րագրել մահմեդականների լծից։ Տարի– ներով ձգձգված բանակցություններն այս անգամ էլ ոչինչ չտվեցին, քանի որ պա– պին հետաքրքրում էր միայն իր հոգեոր իշխանության սահմաններն ընդարձա– կելու ավանդական ծավալապաշտական քաղաքականությունը։ 1578-ին սուլթան Մուրադի նոր արշավանքով վերսկսված պատերազմ, գործողությունների ընթաց– քում թուրքերը ռազմակալեցին ամբողշ Արլ․ Հայաստանը։ 1587-ին գահընկեց արված ապաշնորհ Մահամմադ Խուդա– բանդա շահին փոխարինեց նրա որդի Աբաս I, որը հարկադրված էր 1590-ին հաշտություն կնքել՝ թուրքերին զիջելով ոչ միայն Հայաստանը, այլե ամբողշ Ան– դըրկովկասն ու Ատրպատ ականը։ Սա– կայն այդ հաշտությունը խաղաղություն և ապահովություն չբերեց հայ ժողովրդին, որին խոշտանգում ու կողոպտում էին «ջալալիներ» կոչվող հրոսակախմբերը։ XVI դ․ վերջին թուրք, հալածանքները հա– յերի նկատմամբ ծայրահեղ չափերի հա– սան․ հայերը պետք է հագուստով տար– բերվեին մահմեդականներից, չկառուցեին ավելի լավ բնակարաններ, նրանց ար– գելված էր ձի հեծնել և զենք կրել։ Բռնի հավատափոխությունը, անընդհատ ման– կահավաքները («դևշիրմե») նպատակ էին հետապնդում բազմապատկել մահմեդա– կանների թիվը, քրիստոնյաների սերնդից ստեղծել հատուկ հակաքրիստոնեական դաստիարակություն ստացած մոլեռանդ ենիչերիների բազմահազար զորաբանակ։ 1603-ին պարսից Աբաս I շահը գրավեց Թավրիգը, Նախճավանը, Երևանը, հա– սավ էրզրումի մատույցները, այնուհետև, խուսափելով թուրք, բանակի հետ ճակա– տամարտելուց, նահանջեց՝ ավերելով և ամայացնելով հանդիպող բնակավայրե– րը։ Բռնությամբ տեղահանվեցին և Իրան քշվեցին ավելի քան 300 հզ․ հայեր։ Այդ քայլով Աբաս I ձգտում էր ամայացնել հա– կառակորդի առաջխաղացման ուղիները, միաժամանակ՝ հայերի շնորհիվ Իրանում զարգացնել երկրագործությունը, արհեստ– ները և առևտուրը։ Իր չափերով աննա– խընթաց այդ «մեծ սուրգունը» (բռնագաղթ) տնտ․ և քաղ․ կործանարար հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմ․ ճակատագրի համար։ Իսպանացի ճանա– պարհորդ Գոուեայի վկայությամբ՝ գեր– վեցին և ստրկության վաճառվեցին ավելի քան 100 հզ․ հայեր։ Մոտ 10 հզ․ պատա– նիներ և աղջիկներ ծառայության տարվե– ցին կըզըլբաշ մեծամեծներին։ Գաղթա– կանության կոտորակված մնացորդները տասնյակ հազարներով ոչնչանում էին կլիմայական աննպաստ պայմաններում, շատերն ստիպված մահմեդականություն էին ընդունում և ձուլվում տեղաբնիկնե– րիև։ Ջուղայից, Երևանից, Ագուլիսից և մերձակա այլ շրջաններից գաղթեցված հայերին հնարավորություն տրվեց Զայեն– դեռուդ գետի ափին հիմնել Նոր Ջուղա բնակավայրը, որի բնակիչներին տրվե– ցին ժամանակավոր արտոնություններ։ Այնտեղ ևս սկզբնական շրջանում մեծ թվով հայեր ոչնչացան ցրտից, սովից և տարափոխիկ հիվանդություններից։ 1610-ական թթ․ շարունակվող թուրք– պարսկ․ ընդհարումների ընթացքում Հա– յաստանի կենտր․ շրջաններում տեղի ունե– ցան բնակչության նոր տեղաշարժեր։ Ի պատասխան ջալալիների՝ Արարատյան երկիր կատարած արշավանքների, այդ երկրի կուսակալ Ամիր–Գունա խանը քա– նիցս ասպատակեց Կարսի, էրզրումի, Վանի, Մուշի շրջանները և մեծ թվով հա– յերի վերաբնակեցրեց Արարատյան երկ– րի մեծ գաղթի ժամանակ ամայեց– ված և ավերված գյուղերում։ Աբաս 1-ի ստրատեգիական միջոցառումը՝ ամայի տարածություն ստեղծելով, կասեցնել թուրք, արշավանքը դեպի Ատրպատական և Կասպիականի ափերը, հակառակ հե– տևանք ունեցավ։ 1618-ին կնքված թուրք– պարսկ․ կարճատև հաշտությունը շարու– նակ ընդհատվում էր փոքրաթիվ ուժերով երկուստեք ձեռնարկվող արշավանքնե– րով։ Թուրքերը դեռևս ի վիճակի չէին կըգըլբաշների դեմ խոշոր ուժեր դուրս բերել, քանի որ Արլ․ տանող ուղիներն անցնում էին ջալալիների տնօրինության տակ գտնվող նահանգներով։ Խառնակ դրությունից օգտվելով՝ աշիրաթները հա– ճախակի ասպատակում էին հայկ․ գա– վառները։ 1625-ից հորը՝ Ամիր–Դունա խանին փոխարինած Արարատյան երկրի կուսակալ Թահմասպկուլի խանը, նրանց պատժելու նպատակով ձեռնարկում էր արշավանքներ մինչև Վան, Արծկե և Խլաթ, որոնցից, սակայն, տուժում էին հիմնա– կանում հայերը, իսկ քրդերը պատսպար– վում էին անառիկ բերդերում։ 1635-ին սուլթան Մուրադի արշավան– քով վերսկսվեցին պատերազմ, գործողու– թյունները։ Օսմանցիները գրավեցին Մա– ղասբերդը, Երևանը, Մակուն և շարժվե– ցին դեպի Թավրիզ, սակայն հաջորդ տա– րի շահ Սաֆին նրանց հարկադրեց հե– ռանալ Անդրկովկասից։ Կարճատև ընդ– միջումներով շուրջ 35 տարի շարունակվող պատերազմն ավարտվեց 1639-ի Կ․ Պոլսի հաշտությամբ, ըստ որի՝ աննշան փոփո– խություններով վերականգնվում էր 1555-ի Ամասիայի պայմանագրով հաստատված պետ․ սահմանը։ Այն Հայաստանում ըս– կըսվում էր Ջավախքի լեռներից, Չըլդըր լճից արլ․ փոքր լեռնաշղթայով հասնում Ախուրյանի վերին հոսանքը, իջնում մինչև Ախուրյանի և Արաքսի միացման վայրը, Արաքսի հոսանքն ի վեր թեքվում և, Կաղզվանին չհասած, իջնում հվ․՝ դեպի Հայկական պար լեռնաշղթան, որի ջըր– բաժան գծով շարունակվում էր դեպի արլ․, Մասիսներից արմ․ միանում Վասպուրա– կանի լեռներին և ապա ուղիղ գծով իջնե– լով՝ Զագրոս լեռնաշղթայով անցնում թուրք–իրան․ ներկա սահմանագծով։ Շա– հական Պարսկաստանի տիրապետության տակ ընկան Հայաստանի Մյունիք, Ար– ցախ, Ուտիք, Փայտակարան և Պարսկա– հայք նահանգները, Այրարատի, Դուգա– րաց աշխարհի և Վասպուրականի արլ․ գավառները։ Վերջին երեք նահանգների արմ․ գավառների հետ Օսմանյան Թուր– քիային անցան Տայքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքն ու Կորճայքը, Բարձր Հայքը, Չորրորդ Հայքը, Փոքր Հայքն ու Կիլիկիան։ Կարճատև ընդհատումներով շուրջ մեկև– կես հարյուրամյակ տևած ավերիչ պատե– րազմներին հաջորդեց 80-ամյա խաղա– ղության ժամանակաշրջան, որն Արլ․ Հա– յաստանում նշանավորվեց տնտ․ և մշա– կութային կյանքի որոշ աշխուժացմամբ, իսկ Արմ․ Հայաստանում շարունակվեց տնտ․ քայքայումը, ազգային–հասարակա– կան կյանքում տիրող լճացումը։ Երկու հատվածներում էլ հայ ժողովուրդը գըտ– նըվում էր մահմեդական տիրակալության ծանր լծի տակ՝ ենթարկվելով միաժամա– նակ սոցիալ․ և ազգային ճնշման, հալա– ծանքների ու հարստահարության։ Չնա– յած դրան, XVII դ․ երկրորդ կեսին, Արլ․ Հայաստանի տնտ․ կյանքի համեմատա– բար բնականոն զարգացմանը զուգըն– թաց, աշխուժացավ վանական–դպրոցա– կան կյանքը, ի հայտ եկան անվանի ուսումնական–մշակութային գործիչներ, նորոգվեցին և վերակառուցվեցին վան– քերն ու եկեղեցիները, զարգացավ եկեղեց․ և քաղաքացիական ճարտարապետությու– նը։ Մակայն դարավերջին կրկին սաստ– կացան տեղական զինվոր, նահանգա– պետների՝ խաների և նրանց ստորադաս պաշտոնյաների, ինչպես նաև մահմեդա– կան հոգևորականության ճնշումներն ու հարստահարությունները հայ ժողովրդի նկատմամբ։ XVI–XVIII դդ․ Սեֆյան տերության Արարատյան երկրի (Չուխուր Սա’դի), Ղարաբաղի և Ատրպատականի (Ազեր– բայջանի) հայաբնակ վիլայեթները կա– ռավարում էին անսահմանափակ իրա– վունքներ ունեցող զինվ․ կուսակալները (բեկլարբեկիները), որոնք կրում էին «խան» տիտղոսը։ Համեմատաբար փոքր տիրույթների՝ օլքաների տերերին ան– վանում էին հաքիմ («սուլթան» տիտղո– սով), իսկ բոլուքների և նահիեների (մա– հալների) կառավարիչներին՝ նայիբ կամ միրբոլուք («բեկ» տիտղոսով)։ Քաղաք– ների, ավանների և գյուղերի քաղաքա– ցիական իշխանությունը հայ ունևոր դա– սից ընտրված և շահական հրովարտակ– ներով ու խանական հրամանագրերով հաստատված մելիքների ու քեդխուդա– ների ձեռքում էր, որոնք պարտավոր էին ապահովել պետ․ հարկերի գանձումը։ XVII դ․ կեսից Սեֆյան շահերը խուսա– փում էին սահմանամերձ վիլայեթների գլուխ կարգել տեղում բնակված թյուրք, կըզլբաշ ցեղերի առաջնորդներին, վախե– նալով, որ նրանք կարող են գործիք դառ– նալ Օսմանյան սուլթանության ձեռքին և ձգտել ինքնուրույնության։ Այն ավելի ակնհայտորեն էր դրսևորվում Արարատ– յան երկրում, որտեղ հայ հոգևոր իշխա– նության կենտրոնի՝ էջմիածնի առկայու– թյունը, հարկադրում էր յուրովի լուծել կառավարման հարցերը։ Հայոց կաթողի– կոսության հեղինակությունը մեծ էր հատ– կապես Փիլիպոս Ա Աղբակեցու (1632–55) և Հակոբ Դ Ջուղայեցու (1655–80) օրոք, որոնք հաճախ կարողանում էին որոշիչ դեր խաղալ նաև բեկլարբեկիների նշա– նակման ու հեռացման խնդրում։ Բեկլարբեկիների և հաքիմների դատա– կան ֆունկցիաներն իրագործվում էին մահմեդական շարիաթական ատյանների համագործակցությամբ։ Քաղաքացիական բոլոր կարգի վեճերը քննվում էին հոգևո– րական ատյաններում (Շար’ի), իսկ քրեա– կան գործերը լսվում էին սովորութային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/124
Արտաքին տեսք