Շըվալիեի ժամագիրքը», 1450–55, Կոն– դե թանգարան, Շանաիյի և այլ թանգա– րաններ), այնպես էլ պատմ․ («Ֆրանսիա– կան մեծ քրոնիկներ», Ազգ․ գրադարան, Փարիզ, Զ․ Բոկաչչոյի «Նշանավոր տղա– մարդկանց և կանանց կյանքը», Պետ․ գրադարան, Մյունխեն, երկուսն էլ՝ 1458, Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնախո– սություն», 1470–76, Ազգ․ գրադարան, Փարիզ) թեմաներով գրքային մանրա– նկարները աչքի են ընկնում դեպքերի ռեալիստ, պատկերմամբ, կոլորիտի մեղ– մությամբ, հեռանկարի տարրերի օգտա– գործմամբ։ Բնութագրման բացառիկ հա– վաստիությամբ են աչքի ընկնում Ֆ–ի դիմանկարները («Կարլոս VII», «Կանցլեր Գ․ ժյուվենել դեզ Ցուրսեն», երկուսն էլ՝ Լուվր, Փարիզ, «է․ Շըվալիեն Ա․ Մտե– փանոսի հետ», «Տիրամայրը մանկան հետ» երկպատկերի ձախ փեղկը, մոտ 1451,Պետ․ թանգարան, Բեոլին)։Ֆ․ ստեղ– ծել է նաև նրբաճաշակ կոլորիտով ու գծանկարով կրոն, թեմաներով կոմպոզի– ցիաներ («Տիրամայրը մանկան հետ» երկ– պատկերի աջ փեղկը, մոտ 1451, Գեղե– ցիկ արվեստների թագավորական թան– գարան, Անտվերպեն, «Իոսչից իջեցնելը», Ծխական եկեղեցի, Նուան)։ Պատկերազարդումը տես 689-րդ էջից առաջ՝ ներդիրում։
ՖՈՒՔԱ (Fux;, Fuchs) Չոհան Ցոզեֆ (1660–1741), ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտ․ տեսաբան, դիրիժոր և երգեհո– նահար։ Աշխատել է Վիեննայում, սկզբում որպես եկեղեց․ երգեհոնահար, ապա4 պալատական կապելմայստեր։ Բազմա– թիվ ստեղծագործությունների հեղինակ է (հրտ․ մոտ 500), այդ թվում4 ավելի քան 70 մեսսա, մի քանի ռեքվիեմ, 11 օրատո– րիա, 18 օպերա, գործիքային երկեր (սիմ– ֆոնիա, 7 սյուիտ նվագախմբի համար)։
ՖՈՒՔՍԻՆ, աղաթթվային ռոզա– ն ի լ ի ն, C20H20N3CI, եռֆենիլմեթանա– յին կարմիր ներկանյութ։ Առաջին սինթե– տիկ ներկանյութերից է [ստացվել է 1856-ին, լեհ քիմիկոս 6ա․ Նաթանսոն (1832–1884)]։ Այդպես է կոչվել ֆուքսիա– յի ծաղիկների գույնին նման լինելու պատճառով։ Ֆ․ բյուրեղներ են, ջրում վատ են լուծվում, լավ՝ սպիրտում։ Օգտա– գործվում է մատիտ, թանաք, պատճե– նահան թուղթ, գնդիկավոր գրիչների մածուկ պատրաստելու համար։ ԼՐԱ5ՈԻՄ
ԱՐԱԳԱԾԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան ՀՍՍՀ–ում։ Կազմավորվել է 1972-ի մար– տի 15-ին, ՀՍՍՀ Ապարանի, Արթիկի և Սպիտակի շրջաններից առանձնացված տարածքներից։ Տարածությունը 382,4 կԱ* է, բն․՝ 14100 մարդ (1986), վարչական կենտրոնը՝ Ծաղկահովիտ։ Սահմանակից է Ապարանի, Արթիկի, Ախուրյանի, Սպի– տակի, Դուգարքի և Հրազդանի շրջան– ներին։ Բնական պայմանները։ Ա․ շ–ի տարած– քը զբաղեցնում է Արագած լեռնազանգվա– ծի հս․, Փամբակի լեռնաշղթայի հվ․ լան– ջերը, Շարայի լեռան մի մասը և դրանցով շրջափակված սարահարթը։ Գերակշռում է լեռնային ռելիեֆը։ Բարձրությունը 2000 t/–ից (Նորաշեն) 4090 մ է (Արագած լեռ)։ Շրջանի տարածքում Արագածի հս․ գագաթամերձ գոտու լանջերը փոքրաթեք են, աեղ–տեղ՝ խարամային կոներով և խիստ մասնատված գետահովիտներով (Գեղաձորի, Ծաղկահովտի են)։ Կան լա– փս յին հզոր հոսքեր, 2500–3000 մ բարձ– րության վրա՝ սանդղաձև սարահարթեր, ստորոտներում4 հնագույն սառցադաշտե– րի հալոցքային ջրերի բերվածքներ։ Գա– գաթային գոտում, սառցադաշտային կըր– կեսների և հովիտների վերին մասերում, պահպանվել են հավերժական ձյան բծեր, տեղ–տեղ քարացրոններով ու մորենային կուտակումներով ծածկված թմբաշարեր։ Շրջանի տարածքում Փամբակի լեռնա– շղթայի հվ․ լանջերը կարճ են, զառիվեր, կտրտված կիրճերով ու ձորակներով։ Կան բյուրեղային ապարների սրածայր ու ժայ– ռոտ ցցվածքներ։ Կենտր․ սարահարթային մասը նման է միջլեռնային գոգավորու– թյան, որը մեղմ թեքությամբ իջնում է դե– պի արլ․ (Ապարանի դաշտ) և արմ․ (Շիրա– կի դաշտ)։ Այստեղ հարթավայրային մա– կերևույթը խախտվում է Շարայի, Վար– դաբլուրի և Սանգյառի բարձրություննե– րով։ Շրջանում կան շինանյութերի (անդե– զիտ, անդեզիտաբազալտ, բազալտ) պա– շարներ։ Ա․ շ–ի տարածքում են Փամբա– կի և Սպիտակի լեռնանցքները։ Կլիման լեռնային է՝ ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով։ Ձմե– ռը երկարատև է, սառնամանիքային, կա– յուն ձնածածկույթով, ամառը՝ կարճ ու զով։ Զնածածկույթի տևողությունը նոյեմ– բերից մայիս է, շերտի հաստությունը՝ 0,45–1,2 ն։ Հաճախակի են բուքերը։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրա– դիր մասերում –8°C է, բարձրադիր մա– սերում՝ – 12°C (նվազագույնը՝ – 35°C), հուլիսինը՝ համապատասխանաբար 16°C և 8°C (առավելագույնը՝ 30°C)։ Տարեկան տեղումները սարահարթում 400–600 ւէւէ են, բարձրադիր մասերում՝ 600–800 ilti։ Շրջանի տարածքով են հոսում Ծաղկա– հովիտ և Գեղաձոր գետերը, սկիզբ առ– նում՝ Քասաղը։ Կան լճեր, անուշահամ աղբյուրներ։ Գործում են Հալավարի և Ծիլքարի ջրամբարները, կառուցվում՝ Գե– ղադիրի ջրամբարը։ Բնակչությունը։ Բնակչության խտու– թյունը 1 կմ2 վրա 35 մարդ է։ Ունի 22 բնա– կավայր, 10 գյուղական սովետ։ Ա․ շ–ի բը– նակավայրերն են՝ Ալագյազ, Ամրե Թագա, Ավշեն, Բերքառատ, Գեղաձոր, Գեղարոտ, Գեղադիր, Դերեկ, Լեռնապար, Ծաղկահո– վիտ, Ծիլքար, Հնաբերդ, Մելիքգյուղ, Միրաք, Նորաշեն, Շենկանի, Զամշլու, Ռյա Թազա, Աանգյառ, Աիփան, Վարդա– բլուր, Օրթաճյա։ Պատմական ակնարկ։ Ա․ շ․ ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ նահան– գի Շիրակ գավառի արլ․ և Նիգ գավառի հս–արմ․ տարածքը։ Արլ․ Հայաս– տանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Երևանի նահանգի Ալեք– սանդրապոլի գավառի, սո– վետական կարգեր հաս– տատվելուց հետո՝ Լենի– նականի գավառի մասը։ Մինչև 1972-ը կազմել է ՀԱԱՀ Ապարանի, Արթիկի և Մպիտակի շրջանների մասը։ ճարտ․ հուշարձան– ներից շրջանի տարածքում պահպանվել են կիկլոպ– յան ամրոց (Ալագյազ), մ․ թ․ ա․ III–I հազարամյա– կի բնակատեղի (Գեղա– րոտ), ուրարտական ամ– րոց (Հնաբերդ, Ծաղկա– հովիտ), եկեղեցի (Հնա– բերդ, V դ․, Դերեկ, V դ․, Ռյա Թազա, X–XIII դդ․)։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1972-ին։ Մինչև 1986-ը տեղի է ունեցել շրջանային կազմակերպության 7 կոնֆերանս։ 1986-ին շրջանում կար 61 սկզբնական կուսակցական, 89 կոմերի– տական կազմակերպություն, որոնք միա– վորում էին 1025 կոմունիստների և 4265 կոմերիտականների։ Տնտեսությունը։ Ա․ շ․ գյուղատնտ․ շրջան է։ Տնտեսության համախառն ար– տադրանքի մեջ գյուղատնտեսության բա– ժինը կազմում է 98%։ Առաջատար ճյու– ղերն են անասնապահությունն ու դաշտա– վարությունը։ Շրջանում կա 15 սովետա– կան տնտեսություն։ Գործում է Ամրե Թազայի խոշոր եղջերավոր կենդանինե– րի մատղաշների բտման միջտնտեսային ձեռնարկությունը։ Շրջանի հողային ֆոն– դը 38237 հա է, որից վարելահող՝ 13896 հա, խոտհարք՝ 988 հա, անտառատընկ– ված է 1234 հա տարածություն։ Ոռոգ– վող հողատարածությունները 700 հա են։ Մշակում են հիմնականում հացահա–