խել են պարսկ․ զորաբանակը՝ Շապուհ II-ին հարկադրելով ճանաչել Հայաստա– նի անկախությունն ու Պապի գահակալու– թյունը (370–374)։ Վերջինս վերամիավո– րել է Հայաստանից անջատված ծայրա– գավառները, չափավորել եկեղեցու տնտ․ և քաղ․ հզորությունը (վերացրել է «տաս– նորդ» հարկը, եկեղեց․ հողերի զգալի մասը միացրել արքունականին, արգելել կուսակրոնությունը), ընդարձակել զին– ված ուժերը (90 հզ․ զինվոր), եկեղեցուց բռնագրաված հողերի մի մասը շնորհել զինվ․ ծառայություն կրող մանր ազնվա– կանությանը։ Պապի ինքնուրույն քաղա– քականությունը հարուցել է Հռոմ․ կայս– րության դժգոհությունը։ Ի վերջո նա զոհ է դարձել կայսրության կազմակերպած նենգ դավադրությանը։ Վաղես կայսրը Հայոց գահին է հաստա– տել Պապի եղբորորդուն՝ պատանեկու– թյան տարիներին Հռոմում ապրած ու կրթված Վարազդատին (374–378)։ Նա փորձել է կառավարել ինքնուրույն՝ հա– րուցելով թե՛ Հռոմի և թե՝ Պարսկաստանի դժգոհությունը։ Իսկ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը ձգտել է Պարսկաստանին դիմակայել Հայաստանում հռոմ․ զորքերի ավելացմամբ։ Այդ ծրագրին թշնամաբար վերաբերող թագավորն ու նախարարնե– րը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պա– պի սպանության հանցակից, 376-ին դա– վադրաբար սպանել են նրան։ Սպարապե– տությունն ստանձնել է Վարազդատի դա– յակ Puim Սահառունին։ Շուտով Մանվել Մամիկոնյանը (Մուշեղի եղբայրը) պարսկ․ ուժերի օգնությամբ Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատին, դարձել Հայոց սպարապետն ու երկրի փաստացի կառավարիչը՝ թագավոր հըռ– չակելով Պապի որդի Արշակ Գ–ին (378– 387)։ 385-ին կամ 387-ին Հայաստանը բաժանվեւ է Պարսկաստանի և Հռոմ․ կայս– րության միջե։ Մեծ Հայքի արլ․ և մեծա– գույն մասը (3/4) անցել ԷՊարսկաստանին, արմ․ մասը՝ Հռոմ․ կայսրությանը։ Արմ․ մասում գահակալել է Արշակ Գ, իսկ արլ․ մասում՝ Խոսրով Գ (385–389)։ Արշակ Գ–ի մահից հետո Հռոմը վերացրել է հայկ․ թագավորությունը։ Հայաստանը վերա– միավորելու և անկախությունը վերականգ– նելու փորձերի համար 389-ին Խոսրով Գ կանչվել է Տիզբոն և բանտարկվել Անհուշ բերդում։ Նրա փոխարեն Հայոց թագավոր է կարգվել Վաղարշ կամ Վոամշապուհ Արշակունին (389–414)։ Նա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակա– շրջանում՝ բարեկամ, հարաբերություն– ներ հաստատելով ինչպես Պարսկաստա– նի, այնպես էլ՝ Հռոմի հետ։ 398/399-ին Վռամշապուհը մեկնել է Հայոց Միջագետք՝ իբրե հաշտարար միջնորդ և կարգավորել պարսկա–հռոմ․ վեճերը։ Այնտեղ էլ նա տեղեկացել է հայկ․ հին՝ դանիելյան նշա– նագրերի մասին, հովանավորել Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթեի և նրա տեղապահ Մեսրոպ Մաշտոցի՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ար ձեռնարկումները։ Վռամշապուհի մահից հետո կրկին թագավորել է բանտից ազատ– ված Խոսրով Գ (414-ին)։ Հայ Արշակունի– ների վերջին ներկայացուցիչը եղել է Վռամշապուհի որդի Արտաշես Գ (422– 428)։ Սասանյան արքա Վռամ V 428-ին գահազրկել է Արտաշես Գ–ին և Արլ․ Հա– յաստանը դարձրել պարսկ․ մի վարչա– միավոր՝ մարզպանություն։ Մարզպանական Հայաս– տանը (հիմնականում ընդգրկել է Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկս և Տայք, հաճախ նաե Արցախ նահանգները) կառավարել է Սա– սանյան արքունիքի նշանակած մարզպա– նը, որը մինչե V դ․ կեսը նստել է Արտա– շատում, այնուհետև՝ Դվինում։ Այն եղել է ինքնավար երկիր, որը փաստորեն տնօ– րինել են հայ նախարարները, պահպան– վել են նրանց գործակալական իշխանու– թյան բոլոր իրավունքները, հայկ․ զորա– բանակը գլխավորել է Հայոց սպարապե– տը։ Սասանյան Իրանին տրվել են միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն են ունեցել նաև Արշա– կունի վերջին թագավորների օրոք։ Սա– սանյանների քաղ․ տիրապետությունը Հայաստանում հաստատվել է հայ նախա– րարների, ինչպես նաև եկեղեցու ավանդ, իրավունքներն ու արտոնությունները ճա– նաչելու գնով։ Մասնակի փոփոխություն– ների է ենթարկվել պետ․ կառավարման ապարատը։ Հայ Արշակունիների անկու– մով Հայաստանի պարսկ․ մասում նրանց հարստությունները հայտարարվել են Սա– սանյան արքայից արքայի սեփականու– թյուն, իսկ Այրարատյան ոստանից դուրս գտնվող արքունի տիրույթները բաժան– վել են հայ նախարարների միջև։ Վեհմիհրշապուհ մարզպանից հետո ար– քայից արքա Հագկերտ II (439–459) հա– յոց մարզպան է նշանակել Վասակ Սյու– նուն (443–451), որը 441-ից եղել է Ալա– նաց դռները պահպանող Ծանարների գավառի պարսկ․ կայազորների պետն ու մարզպանը։ Նրա օրոք Այրարատի որոշ բերդերում տեղակայված և մարզպանին ենթակա «կայենական» կոչվող պարսկ․ փոքրաթիվ զորամասերից բացի, Մարզ– պանական Հայաստանում չի եղել Սա– սանյան իշխանության այլ ներկայացու– ցիչ։ Արքայից արքայի վասալները համար– վող հայ նախարարները պահպանել են իրենց զինված ուժերը, լիիրավ տնօրինել սեփական տիրույթները։ Պետ․ հարկե– րը նրանք հանձնել են հայոց հազարա– պետին, վերջինս՝ «Վասպուրական հա– մարակարի» ներկայացուցչին, որն այն ուղարկել է Սասանյանների գանձարանը։ Պարսկա–բյուզ․ սպառնալիքներին դիմա– կայելու և կախյալ գյուղացիության ընդ– վզումները ճնշելու համար հայ նախարար– ները համախմբել են իրենց ուժերը։ Նը– րանց քաղ․ միասնությունն արտահայտ– վել է պետ․ կառավարման ընդհանուր ապարատով, եկեղեցականների հետ հա– մատեղ գումարվող (ըստ անհրաժեշտու– թյան) խորհրդակցական և օրենսդրական ժողովով (կաթողիկոսի ղեկավարությամբ), հայոց այրուձիու և հետևազորի միասնա– կան ռազմ, կազմակերպությամբ (սպա– րապետի գլխավորությամբ)։ Մարզպանական Հայաստանի ձեռք բե– րած արտոնություններն ու ներքին ինք– նուրույնությունը երկար չեն տևել, շու– տով Սասանյան արքունիքն սկսել է վա– րել երկիրը պարսկ․ սովորական նահան– գի վերածելու քաղաքականություն։ Հազ– կերտ II արքան նպատակադրվել է ոչըն– չացնել քրիստոնյա հայերի (ինչպես նաև վրացիների ու աղվանների) ներքին ինք– նուրույնությունը և հող նախապատրաս– տել՝ պարսիկների հետ նրանց միաձու– լելու համար։ Հազկերտ II երկրից հանել է հայկ․ հեծելազորը և ուղարկել Միջին Ասիա՝ հոների դեմ կռվելու, որով հայերը զրկվել են արտաքին ճնշմանը դիմադրե– լու հնարավորությունից։ 447-ի «աշխար– հագրով» (մարդահամար և եկամուտնե– րի հաշվառում) ավելացվել են Հայաս– տանից գանձվող հարկերի չափերը, սահ– մանափակվել հայ հոգևորականների, ինչպես նաև նախարարների ժառանգ, իրավունքներն ու արտոնությունները՝ փաստորեն նրանց հեռացնելով երկրի քաղ․ ղեկավարումից, ոտնահարվել է հա– յերի ազգ․ և կրոն, զգացումները։ 449-ին արքունի հրովարտակով հայերից պա– հանջվել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ Նույն թվականին Արտաշատում գումարված ժո– ղովում հայ ավագանին մերժել է պարսկ․ արքունիքի պահանջները։ Այդ դիտվել է իբրև հակապետ․ ընդվզում, հայ, վրաց և աղվանից իշխող ներկայացուցիչները կանչվել են Տիզբոն՝ պատասխանատվու– թյան։ Հաշվեհարդարից խուսափելու հա– մար նրանք դիմել են առերես հավատու– րացության և վերադարձել հայրենիք։ Նրանց հետ Հագկերտ II հսկիչ զորաբա– նակի ուղեկցությամբ Հայաստան է ուղար– կել 700 մոգ՝ մեկ տարում եկեղեցիներն ատրուշանների վերածելու, պարսկ․ դըպ– րոցներ հիմնելու, քրիստոնեությունն ար– մատախիլ անելու և զրադաշտական կրո– նը տարածելու հանձնարարությամբ։ Սա– կայն Բագրևանդ գավառի Անգղ ավանում, երբ մոգերը փորձել են եկեղեցին վերա– ծել ատրուշանի, շինականները՝ Ղևոնդ երեցի գլխավորությամբ, կոտորել են նը– րանց։ Անգղի օրինակին հետևել են նաև Զարեհավանի բնակիչները։ ժող․ տարե– րային շարժումը ծավալվել է ամբողջ երկրում։ Ապստամբության առաջնորդ է ընտրվել Հայոց սպարապետ (422–451) Վարդան Մամիկոնյանը, որը պարսկ․ զորքերից ազատագրել է երկիրը և նախա– պատրաստվել դիմադրության։ 450-ի ամ– ռանը պարսկ․ մի զորաբանակ՝ Միհրներ– սեհ հազարապետի առաջնորդությամբ, ճամբարել է Փայտակարանում և պատ– րաստվել հարձակման, մի այլ զորաբա– նակ՝ Սեբուխտի գլխավորությամբ, փոր– ձել է ճնշել Աղվանից մարզպանության ապստամբությունը և այնտեղից ներխու– ժել Հայաստան։ Սակայն հայ–աղվան․ միացյալ ուժերը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, Կուր գետի ափին, Իոսղ– խաղ քաղաքի մոտ ջախջախել են Սեբուխ– տի զորաբանակը, ապա ոչնչացրել Դար– բանդի կիրճի պարսկ․ կայազորը և գրա– վել այդ ռազմ, կարևոր հենակետը։ Փոխ– օգնության դաշն կնքելով հոների հետ, աշնանը Վարդան Մամիկոնյանը վերա– դարձել է Արտաշատ։ Սակայն այդ ընթաց– քում Միհրներսեհը կարողացել է պառակ– տել հայոց պայքարի միասնական ճակա– տը՝ կեղծ խոստումներով պարսից կողմը հրապուրելով Հայոց մարզպան Վասակ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/103
Արտաքին տեսք