Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թան Ահմադին, գրավեց Թավրիգը և իր տիրապետությունը տարածեց Հայաստա– նի, Ատրպատականի ու Հս․ Միջագետքի վրա։ Նրան հաջորդած որդին՝ Իսքանդա– րը, Փորձելով ճնշել թուրքմեն, և քրդ․ ցե– ղերի անհնազանդությունները, երբեմն հովանավորում էր հայ առանձին ավատա– տերերի, որոնցից էր Սյունյաց տեր Բեշ– քեն Օրբելյանի որդի ամիր Ռուստամը։ Իսքանդարի եղբոր՝ Ջհանշահի օրոք (1435–1467), թեե Հայաստանի հվ․ և արմ․ շրջաններում շարունակվեցին ներքին միջ– ֆեոդ․ բախումներն ու մասնակի ավերա– ծությունները, սակայն ժամանակավորա– պես դադարեցին արտաքին արշավանք– ները և տանելի որոշ պայմաններ ստեղծ– վեցին տնտ․ զարգացման համար։ 1441-ին վաղարշապատի էջմիածնի վանքում վե– րահաստատվեց Ամենայն Հայոց կաթո– ղիկոսի ընդհանրական աթոռը, որը հայկ․ պետականության բացակայության պայ– մաններում, ստանձնելով համահայկ․ կենտրոնի դեր, շաղկապում էր հայ ժո– ղովրդի՝ տարբեր բռնապետությունների տակ հեծող հատվածները, կապեր հաս– տատում հայկ․ գաղթավայրերի հետ, հիմ– նում ուսումն, հաստատություններ, հող նախապատրաստում երկրի անկախու– թյան վերականգնման համար։ Անհնա– զանդ ցեղապետներին սանձելու համար Ջհանշահը նույնպես փորձում էր օգտա– գործել հայ աշխարհիկ և հոգևոր ավա– տատերերին, հատկապես Աղթամարի հա– յոց կաթողիկոս Զաքարիա Դ Սեյֆեդին– յանին, որին հաջողվեց որոշ ժամանակ իր հոգևոր իշխանությունը տարածել Հա– յաստանի մեծ մասի վրա, ամրապնդել Սեյֆեդինյանների (Արծրունիների հոգե– վորական դարձած շառավիղ) քաղ․ և տնտ․ դիրքերը։ Նրան հաջորդած Ստեփանոս Դ կաթողիկոսը 1465-ին իր զարմիկին՝ ա– միր Գուրջիբեկի որդի Սմբատին, օծեց Վասպուրականի հայոց թագավոր։ Թեև Սմբատն «իշխեց» ընդամենը 2 տարի և որևէ դեր չխաղաց Հայաստանի քաղ․ կյանքում, սակայն նրա թագավորության փաստն ինքնին վկայում է օտար նվա– ճողներից հայրենի երկիրն ազատագրե– լու գաղափարի կենսունակության մասին։ 1467-ին ակկոյունլուների ցեղապետ Ուզուն Հասանը ճապաղջուրի մոտ պար– տության մատնեց Ջհանշահին, գրավեց Թավրիզը և իր տիրապետությունը տա– րածեց նրա նվաճած երկրներում։ Ուզուն Հասանը (1468–78) Փորձեց կարգավորել պետ․ ֆինանսները և բնակչությունից գանձվող հարկերն ու տուրքերը։ Սակայն այդ նպատակով կազմված կանոնագրքի («Կանուննամե–յե Հասան–փադիշահ») նորմերը, մանր ֆեոդալ, տիրույթների առկայության պայմաններում, ամենու– րեք խախտվում էին և մնում անկենսա– գործելի։ Բուն ջիզյայից (քրիստոնյանե– րից գանձվող գլխահարկ) բացի, հայերից գանձում էին նաև «ջիզյայի տարբերու– թյուն» կոչվող հավելյալ հարկ, բազմա– պատիկ չափերով հողային, սեփականա– տիրական և այլ հարկեր։ Ցաղուբ փադի– շահի օրոք (1479–1490) գործադրվեց «Բեյթ ուլ մալի» ինստիտուտը (կրոնափո– խությունը մերժող քրիստոնյաների ունեց– վածքի բռնագրավում), հայերի նկատ– մամբ սաստկացան հալածանքները, բռնի հավատափոխության հարկադրանքները, հայ ավատատերերի հողային տիրույթնե– րի բռնագրավումներն ու ունեզրկումնե– րը։ Մեծ զոհողությունների գնով գոյու– թյունը պահպանած Սյունյաց Օրբելյան– ների Բուրթեսան ճյուղի վերջին շառավիղ– ները, հարկադրաբար մահմեդականու– թյուն ընդունելով, ենթարկվեցին ազգա– յին դիմահեղման։ Հողազրկվեցին և քաղ․ ասպարեզից դուրս մղվեցին նաև ուրիշ հայ ֆեոդալ, գերդաստաններ՝ Խաչենի Հասան–Զալալյանները, Ծարի Դոփյան– ները, Վայոց ձորի ու Կոտայքի Պռոշյան– ները և ուրիշներ։ Չնայած համառ դիմա– դրությանը, հայ ազնվականներից շատե– րը, կալվածատիր․ իրավունքներից չզըրկ– վելու համար ընդունեցին մահմեդականու– թյուն, իսկ մյուսները վերածվեցին մանր հողատերերի կամ սկսեցին զբաղվել սանտրով և վաճառականությամբ։ Հայ իրականության մեջ հողային խոշոր սե– փականատիրությունը հանդուրժվում էր միայն վանական հողատիրության ձևով։ Ուստի հայ ֆեոդ, տների վերջին ներկա– յացուցիչներից շատերն իրենց տիրույթ– ների մնացորդները «նվիրում» էին վան– քերին, իսկ իրենք հոգևոր կարգ ընդունե– լով՝ փորձում էին պահպանել իրավունք– ներն այդ կալվածների և իշխող դիրքը հայ աշխատավորների նկատմամբ։ Նման հոգևոր ֆեոդալներին անվանում էին «պա– րոն–տեր»։ Օգտվելով XV դ․ վերջին տասնամյա– կում Ակկոյունլու թագաժառանգների միջև շարունակվող ներքին գահակալական կը– ռիվներից՝ Արդաբիլի Շեյխ Սաֆի–էդ–դինի ընտանիքի վերջին շառավիղ Իսմայիլը պարտության մատնեց Ակկոյունլու Ալ– վանդին, գրավեց Թավրիգը և հիմնադրեց համաիրան․ պետականության ավանդնե– րով առաջնորդվող կըզըլբաշների նոր տերությունը։ Հակադրվելով Օսմանյան Թուրքիային ն շիիզմի դրոշի ներքո միա– վորելով Ատրպատականում ու Հայաս– տանում թավւառող «կըզըլբաշ» կամ «շահ–ի սեան» կոչվող թուրք, ցեղերի զի– նական ուժերը, շահ Իսմայիլը և նրա հա– ջորդները հզորացած Օսմանյան սուլթա– նության դեմ մղեցին երկարատև պատե– րազմներ, որոնք կարճատև ընդմիջում– ներով շարունակվեցին գրեթե ամբողջ XVI դ․ ընթացքում։ Օսմանյան Թուրքիան ձգտում էր զավթել Հայաստանը, Անդր– կովկասը, Դաղստանն ու Ատրպատակա– նը, տիրել դրանցով անցնող առևտր․ ճա– նապարհներն ու մետաքսի արտադրու– թյան գլխ․ կենտրոնները։ 1514-ին Չալ– դըրանի ճակատամարտում կըգըլբաշները պարտվեցին և Արմ․ Հայաստանը զավթե– ցին օսմանյան թուրքերը։ Սահմանային այդ ՓոՓոխություններից հետո քրդ․ էթ– նիկական տարրն սկսեց հաստատվել նաև Հայաստանի կենտր․ նահանգներում, որովհետև սուլթանությունը նրանց կարե– վոր դեր էր վերապահում իր տիրապետու– թյան արլ․ սահմանների պաշտպանու– թյան գործում։ Շահ Իսմայիլի մահից (1524) հետո երկու տերությունների միջև վերսկսված պատերազմական գործողու– թյունների ժամանակ ավերվեցին Բասե– նի, Անուսի, Կարնո, Բաբերդի, Երզնկայի, Դերջանի, Մշո, Խլաթի, Արճեշի, Արծկեի, Վանի և մերձակա մյուս գավառները, կո– ղոպտվեց հայ ազգաբնակչությունը, նը– րանց մի մասը գերեվարվեց, մեծ չափերի հասավ արտագաղթը։ 1555-ի Ամասիայի պայմանագրով, որը վերահաստատեց 1514-ի թուրք–իրան․ սահմանը, Արմ․ Հայաստանը (ներառյալ Վասպուրականն ու Բագրևանդը) մնաց Օսմանյան սուլթանության, իսկ Արլ–ը (Արլ․ Վրաստանի և Ադրբեջանի հետ)՝

ԿԸԳԸԼԲաշների տիրապետության տակ։ Անդրկովկասում, բացի Արլ․ Վրաստանի վալիությունից, ստեղծվեցին Չուխուր Մա’ դի (Արարատյան երկիր), Ղարաբաղի (Մյունիք–Արցախ) և Շիրվանի (Աղվանից երկիր) բեկլաոբեկությունները։ Ի հակա– դրություն Օսմանյան պետության քաղա– քականության (քրդ․ ռազմիկ ցեղերի վերաբնակեցումներ հայկ․ հողերում), շահ Թահմասպը Անդրկովկասում ավատ– ներ տվեց թրքախոս Ռումլու, Ուսթակ– լու, Կաջար, Ջուլկադար, Սա’ դլու, Քան– գարլու և այլ ցեղերի առաջնորդներին, որոնք, իրենց ցեղերով հաստատվելով հատկացված վայրերում, զգալիորեն դի– մափոխեցին երկրի էթնիկական կազմը։ Նրանց կարևոր դեր էր հատկացվում հայ ժողովրդի ազատագր․ պայքարի ճնշման գործում։ Այդ ժամանակաշրջանում սաստկացավ հարկային լուծը, ներքին և արտաքին առևտուրն ու արհեստագործությունն աշ– խուժացնելու նպատակով 1565-ին թեև վերացվեց «թամղա» կոչվող առևտրական արհեստավորական հարկը, սակայն նոր հարկեր դրվեցին խոշոր տնտեսություն– ների վրա։ Պահանջներ էին ներկայաց– նում նաև հայ եկեղեց․ հաստատություն– ներին, որոնք, հիմնականում զրկված լի– նելով հողերից ու հասութաբեր կալվածք– ներից, գոյատևում էին առանձին թեմե– րից և վիճակներից ստացվող հոգևոր տուրքերով և նվիրակության գումարնե– րով։ Չդիմանալով արտակարգ հարկա– պահանջությանը՝ կաթողիկոսները հե– ռանում էին երկրից։ Ուժեղացան տեղի մահմեդական իշխանությունների ճնշում– ները հայ ֆեոդալների մնացորդների նը– կատմամբ։ Լայնորեն սկսեց կիրառվել «իմամ Ջա’ ֆարի» օրենքը, ըստ որի, իսլամ ընդունող հայը կարող էր յուրաց– նել ծնողների հարստությունը՝ մյուս հա– րազատներին զրկելով ժառանգության իրավունքից։ Ստեղծված ծանր վիճակից ելք Փնտրե– լու ակնկալիքով, դեռևս 1547-ին էջմիած– նում Հայոց կաթողիկոս Ստեփանոս և Սալմաստեցու նախաձեռնությամբ գումար– ված հայ վերնախավի ներկայացուցիչնե– րի գաղտնի ժողովում որոշվել էր համա– խոսական գրությամբ կաթողիկոսին գոր– ծուղել Արևմուտք՝ օգնություն հայցելու քրիստոնեական պետություններից։ Սա– կայն նրա դեգերումները եվրոպ․ երկըր– ներում անցան ապարդյուն։ 1562-ին Սե– բաստիայում գումարած ժողովը որոշեց Աբգար դպիր Թոխաթցու գլխավորությամբ նոր պատվիրակություն ուղարկել Հռոմ՝ նրան լիազորելով հայոց կաթողիկոսի անունից հնազանդություն հայտնել պա– պին՝ եթե հանձն առնի Հայաստանը ազա–