Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

վոր», սակայն հետագայում ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը։ 1016-ից, երբ սելջուկյան թուրքերն ասպա– տակել են Վասպուրականի թագավորու– թյունը, Սենեքերիմ–Հովհաննես թագավո– րը հարկադրված ընդունել է իր տիրույթ– ների փոխարեն Սեբաստիայի կուսակա– լությունում հոդեր ստանալու բյուզ․ առա– ջարկը և 1021-ին, ազատանու մեծամաս– նության հետ, վերաբնակվել այնտեղ։ Վասպուրականի թագավորության տա– րածքը, բացառությամբ վանքերի, ընդ– գրկվել է Վասպուրականի բյուզ․ կատա– պանության մեջ։ Տարոնի իշխանությունը հիմնել է Հայոց իշխան Բագարատ Բագ– րատունին, 826-ին։ Նրա օրոք (826–851) Տարոնի իշխանությունն ընդգրկել է Տա– րոնը, Սասունը, Խայթը, Հաշայանքը, Խորձյանը, Մանանաղին, Արշամունիքի հվ, հատվածը, Բզնունիքը։ 885-ից այն մտել է Բագրատունյաց թագավորության մեջ՝ պահպանելով ինքնուրույնությունը։ Տարոնի Բագրատունի իշխանները պայ– քարել են Արաբ, խալիֆայության և ամի– րայությունների, ինչպես նաև Բյուզ․ կայս– րության նվաճող, քաղաքականության դեմ։ Գրիգոր Բագրատունին (կամ Գրի– գորիկ Տարոնացին) (898–936), խուսա– նավելով Արաբ, խալիֆայության և Բյուզ․ կայսրության միջե, ի վերջո, հարկադըր– ված հնազանդվել է վերջինիս՝ ստանալով մագիստրոսի ու Տարոնի ստրատեգի (զո– րավարի) աստիճան։ Նրա մահից հետո Տարոնի իշխանությունը մասնատվել է։ 967-ին Բյուզ․ կայսրությունը գրավել է Տարոնը և վերածել բանակաթեմի։ Կի– սանկախ վիճակը պահպանել է միայն լեռնային Սասունը։ Արցախի իշխանապետություն– ն և ր ը։ VII դ․ կեսից մինչե IX դ․ վերջը արաբ, տիրապետության տակ գտնվող Ար– ցախում վերելք է ապրել Առանշահիկ նա– էսսրա–րա–կա^յ․ uvTvhi£{v, սրի երկու ճյուղերը IX դ․ վերջին Բագրատունյաց թագավորու– թյան ենթակայությամբ ստեղծեւ են Դիզա– կի թագավորությունը և Խաչենի իշխանու– թյունը։ Վերջինս X դ․ սկզբին բաժանվել է չորս ճյուղերի՝ վերին Խաչեն (Սոդք, Ծար, Հաթերք), Ներքին Խաչեն (Գանձասարն՝ իր շրջակայքով, Մեծ Առանքը՝ Խաչենա– գետի ու Կարկառի հովիտները, Հա բան– դի մի մասը), Փառիսոսի թագավորությու– նը (Փառիսոս գավառը, Շամքո^ը՝ շրջա– կայքով, Գարդմանքն ու Զորագետի կող– մերը) և Կամբեճան–Շաքիի թագավորու– թյունը, որը X դ․ կեսին զատվել է հայոց պետությունից։ Մոտ 150 տարի գոյատևե– լով՝ Գանձակի Փադլունյան ամիրայու– թյան հարձակումների հետեանքով վերա– ցել է Փառիսոսի թագավորությունը։ X դ․ սկսած Արցախ տեղանվանը փոխա– րինել է Խաչենը, քանի որ նահանգի մեծ մասն ընդգրկվել է Խաչենի իշխանության մեջ, որը գոյություն է ունեցել մինչև XVI դ․։ Կարսի (Վ ա ն ա ն դ ի) թագա– վոր ու թյ ու նը գոյատևել է 963– 1065-ին, հայ Բագրատունիների ճյուղե– րից մեկի գլխավորությամբ և Անիի Բագ– րատունիների գերագահությամբ։ Հիմնա– դրել է Մուշեղ Ա Բագրատունին։ Կենտրո– նը եղել է Կարսը։ Թագավորությունն ընդ– գրկել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի արմ․ մասը՝ Երասխի վերին հոսանքում, Ախուրյան գետի վերին ու միջին հոսանքի տարածքը, Հյուսիսական ծովակի (այժմ՝ ՉըլԴՕՐ լիճ) հովիտը և Փոս գավառակը՝ մինչև Կուր գետը (ընդհանուր առմամբ՝ մոտ 10 հզ․ կմ2 տարածություն)։ 1045-ից, երբ վերացել է Բագրատունիների կենտր․ թագավորությունը, Գագիկ Աբասյան Կար– սեցին դարձել է տոհմի ավագ՝ «ազգա– պետ» և «շահնշահ»։ Կարսի թագավորու– թյունն իր մեկդարյա, հիմնականում, խա– ղաղ գոյության ընթացքում ապրել է տնտ․ և մշակութային վերելք, զարգացել են քաղաքները (Կարս, Կաղզվան, Կողբ)։ XI դ․ 2-րդ կեսին, սելջուկյան թուրքերի ասպատակությունների պայմաններում, Գագիկ Աբասյանը 1065-ին իր տիրույթնե– րը հանձնել է Բյուզանդիային՝ փոխարե– նը ստանալով Ծամնդավ, Կեսարիա և Խավատանեք քաղաք–աւ]րոցները։ Կյուրիկյանների * (Լոռ ու կամ Տաշի ր–Ձ որագետի) թա– գավոր ու թյ ու նը գոյատևել է 966– 1118-ին, Հս–Արլ․ Հայաստանում։ Երկրի սահմանները Տփղիսի ու Գանձակի ամի– րայությունների հարձակումներից պաշա– պանելու նպատակով Բագրատունյաց թա– գավորության կազմում գտնվող Տաշիր– Զորագեւոում ստեղծվել է ռազմավարչ․ մարգ, որի կառավարիչ Գուրգենը (Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդին) ճանաչվել է Լոռու թագավոր՝ սկիզբ դնելով Բագրա– տունիների Կյուրիկյան տոհմաճյուղին։ Այս թագավորությունը ևս գտնվել է Անիի Բագրատունիների գերիշխանության ներ– քո։ Ընդգրկել է Գուգարաց աշխարհի արլ․ գավառները, հիմնականում՝ Տաշիրն ու Զորոփորը։ Կենտրոնը եղել է նախ Շամ– շուլդե բերդավանը, 1065-ից՝ Լոռե (Լոռի) ամրոցը։ Կյուրիկյանների թագավորությու– նը X դ․ վերջին և XI դ․ սկզբին կարևոր դեր է խաղացել Գանձակի Շաղղադյան ամիրաների ներխուժումները դիմագրա– վելու գործում։ Բագրատունիների կենտր․ և Կարսի թագավորությունների անկումից հետո Կյուրիկյանների թագավորությունը, միակը Բագրատունյաց իշխանություննե– րից, սելջուկյան սուլթանների գերիշխա– նությունը ճանաչելու (1064) գնով պահպա– նել է գոյությունը։ XII դ․ սկզբին, սելջուկ– յան զավթումների հետևանքով, թագավո– րությունն ամփոփվել է Տաշիր գավառում, որի կորստից հետո հիմնվել են Տավուշի և Մածնաբերդի փոքրիկ իշխանություն– ները։ Տ ա յ ք ի կյուրապաղատու– թ յ ու ն ը (Տայք–Կղարջքի իշխանությու– նը) X դ․ հիմնադրել են Մեծ Հայքի Տայք նահանգում և Գուգարք նահանգի Կղարջք գավառում VIII դ․ վերջին քառորդից հաս– տատված Բագրատունիները։ Նրանք Բյու– զանդիայի գերակայության պայմաննե– րում ընդունել են քաղկեդոնականություն և ստացել կայսերական բարձր տիտղոս– ներ (գլխավորապես կյուրապաղատի և մագիստրոսի)։ Համագործակցելով Բագ– րատունիների մյուս ճյուղերին՝ Տայք– Կղարջքի Բագրատունիները շրջակա ամի– րայությունների տիրապետությունից ազատագրել են հայկ․ որոշ հողեր։ Տայքի կյուրապաղատությունն առավելագույն հզորության հասել և ընդարձակվել է Գավիթ Կյուրապաղատ Բագրատունու օրոք (966–1000)։ 979-ին բյուզ․ գահի հավակնորդ Վարդաս Սկլերոսի ապս– տամբության ճնշմանը մասնակցելու հա– մար նա Վասիլ II կայսրից ստացել է Խաղ– տոառիճ, Չորմայրի, Կարին, Բասեն, Մարդաղի, Հարք և Ապահունիք գավառ– ները, որից հետո իշխանությունը տարած– վել է ճորոխ գետի ավազանից մինչև Վա– նա լճի հս–արմ․ առափնյա շրջանները։ Տայք–Կղարջքի իշխանապետության հզո– րացումից անհանգստացած, բյուզ․ կայսր Վասիլ II Գավիթ Կյուրապաղատին հար– կադրել է տիրույթները կտակել կայսրու– թյանը, որից հետո դավադրաբար սպանել է տվել նրան և նվաճել երկրամասը։ Սյ ու նիքի թագավոր ությու– ն ը (Կապանի կամ Բաղաց թագավորու– թյունը) գոյատևել է 987–1170-ին, Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Դեռևս IX դ․ վերջին Սյունիքի գահերեց իշխան Վասակ Իշխանիկն իրեն հռչակել է թագավոր, բայց ընդունել է կենտր․ թագավորության գերագահությունը, որի թուլացումից հե– տո միայն, 987-ին գահերեց իշխան Սըմ– բատ Ա Սահակյանը Սյունիքը հռչակել է առանձին թագավորություն, սակայն 988-ին դարձյալ ճանաչել է Բագրատունի– ների գերիշխանությունը։ X դ․ վերջին – XII դ․ սկզբին Սյունիքի թագավորության սահմանները հվ–արլ–ում հասել են մինչև Հագարու գետը, հս–արլ–ում՝ Արցախի լեռների ջրբաժանը, հս–ում՝ Բռնակոթ, Սյունիք, Տեղ բնակավայրերի հս․ շրջան– ները, արմ–ում՝ Սյունյաց լեռների ջըր– բաժանը և Երնջակ գավառի արմ․ մասը, հվ–ում՝ Երասխ գետը։ Մայրաքաղաքն էր Կապան բերդաքաղաքը։ XI դ․ Գրիգոր Ա Աշոտյանի օրոք (1044–84) սելջուկյան թուրքերը զավթել են Սյունիքի թագավո– րության սահմանային որոշ գավառներ, որոնք վերադարձվել են Սենեքերիժ թա գավորի կառավարման ժամանակ (1084– 1094)։ XI դ․ վերջին Սյունիքի թագավո– րությունը վերականգնեք է անկախությու– նը՝ զբաղեցնելով Սյունիք նահանգի տա– րածքի ավելի քան 1/3-ը (շուրջ 5500 կւԲ)։ XII դ․ վերսկսվել են սելջուկյան թուրքերի ավերիչ արշավանքները, որոնք հայ–վրաց․ միացյալ ուժերով կանխելու վւորձերը հա– ջողություն չեն ունեցել։ Հասան Գեռաքա– րեցի թագավորի Արցախ հեռանալուց հետո Սյունիքի թագավորությունը վերա– ցել է։ Բագրատունիների Անի–Շիրակի թա– գավորությունը Գագիկ Ա–ի օրոք (989– 1020) հասել է հզորության բարձրակետին, որին նպաստել է տևական խաղաղության շնորհիվ ծայր առած տնտ․ վերելքը։ XI դ․ սկզբին նրա պետության սահմաններն արլ–ում հասել են մինչև Պարտավ քաղա– քը, արմ–ում՝ Բասեն, հվ–ում՝ Մանազ– կերտ, հս–ում՝ Շամքոր։ Խաչենի, Կոգո– վիտի, Բագրևանդի, Գարդմանի իշխանու– թյունները, Գողթնի ամիրայությունը եղել են Անիի թագավորության կազմում, իսկ մի շարք այլ իշխանություններ ու թագավո– րություններ՝ նրա վասալը։ Բագրատունյաց պետության գլուխ կանգնած թագավորն ունեցել է անսահ–