց ուցադրել է առաջին շոգենավը, որը շարժվում էր 7,5 կմ/ժ արագությամբ։ Ֆ–ի գյուտերի չարժանա– ցան ֆրանսիական կառավարության հա– վանությանը, և նա տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ կառուցեց անվավոր «Կլերմոնտ» շոգենավը, որում տեղակայյիսծ էր 20 ձ․ու․ (14,7 կվտ) հզորությամբ շոգեմեքե– նա։ 1807-ի օգոստ․ Հուդզոն գետով Նյու Ցորք և Օլբանի քաղաքների փւջև այդ շո– գենավը կատարեց առաջին երթը։ Հետա– գայում Ֆ․ կառուցեց մի քանր անվավոր շոգենավեր, այդ թվում նաև |աշխարհում առաջին «Դեմոլոգոս» (կամ «^․ առաջին») ռազմանավը, որը կիրառվեց անգլիացի– ների դեմ մղվող պատերազմում։