Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


դրամահարկ, որըՄուավիայի մահից (680) հեւոո նույնպես դադարեցվել է։ 689-ին Հայաստան են ներխուժել թե՝ բյուզ․ և թե՝ արաբ, զորքերը։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին դուրս է վանել նրանց, սակայն մարտում վիրավորվել և մահացել է։ Հայոց իշխան է հռչակվել Ներսեհ Կամ– սարականը (689–693)։ 693-ին Աբդ Ալ– Մալիք խալիֆան իր եղբայր Մուհամմադ իբն–Մրվանին նշանակել է Ատրպատակա– նի, Ջազիրայի և Արմինիայի փոխարքա։ 695-ին նրա զորքերը խուժել են Հայաս– տան։ Հայոց իշխան Սմբատ Բագրատու– նին (693–726) հարկադրաբար ճանաչել է նրա գերիշխանությունը։ 701-ին Մուհամ– մադ իբն–Մրվանը նվաճել է Հայաստանը, Վիրքը և Աղվանքը, դրանցից կազմելով Արմինիա վարչ․ միավորումը՝ արաբ ոս– տիկան Աբդ Ալլահի գլխավորությամբ։ Վերջինիս դաժանություններին չդիմանա– լով, որոշ հայ նախարարներ՝ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ, 703-ին Փորձել են քաշվել Բյուզ․ կայսրության սահմանները։ Սակայն Երասխի ափին, Վարդանակերտ ավանի մոտ հարկադըր– ված են եղել 2 հզ․ մարտիկներով կռվի բռնվել իրենց հետապնդող արաբ․ 8 հզ–ա– նոց զորքի դեմ և շահել հաղթանակը։ Բյուզ․ «կուրապաղատի» տիտղոսով մե– ծարված Սմբատ Բագրատունին իր հա– մախոհներով հաստատվել է Տայքի Թու– խարք ամրոցում։ Նույն թվականին Վաս– պուրականի Սմբատ իշխանը Ռշտունյաց Գուկանք գյուղում պաշարել և սրի է քա– շել արաբներին։ 705-ին բյուզանդ․ օգ– նական զորքով Սմբատ Բագրատունին փորձել է զարգացնել հաջողությունք, սակայն Վանանդի Դրաշպեր գյուղի մոտ պարտվել է և ապաստանել Եգերաց աշ– խարհի Փույթ քաղաքում։ Վերջին իրա– դարձությունից անմիջապես հետո արաբ պաշտոնյա Կասըմը, բազմաթիվ հայ նախարարների հրավիրելով բանակցու– թյունների, նրանց նենգորեն փակել է Նախճավանի և Խրամի եկեղեցիներում, ապա ողջակիզմամբ ոչնչացրել բոլո– րին։ Դրանից հետո խիստ թուլացել է Հայաստանի ռազմ, ուժը։ Հայերի թշնա– մանքը մեղմացնելու նպատակով՝ այնու– հետև Օմայանները վարել են համեմատա– բար մեղմ քաղաքականություն, վտարանդ– ված շատ նախարարներ վերադարձել են հայրենիք։ 719-ին Հովհաննես Դ Օձնեցի կաթողիկոսի միջնորդությամբ Օմար խա– լիֆան հայոց եկեղեցուն ու հոգևորակա– նությանն ազատել է որոշ հարկերից, տվել դավանանքի ազատության իրավունք՝ ի հակակշիռ Բյուզանդիայի քաղկեդոնակա– նության պարտադրանքի։ Հայ նախարար– ները վերստացել են իրենց ժառանգ, տիրույթներն ու իրավունքները։ 720-ական թթ․ Հայաստանի ոստիկան Հարիսը” (հայ․՝ Հերթ) ընդհանուր աշխար– հագրով ավելացրել է հարկերը (երդահար– կի փոխարեն սահմանվել է գլխահարկ)։ Սակայն արաբները խազարների դեմ պայքարելու համար, առժամանակ դա– դարեցրել են բռնությունները։ Հայոց իշ– խան Աշոտ Բագրատունուն (732–749) հա– ջողվել է Հիշամ խալիֆային համոզել՝ վերականգնել հայկ․ հեծելազորի նախկին իրավունքները և վճարել երեք տարվա չվճարված ռոճիկը (տարեկան 100 հզ․ դիրհեմ)։ 737-ին Հայոց այրուձին՝ Աշոտ Բագրատունու ղեկավարությամբ, արաբ, զորքերի հետ կռվել է խազարների դեմ։ Փաստորեն Հայոց իշխանի պաշտոնը դար– ձել է Բագրատունիների ժառանգությունը, իսկ Մամիկոնյանները զրկվել են սպարա– պետության նախկին իրավունքներից։ Դրա հետևանքով սրվել է Մամիկոնյաննե– րի թշնամանքը Բագրատունիների դեմ։ Աբբասյան խալիֆաների օրոք ավելի է ծանրացել հայ ժողովրդի վիճակը։ 751-ին թագաժառանգ Աբու Զաֆար ալ–Մանսու– րը դաժանությամբ ճնշել է Հայաստանում ծավալված ազատագր․ շարժումները, նոր աշխարհագրով շատացրել հարկերը (հատկապես գլխահարկը), հարկահանու– թյան ենթարկել նաև հայ հոգևորականու– թյանը, վերացրել հայկ․ հեծելազորի ռո– ճիկի՝ վճարումը խալիֆայության գանձա– րանից։ Ըմբոստացող Մուշեղ Մամիկոնյա– նի (749–753) փոխարեն Հայոց իշխան է ճանաչվել Սահակ Բագրատունին (753– 770), իսկ սպարապետ՝ Սմբատ Բագրա– տունին։ Արաբների վարած հարկային դաժան քաղաքականության հետևանքով 774-ին Հայաստանում բռնկվել են ազատագր․ նոր շարժումներ։ Ապստամբության ազ– դանշանը տվել է Շիրակի Կումայրի գյու– ղը, որտեղ Արտավազդ Մամիկոնյանի ջոկատը կոտորել է արաբ հարկահաննե– րին։ Ծավալված ապստամբությունը գըլ– խավորել է Մուշեղ Մամիկոնյանը, որն ամրացել է Արտագերս բերդում և հաճա– խակի հարձակումներով ոչնչացրել կեղե– քիչներին։ Բագրևանդ գավառի Բագավան ավանի և Կոգովիտ գավառի Արուճ գյու– ղի մոտ, երբ Մուշեղ Մամիկոնյանը ջախ– ջախել է արաբ, պատժիչ զորքերին, ապս– տամբությանը հարել են սպարապետ Սըմ– բատ Բագրատունին, ինչպես նաև բազմա– թիվ հայ նախարարներ ու շինականների խմբեր։ 775-ի ապրիլի 24-ին արաբ․ 30 հզ–անոց բանակը Բագրևանդի Արձն գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պար– տության է մատնել թվով մի քանի անգամ պակաս հայկ․ զորքին։ Մարտում զոհվել են Սահակ և Սմբատ Բագրատունիները, Մուշեղ Մամիկոնյանը և ուրիշ հայ իշխան– ներ։ Ապստամբության ճնշումից հետո քաղ․ ասպարեզից հեռացել կամ Բյուզան– դիա են գաղթել նախարարական մի շարք տներ (Մամիկոնյանները, Կամսարական– ները, Ամատունիները, Ռշտանիները, Դնունիները և ուրիշներ)։ Հայաստանում ազդեցությունը պահպանելու նպատակով՝ խալիֆայությունը հովանավորել է որոշ նախարարների, հատկապես Բագրատուն– յաց տան ներկայացուցիչներին։ Վերջին– ներս, օգտվելով իրավիճակից, VIII դ․ վերջին և IX դ․ սկզբին կարողացել են իրենց իշխանությունը հաստատել Հա– յաստանի զգալի մասում։ Խալիֆանե– րից ստանալով «իշխանաց իշխան» տիտ– ղոսը, Բագրատունիները փաստորեն դար– ձել են Հայաստանի գերագույն կառավա– րիչներ և տնօրինել երկրի ներքին կյան– քը։ Ընդարձակելով իր տիրույթները, Հա– յոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունին (մոտ 790–826) իր իշխանանիստը Դա– Հատված Դվինի միջնաբերդից րույնքից տեղափոխել է Բագարան։ Նրա եղբայր Շապուհն ստանձնել է սպա– րապետության գործակալությունը։ Թու– լացած խալիֆայությունը հարկադրված ճանաչել է Բագրատունիների գերիշխա– նությունը Հայաստանում։ Բագարատ Բագ– րատունին կառավարել (826–51) «իշ– խանաց իշխան» տիտղոսով՝ իր իշխանա– նիստը դարձնելով Խլաթը։ Նրա եղբայր Սմբատը կարգվել է Հայոց սպարապետ։ Մութավաքիլ խալիֆան, փորձելով վե– րացնել Հայաստանի ինքնավարությունը, 849-ին այնտեղ է ուղարկել Աբու Սայիդ (Աբուսեթ) ոստիկանին՝ հարկային լիա– զորություններով, որի հետևանքով արաբ, տիրապետության դեմ բռնկվել է նոր ապստամբություն։ Բագարատ Բագրատու– նին Աղձնիքում ոստիկանին թեև հանձ– նել է հավաքած հարկերը, սակայն արաբ, զորախմբերն սկսել են ասպատակել Հա– յաստանի հվ․ գավառները։ Հայկ․ զորքե– րը ջախջախել են ասպատակիչներին և դուրս քշել երկրից։ Հայաստանում ծա– վալվել է ազատագր․ շարժում, որը վե– րածվել է արյունահեղ կռիվների և տևել շուրջ 5 տարի։ Ապստամբությունը ճըն– շելու նպատակով, 851-ին Հայաստան է մտել արաբ, նոր զորաբանակ՝ Ցուսուֆի հրամանատարությամբ։ Նա գրավել է յսլաթը, խարդախությամբ ձերբակալել Բագարատ Բագրատունուն և ուղարկել Սամառա։ Բագարատ Բագրատունու որ– դիներ Աշոտի ու Դավթի, ինչպես նաև Խութեցի Հովնանի գլխավորությամբ, Սա– սունի ու Խութի լեռնականները 852-ի սկզբին հարձակվել են Մուշ քաղաքում ձմեռող թշնամու վրա, կոտորել նրանց և սպանել Ցուսուֆին։ 852-ի գարնանը Հա– յաստան է ներխուժել արաբ, մի խոշոր զորաբանակ՝ ծագումով թուրք Բուղայի հրամանատարությամբ, որն ավերել է Սասունը, Վասպուրականը, Տարոնը, Մոկ– սը և այլ շրջաններ, կոտորել բնակչու– թյանը։ Ապստամբությունը ճնշվել է, ղե– կավարները գերի են տարվել Սամառա։ 853–854-ին Բուղայի զորքերն արշավեւ են հս–արլ․, բայց Արցախում կրել են ծանր պարտություն։ Վասպուրականում բռնըկ– վել է նոր ապստամբություն՝ Դուրգեն Ապուպելճհ գլխավորությամբ, որը ջախ– ջախել է նվաճողներին և վերականգնել անկախությունը։ 855-ին Բուղայի զորքերը դուրս են․ կանչվել Հայաստանից։ Քայ– քայման եզրին գտնվող Աբբասյան խալի– ֆայությունը հարկադրված Աշոտ Բագրա– տունուն շնորհել է «Հայոց իշխանաց իշ– խան» (բաթրիկ ալ–բաթարիկա) տիտղո– սը, որով նա դարձել է Արմինիայի գրե–