Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զինվորներով։ 1185-ին հայկ․ զորաբա– նակն ուներ 20 հզ․, XIII դ․ սկզբին4 մոտ 40 հզ․ զինվոր։ Սարգիս Զաքարյանի անե– րորդին՝ Մահկանաբերդի և Հաղպատի իշխան Ամիր–Քուրդ Արծրունին, նշանակ– վել է Քարթլիի և Տվւղիսի էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև արքունի գանձա– պեա (մեճուրճլեթուխուցեսի)։ Թամար թա– գուհու առաջին ամուսնու՝ Գեորգի Ռու– սի (Չուրի Բոգոլյուբսկի) ապստամբու– թյան ճնշման գործում վճռական դեր են խաղացել Զաքարյանները։ Այդ ծառայու– թյան համար Թամար թագուհին Սարգիս Զաքարյանի (մահ․ 1187) որդի Զաքարեին նշանակել է ամիրսպասալար, Իվանեին՝ արքունի մեծ վեզիր (մսախուրթուխուցես), Վահրամ Զաքարյանի (Սարգիս Զաքար– յանի եղբայրը) որդի Զաքարեին (Զաքար– յանների Գազելի կամ Գագեցի ճյուղի հիմնադիրը) շնորհել Գագ ամրոցը և նրա շրջակայքը՝ մինչե Գանձակ, մյուս որ– դուն՝ Սարգսին (Զաքարյանների Թմոգ– վելի կամ Թմոգվեցի ճյուղի հիմնադիրը)՝ Թմբուկը (Թմոգվելի)։ Հայ–վրաց․ ուժերի առաջխաղացումը խափանելու նպատակով մոտ 1195-ին Ատրպատականի աթաբեկ Աբու Բաքրը խոշոր ուժերով ներխուժել է Հայաստան։ Շամքորի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտն ավարտվել է հայ–վրաց․ բանակի կատարյալ հաղթա– նակով։ Դրանից հետո Զաքարյաններն ազատագրել են Ամբերդը (1196), Անին (1199), Բջնին (1201), Դվինը (1203)։ Հայ– վրաց․ ուժերի հաղթարշավը փորձել է կանխել Իկոնիայի սուլթանությունը, սա– կայն 1204/5-ին, Բասենում տեղի ունեցած ճակատամարտում, կրել է ջախջախիչ պար– տություն։ Հայ–վրաց․ ուժերն ազատագրել են Խլաթի ամիրայության տարածքը, հաս– նելով մինչե Մանազկերտ և Արճեշ։ Սա– կայն թիկունքն ապահովելու նպատակով նրանք շուտով նահանջել են Խլաթից, 1206-ին ազատագրել Կարսը, 1208– 1209-ին՝ Բագրեանդը, Տուրուբերանի հս․ գավառները, ապա՝ Մանազկերւոը և Ար– ճեշը։ 1210–11-ին հայ–վրաց զորքերը պա– շարել են Խլաթը, սակայն Իվանե Զաքար– յանը պատահաբար գերի է ընկել, և Զա– քարյանները ստիպված Այյուբյանների հետ կնքել են խաղաղության պայմանա– գիր։ 1211-ին Զաքարյաններն ազատա– գրել են Սյունիքը և Մարանդով մտել Ատրպատական (հասել են Թավրիզ և Ղազվին)։ 15–20 տարի գրեթե անընդմեջ մղած մարտերով Զաքարյանները սելջուկ– յան թուրքերի տիրաաետությունից ազա– տագրել են Հայաստանի զգալի մասը։ Զաքարյաններն ազատագրված հայկ․ հողերում եղել են ինքնիշխան տիրակալ– ներ։ Այդ մասին վկայում են նաև վրաց․ պատմիչները՝ Թամար թագուհու տերու– թյան սահման նշեյով Գանձակ–Գագ– Զորագետ– Ջավախք– Արդահան – Փա– նասկերտ գիծը, որտեղից սկսվում էր Զաքարյանների իշխանապետությունը։ Զաքարյաններն իրենց անկախությունը շեշտել են՝ Տփղիսից Անի և Դվին տեղա– փոխվելով, թեե ամիրսպասալարի պաշ– տոնը նրանց պարտադրել է մնալ թագա– վորության մայրաքաղաքում։ Հիշարժան է նաև այն փաստը, որ ենթակա մահմեդ․ իշխանությունները հարկը վճարել են ոչ թե վրաց․ արքունիքին, այլ Զաքարյան– ներին։ Աղբյուրներում Զաքարյանների տիրույթները հիշատակվում են «տերու– թյուն», «պետություն», երբեմն էլ՝ «թա– գավորություն»։ Զաքարյանների իշխա– նապետությունը կազմել են երեք առան– ձին իշխանություններ։ Ամիրսպասալար Զաքարեն և նրա ժառանգները տիրել են Լոռու մի մասը, Շիրակը և մինչե Բասեն ընկած գավառները։ Իշխանանիստը եղել է Անին։ Այս իշխանության տիրակալներն իրենց են վերապահել Բագրատունիների «շահնշահ» տիտղոսը։ Իվանե աթաբեկի և նրա տոհմաճյուղի իշխանությունն ընդ– գրկել է Լոռու մյուս հատվածը, Այրարատ նահանգի արլ․ շրջանները, Սևանի ավա– զանի և Սյունիքի հս–արլ․ մի քանի գա– վառները։ Իշխանանիստը եղել է Բջնին, հետո՝ Դվինը։ Զաքարյանների երրորդ իշխանությունը (Գագ կենտրոնով) ընդ– գրկել է Տավուշ, Փառիսոս և Գարդման գավառների տարածքները։ Այնտեղ իշ– խել է Զաքարյանների կրտսեր՝ Վահրամ– յան կոչված ճյուղը։ Զաքարյան տոհմի գերապատիվ իրավունքը վերապահվել է Զաքարեին, նրա մահից (1212) հետո՝ Իվանեին (մահ․ 1227)։ Հայկ․ մյուս իշ– խանական տները, ընդունելով Զաքար– յանների գերագահությունը, իրենց տի– րույթներով մտել են նրանց իշխանություն– ների մեջ։ Նրանցից նշանավոր են ե– ղել Վաչուտյանները (տիրել են Արագա– ծոտնի արլ․ մասը և Նիգ գավառը, կրել «իշխանաց իշխան» տիտղոս), Պահլավու– նիները (տիրել են Մարմաշենը, Բագնայ– րը, Լմբատի կողմերը, վարել Անիի քա– ղաքապետի և Շիրակի եպիսկոպոսության առաջնորդի պաշտոնները), Օրբելյան– ները (իշխել են Սյունիքում), Խաղբակյան– ները (տիրել են Վայոց ձորի արմ․ մասը, Շահապունիքը, Վարաժնունիքը, Կոտայ– քը), Շահուռնեցիները (տիրել են Վայոց ձորի արլ․ մասը), Դոփյանները (տիրել են Վերին Ւոսչենը, Սոդքը, Գեղարքունի– քի հվ–արլ․ մասը), Հասան–Զալալյան– ները (տիրել են Թարթառի և Ւսսչենագե– տի միջին հոսանքները), Համազասպյան– Մամիկոնյանները (իշխել են Դսեղում), Արծրունիները (Մահկանաբերդում), Սե– վադյանները (Զորագետում), Կյուրիկյան– ները (Մածնաբերդում) և ուրիշ տոհմեր։ Զաքարյանների իշխանապետությունն ունեցել է իր կառավարման մարմինները։ Իշխանապետից հետո բարձրագույն կա– ռավարման մարմինը համարվել է վեզի– րը, որը վարել է Զաքարյանների ավատա– ռու Բուբակը, ապա Խոբասը։ Սպարապե– տությունը վարել են Ւյաղբակյանները, կողմնակալ–կուսակալի պաշտոնները՝ Վաչուտյանները, Խա ղբ ակ յանները, Օր– բելյանները։ Պետ․ բարձր պաշտոններից էին նաև «ամիրայությունը» (իրականաց– րել է գավառային ներքին կյանքի վերա– հսկումը, հարկերի հավաքման կազմա– կերպումը, զորահավաքը են), հեջուբու– թյունը (համապատասխանել է սենեկա– պետությանը), քաղաքապետությունը։ Զաքարյանների օրով Հայաստանում վերականգնվել են աշխարհիկ և հոգեոր տնտեսությունները, զարգացել արհեստ– ները, առևտուրը, քաղաքային կյանքը, ընդարձակվել ապրանքային արտադրու– թյունը, ծաղկել առևտրա–վաշխառուական կապիտալը։ Երևան է եկել առևտրով հա– րըստացած մեծատունների նոր խավ (Տիգ– րան Հոնենց, Սահմադին, Օւմեկ և ուրիշ– ներ), որը, գնելով խոշոր կալվածներ և պաշտոններ, սկսել է կարևոր դեր խաղալ երկրի տնտ․ և քաղ․ կյանքում։ Խոշոր քաղաքներում (Անի, Դվին, Կարս ևն) կազմակերպվել են արհեստավոր, եղ– բայրություններ (համքարություններ)։ Կատարելագործվել են աշխատանքային գործիքները, ընդարձակվել է ոռոգման համակարգը, տեխ․ կուլտուրաների մշա– կումը և շերամապահությունը։ XII դ․ վեր– ջին – XIII դ․ սկզբին տնտ․ վերելք են ապրել նաև Հայաստանի ազատագրված հվ․ գավառները՝ կապված Մերձավոր Արևելքում ապրանքա–դրամային հարա– բերությունների ընդհանուր աշխուժաց– ման հետ։ Հայաստանի ամբողջական ազատագըր– մանը և տնտ․ հետագա զարգացմանը խոչընդոտել են XIII դ․ 1-ին կեսին սկսված մոնղ․ արշավանքները և նրանց տիրապե– տության հաստատումը Անդրկովկասում։ Ի*․ Թորոսյան Քարտեզը տես 112-րդ էջից հետո՝ ներ– դիրում։ Թաթար–մոնղոլների տիրապետու– թյան ժամանակաշրջան Չինգիզ խանի գլխավորությամբ միա– վորված մոնղ․ ցեղերը, XIII դ․ 2-րդ տասն– ամյակում նվաճելով Միջին Ասիան և Իրա– նի հս․ սարահարթերը, ներխուժել են Հա– յաստան։ 1220-ի աշնան վերջին մոնղ․ 30 հզ․ մի բանակ անցել է Երասխ գետը և Նախճավան գավառով շարժվել հս․։ Հա– յաստանի քաղ․ և տարածքային մասնատ– վածության հետևանքով հայերը չեն կա– րողացեք համախմբել իրենց ուժերը՝ թըշ– նամու առաջխաղացումը կանխելու հա– մար։ Հայ–վրաց․ միացյալ ուժերը պարտ– վել են 1221-ի Կոտմանի ճակատամար– տում, Հայաստանը և Անդրկովկասը են– թարկվել են կողոպուտի ու ավերածու– թյունների։ Մոնղ․ բանակը 1223-ին Շիր– վանի վրայով անցել է Հս․ Կովկաս։ Մոնղ․ հորդաների ավերածություններին հա– ջորդել են նրանցից պարտություն կրած Խորեզմի թագաժառանգ Ջալալ ադ–Դինի յոթնամյա արշավանքները։ 1231-ին վերջ– նականապես ջախջախելով Ջալալ ադ–Դի– նին, մոնղոլները 1236-ին վերստին ներ– խուժել են Հայաստան։ Չարմաղան Նոյի– նի 30 հզ–անոց բանակը 1236-ի ամռանը նվաճել է Սյունիքը, Արցախը, Ուտիքը, գրավել Լոռին, Դվինը, Բջնին և պաշա– րել Անին։ Շահնշահ, Ավագ, Վահրամ Զաքարյանները, էլիկում Օրբելյանը, Հասան–Զալալ Դոլան և ուրիշ հայ իշխան– ներ, որոշ դիմադրությունից հետո, ստիպ– ված հպատակություն են հայտնել մոնղոլ– ներին։ Չարմաղանը կոտորածի և ավերա– ծության է ենթարկել ինչպես դժվարու– թյամբ գրաված Անին, այնպես էլ կամո– վին հանձնված Կարսը։ 1242–45-ին մոն– ղոլները՝ Բաչուի հրամանատարությամբ, զավթել են Հայաստանի հվ–արմ․ նահանգ– ները։ Հերոսական դիմադրություն է ցու–