Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

305 բնակիչ (60 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ 1912-ին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Բռնությամբ տեղահանվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Զգալի մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան ՏՐԵ, հայկ․ հեթանոսական տոմարի չորրորդ ամիսը։ Կապվում է Տիր աստծու անվան հետ։ Տ–ի մեկը համապատասխանում է նոյեմբ․ 9-ին։ ՏՐԵԲԻԱ, Տրեբբիա (լատ․ Trebia, իտալ․ Trebbia), գետ Հս․ Իտալիայում, Պո գետի աջ վտակը։ ՏՐԵԴԻԱԿՈՎՍԿԻ Վասիլի Կիրիլովիչ (1703–1768), ռուս. գրող, բանասեր։ Սովորել է սլավոնա–հունա–լատին․ ակադեմիայում (1723–26) և Սորբոնում (1727 – 30)։ 1730-ին հրատարակել է Պ․ Տալմանի «Ուղևորություն դեպի Սիրո կղզին» այլաբանական վեպի թարգմանությունը՝ իր սիրային բանաստեղծությունների հավելվածով, թե՝ մեկը, թե՝ մյուսը գրված էր ռուս. «պարզ» ոճով, որով և Տ․ ճանաչվել է։ 1732-ից եղել է թարգմանիչ գիտ․ ակադեմիայում, 1745– 1759-ին՝ ակադեմիկոս (ազատել են ակադեմիայի ղեկավարության հետ ընդհարումների պատճառով)։ Ոտանավորի վանկաշեշտային համակարգ է առաջարկել «Ռուսական բանաստեղծության հորինման նոր և կարճ միջոց» (1735) տրակտատում։ Տ–ի մշակած տառաչափության ռեֆորմը հիմնված էր ռուս–ի շեշտական համակարգի վրա և շատ բանով կանխորոշել է ռուս, պոեզիայի հետագա զարգացումը։ Սակայն Տ․ անհետևողական է եղել, և այդ ռեֆորմն ավարտել է Մ․ Լոմոնոսովը։ 1748-ին հրատարակվել է նրա «Զրույց ուղղագրության մասին» երկը, որը ռուս–ի հնչյունաբանական կառուցվածքի ուսումնասիրման առաջին փորձն է ռուս, իրականության մեջ։ Բանաստեղծական թարգմանության տեսությունն է Տ. շարադրել «Ինչպես չափածո, այնպես էլ արձակ երկեր ու թարգմանություններ» (հ․ 1–2, 1752) ժողովածուում, որտեղ զետեղել է նաև Բուալոյի «Քերթողական արվեստ»–ի իր թարգմանությունը։ Նրա «Ռուսական հին, միջին և նոր բանաստեղծության մասին» (1755) երկը վանկային ոտանավորի մասին պատմ․ ակնարկ է։ Տ․ գրել է նաև «Թեոպտիա» (1750–53) փիլ․ պոեմը, թարգմանել է մի շարք գրքեր։ ՏՐԵԴ–ՅՈՒՆԻՈՆԱԿԱՆՈՒԹ8ՈՒՆ (անգլ․ trade-unions, trade – մասնագիտություն, արհեստ և union–միություն, միավորում), կապիտալիստ, երկրներում բանվ․ և արհմիութենական շարժման հոսանքներից և ռեֆորմիստական գաղափարախոսության ձևերից մեկը։ Տ․ բանվ․ շարժման նպատակները սահմանափակում է սոսկ արհմիութենական պայքարով՝ ձգտելով բուրժ․ պետության շրջանակներում օրենսդրական միշոցառումներով բարելավել արհմիություններում միավորված բանվորների առանձին խմբերի տնտ․ ու իրավական պայմանները։ Իրենց զարգացման վաղ շրջանում (XVIII դ․ վերջ –XIX դ․ սկիզբ) տրեդ–յունիոնները որպես բանվորների կազմակերպման առաշին ձև, որոշակի դեր կատարեցին պրոլետարիատի ուժը դրսևորելու ուղղությամբ։ Սակայն, արդեն այդ շրջանում երևաց Տ–յան սահմա նափակվածությունը։ Ըստ Ֆ․ էնգելսի, տրեդ–յունիոնները բացառում էին «․․․ամեն տեսակի քաղաքական գործունեություն, և, հետևաբար, նաև բանվոր դասակարգի մասնակցությունը ամեն տեսակի ընդհանուր գործունեությանը՝ որպես դասակարգի» (Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 34, с․ 295)։ Տ․ բանվ․ շարժումը շեղում էր պրոլետարիատի հիմնական խնդրի առաջադրումից և լուծումից՝ կապիտալիստ, շահագործման սիստեմի ոչնչացումից։ XIX դ․ կեսին Տ․ լայն տարածում ստացավ Մեծ Բրիտանիայում, որտեղ ավելի վաղ էր պրոլետարիատի միջավայրից առանձնացել, այսպես կոչված, բանվ․ արիստոկրատիան, որը և դարձավ Տ–յան հիմն, սոցիալ․ հենարանը։ Մարքսիզմի (որն առաշ էր քաշում գիտ․ սոցիալիզմի և պրոլետարիատի դասակարգային պայքարի միացման խնդիրը) առաջացման հենց սկզբից Տ․ դարձավ բանվ․ շարժման մեջ գիտ․ սոցիալիզմի ներթափանցման գլխ․ արգելքներից մեկը։ Տ–յան գաղափարախոսությունը բանվորներին շեղում էր հասարակության արմատական սոցիալ․ վերափոխման պայքարից։ 1868-ին Անգլիայում ստեղծվեց Տրեդյու նիոնների Բրիտանական կոնգրեսը, Գերմանիայում հիմնադրվեց Դիրշ–Դունկերյան ռեֆորմիստական արհմիությունը, 1881-ին ստեղծվեց Աշխատանքի ամեր․ ֆեդերացիան։ Բանվ․ արիստոկրատիայի աճով, որը կապված էր կապիտալիզմից իմպե րիալիզմին անցնելու հետ, Տ․ տարածվեց Եվրոպայի մի շարք երկրներում։ Ռուսաս տանում տրեդյունիոնական գաղափարների իրականացնողներն էին այսպես կոչված «էկոնոմիստները»՝ ռուս․ ս․-դ–ի մեջ օպորտունիստական հոսանքի ներկայացուցիչները։ «Նրա քաղաքական էությունը հանգում էր հետևյալ ծրագրին, «բանվորներին՝ տնտեսական, լիբերալներին՝ քաղաքական պայքար» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 26, էջ 420)։ Բանվ․ շարժման ուժեղացման հետևանքով խորացավ հակասությունը Տ–յան առաջնորդների և բանվ․ զանգվածների միջև։ Տ․ աստիճանաբար կորցրեց իր ինքնուրույն դերը և XX դ․ սկզբին օպորտունիստական այլ հոսանքների հետ միաձուլվեց ռեֆորմիզմի մեջ։

Գրկ․ Энгельс Փ․ , Тред-юнионы, Маркс К․ и Энгельс Ф, Соч․, 2 изд․, т․ 19; Նույնի, Введение к англий скому изданию «Развития социализма от утопии к науке», նույն տեղում, հ․ 22; Նույնի, Предисловие ко второму немецкому изданию «Положения рабочего класса в Англии», 1892г․, նույն տեղում, հ․ 39։ 
Գ․ Քիչիմչյան

ՏՐԵԴ–ՅՈՒՆԻՈՆՆԵՐ, արհմիությունների անվանումը Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ անգլիախոս երկրներում (տես նաև Տրեղ–յունիոնականություն)։ ՏՐԵԴ–ՅՈհՆԻՈՆՆԵՐԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ (ՏՅԲԿ, British Trade Union Congress, BTUC), անգլ․ արհմիութենա կան շարժումը ղեկավարող մարմին։ Ստեղծվել է 1868-ին, արհմիությունների Մանչեսարի համագումարում։ ՏՅԲԿ գործունեության հիմքում ընկած է «դասակարգային համերաշխության» (Մեծ Բրիտանիայի իշխող դասակարգերի կողմից մանր զիջումների հիման վրա բուրժուազիայի և պրոլետարիատի միջև համերաշխություն ստեղծելու) ռեֆորմիստական գաղափարը։ ՏՅԲԿ գործադիր մարմինը Գլխ․ խորհուրդն է (1869–1921-ին՝ պառլամենտական կոմիտե), որը ընտրվում է ՏՅԲԿ ամենամյա կոնգրեսներում։ XX դ․ 60-ական թթ․ ՏՅԲԿ Գլխավոր խորհրդում ավելացել է ՏՅԲԿ ձախ թևի ներկայացուցիչների թիվը։ ՏՅԲԿ գաղափարապես և կազմակերպորեն կապված է լեյբորիստական կուսակցության հետ։ Կոնգրեսը 1945-ին մտել է Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի (ԱՀՖ) մեջ, սակայն 1949-ին ամերիկյան արհմիությունների հետ միասին խզել է կապերը ԱՀՖ–ից և ստեղծել, այսպես կոչված, Ազատ արհ միությունների միջազգային կոնֆեդերա ցիան։ ՏՅԲԿ միավորում է 108 արհմիություն (11 մլն անդամ)։

Գրկ.Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Անգլիայի մասին, [ժող․], Ե․, 1953։ Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 12, էջ 30։ Хатт А․, Английское профсоюзное движение, М*․ 1954․

ՏՐԵԶԻՆԻ (Trezzini) Դոմենիկո Անդրեա (մոտ 1670–1794), ռուս ճարտարապետ և ինժեներ։ Ծագումով շվեյցարացի։ 1703-ից աշխատել է Ռուսաստանում։ Տ–ի նախագծերով հիմնադրվել են Կրոնշտադտը և Ալեքսանդրո–Նևսկի մայրավանքը (1710), Պետերբուրգում իրականացվել Վասիլևյան կղզու մի մասի հատակագծումը, այնտեղ իսկ կառուցվել Պետրոս I-ի Ամառային պալատը (1710–14), Պետրոպավլովյան ամրոցում՝ Պետրոպավլովյան տաճարը և Պետրոսի դարպասը, 12 կոլեգիաների շենքը (այժմ՝ համալսարան, 1722–34)։ Տ․ Պետրոս I-ի հրամանով բնակչության տարբեր խավերի համար կազմել է բնակելի տների «օրինակելի» (տիպային) նախագծեր։ ՏՐԵԼ (իտալ․ trillo, < trillare – գեղգեղանք) (երաժշտ․), մեղեդիի որևէ հիմնական հնչյունի և նրանից մեկ աստիճան վերև գտնվող օժանդակ հնչյունի արագ և համաչափ կրկնությունը։ Տես Մելիզմներ, Զարդհնչյուններ։ ՏՐԵԽ, տղամարդու հին ոտնամանի տեսակ։ Պատրաստվել է ինչպես անմշակ, այնպես էլ մշակված (մազազերծած և թթված թանի կամ մոխրաջրի մեջ խաղախորդած) տավարի միակտոր կաշվից, որի եզրերը կարվել և ոտնաթաթի շուրջ ձգվել