մանափակ իրավունքներ, անօրինել ար– տաքին քաղաքականությունը, պատերազ– մի և հաշտության հարցերը։ Նրան է պատ– կանել գերագույն իրավունքը հողի նկատ– մամբ։ Բագրատունի թագավորները կրել են «շահնշահ* (արքայից արքա) տիտղո– սը։ Արքայական գահը ժառանգել է թագա– վորի ավագ որդին, հաճախ նաե եղբայրը, որը երբեմն արյունահեղությունների պատճառ է դարձել։ Բագրատունյաց ար– քունիքն ունեցել է դիվանատուն, որը կա– պեր է պահպանել հարևան պետություն– ների, ինչպես նաե երկրի ներսում՝ իշ– խանների հետ։ Թագավորությունում եղել է նաե ոստիկանի՝ վերակացուի կամ խնամակալի պաշտոն։ Գործել են հոգեոր և աշխարհիկ դատարաններ։ Իշխանաց իշխանը տնօրինեւ է հարկահանությունը, արքունի կալվածների ու գանձարանի հսկողությունը, բերդապահների ու քա– ղաքապեւոների նշանակումը։ Առաջին Բագրատունիների օրոք այդ պաշտոնը տրվել է արքայատան անդամներից մե– կին, այնուհետև՝ Պահլավունիներին։ Իշ– խանաց իշխանի պաշտոնը գոյություն է ունեցել նաև գավառական թագավորու– թյուններում։ Հայոց սպարապետը եղել է երկրի զինված ուժերի գլխ․ հրամանա– տարը, որին ենթարկվել են նաև վասալ թագավորությունների ու իշխանություն– ների զորքերը։ Բագրատունիներն ունեցել են մինչև 100 հզ–անոց բանակ (հեծյալ և հետևակ)՝ նիզակավորների, աղեղնավորների, սու– սերավորների և այլ զորատեսակներով։ Այն բաղկացած է եղել մարզպետական (ամբողշ Հայաստանից հավաքված) և արքունական գնդերից։ Մարզպետական գնդերը ենթարկվել են «մարզպետ» կամ «մարզպան» կոչված զորավարին։ Թագա– վորական տիրույթներից հավաքված ար– քունական գունդը պահվել է մեծամասամբ մայրաքաղաքում և արքայական ամրոց– ներում։ Զորքի հիմքը եղել է այրուձին։ X դ․ երկրորդ կեսին զավթողական գոր– ծուն քաղաքականություն վարող Բյուզ․ կայսրությունը տիրացել է Տարոնի իշ– խանությանը (966), Տայքի կյուրապաղա– տությանը (1001), Վասպուրականի Արծ– րունյաց թագավորությանը (1021), ոտն– ձգություններ կատարել նաև Անի–Շիրա– կի թագավորության նկատմամբ։ Գա– գիկ Ա–ի մահից հետո նրան փոխարինած ավագ որդին՝ Հովհաննես–Սմբատը (1020–41), Բյուզանդիայի ճնշմամբ իր թագավորությունը կտակել է կայսրությա– նը։ Նրա լիազորությամբ Պետրոս Ա Գե– տադարձ կաթողիկոսը 1022-ի հունվարին Տրապիգոնում պայմանագիր է կնքել Վա– սիլ II կայսեր հետ, ըստ որի՝ Հովհան– նես–Սմբատի մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բյուզանդիային։ Բագրատունի նախավեր– ջին արքայի մահից հետո բյուզ․ զորքերը 1042-ին ներխուժել են Հայաստան և պա– շարել Անին, սակայն հայկ․ զորքն ու քա– ղաքի բնակիչները, Վահրամ Պահլավու– նու գլխավորությամբ, ջախջախել են նը– րանց։ Գահ բարձրացած Գագիկ Բ (1042– 1045) շարունակել է հերոսական պայքա– րը նվաճողների դեմ։ Մի քանի անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մո– նոմախ կայսրը բանակցություններ վա– րելու պատրվակով Գագիկ Բ–ին հրավիրել է Կոստանդնուպոլիս ու նենգորեն կալա– նավորել։ 1045-ին բյուզ․ զորքերը գրավել են Անին և վերացրել Բագրատունյաց թագավորությունը։ Հասարակակա ն–տ ն տ և ս ա– կան հարաբեր ու թյ ու նները IX–XI դդ․։ IX–XI դդ․ Հայաստանում խորացել է հասարակության սոցիալ․ շեր– տավորումը, քաղաքների (Դվին, Անի, Կարս, Կարին, Արծն, Երզնկա ևն) զար– գացմամբ գոյացել են բնակչության նոր շերտեր և խավեր։ Ներհակ դասակարգե– րից բաղկացած հասարակությանը բնո– րոշ էր դասային կառուցվածքը։ Իշխող դասակարգը կազմում էին աշխարհիկ խո– շոր և մանր հողատերերի ու հոգևորակա– նության դասերը։ Ֆեոդ, աստիճանակար– գության համաձայն՝ երկրի գերագույն իշխանավորը թագավորն էր, որին ենթա– կա էին իշխանները։ IX–X դդ․ նոր հի– մունքներով վերականգնվել և ընդարձակ– վել էր ժառանգական խոշոր հողատիրու– թյունը։ Խոշոր հողային տիրույթների տե– րերը հողի մի մասը տրամադրում էին գյու– ղական համայնքներին ու շինականնե– րին՝ ստանալով հավելյալ արդյունք, իսկ մյուս մասի վրա վարում էին սեվւական տնտեսություն (տերունի կալված)։ Նը– րանց ծառայող մանր հողատերերից հա– վաքվում էր հայկ․ հեծելազորը։ Խոշոր կալվածատերեր էին դարձել վանքերը։ Շահագործվող հիմն, դասակարգը գյու– ղացիությունն էր՝ շինականները, որոնք ցածր էին դասվում քաղաքի ստորին խա– վերից (ռամիկներից)։ Ուժեղանում էր շերտավորումը գյուղացիության ներսում, կային ունևոր (թուանիկ), միջակ և աղ– քատ գյուղացիներ։ Զարգացած ֆեոդա– լիզմի փուլին բնորոշ երևույթ էր գյուղա– ցիների մի մասի ճորտացումը։ Ֆեոդ, քաղաքային դասը միատարր չէր․ կային արհեստավորներ (քաղաքաբնակների հիմն, մասը), մանր ու խոշոր առևտրա– կաններ, հարուստ վաճառական–վաշխա– ռուներ ևն։ Զգալի թիվ էին կազմում օրա– վարձով աշխատող վարձկանները, մշակ– ները, իրավազուրկ «ծառաները»։ Երկրի տնտեսության հիմքը գյուղում երկրագործությունը և անասնապահու– թյունն էին, քաղաքում՝ արհեստագործու– թյունն ու առևտուրը։ IX–XI դդ․ ոռոգման համակարգի վերականգնման և ճյուղա– վորման շնորհիվ յուրացվել են նոր հողա– տարածություններ։ Երկրագործության հետագա զարգացմանը նպաստել է եռա– դաշտ հողամշակության, գութանի, պա– րարտացման կիրառումը։ Ընդարձակվել են խաղողի այգիներն ու մրգատու պար– տեզները, հացահատիկի, ինչպես նաև մշակովի բույսերի՝ բամբակի, քունջութի, կտավատի, կանեփի ցանքատարածու– թյունները։ Լայնորեն տարածվել են ջրա– ղացները, ձիթհանները։ Զարգացել է նաև երկրի տնտեսության մյուս հիմքը՝ անաս– նապահությունը։ Հայաստանում զբաղ– վել են մանր եղջերավոր անասունների բուծմամբ, ինչպես նաև պահել խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր, ջորիներ, ավանակներ, ուղտեր ևն։ Մի շարք լեռ– նային գավառներում անասնապահությու– նը եղել է գլխավոր զբաղմունք։ Հայաս– տանում զբաղվել են նաև շերամապահու– թյամբ, մեղվաբուծությամբ, որսորդու– թյամբ և ձկնորսությամբ։ IX–XI դդ․ զարգացել են արհեստները (դարբնություն, զինագործություն, ջուլ– հակություն, մանածագործություն, գոր– գագործություն, քարտաշություն, կավա– գործություն ևն), լեռնային արդյունագոր– ծությունը, ծավալվել է առևտուրը, խորա– ցել աշխատանքի հասարակական բաժա– նումը։ Արլ–ի և Արմ–ի տարանցիկ առևտրի խոշոր կենտրոններ են դարձել Դվինը, Անին, Արծնը, Կարսը, Վանը, Բաղեշը, Մանազկերտը, որոնցով անցել են կարա– վանային բանուկ ճանապարհներ։ Ֆեոդ, հարաբերությունների զարգաց– ման հետևանքով սաստկացած շահագոր– ծումը հարուցել է գյուղացիների դիմա– դրությունը՝ բացահայտ ըմբոստացման կամ աղանդավորական շարժման ձևերով։ IX–XI դդ․ ծավալվել է թոնդրակեցիների աղանդավորական–սոցիալ․ շարժումը (կոչ– վել է բնօրրանի՝ Տուրուբերանի Ապահու– նիք գավառի Թոնդրակ գյուղի անունով)։ Հիմնադիրը եղել է Սմբատ Զարեհավան– ցին, որին IX դ․ կեսին մահապատժի է ենթարկել Մանազկերտի ամիրա Աբու–լ– Վարդը (Աբուլ–Բարդ)։ Դրանից հետո թու– լացած Թոնդրակյան շարժումը կրկին աշ– խուժացել է X դ․ սկզբին, երբ Հայաստանի կենտր․ և hu․-արլ․ գավառներում բռնըկ– վել են գյուղացիական հակաֆեոդալա– կան ընդվզումներ։ Այն ընդգրկել է նաև նախկին (հատկապես Պավլիկյան) շար– ժումների հետնորդներին։ Սյունիքում և Այրարատում տեղի են ունեցել խոշոր ապստամբություններ՝ Թոնդրակյան շարժ– ման զգալի ազդեցությամբ։ Սյունիքի Ցու– րաբերդ (Ցուր), Բերդ, Տամալեկք գյուղե– րի բնակիչները երկարատև պայքար են մղել Տաթևի վանքի դեմ։ Ցուրաբերդցի– ներն սպանել են վանքի վանահորը, թա– փել մյուռոնը։ X դ․ 2-րդ կեսին Հարք գա– վառում, Մանանաղի գավառի Կաշե, Աղ– յուս, Թուլայլ գյուղերում, Խնուսում, Անիում և այլուր կազմակերպվել են թոն– դրակյան համայնքներ, քարոզիչներ են գործել երկրի այլ նահանգներում։ X դ․ վերջին –XI դ․ սկզբին Թոնդրակյան շար– ժումը հասել է բարձրակետին՝ գյուղացին ներից զատ ընդգրկելով նաև քաղաքային չքավորության, ստորին հոգևորականու– թյան և մանր ազնվականության ներկա– յացուցիչների։ Հարքում թոնդրակեցինե– րը կարգալույծ են արել բարձրաստիճան հոգևորականներին, արգելել կրոն, արա– րողություններն ու ծիսակատարություն– ները, իսկ Մանանաղիի Կաշե և Աղյուս գյուղերում՝ քանդել եկեղեցիները, ար– տաքսել հոգևորականներին։ Թոնդրակե– ցիները մերժել են Քրիստոսի աստվածա– յին բնույթը, հոգու անմահությունն ու անդրշիրիմյան կյանքը, եկեղեց․ նվիրա– պետությունը, խաչի երկրպագությունը, եկեղեց․ պսակն ու ամուսնությունը, քա– րոզել մարդկանց ազատություն և հավա– սարություն, արդար համայնակենցաղի հաստատում, պայքարել հոգևոր և աշ– խարհիկ իշխանության տիրող կարգի դեմ, ճանաչել միայն իրենց համայնքնե– րից բարձրացած առաջնորդների հեղի–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/109
Արտաքին տեսք