Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գրության ժամանակ ցանցի անցքերի (տպագրող տարրեր) միջով մածուցիկ ներկը ռետինե ձողիկով (ռակելով) ներճնշվում է ընդունող մակերևույթի վրա։ Տպվածքի վրայի ներկող շերտի հաստությունը 10–30 անգամ գերազանցում է օֆսեթ տպագրության կամ բարձր տպագրության եղանակով ստացված շերտի հաստությանը, որն էլ պահանջում է արհեստական չորացում և սահմանափակում տպագրող մեքենաների արտադրողականությունը (ժամում մինչև 1000 տպվածք)։ Տ․ տ․ կիրառում են թերթային և փաթթոցային նյութերի կամ պատրաստի շինվածքների վրա տպագրելու համար։ Տ․ տ–յան օգնությամբ բազմացնում են փաստաթղթեր (տես Ռոտատոր), պատրաստում ռեկլամային պլակատներ, տպատախտակներ, սարքերի սանդղակներ, կույրերի համար գրքեր։ ՏՐԴԱՏ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ զորավար, իշխան, հռոմ․ տիրապետության դեմ 164-ի ապստամբության ղեկավար։ Հռոմ․ զորքերը՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են Հայաստան, ընկճել հայկ․ զորքերի համառ դիմադրությունը, գրավել ու ավերել Արտաշատը, ձերբակալել Հայոց թագավոր Բակուր Ա Արշակունուն։ Նվաճողների դեմ 164-ին բռնկվել է համաժող․ հուժկու ապստամբություն, որը ղեկավարել է Տ․ (պատմիչ Դիոն Կասսիոսը նրան անվանում է «սատրապ Տիրիդատես»)։ Չկարողանալով սեփական ուժերով ճնշել ապստամբությունը՝ հռոմեացիներն օգնություն են խնդրել «դաշնակից»` մաքելոնների և հենիոքների թագավորությունից (երկիր Սև ծովի հվ․ ափին՝ Խաղտիքում)։ Տ․ ջախջախել է հենիոքներին, մենամարտում սպանել նրանց թագավորին։ Ստանալով օգնական նոր ուժեր, ինչպես նաև տարբեր միջոցներով պառակտելով հայ նախարարների միասնությունը՝ հռոմ․ զորավար Մարտիոս Վերոսը մեծ դժվարությամբ ճնշել է ապստամբությունը և ձերբակալել Տ–ին։ Պարթևների դեմ շարունակվող պատերազմի պայմաններում, զգուշանալով Հայաստանում նոր զինված ելույթներից, Մարտիոս Վերոսը չի հանդըգնել մահապատժի ենթարկել Տ–ին։ Վերջինիս նախ տարել է Անտիոք, ապա Մարկոս Ավրելիոս կայսեր կարգադրությամբ աքսորել Բրիտանիա։ Չնայած պարտությանը, Տ–ի գլխավորած ապստամբությունը կայսրությանը հարկադրել է հրաժարվել Մեծ Հայքը հռոմ․ պրովինցիա դարձնելու մտադրությունից, վերականգնվել է Հայոց թագավորությունը՝ ի դեմս Սոհեմոսի (ըստ Մովսես Խորենացու՝ Տիգրան Վերջին)։ Որոշ ուսումնասիրողներ Տ–ին նույնացնում են Մովսես Խորենացու հիշատւսկած Տրդատ Բագրատունուն։ Գրկ․ Դիոն Կասսիոս, Հռոմեական պատմություն, Ե․, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1)։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։ Պ․ Հովհաննիսյան ՏՐԴԱՏ (ծն․ 940-ական թթ․ սկզբին – մահ․ թ․ անհտ․), X դ․ 2-րդ կեսի –XI դ․ սկզբի հայ ճարտարապետ, քանդակագործ, Բագրատունիների թագավորական տան գլխ․ ճարտարապետը։ Շին․ գործունեությունը կենտրոնացած է եղել գլխավորապես Շիրակում (Անի, Արգինա)։ Կառուցել է Արգինայի կաթողիկե եկեղեցին (973–977), Կոստանդնուպոլսի Ս․ Սոֆիայի տաճարի գմբեթը (989–992), Անիի Մայր տաճարը (989–1001), Գրիգոր Լուսավորչի տաճարը (Գագկաշեն, 1001 – 1010) ևն։ Մասնագիտական գրականության մեջ ենթադրաբար Տ–ին են վերագրվում նաև Արգինայի կաթողիկոսարանը, Հաղպատի Ս․ Նշան, Սանահինի Ամենափրկիչ եկեղեցիները, Անիի Սմբատաշեն պարիսպը, Փրկչի եկեղեցին, միջնաբերդի պալատի հս․ դահլիճները, Մարմաշենի գլխ․ եկեղեցին ևն։ Տ–ի մասին համառոտ տեղեկություններ հաղորդում է ժամանակակից Ստեփանոս Տարոնեցին։ Շինարարական գործունեության 1-ին շրջանին է վերաբերում Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսի պատվերով Արգինայում կառուցած եկեղեցին։ Նրանում ակնհայտ է Տ–ի նորարարական մոտեցումը և վաղ միջնադարյան ավանդույթների ստեղծագործական կիրառումը, որոնք հետագա զարգացում և տրամաբանական ավարտ ստացան նրա հաջորդ գործերում։ Հավանական է, որ այդ ժամանակ Տ․արդեն համբավավոր, նաև Հայաստանի սահմաններից դուրս ճանաչում գտած ճարտարապետ էր, որի մասին է վկայում նրա կողմից Կոստանդնուպոլսի Ս․ Սոֆիայի տաճարի՝ երկրաշարժից ավերված գմբեթի վերականգնման փաստը։ Տրդատ․ Գրիգոր Լուսավորչի տաճարի (1001 – 1010) մնացորդները Ստեղծագործությունների գլուխգործոցը Անիի Մայր տաճարն է, որտեղ վաղ միջնադարյանդ գմբեթավոր բազիլիկների (Օձուն, Դայանե, Մրեն, Բագավան) հորինվածքը ձեռք է բերել նոր հնչողություն՝ պայմանավորելով դարաշրջանի ճարտ․ ըմբռնումները։ Մայր տաճարի ավարտից հետո Գագիկ Ա Բագրատունի թագավորի պատվերով ձեռնամուխ է եղել Գրիգոր Լուսավորչի տաճարի շինարարությանը՝ նախօրինակ ունենալով Զվարթնոց տաճարի հորինվածքը։ Հետագա գործունեության վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել։ Տ․ մեծ կարևորություն է տվել Անիի համայնապատկերում կառույցների ունենալիք դերին, դիտողական ընկալման, համալիրային ներդաշնակման և այլ խնդիրների։ Խոր հետք է թողել միջնադարյան հայ ճարտ–յան զարգացման, ոճական ուղղության և հորինվածքային սկզբունքների ձևավորման գործում։ Ունեցել է իր ճարտ․ դպրոցը, որի շրջանակներում են ստեղծվել Բագրատունիների դարաշրջանի և զարգացած միջնադարի առաջնակարգ շատ հուշարձաններ (Անիի Առաքելոց, Փրկչի եկեղեցիներ, Մարմաշեն, Կեչառիս, Խծկոնքի Մ․ Սարգիս ևն)։ Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 2, Ե․, 1948։ Լ և ո ն յ ա ն Գ․, ճարտարապետ Տրդատ Անեցին և իր գործերը, «էջմիածին», 1949, JS6 1–2։ Մնացականյան Ս․ Խ․, Վարպետաց վարպետներ, Ե․, 1982։ Оганесян К․ Д․, Зодчий Трдат, Е․, 1951․ 9–․ Շախկյան ՏՐԴԱՏ Ա (ծն․ թ․ անհտ․–մոտ 75, այլ կարծիքով՝ 88), Մեծ Հայքի թագավոր 52-ից (միջազգային ճանաչման է արժա նացել 66-ից)։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն //-ի որդին, Պարթևաստանի թագավոր վաղարշ 7-ի և Ատրպատականի թագավոր Բակուրի կրտսեր եղբայրը։ Գահ է բարձրացել հայկ․ ավագանու և եղբայրների աջակցությամբ։ 52-ին Մեծ Հայքն ազատագրել է հռոմ․ զավթիչներից՝ Արտաշատ մայրաքաղաքից վտարելով Հռոմի դրածո թագավոր Հռադամքւզդ իբերացուն։ 54-ին Տ․ Ա հաստատվել է հայկ․ գահին, որով փաստորեն տապալվել է հռոմ․ երկարամյա տիրապետությունը Մեծ Հայքում, և այնտեղ հիմնադրվել է հայ Արշակունիների արքայատունը։ Տ․ Ա–ին տապալելու և Հայաստանը վերանվաճելու մտադրությամբ, հռոմ․ զորքերը՝ Դաղատիայի և Կապադովկիայի կուսակալ Դոմետիոս Կորբուչոնի հրամանատարությամբ, 58-ի գարնանը Կարին–Կարս– Արտաշատ ուղիով ներխուժել են Մեծ Հայք։ Տ․ Ա, օգնություն չստանալով Վաղարշ 1-ից (որն զբաղված էր Վրկանաց երկրում բռնկված ապստամբության դեմ պատերազմով), մարտերով նահանջել է Ատրպատական։ 59-ի գարնանը հռոմ․ զորքերը գրավել, ավերել և հրկիզել են Արտաշատը։ Նվաճված Մեծ Հայքի գահին դրվել է հռոմ․ արքունիքի կամակատար Տիգրան Զ (60–61) ։ Վաղարշ I շտապ հաշտություն է կնքել Վրկանաց աշխարհի հետ և ռազմ, ուժեր կենտրոնացրել Հայոց Միջագետքում՝ Ասորիքի նոր կուսակալ Կորբուլոնի դեմ։ Վերջինս հարկադըրված է եղել Մծբին քաղաքում Վաղարշ 1-ի հետ ստորագրել զինադադար՝ Տ․ Ա–ի գահի ներքո Մեծ Հայքի թագավորության անկախությունն ու ինքնուրույնությունը ճանաչելու, այնտեղից իր զորքերը հե ռացնելու պայմանով։ Սակայն Ներոն կայսրը չի վավերացրել զինադադարի պայմանները և Արևելք է ուղարկել նոր զորաբանակ՝ Կեսենիոս Պետոսի հրա մանատարությամբ։ 62-ի գարնանը Տ․ Ա–ի և Վաղարշ I-ի միացյալ զորքերը շրջապատել են Պետոսի զորաճամբարը և լուրջ կորուստներ պատճառել նրան։ Պետոսը խնդրել է հաշտություն, հռոմ․ զոր քերը զինաթափվել են, վերադարձրել Հայաստանից կողոպտած ավարը, ազա տել գերիներին և խուճապահար փախել Կապադովկիա։ Ներոնի ցուցումով շու տով հռոմ․ Արևելքի գլխ․ հրամանատար Կորբուլոնը Տ․ Ա–ի հետ ստորագրել է հաշտություն (տես Հռանդեայի պայմանագիր