կանների հայացքները, երբ օրգ․ ձևերի փոխակերպումները չէին հիմնավորվում ապացույցներով։ ՏՐԱՊԵԶՆԻԿՈՎ Վադիմ Ալեքսանդրովիչ (ծն․ 1905), էլեկտրամեքենաշինության, ավտոմատիկայի և կառավարման պրո ցեսների բնագավառների սովետական գիտնական։ ԱԱՀՄ ԳԱ ակադեմիկոս (1960, թղթ․ անդամ՝ 1953), սոցիալիստա կան աշխատանքի հերոս (1965)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1928)։ Վ․ Ա․ Տրապեզնիկով 1930–41-ին դասախոսել է Մոսկվայի էներգետիկական ինստ–ում (1939-ից՝ պրոֆեսոր)։ 1941-ից աշխատում է Ավտո մատիկայի և հեռուստամեխանիկայի ինստ–ում (այժմ՝ Կառավարման պրոբլեմ ների ինստ․), 1951-ից՝ դիրեկտոր։ 1954-ից՝ Մոսկվայի ֆիգիկա–տեխ․ ինստ–ի ամբիո նի վարիչ, 1959-ից՝ ԱՍՀՄ ավտոմատ կա ռավարման ազգային կոմիտեի նախա գահ, 1965–82-ին՝ ՄՍՀՄ գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի նախագահի առաշին տեղակալ։ Հիմնական աշխա տությունները վերաբերում են էլեկտրա կան մեքենաների և տրանսֆորմատորնե րի հաշվարկի, ավտոմատ կարգավորման համակարգերի մոդելավորման մեթոդնե րին, գիտա–տեխ․ առաջընթացի էկոնո միկային։ Տ․ մասնակցել է ՍՍՀՄ–ում առաջին էլեկտրոնային մոդելավորվող տեղակայանքների ստեղծման աշխա տանքներին։ Հունգարիայի և Չեխոսլովա– կիայի ԳԱ պատվավոր անդամ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ ՏՐԱՊԻԶՈՆ (հուն․ Tpcwte^ovg), Տ ր ա պ ե– զունդ, Տ ր ա պ և զ ա, քաղաք Թուրքիայի հս–արլ–ում, Սև ծովի ափին, Կոլաթ–դաղի ստորոտին, համանուն իլի (վիլայեթի) կենտրոնը։ Նավահանգիստ է։ Տ–ից սկըզբ– նավորվում է էրզրումով Իրան տանող ավտոխճուղին։ Ունի օդանավակայան։ 108 հզ․ բն․ (1980)։ Կա սննդի, փայտա մշակման, տեքստիլ, ցեմենտի արդյու նաբերություն, նավաշինություն, ձկնարդ յունաբերություն։ Ունի համալսարան, հնագիտ․ թանգարան։ Նավահանգստով արտահանվում է ծխախոտ, բուրդ, շինա րար․ փայտանյութ ևն։ Հայերը Տ–ում հաստատվել են հիմ նականում սկսած YII դարից։ 1239-ին մոնղ․ հալածանքներից խուսափող զգա լի թվով հայեր Անիից փոխադրվել են Տ․։ 1339-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշար– ժից հետո դարձյալ Անիից և շրջակայքից շատ հայեր ապաստանել են Տ–ում, որ տեղ արհեստների և առևտրի զարգաց– մամբ շահագրգռված կայսրերը նրանց հատկացրել են առանձին թաղամաս։ 1414-ին հայերը հիմնել են Ս․ Աստվածա ծին, մի քանի տարի անց՝ Չարխափան կամ Ս․ Ստեփանոս (իշխան խոջա Շամ– շադինի միջոցներով), այնուհետև Ս․ Օգ– սենտ և Ս․ Հովհաննես (XV–XVI դդ․) եկեղեցիները։ 1424-ին Կոմնենոսների օժանդակությամբ սկսվել է Ամենափրկիչ վանքի կառուցումը, որը 1461-ին կողոպ– տել և ավերել են թուրքերը։ Հայկ․ եկե ղեցիները թուրք, նոր կողոպուտի են են թարկվել XYI դ․ սկզբին՝ սուլթան Սելիմ Ահեղի հրամանով։ XVI դ․ հայ գրչության օջախ է դարձել վերակառուցված Ամենա փրկիչ վանքը, Տ–ում հիմնադրվել հայկ․ առաջնորդարան։ 1765–1772-ի դերեբե– յական կռիվների ժամանակ բազմաթիվ հայեր Տ–ից հեռացել են Կ․ Պոլիս, Զանիկ, Ղրիմ, կրկին ավերվել են հայկ․ եկեղեցի ները։ XIX դ․ սկզբից, ի հաշիվ շրջակա հայկ․ գյուղերի, Տ–ի հայ բնակիչների թիվը վերստին աճել է՝ 1857-ին հասնելով մոտ 4 հզ․։ 1840-ին քաղաքում բացվել է հայկ․ վարժարան, ապա՝ ազգ․ դպրոցներ, 1857-ին՝ կազմակերպվել Գայանյան ըն կերությունը, Հայկազյան, Սյունյաց, Ս․ Ստեփանոսի և Ուսումնասիրաց ըն կերությունների մասնաճյուղեր։ XIX դ․ 50-ական թթ․ հիմնվել է հայկ․ տպարան, որտեղ լույս են տեսել «Խարիսխ», «Գեղ ջուկ», «Մոծակ», «Պոնտոս», «Բժիշկ» պար բերականները։ Քաղաքի առևտրի և ար հեստագործության գրեթե բոլոր ճյուղե րը գտնվել են հայերի ձեռքին (Սրապյան– ներ, Մառանյաններ, Թահմազյաններ, Մինասյաններ, Կյուրեղյաններ, Իսայան– ներ, Ազնավուրյաններ)։ 1895–96-ի հայկ․ ջարդերի ժամանակ Տ–ի բազմաթիվ հայեր կոտորվել են, շա տերը գաղթել են Սոչի, Գուդաութա, Բա– թում, Ղրիմ և այլուր։ Առաջին համաշխար հային պատերազմի նախօրեին Տ–ում կար մոտ 15 հզ․ հայ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժա մանակ, նրանց մի մասը կոտորվել է գաղ թի ճանապարհին, Ջանիկի լեռներում, իսկ քաղաքում մնացածները նավերով դուրս են բերվել ծով և ջրամույն արվել։ Երբ ռուս, զորքերը 1916-ին գրավել են Տ․, մոտ 500 հայեր վերադարձել են, սա կայն քաղաքը դարձյալ թուրքերին անց նելուց (1918) հետո գաղթել են Ռուսաս տան և այլ երկրներ։ Գրկ․ Բ ժ շ կ յ ա ն Մ․, Պատմություն Պոն– տոսի․․․, Վնտ․, 1819։ Մխիթարյանց Ա․, Վեպ գաղթականության հայոց Տրապիզոնու, ԿՊ, 1857։ Տ ա շ յ ա ն Հ․, Պոնտական ուսում– նասիրությունք, մաս 1–2, Վնն․, 1919։ Ծ ո– ցիկյան Ս․, Արևմտահայ աշխարհ, Նյու 6որք, 1947։ Геноцид армян в османской им перии Сб․ док․ и материалов, 2 изд․, под ред․ М․ Г․ Нерсисяна, Е․, 1982․ Գ․ Ավագյան, Ա․ Մեչքոնյան «ՏՐԱՊԻՋՈՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ»,XI դարի հայ կական ձեռագիր մատյան, ք առա վե տա րան։ Պահպանվում է Վենետիկի Մ․ Ղա զար վանքի մատենադարանում (ձեռ․ N 1400/108)։ Հայ գրչության և մանրանկար չության գլուխգործոցներից է, գրված է ընտիր բոլորագիծ երկաթագրով։ Գրչու թյան վայրը, գրիչը և ծաղկողը՝ անհայտ։ 1803-ին Իգնատիոս Փափազյանի ձեռքով Մ․ Ղազար է բերվել Տրապիզոնից (այս տեղից էլ անունը՝ «Տ․ ա․»)։ Պահպանված խորան «Տրապիզոնի ավետարան»-ից (XI դ․, Վենետիկի Ս․ Ղազար վանքի մատենադարան, ձեռ․ 1400/108) առաջին հիշատակարանը ուշ է գրվել (մինչև 1196 թ․)։ Վերակազմվել է XIII դ․։ Մի քանի մանրանկարված էջեր չկան։ Ձեռագիրը Մ․ Ղազարի ամենամեծ մատ յանն է (37X^6 սմ), սկսվում է ճոխ պատ կերազարդված խորաններով, դրանց հա ջորդում են տերունական պատկերներ («Ծնունդ», «Մկրտություն», «Տյառնընդա ռաջ», «Պայծառակերպություն»), նստած ավետարանիչների նկարները մի թերթի վրա, ապա առանձին՝ Մատթեոս Ավետա րանիչի նկարը, «Դեիսուսը», «Քրիստոս– Ամենակալը» և մյուս ավետարանիչների նկարները՝ իրենց ավետարաններից առաջ։ Ցուրաքանչյուր ավետարան բաց վում է անվանաթերթով, որի գլխազարդը նման է խորանների գլխազարդերին։ Են թադրվում է, որ ձեռագիրը պատկերա զարդել են երկու մանրանկարիչ։ Տերու նական նկարներում կան հուն, վերնագիր– մակագրություններ, որոնք (ինչսլես U այլ տարրեր) վկայում են հայ–բյուզանդա– կան արվեստի փոխառնչությունները։ Ոճը «բյուզանդամետ» է, սակայն հայկ․ ման րանկարչությանը բնորոշ ինքնատիպու թյանն արտահայտված է ցայտուն։ Զար դամոտիվները յուրահատուկ են ու հա րուստ։ Գործող անձինք պատկերված են արտահայտիչ ու կենդանի։ «Տ․ ա․» խո րանների ու անվանաթերթերի կոլորի տով, բուսական զարդամոտիվներով, ոս կու նուրբ օգտագործմամբ ընդհանրու թյուն ունի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի JSP 275 և JSP 10434 ավետարանների հետ, ընդ որում վերջին երկու ձեռագրերի ընդօրինակողը Հով հաննես Գրիչն է, ժամանակը՝ XI դ․ 2-րդ կեսը։ Ենթադրվում է, որ Գագիկ Աբասյա– նի պատվիրած <Կարսի Ավեաարանին> հաջորդել են վերոհիշյալ ձեռագրերը։ Գրկ․ Հայկական մանրանկարչություն, հ․ 1, Վնտ․, 1966, էջ 28–33 (առաջաբան Ս․ Տեր– Ներսեսյանի, կազմ․ Մ․ ճանաշյան)։ Измай лова Т․ А․, Армянская миниатюра XI века, М․, 1979, с․ 182–192; D е r-N е r s е s- i a n, L’art armenian, P․, 1970, p․ 114․ վ․ Ղազարյանկանների հայացքները, երբ օրգ․ ձևերի փոխակերպումները չէին հիմնավորվում ապացույցներով։ ՏՐԱՊԵԶՆԻԿՈՎ Վադիմ Ալեքսանդրովիչ (ծն․ 1905), էլեկտրամեքենաշինության, ավտոմատիկայի և կառավարման պրո ցեսների բնագավառների սովետական գիտնական։ ԱԱՀՄ ԳԱ ակադեմիկոս (1960, թղթ․ անդամ՝ 1953), սոցիալիստա կան աշխատանքի հերոս (1965)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1928)։ Վ․ Ա․ Տրապեզնիկով 1930–41-ին դասախոսել է Մոսկվայի էներգետիկական ինստ–ում (1939-ից՝ պրոֆեսոր)։ 1941-ից աշխատում է Ավտո մատիկայի և հեռուստամեխանիկայի ինստ–ում (այժմ՝ Կառավարման պրոբլեմ ների ինստ․), 1951-ից՝ դիրեկտոր։ 1954-ից՝ Մոսկվայի ֆիգիկա–տեխ․ ինստ–ի ամբիո նի վարիչ, 1959-ից՝ ԱՍՀՄ ավտոմատ կա ռավարման ազգային կոմիտեի նախա գահ, 1965–82-ին՝ ՄՍՀՄ գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի նախագահի առաշին տեղակալ։ Հիմնական աշխա տությունները վերաբերում են էլեկտրա կան մեքենաների և տրանսֆորմատորնե րի հաշվարկի, ավտոմատ կարգավորման համակարգերի մոդելավորման մեթոդնե րին, գիտա–տեխ․ առաջընթացի էկոնո միկային։ Տ․ մասնակցել է ՍՍՀՄ–ում առաջին էլեկտրոնային մոդելավորվող տեղակայանքների ստեղծման աշխա տանքներին։ Հունգարիայի և Չեխոսլովա– կիայի ԳԱ պատվավոր անդամ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ ՏՐԱՊԻԶՈՆ (հուն․ Tpcwte^ovg), Տ ր ա պ ե– զունդ, Տ ր ա պ և զ ա, քաղաք Թուրքիայի հս–արլ–ում, Սև ծովի ափին, Կոլաթ–դաղի ստորոտին, համանուն իլի (վիլայեթի) կենտրոնը։ Նավահանգիստ է։ Տ–ից սկըզբ– նավորվում է էրզրումով Իրան տանող ավտոխճուղին։ Ունի օդանավակայան։ 108 հզ․ բն․ (1980)։ Կա սննդի, փայտա մշակման, տեքստիլ, ցեմենտի արդյու նաբերություն, նավաշինություն, ձկնարդ յունաբերություն։ Ունի համալսարան, հնագիտ․ թանգարան։ Նավահանգստով արտահանվում է ծխախոտ, բուրդ, շինա րար․ փայտանյութ ևն։ Հայերը Տ–ում հաստատվել են հիմ նականում սկսած YII դարից։ 1239-ին մոնղ․ հալածանքներից խուսափող զգա լի թվով հայեր Անիից փոխադրվել են Տ․։ 1339-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշար– ժից հետո դարձյալ Անիից և շրջակայքից շատ հայեր ապաստանել են Տ–ում, որ տեղ արհեստների և առևտրի զարգաց– մամբ շահագրգռված կայսրերը նրանց հատկացրել են առանձին թաղամաս։ 1414-ին հայերը հիմնել են Ս․ Աստվածա ծին, մի քանի տարի անց՝ Չարխափան կամ Ս․ Ստեփանոս (իշխան խոջա Շամ– շադինի միջոցներով), այնուհետև Ս․ Օգ– սենտ և Ս․ Հովհաննես (XV–XVI դդ․) եկեղեցիները։ 1424-ին Կոմնենոսների օժանդակությամբ սկսվել է Ամենափրկիչ վանքի կառուցումը, որը 1461-ին կողոպ– տել և ավերել են թուրքերը։ Հայկ․ եկե ղեցիները թուրք, նոր կողոպուտի են են թարկվել XYI դ․ սկզբին՝ սուլթան Սելիմ Ահեղի հրամանով։ XVI դ․ հայ գրչության օջախ է դարձել վերակառուցված Ամենա փրկիչ վանքը, Տ–ում հիմնադրվել հայկ․ առաջնորդարան։ 1765–1772-ի դերեբե– յական կռիվների ժամանակ բազմաթիվ հայեր Տ–ից հեռացել են Կ․ Պոլիս, Զանիկ, Ղրիմ, կրկին ավերվել են հայկ․ եկեղեցի ները։ XIX դ․ սկզբից, ի հաշիվ շրջակա հայկ․ գյուղերի, Տ–ի հայ բնակիչների թիվը վերստին աճել է՝ 1857-ին հասնելով մոտ 4 հզ․։ 1840-ին քաղաքում բացվել է հայկ․ վարժարան, ապա՝ ազգ․ դպրոցներ, 1857-ին՝ կազմակերպվել Գայանյան ըն կերությունը, Հայկազյան, Սյունյաց, Ս․ Ստեփանոսի և Ուսումնասիրաց ըն կերությունների մասնաճյուղեր։ XIX դ․ 50-ական թթ․ հիմնվել է հայկ․ տպարան, որտեղ լույս են տեսել «Խարիսխ», «Գեղ ջուկ», «Մոծակ», «Պոնտոս», «Բժիշկ» պար բերականները։ Քաղաքի առևտրի և ար հեստագործության գրեթե բոլոր ճյուղե րը գտնվել են հայերի ձեռքին (Սրապյան– ներ, Մառանյաններ, Թահմազյաններ, Մինասյաններ, Կյուրեղյաններ, Իսայան– ներ, Ազնավուրյաններ)։ 1895–96-ի հայկ․ ջարդերի ժամանակ Տ–ի բազմաթիվ հայեր կոտորվել են, շա տերը գաղթել են Սոչի, Գուդաութա, Բա– թում, Ղրիմ և այլուր։ Առաջին համաշխար հային պատերազմի նախօրեին Տ–ում կար մոտ 15 հզ․ հայ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժա մանակ, նրանց մի մասը կոտորվել է գաղ թի ճանապարհին, Ջանիկի լեռներում, իսկ քաղաքում մնացածները նավերով դուրս են բերվել ծով և ջրամույն արվել։ Երբ ռուս, զորքերը 1916-ին գրավել են Տ․, մոտ 500 հայեր վերադարձել են, սա կայն քաղաքը դարձյալ թուրքերին անց նելուց (1918) հետո գաղթել են Ռուսաս տան և այլ երկրներ։ Գրկ․ Բ ժ շ կ յ ա ն Մ․, Պատմություն Պոն– տոսի․․․, Վնտ․, 1819։ Մխիթարյանց Ա․, Վեպ գաղթականության հայոց Տրապիզոնու, ԿՊ, 1857։ Տ ա շ յ ա ն Հ․, Պոնտական ուսում– նասիրությունք, մաս 1–2, Վնն․, 1919։ Ծ ո– ցիկյան Ս․, Արևմտահայ աշխարհ, Նյու 6որք, 1947։ Геноцид армян в османской им перии Сб․ док․ и материалов, 2 изд․, под ред․ М․ Г․ Нерсисяна, Е․, 1982․ Գ․ Ավագյան, Ա․ Մեչքոնյան «ՏՐԱՊԻՋՈՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ»,XI դարի հայ կական ձեռագիր մատյան, ք առա վե տա րան։ Պահպանվում է Վենետիկի Մ․ Ղա զար վանքի մատենադարանում (ձեռ․ N 1400/108)։ Հայ գրչության և մանրանկար չության գլուխգործոցներից է, գրված է ընտիր բոլորագիծ երկաթագրով։ Գրչու թյան վայրը, գրիչը և ծաղկողը՝ անհայտ։ 1803-ին Իգնատիոս Փափազյանի ձեռքով Մ․ Ղազար է բերվել Տրապիզոնից (այս տեղից էլ անունը՝ «Տ․ ա․»)։ Պահպանված խորան «Տրապիզոնի ավետարան»-ից (XI դ․, Վենետիկի Ս․ Ղազար վանքի մատենադարան, ձեռ․ 1400/108) առաջին հիշատակարանը ուշ է գրվել (մինչև 1196 թ․)։ Վերակազմվել է XIII դ․։ Մի քանի մանրանկարված էջեր չկան։ Ձեռագիրը Մ․ Ղազարի ամենամեծ մատ յանն է (37X^6 սմ), սկսվում է ճոխ պատ կերազարդված խորաններով, դրանց հա ջորդում են տերունական պատկերներ («Ծնունդ», «Մկրտություն», «Տյառնընդա ռաջ», «Պայծառակերպություն»), նստած ավետարանիչների նկարները մի թերթի վրա, ապա առանձին՝ Մատթեոս Ավետա րանիչի նկարը, «Դեիսուսը», «Քրիստոս– Ամենակալը» և մյուս ավետարանիչների նկարները՝ իրենց ավետարաններից առաջ։ Ցուրաքանչյուր ավետարան բաց վում է անվանաթերթով, որի գլխազարդը նման է խորանների գլխազարդերին։ Են թադրվում է, որ ձեռագիրը պատկերա զարդել են երկու մանրանկարիչ։ Տերու նական նկարներում կան հուն, վերնագիր– մակագրություններ, որոնք (ինչսլես U այլ տարրեր) վկայում են հայ–բյուզանդա– կան արվեստի փոխառնչությունները։ Ոճը «բյուզանդամետ» է, սակայն հայկ․ ման րանկարչությանը բնորոշ ինքնատիպու թյանն արտահայտված է ցայտուն։ Զար դամոտիվները յուրահատուկ են ու հա րուստ։ Գործող անձինք պատկերված են արտահայտիչ ու կենդանի։ «Տ․ ա․» խո րանների ու անվանաթերթերի կոլորի տով, բուսական զարդամոտիվներով, ոս կու նուրբ օգտագործմամբ ընդհանրու թյուն ունի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի JSP 275 և JSP 10434 ավետարանների հետ, ընդ որում վերջին երկու ձեռագրերի ընդօրինակողը Հով հաննես Գրիչն է, ժամանակը՝ XI դ․ 2-րդ կեսը։ Ենթադրվում է, որ Գագիկ Աբասյա– նի պատվիրած <Կարսի Ավեաարանին> հաջորդել են վերոհիշյալ ձեռագրերը։ Գրկ․ Հայկական մանրանկարչություն, հ․ 1, Վնտ․, 1966, էջ 28–33 (առաջաբան Ս․ Տեր– Ներսեսյանի, կազմ․ Մ․ ճանաշյան)։ Измай лова Т․ А․, Армянская миниатюра XI века, М․, 1979, с․ 182–192; D е r-N е r s е s- i a n, L’art armenian, P․, 1970, p․ 114․ վ․ Ղազարյան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/87
Արտաքին տեսք