Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցաբերել Կարին քաղաքը, 2 ամիս դիմանալով նվաճողների կատաղի գրոհներին։ 1243-ին Չմանկատուկ գյուղաքաղաքի մոտ, պարտության մատնելով Իկոնիայի սուլթանության ուժերին, մոնղոլները գրավել են Երզնկան, Կեսարիան, Սեբաստիան, Տևրիկը։ Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա մոնղ․ զորավար Բաչուի հետ կնքել է փոխօգնության պայմանագիր և երկիրը զերծ պահել նվաճման վտանգից։ 1245-ին, Խլաթի գրավմամբ, ավարտվել է Հայաստանի հվ–արմ․ նահանգների նվաճումը։

Հայաստանը ենթարկվել է նվաճողների վարչատարածքային բաժանմանը, Արլ․ Վրաստանի, Շիրվանի և Ատրպատականի հետ կազմելով մեկ կուսակալություն, որն իր հերթին բաժանվել է 5 վիլայեթի։ Այրարատը, Սյունիքը, Արցախը, Գուգարքն ու Վանանդը մտել են «Գյուրջստանի» վիլայեթի (Տփղիս կենտրոնով), իսկ Հայաստանի հվ–արմ․ նահանգները՝ «Մեծ Հայքի» վիլայեթի (Կարին կենտրոնով) կազմում։ «Գյուրջստանը» բաղկացած էր 10 ոազմավարչ․ միավորից՝ թումանից, որից հինգը հայկ․ էին․ Զաքարյանների Անիի տիրույթները՝ Կարսի ինքնավար շրջանով, Ավագ Զաքարյանի տիրույթները՝ Կայեն կենտրոնով, Վահրամյանների իշխանությունը՝ Գագ կենտրոնով, Սյունիքը, Արցախը։ Առաջին երեք թումանում կառավարիչ են ճանաչվել Զաքարյանները, Սյունիքում՝ Օրբելյանները, Արցախում՝ Հասան Զալալյանները։ Այդ հայ իշխան. տները գոյատևել են իբրև մոնղ․ պետության ավատառուներ և ռազմավարչ․ պաշտոնեության ներկայացուցիչներ։ Իսկ «Մեծ Հայքի» վիլայեթում տեղական իշխանությունները գրեթե ոչընչացվել են, նրանց հողերն անցել են մոնղ․ արքունիքին և ավագանուն։ Հայկ․ մի քանի մանր իշխանություններ պահպանվեցին միայն Վանում, Սասանում, Մոկքում, Ռշտունիքում։
«Գյուրջստանի» հայկ․ իշխանությունները պահպանել են իրենց ներքին ինքնավարությունը։ Զաքարյանները նախկինի նման վրաց․ արքունիքում վարել են բարձր պաշտոններ, հայկ․ մյուս իշխանությունների նկատմամբ պահպանել գերավատատիրության իրավունքը։ Թումանների կառավարիչ հայ իշխանները պարտավորվել են իրենց զին․ ուժերով մասնակցել մոնղ․ պատերազմներին, վճարել հարկեր, ապահովել մոնղ․ պաշտոնյաների երթևեկությունը, կատարել շին․ աշխատանքներ։ Մոնղ․ ագրարային և հարկային քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունեցել Հայաստանի տնտեսության համար։ Հսկայական մշակովի և արգավանդ հողեր վերածվել են արոտավայրերի։ Ընդարձակ հողատարածություններ «իքտայի» (պայմանական հողատիրության ձև) իրավունքով տրվել են մոնղ․ ռազմավաչկատուն վերնախավին։ 1254-ի ընդհանուր աշխարհագրով (մարդկանց, անասունների, շարժական ու անշարժ գույքի հաշվառում) սահմանվել են նոր հարկեր։ Հայաստանում մոնղ․ պաշտոնյաները գանձել են 16 հարկատեսակ (հողահարկ՝ «խարաջ», անասնահարկ՝ «ղփչուր», գլխահարկ՝ «ջիզիե», գույքահարկ՝ «մալ», երթևեկության հարկ՝ «տղղու», զինահարկ՝ «թաղար», քաղաքային հարկ՝ «տաղմա» ևն)։ Հայկ․ այն հողերը (օրինակ, Սյունիքը), որոնք «ինջուի» (ժառանգական հողատիրության ձև) իրավունքով անմիջապես ենթարկվել են մոնղ․ արքունիքին, համեմատաբար զերծ են մնացել պաշտոնեության կամայականությունից և ավերածությունից։
1256-ին, երբ Մանգու խանի եղբայր Հուլավուն, գրավելով Իրանը, հիմնադրել է Հուլավյան իլխանությունը, Հայաստանը մտել է այդ նոր մոնղ․ տերության մեջ։ Հայ–վրաց․ զին․ ուժերը՝ Զաքարե Զաքարյանի և Պռոշ Խաղբակյանի հրամանատարությամբ, Հուլավուի բանակում մասնակցել են Բաղդադի գրավմանը (1258), որով վերջ է տրվել Արաբական խալիֆայության գոյությանը։ Կիլիկյան Հայաստանը ձևականորեն ճանաչել է նորաստեղծ իլխանության գերիշխանությունը։ «Գյուրջստանի» վիլայեթի կազմում գտնվող հայկ․ իշխանությունները կարողացել են պահպանել իրենց ներքին ինքնավարությունը։ Սմբատ Օրբելյանը, Սադուն Արծրունին, Պռոշ Խաղբակյանը, ինչպես նաև հայ առևտրա–վաշխառուական խավի ներկայացուցիչներ Ումեկը, Շնորհավորը, Սահմադինը և ուրիշներ նշանակալից դեր են խաղացել վելայեթի քաղ․ և տնտ․ կյանքում։ Հուլավյաններին ենթակա ժողովուրդների, այդ թվում նաև հայերի վիճակը ծանրացել է XIII դ․ վերջին քսանամյակին, երբ սրվել են իլխանությունը կառավարող վաչկատուն վերնախավի ներքին հակասությունները, տնտ․ և քաղ․ ճգնաժամը։ 1295-ին իլխանության գահակալ Ղազան խանի տնտ․ բարեփոխումները փաստական կիրառում չեն գտել Հայաստանում։ Ուժեղացել է կրոն. հալածանքը, «ջիզիեի» գանձումն ընդունել վայրագ և բիրտ բնույթ։ Հայ իշխանները, չհաշտվելով ստեղծված ծանր իրավիճակի հետ, պայքարել են մոնղ․ տիրապետության դեմ։ Այդ պայքարը երեք անգամ (1249-ին, 1259–61-ին, 1290-ական թթ․) վերաճել է զինված ապստամբության, որը ճնշվել է դաժանորեն։ XIII դ․ վերջին և XIV դ․ սկզբին ինքնուրույնության պահպանման համար պայքարում հատկապես նշանավորվել են Տարսայիճ և Բուրթել Օրբելյանները, Ամիր–Հասան Պռոշյանը, Քուրդ Ամբերդցի Վաչուտյանը։ Հուլավյան իլխանության կործանումից (XIV դ․ կես) հետո Հայաստանն ընկել է դրա փոխարեն ստեղծված մոնղ․ խանությունների (Չոբանյանների, Ջելաիրյանների ևն) տիրապետության տակ։
Մոնղ․ տիրապետությունն զգալիորեն խոչընդոտել է Հայաստանի քաղ․, տնտ․ և մշակութային զարգացումը։ Բնակչության զանգվածային բնաջնջման, գերեվարության և արտագաղթի (միայն Անիից՝ Աստրախան և Սարայ են գաղթել մոտ 40 հզ․ հայ) պատճառով խիստ կրճատվել է երկրի աշխատուժը, անկում ապրել ներքին և արտաքին առևտուրը։ Շատ քաղաքներ (Մուշ, Անի, Բայբուրդ, Բերկրի ևն) անշքացել և վերածվել են ավերակների կամ աննշան բնակավայրերի։

Լ․ Բաբայան

Կիլիկյան Հայաստան

Հայկ․ միջնադարյան այդ պետությունը (XI–XIV դդ․) տարածվում էր Փոքր Ասիայի հվ–արլ–ում, Միջերկրական ծովի հս–արլ․ ափին։ Բուն Կիլիկիան արմ–ից սահմանակից էր Պամփիլիային, Իսավրիային և Պիսիդիային, հս–ից՝ Լիկաոնիային և Կապադովկիային, արլ–ից՝ Կատաոնիային և Կոմմագենեին, հվ–արլ–ից՝ Ասորիքին։ Աշխարհագր․ կոորդինատներն են՝ հս․ լայն․ 36°–38°, արլ․ եկար․ 33°–38°։ Հունահռոմ․ հեղինակներն ընդունում էին Դաշտային Կիլիկիա և Լեռնային կամ Դաժան Կիլիկիա բաժանումները։ Հայ պատմագրության մեջ հս–արլ․ շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հվ–արլ․ ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արմ․ շրջանը՝ Քարուտ Կիլիկիա։ Տավրոսի լ–շղթան հս–արմ–ից ձգվելով հվ–արլ․՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, և Կիլիկիան պատնեշելով փոքրասիական երկրներից, անցանելի է առանձին կիրճերով, որոնք հնում պաշտպանված էին ամուր բերդերով։ Կապադովկիայից Կիլիկիայի կենտրոնը տանող գլխ․ լեռնանցքը կոչվում էր Դրունք Կիլիկիոյ, Կուկլակ կամ Գուգլակ (համանուն բերդի անունով)։ Աքեմենյան Իրանի աշխարհակալության ժամանակ (մ․ թ․ ա․ VI–IV դդ․) այդ կիրճով է անցել Շոշ–Սարդես Արքայական ճանապարհը (այժմ նույն կիրճով անցնում է Բեռլին–Բաղդադ երկաթուղին)։ Տավրոսի մյուս կարևոր լեռնանցքը, որով Կիլիկիան կապվում էր Իսավրիային, գտնվում է Կալիկադնոս գետի վերին հոսանքի շրջանում։ Երրորդ կամ արլ․ լեռնանցքը Կապանն էր, որով Կիլիկիան կապվում էր Կապադովկիային՝ և Հս․ Ասորիքին։ Այդ լեռնուղին հնում մտել է Հռոմ․ կայսրության ռազմ, ճանապարհների համակարգում։ Կիլիկիան Ասորիքից պատնեշող Սև կամ Ամանոսի լեռնաշըղթայի գլխ․ լեռնանցքը կոչվում է Դուռն Ասորվոց (Ալեքսանդրեկից մոտ 30 կմ հս․): Կիլիկիան հվ–ից շուրջ 500 կմ երկարությամբ ողողվում է Միջերկրականի ջրերով։ Հզորության ժամանակ (XIII դ․) Կիլիկյան Հայաստանը դուրս է եկել հիշյալ բնական սահմաններից՝ ընդգրկելով ավելի քան 40 հզ․ կմ2 տարածություն։ Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուս–չայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս)։ Սկզբնավորվելով հս․ լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անտառները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծով։ Լեռնային շրջանները ծածկված են մայրիի, ձիթենու, եղևնու, սոճու, կաղնու անտառներով ու ծաղկավետ մարգագետիններով։ Անտառներն ու լեռները հարուստ են վայրի կենդանիներով (վիթ, եղնիկ, այծյամ, ոչխար, քարայծ, հովազ, արջ, բորենի, շնագայլ, լուսան, վարազ ևն) և հավքերով (արագիլ, արոս, արծիվ, անգղ, բու, բազե, սալամ, կաքավ, լոր, սիրամարգ, փասիան, սարեկ ևն)։ Լեռնաանտառային շրջանները նպաստավոր են անասնապահության, հացահատիկային բույսերի և փայտի մշակման համար։ Կիլիկիայում միջին ջերմու–