Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


10 տարի պատերազմներ է մղել Սասան– յան Պարսկաստանի դեմ։ 298-ին, Մծբի– նում կնքված հռոմեա–պարսկ․ պայմանա– գրով, Սասանյանները հարկադրված ճա– նաչել են Տրդատ Գ Մեծի գահը։ Տրդատ Գ վերահաստատել է պարսկ․ տիրապետու– թյան ժամանակ խախտված երկրի վարչա– տարածքային բաժանումները, անցկաց– րել նոր «աշխարհագիր», ճշտել հարկա– յին համակարգը, պայքարել տարածվող զրադաշտականության դեմ։ Գահակալ– ման առաջին տարիներին Տրդատ Գ, Դիոկղետիանոսի օրինակով, հալածել է քրիստոնեությունը։ Սակայն հետագայում քրիստոնեության մեջ տեսնելով Հայաս– տանը պարսկ․ ոտնձգություններից զերծ պահելու հզոր միջոց և միապետական իշխանության գաղափարական ամուր հիմք, 301-ին այն ճանաչել է պետ․ կրոն, որով Հայաստանը գաղափարապես զա– տորոշվել է թե՝ Հռոմից, թե՝ հատկապես Պարսկաստանից։ Պարսից Շապուհ 11-ի գահակալմամբ (309–379) վերստին սըր– վել են հայ–պարսկ․ հարաբերությունները։ Հռոմ․ կայսրությունից ստացած օգնական ուժերի հետ Տրդատ Գ հաջող մարտեր է մղել պարսկ․ զորքերի դեմ և պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությու– նը։ Մովսես Իարենացին նրան բնորոշում է որպես Հայոց վերջին հզոր թագավոր։ Տրդատ Գ–ի մահից հետո երկրում ստեղծ– ված դժվարին իրավիճակում գահին ձըգ– տել է տիրանալ Հայոց հս–արլ․ կուսակալ Սանատրուկ Արշակունին (Փավստոս Բու– զանդը նրան անվանում է Հայոց Խոսրով P թագավորի եղբայր և Մազքթաց Սանեսան թագավոր), իսկ Շապուհ II-ի աջակցու– թյամբ ապստամբել է Հայոց հվ․ կուսա– կալ, Աղձնիքի բդեշխ Բակուրը։ Սակայն Տրդատ Գ–ի որդի Իասրով В Կոտակը (330–338) ճնշել է ներքին խռովություն– ները, վերամիավորել Աղձնիքն ու Հայոց Միջագետքը՝ Մծբին կենտրոնով, բնաջըն– ջել վիճելի կալվածների համար միմյանց դնւՏ կռվող նախարարներին՝ Որդունինե– բին ու Մանավազյաններին, բռնագրա– վել նրանց կալվածները, Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով հաշտվել է նաև Շապուհ Il-ի հետ։ 335-ին Սանատրուկ–Սանեսանը կովկաս– յան բազմաթիվ ցեղերի ուժերով խուժել է Այրարատ, գրավել Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրել երկրին։ Սանատ– րուկի զորքերը բանակել են Արագածոտ– նի Ցլու գլուխ կոչվող լեռան վրա, իսկ ինքը հեծելազորի հետ նստել է Վաղար– շապատում։ նոսրով Р փակվել է Կոգո– վիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Սպարապետ Վաչե Մամիկոնյանը, գու– մարելով հավատարիմ նախարարների զոր– քերը, 336-ին հանկարծակի գրոհով ոչըն– չացրել է Ցլու գլխի բանակը, գրավել Վա– ղարշասյատը, ապա Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթել ու գլխատել է Սանատրուկին։ Երկիրն առ– ժամանակ խաղաղվել է, ծավալվել են շի– նարար․ աշխատանքներ, հիմնվել է Դվին քաղաքը, տնկվել են Տաճար մայրի (Մե– ծամոր գետի, Դվինի և Գառնիի միջև) և Խոսրովակերտ (Երասխ գետի, Դվինի և Արտաշատի միջե) կոչվող արգելանոց անտառները են։ 337-ին պարսկ․ զորքերը Մծբինի և Հեր– Զարեանդի ուղղություններով ներխուժել են Հայաստան։ Բզնունյանց նախարար Դատաբեին հանձնարարվել է կանխել թշնամու առաջխաղացումը, սակայն նա դավաճանաբար անցել է պարսիկների կողմը։ Վաչե Մամիկոնյանի և Վահան Ամատունու գլխավորությամբ Հայոց 30 հզ–անոց բանակը Վանա լճի հս–արլ․ ափին, Առեստ ավանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթել է թշնամուն և ազատագրել երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացվել են, կալվածները վե– րածվել արքունի սեփականության։ Այ– նուհետև Իասրով Р օրենք է սահմանել, որպեսզի հագար ու ավելի զինվոր ունե– ցող նախարարները բնակվեն արքունի– քում՝ թագավորի հսկողության ներքո։ Շուտով Շապուհ II խոշոր բանակով դարձ– յալ ներխուժել է Հայաստան։ Հայկ․ բա– նակը պարսիկների առաջխաղացումը կանխել է խոշոր կորուստների գնով, մար– տում զոհվել են Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանը և մեծամեծ այլ իշխաններ։ Իասրով P-ի մահից հետո պարսկ․ զոր– քերը վերստին ներխուժել են Հայաստան։ Տիրան թագավորը (338–350) գահին հաս– աատւյել է հռոմ․ զորքերի օգնությամբ։ 339-ին նա կայսեր հետ կնքել է պայմանա– գիր, որով ճանաչել է Հռոմի գերիշխանու– թյունը, պատանդ տվել Տրդատ որդուն։ Տիրանը վարել է պետ․ իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Զենքի ուժով սանձել է նախարարների անջատամետ ձգտումները, սահմանափա– կել եկեղեցու հողային տիրույթները և քաղ․ հեղինակությունը, ասպարեզից հե– ռացրել Գրիգոր Ա Լուսավորչի ազդեցիկ տան ներկայացուցիչ Հուսիկ Ա Պարթևին, նրա փոխարեն Հայոց կաթողիկոս ընտրե– լով իր քաղաքականությունը պաշտպանող, Աղբիանոսյան տան շառավիղ Փառեն Ա Աշտիշատցուն։ Տիրանի գահակալության վերջին տարիներին, կապված պարսկա– հռոմ․ նոր պատերազմների հետ, Հայաս– տանի քաղ․ կացությունը բարդացել է։ 350-ին Շապուհ II խոշոր բանակով ար– շավել է Հայաստան, նենգորեն գերեվա– րել, կուրացրել և բանտարկել Տիրանին ու նրա ընտանիքին։ Սակայն նույն թվակա– նին Ոսխայի ճակատամարտում (Բասեն գավառում) հայ–հռոմ․ միացյալ զորքերը հաղթել են պարսիկներին և ազատագրել Հայաստանը։ Կնքված հաշտության պայ– մանագրի համաձայն, Շապուհ II բան– տարկությունից ազատել է Տիրանին։ Քանի որ վերջինս կուրության պատճառով ան– կարող էր զբաղվել պետ․ գործունեու– թյամբ, իսկ գահաժառանգ որդի Արտա– շեսն սպանվել էր բանտում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ Հա– յոց թագավոր է հռչակվել Տիրանի մյուս որդին՝ Արշակ Р (350–368)։ Նա վարել է անկախ և ինքնուրույն քաղաքականու– թյուն, որից վրդովված, կայսրն սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով ներխուժել Հայաստան։ Արշակ Р հարկադրված հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանու– թյունը, միաժամանակ պատանդությունից ազատել եղբորորդիներին՝ Տիրիթին ու Գնելին։ Վերջիններիս միջոցով հռոմ․ արքունիքը ջանացել է տապալել Արշակ P-ին։ Զգուշանալով դավադրությունից, Արշակ Р շուտով ասպարեզից վերացրել է հորը և եղբորորդիներին։ 350-ական թթ․ Հռոմն ու Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտ– պանությամբ, չեն միջամտել Հայաստա– նի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Հայաստանը, ապրելով խաղաղ պայման– ներում, բարգավաճել ու հզորացել է։ Քաղ․ և կրոն, նկատառումներով Աշտիշա– տի ժողովում (353) որոշում է ընդունվել՝ բոլոր գավառներում բացել դպրոցներ։ Արշակ Р վարել է երկրի ուժերը համա– խմբելու, նախարարների կենտրոնախույս հակումները սանձելու, արքունի զորա– բանակը մեծացնելու քաղաքականություն։ Խոշոր ավագանուն թուլացնելու նպատա– կով, նա ծրագրել է ոստանում հիմնել նոր, ապահարկ քաղաքներ, դրանցում բնակեց– նեւ նախարար, տիրույթների բնակիչնե– րին։ Կոգովիտ գավառում հիմնել է այդ– պիսի քաղաք՝ Արշակավանը, բայց այն Պարսկաստանի օգնությամբ կործանել են հայ նախարարները, կոտորել բնակիչ– ներին, ձախողել կենտրոն, իշխանությու– նը հզորացնելու Արշակ P-ի ծրագիրը։ 359-ին վերսկսվել է պատերազմը Հռոմի և Պարսկաստանի միջև։ Հաշվի առնելով Պարսկաստանի թշնամ․ դիրքը Հայաս– տանի հանդեպ, Արշակ Р ընդունել է Հռո– մի հետ դաշնակցելու առաջարկությունը։ 363-ին, երբ Հուլիանոս կայսրը մեծ զո– րաբանակով մտել է Միջագետք, Արշակ Р փորձել է պարսիկներից ազատագրել Հա– յոց Միջագետքը և միանալ հռոմ․ բանա– կին։ Սակայն Հուլիանոսը շուտով զոհվել է, իսկ նոր կայսր Հովիանոսը ընդունել է Շապուհ II-ի առաջարկած հաշտության ծանր պայմանները, կնքելով «ամոթալի դաշնագիր», լքել է Արշակ P-ին։ Այնու– հետև Հայաստանը չորս տարի շարունակ ետ է մղել պարսկ․ զորքերի հարձակում– ները և պահպանել երկրի սահմանները։ Շապուհ II Արշակ P-ի դեմ հրահրել է նաև նրանից դժգոհ նախարարներին՝ Մերու– ժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։ Արդյունքի չհասնելով, 368-ին Շապուհ II խարդախությամբ ձեր– բակալել և տանջամահ է արել Արշակ P-ին ու սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ 368-ի աշնանը պարսկ․ 50 հզ–անոց բա– նակը ներխուժել է Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմը արքունի փոքրա– թիվ պահակազորով (11 հզ․ զինվոր) ամ– րացել է Արշարունիք գավառի Արտագերս ամրոցում, դիմադրել թշնամուն, մինչև օգնության կհասնեին հայ–հռոմ․ ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մու– շեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ 14 ամիս տևած հերոսական դիմադրությու– նից հետո, սովի ու համաճարակի հարկա– դրանքով, բերդը հանձնվել է թշնամուն։ Պարսից զորքերը կողոպտել են արքունի գանձերը, տանջամահ արել Փառանձե– մին, ավերել Արտաշատը, Վաղարշապա– տը, Զարեհավանը, Զարիշատը, Վանը, Նախճավանը և այլ քաղաքներ, գերեվա– րել տասնյակ հազարավոր բնակիչների, ռազմակալել երկիրը։ 371-ին հայ–հռոմ․ միացյալ ուժերը Բագրևանդ գավառի Զի– րավ գյուղի մերձակա դաշտում ջախջա–