Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Արտահանրապետ․ բեռնափոխադրումներն իրականացվում են գերազանցապես երկաթուղային Տ–ով։ Արաակրման և ներկրման մեջ գլխ․ տեղը պատկանում է ՌՍՖՍՀ–ին (բաժին է ընկնում արտակըրման 32 U ներկրման 42%-ը), մեծ է նաև Վրաց․ ՍՍՀ (32 և 5,3%) ու Ադրբ․

ՍՍՀ (17,2 և 32,8%) բաժինը։ Ներհանրապեա․

փոխադրումներում մեծ է ավտոտրանսպորտի նշանակությունը։ Օդային Տ–ի բաժինը բեռների ներկրման և արտակըրման մեջ դեռես փոքր է։ Նրա դերն առավել կարևոր է միջհանրապետ․

ուղևրափոխադրումներում։ Խողովակաշար Տ․ ապահովում է հանրապետության ժողտըն– տեսության և բնակչության պահանջները բնական գազի ներկրումով։ Գրկ․ՆՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե․, 1976։ ՍՄԿԿ XXVII համագումարի նյութերը, Ե․, 1986։ Հոկտեմբերը և Հայաստանի տնտեսական զարգացումը, Ե․, 1967։ ՍՍՀՄ ժողովուրդների եղբայրական ընտանիքում, Ե․, 1972։ X а ч а т у р о в Т․ С․, Транспортная система СССР, М․, 1960; Транспорт СССР․ Итоги за 50 лет и перспектива раз вития, М․, 1967; Василевский Л․ И․, Транспортная система мира, М․, 1971; X у р ш у д я н К․ Н․, Проблемы развития транспорта Закавказского экономического района, Е․, 1972; Зотов Д․ К․, Транспорт на пороге десятой пятилетки, М․, 1975․ Կ․ Իյուրշուդյան


ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավական նորմերի համակցություն, որը կարգավորում է հաղորդակցության ճանապարհների և տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Սովետական Տ․ ի․ ընդգրկում է բեռների և ուղեորների փոխադրման պայմանագրով առաջացած կողմերի հարաբերությունները, փոխադրումների պլանավորման և կազմակերպման հարցերը, փոխադրումների հետ կապված հաշվարկները, պլանային և պայմանագրային պարտավորությունների Խախտման համար գույքային սանկցիաները, տրանսպորտային միջոցների այլ նպատակով օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Տ․ ի․ ընդգրկում է նաև խողովակաշարերի օգտագործման հետ կապված հարաբերությունները, թէ գազի, նավթի մղման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մատակարարման հատուկ պայմանագրով։

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՔԵՐ, աշխատանքի ու միջոցների ծախսեր, որ կապված են բեռների ու ուղեորների փոխադրման հետ։ Բեռների փոխադրման դեպքում կատարվում են առաքման համար բեռների նախապատրաստման, բեռնման բեռնաթափման աշխատանքների, տեղափոխման, պահեստային և այլ գործառությունների, իսկ ուղեորների փոխադրման դեպքում՝ առաքման ու նշանակման վայրերում (կայարաններում, նավահանգիստներում և այլուր) ուղևորների սպասարկման, տրանսպորտի տարբեր տեսակներով նրանց տեղափոխման հետ կապված ծախսեր։ Տարբերում են ներգործարանային, այսինքն՝ ներարտադր․, տեխնոլոգիական և միջտնտեսային կապերն իրացնող տրանսպորտային գործառություններ, որոնք սպասարկում են շրջանառության ոլորտը, ապահովում շրջանառության պրոցեսի սահմաններում արտադրության շարունակությունը։ Առաջինները, որպես կարգ, իրականացվումեն ներարտադր․ տրանսպորտով՝ ձեռնարկությունների (միավորումների) տրանսպորտային ստորաբաժանումների միջոցով, իսկ միջտնտեսային կապերի իրացման փոխադրումները հիմնականում կատարում են տրանսպորտային կազմակերպությունները։ Այս աշխատանքների արդյունքը կազմում է տրանսպորտի՝ որպես ժողտնտեսության ճյուղի, համախառն արտադրանքը, որը ներառում է նաև տրանսպորտային կազմակերպությունների կատարած ներարտադր․, տեխնոլոգիական փոխադրումների, մյուս կազմակերպությունների համար արդ․, գյուղա-տնտ․ և այլ ձեռնարկությունների տրանս պորտի աշխատանքի արժեքը։ Տրանսպորտի համախառն արտադրանքի արժեքը որոշվում է աշխատանքի ծավալով, բեռնափոխադրումների և լրացուցիչ ծառայությունների տարիֆներով ու գանձումներով, որոնցով հաշվարկներ ենկատարվում տրանսպորտային կազմակերպությունների ու պատվիրատուների միջև։ Տարիֆների ու գանձումների մա կարդակը սահմանվում է ելնելով տրանսպորտային կազմակերպությունների շահագործական ծախսերի ու կուտակումների չափերից և հանդիսանում հասարակական արտադրության Տ․ ծ–ի մեծությունը որոշող գործոն։ Տեխնոլոգիական բնույթի փոխադրումների և սեփական արտաքին արտադր․ կապերի իրացման գծով ներարտադր․ տրանսպորտի ծախսերը ներառվում են ժողտնտեսության ոչ տրանսպորտային ճյուղերի համախառն արտադրանքի մեջ։ Աշխատանքի հասարակական բաժանման խորացման պայմաններում Տ․ ծ․ անընդհատ աճում են․ 1975-ին տրանսպորտի U կաաի ճյուղերում ստեղծված համախառն արտադրանքը կազմել է 36,7, իսկ 1982-ին՝ 55,2 մլրդ ռ․։ Տ․ ծ–ի համեմատական կրճատման ուղիներն են՝ արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխումը, բեռնահոսքերի օպտիմալ սխեմաների մշակումը, հանդիպակաց փոխադրումների բացառումը են։

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ըստ սովետական քրեական իրավունքի հանցագործություններ, որոնք ուղղված են երկաթուղային, ջրային, օդային, ավտոմոբիլային տրանսպորտի և քաղաքային էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի դեմ։ Բաժանվում են երկու խմբի՝ այլ ւցեւոական հանցագործությունների մնչ մտնող Տ․ հ․ (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 80–81), հասարակական անվտանգության կանոնները խախտող Տ․ հ․ (հոդվածներ 173–181)։ Առաջին խմբի հանցագործությունների համար նախատեսված է 3–15 տարի ազատազրկում՝ եթե առաջացրել կամ կարող էին առաջացնել ծանր հետևանքներ (գնացքի խորտակում, նավավթար, օդանավավթար, դժբախտ դեպքեր մարդկանց հետ)։ Երկրորդ խմբի հանցագործությունների համար, կախված արարքի վտանգավորությունից, պատասխանատըվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներից, նախատեսվում են ուղղիչ աշխատանքներ, կարճատև կամ տևական ազատազրկում, իսկ օդանավ փախցնելու կամ դրա փորձի համար՝ 3 – 15 տարի ժամկետով ազատազրկում կամ մահապատիժ՝ հանցագործի անձնական գույքի բռնագրավմամբ։ Ա․ Թովմասյան


ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տնտ․ աշխարհագրության ճյուղ։ Ուսումնասիրում է տրանսպորտի և փոխադրումների տերիտորիալ տեղաբաշխումը, նրա օրինաչափությունները , զարգացման պայմաններն ու առանձնահատկությունները՝ բնական պայմանների ու ռեսուրսների, բնակչության և տնտեսության ճյուղերի տեղաբաշխման հետ փոխկապակցության մեջ։ Տ․ ա․ բաժանվում է ընդհանուր Տ․ ա–յան, տրանսպորտի առանձին տեսակների աշխարհագրության և ռեգիոնալ Տ․ ա–յան։ Ը ն դ հ ա ն ու ր Տ․ ա․ ուսումնասիրում է երկրների և շրջանների տրանսպորտային համակարգերի զարգացման և տիպավորման պատմ․ օրինաչափությունները, բնական միջավայրի առանձին բաղադրամասերի (ռելիեֆ, գետեր, կլիմա են) և ամբողջական լանդշաֆտային կոմպլեքսների ազդեցությունը տրանսպորտի վրա, տրանսպորտի տեղը երկրների և շրջանների տնտեսության մեջ և տերիտորիալ տրանսպորտա տնտ․ կապերը, բեռնահոսանքների և ուղևորական տրանսպորտի պրոբլեմները, տրանսպորտի շրջանացման հարցերը։ Տրանսպորտի առանձին տեսակների աշխարհագրությունն զբաղվում է ցամաքային (երկաթուղային, ավտոմոբիլային, սայլային, գրաստային), ջրային (գետային, լճային, ծովային), օդային, ինչպես նաև չընդհատվող (խողովակաշարային և կոնվեյերային) տրանսպորտի պրոբլեմներով։ Տոանսսյոոտհ հատուկ տեսան (այսսյես կոչված էլեկտրոնային) է համարվում նաև էլեկտրական էներգիայի փոխանցումը հաղորդալարերով։ Ռեգիոնալ Տ․ ա․ ուսումնասիրում է մեծ շրջանների, երկըրների և ամբողջական մայրցամաքների տրանսպորտային համակարգերը, հաղորդակցության ճանապարհների առանձինգծերը (կամ ուղղությունները) և դրանց ձգողության ոլորտները, մերձքաղաքային ցանցերը և խոշոր քաղաքների ձգողության ոլորտները, հանգույցներն ու նավահանգիստները և դրանց ձգողության ուորտները, տրանսպորտային կառույցների ներքին տեղաբաշխումը հանգույցներում և նավահանգիստներում, քաղաք ների և ձեռնարկությունների տրանսպորտային համակարգերը։ Տ․ ա․ որպես տնտ․ աշխարհագրության ինքնուրույն ճյուղ առանձնացել է XX դ․։ Կապիտ․ երկրների գիտնականները հաճախ այն քննում են առևտրի աշխարհագրության հետ միասին, այսպես կոչված, շրջանառության աշխարհագրության շրջանակներում։ Հ․ Գրգեարյան


ՏՐԱՆՍՎԱԱԼ (Transvaal), նահանգ Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում։ Տարածությունը 283,9 հզ․ կմ2 է, բն․՝ 8,765 մլն (1978)։ Վարչական կենտրոնը՝ Պրետորիա։ Գտնվում է Վաալ և Լիմպոպո