Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քը կոչվում էր բիգար կամ սուխրա։ Պետ․ ռենւոա–հարկի և կալվածատիրական բահ– րաչեի ընդհանուր գումարը մի քանի ան– գամ գերազանցող այդ հսկայական գան– ձումները և սանձարձակ կողոպուտը բըզ– կըտում էին ժողովրդին՝ տնտեսությունը հասցնելով լիակատար քայքայման։ Եկեղեց․ հասույթներն ու տուրքերը, որ հաստատված էին շահի հրովարտակնե– րով, բաժանվում էին երեք խմբի՝ հայրա– պետական (տրվում էին կաթողիկոսնե– րին), եպիսկոպոսական կամ առաջնոր– դական (գանձում էին թեմերի առաջնորդ– ները կամ այն վանքերի վանահայրերը, որոնց վիճակի մեջ էին գտնվում հարկա– տու ռայաթները) և քահանայական (վճա– րում էին քահանաներին ծնունդի, մկըր– տության, ամուսնության, թաղման, տըն– օրհնեքի և այլ ծիսակատարությունների համար)։ Պտղին, գանձանակը, հոգեբա– ժինը, քառասնիկը, կտակը, աթոռամասը, կնքադրամը, կողոպուտը (եպիսկոպոս– ների հանդերձի համար վճարվող տուրք) և այլ եկեղեց․ տուրքեր գանձվում էին կան– խիկ դրամով, իսկ եպիսկոպոսական և քահանայական տուրքերը՝ մեծամասամբ բնամթերքով։ XVII դ․ երկրորդ կեսին քաղաքներում, ավաններում և ավանատիպ խոշոր գյու– ղերում արհեստագործ, արտադրությունը որոշակի զարգացում ապրեց, աշխուժա– ցավ առևտուրը։ Զգալիորեն աճեց ապ– րանքափոխանակությունը արհեստագործ, և առևտր․ կենտրոններ Թավրիզի, Երևա– նի, Թիֆլիսի, Գանձակի, Նախճավանի, Ագուլիսի, ինչպես նաև Կարսի, էրզրումի, Բայագետի, Վանի, Կաղզվանի և Արմ․ Հայաստանի այլ քաղաքների միջև։ Ըն– դարձակվող սաևտրին մասնակցում էին նաև Վաղարշապատի, Կարբիի, Քանա– քեռի, ձահուկի, Ագուլիսին մերձակա Վանանդ, Շոռոթ գյուղերի և այլ բնակա– վայրերի վաճառականները։ Ներքին առևտրում հարստացած վաճառականնե– րը, մասնակցելով նաև տարանցիկ սանտ– րին, հետզհետե ներգրավվում էին ար– տաքին առևտրի ոլորտը։ Խոշոր վաճառա– կանների՝ խոջաների մեծ մասը ձեռք էր բերում նաև գանձագին կալվածներ, որոնք մշակում էին ունեզուրկ հողագործ ռանջ– բարները՝ աշխատանքի դիմաց ստանա– լով աճեցրած բերքի չնչին տոկոսը։ Գյու– ղացիների շահագործումն ուժեղանում էր նաև վանքապատկան կալվածներում։ Հոգևոր ավատատերի հարուցած դըժ– գոհությունից և զանգվածային բողոքնե– րից այդ ժամանակաշրջանում ծնունդ առավ արտաքուստ աղանդավորական բը– նույթի մի շարժում, որը գլխավորեց ծա– գումով արցախեցի վանական Մեխլուն (Մեխլուբաբա)։ Հալածվելով Ղարաբաղի բեկլարբեկիից՝ Մեխլուն ապաստանեց Արարատյան երկրում, որտեղ նրա շուրջ հավաքվեցին հայ և մահմեդական ունե– զրկված գյուղացիներ։ էջմիածնի կղերի պահանջով Երևանի բեկլարբեկի Ամիր– Գունա խանը նրանց նկատմամբ դաժան դատաստան տեսավ։ XVII դ․ 2-րդ կեսին աշխատավորների վիճակն ավելի վատթարացավ։ Խաների ու բեկլարբեկիների բռնությունների և կամայականությունների, հատկապես հայերի նկատմամբ կիրառվող ճնշումնե– րի ու հալածանքների դեմ ամենուրեք տեղի էին ունենում ըմբոստ ելույթներ։ 1670-ական թթ․ Երևանի Սաֆիկուլի խանի դեմ բռնկած «ղարափաչաների» (սևա– սրունքների) ապստամբությունն, ի վեր– ջո, ավարտվեց խանի ձերբակալությամբ ու հեռացումով։ Նոր խանը հարկադըր– ված էր վերացնել նախորդի նորահնար հարկերն ու պարտավորությունները։ 1690-ական թթ․, Շահ Սուլթան–Հուսեյնի օրոք, երկրում անցկացված ընդհանուր աշխարհագրից հետո, հարկային լուծն անասելի ծանրացավ։ Աղբյուրների վկա– յությամբ, մալոջհաթը, ջիզյան և մյուս հարկերը եռապատկվեցին։ Դաժան հար– կահանության հետևանքով շատ գյուղա– կան համայնքներ հողազրկվեցին, ուժե– ղացան դասակարգային ընդհարումները (մասնավորապես Տաթևի վանքապատ– կան լեռնային սակավահող գյուղերում)։ Հ․ Փափադ]ան Հայ ազատագրական շարժումնե– րը XVII–XVIII դդ․ XVII դ․ 2-րդ կեսին Հայաստանը գտնը– վում էր արլ․ բռնատիր․ պետությունների լծի տակ։ Սակայն հայկ․ շատ գաղթավայ– րեր ընդգրկվել էին սկզբնավորվող կա– պիտ․ հարաբերությունների ոլորտը, և կազմավորվող հայ բուրժուազիան, որ շահագրգռված էր համազգային շուկայի ձևավորմամբ, արծարծում էր ազատագր․ պայքարի խնդիրներ։ Գաղթավայրերում ծավալված գրական–լուսավոր․ շարժումը նպատակ ուներ արթնացնել և բորբոքել հայ ժողովրդի ազգ․ ինքնագիտակցու– թյունը։ Նպաստավոր էր նաև միջազգային իրադրությունը, այդ ժամանակաշրջանում կաթոլիկ, եկեղեցին ջանում էր կազմա– կերպել եվրոպ․ պետությունների, Ռու– սաստանի և Իրանի հակաթուրք․ կոալի– ցիա։ Այդ պայմաններում Հակոբ Դ Ջուղա– յեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1677-ին էջմիածնում գումարված գաղտնի ժողովը որոշեց պատվիրակություն ուղար– կել Եվրոպա՝ վերստին արծարծելու Հա– յաստանի ազատագրության հարցը։ Սա– կայն պատվիրակությունը գլխավորող Հա– կոբ Դ Ջուղայեցին 1680-ին վախճանվեց Կոստանդնուպոլսում և խափանվեց պատ– վիրակության հետագա ընթացքը։ Միայն Մելիք Իսրայելի որդի Իսրայել Օրին, որ իրեն ներկայացնում էր Պռոշյան իշխանա– կան տան հետնորդ, նույն պատվիրակու– թյան անցաթղթով մեկնեց Վենետիկ։ Երեք տարի հետո նա անցավ Ֆրանսիա, կա– մավոր ծառայեց ֆրանս․ բանակում, 1695-ին գերի ընկավ անգլիացիներին։ Ազատվելով գերությունից, Օրին ներկա– յացավ Պֆալցի կուրֆյունտ Հովհան–Վիլ– հելմին և նրա օգնությամբ Դյուսելդորֆ քաղաքում ծառայության անցավ՝ որպես մատակարարման կոմիսար։ Հռենոսյան Պֆալցը մասնակցում էր հակաթուրք․ կոա– լիցիային և պաշտպանեց Հայաստանն ազատագրելու՝ Օրու ծրագիրը, որը հան– գեցնելու էր հակաթուրք․ նոր ճակատի ստեղծմանը՝ Արևելքի քրիստոնյա ժողո– վուրդները մասնավորապես հայերի և վրացիների մասնակցությամբ։ 1699-ի գարնանը Օրին ժամանեց Արլ․ Հայաս– տան, վրաց Գիորգի XI թագավորին, էջմիածնի ու Աղվանից կաթողիկոսներին և հայոց մելիքներին ուղղված Հովհան– Վիլհելմի գրություններով։ Սակայն միայն Անգեղակոթ ավանում գումարված 10 հայ մելիքների խորհրդաժողովը Օրուն հա– մապատասխան գրություններով լիազո– րեց՝ շարունակել հետագա բանակցու– թյունները։ Նա Մինաս վարդապետ Տիգ– րանյանցի հետ մեկնեց Դյուսելդորֆ և իր ուղևորության արդյունքների վերաբերյալ 1699-ի սեպտ․ 22-ի զեկուցագրում Հով– հան–Վիլհելմին ներկայացրեց «Պֆալ– ցյան ծրագիրը»։ Օրին առաջարկում էր Պֆալցի կուրֆյուրստի գլխավորած զոր– քով, ինչպես նաև գերմ․ կայսեր, Հռոմի պապի ու Տոսկանայի մեծ դքսի դաշնակ– ցությամբ, 1700-ի մայիսին ազատագրել Արյ․ Հայաստանը։ Արլ․ Հայաստանում հայկ․ պետականության վերականգնման շնորհիվ պետք է ազատագրվեր նաև Արմ․ Հայաստանը։ Աօատագր․ պայքարում Օրին կարևոր դեր էր հատկացնում հայ և վրաց ժողովուրդների համագործակցու– թյանը։ Կանխատեսելով Օսմանյան Թուր– քիայի հնարավոր թշնամական միջամտու– թյունը նրանց ազատագր․ պայքարին՝ ծրագրի հեղինակը հույս էր հայտնում, որ այդ դեպքում կաջակցեն հակաթուրք․ կոա– լիցիայի անդամներ Լեհաստանն ու Մոս– կովյան պետությունը։ Սակայն Օրու «Պֆալցյան ծրագիրը» չիրագործվեց, և կուրֆյուրստի խորհրդով նա մեկնեց Ռու– սաստան։ Այնտեղ նա ձեռնամուխ եղավ պարսկ․ դեսպանության կազմակերպմա– նը, որի նպատակն էր՝ տվյալներ հավաքել Պարսկաստանի ռազմաքաղ․ վիճակի վե– րաբերյալ և մոտալուտ ազատագրության հավատով հուսավառել հայերին։ Իսրա– յել Օրին մեկնեց Պարսկաստան, քողարկ՜ վելով որպես Հռոմի պապի դեսպան՝ քրիստոնյաների հալածանքները մեղմաց– նելու խնդրագրով։ Այնուհանդերձ նրա դեսպանագնացությունը հարուցեց ինչպես Պարսկաստանում ֆրանս․ դեսպանորդի, այնպես էլ կաթոլիկ միսիոներների ընդդի– մությունը, որոնք Օրուն ներկայացնում էին իբրև ռուս, գործակալ, որը կամենում է վերականգնել հայկ․ թագավորությու– նը։ Սակայն երկյուղելով Ռուս, կայս– րությունից, առերես Հուսեյն շահը պատ– շաճ ընդունելություն ցուցաբերեց դեսպա– նությանը։ Իսրայել Օրու դեսպանագնա– ցությունը ոգեշնչեց հայ ազատագր․ շար– ժումը, ամրապնդեց նրա ռուս, կողմնորո– շումը։ Այդ են վկայում էջմիածնի կաթողի– կոս Աղեքսանդր Ա Զուղայեցու նամակը Պետրոս Մեծին և Գանձասարի Հայոց կա– թողիկոս, հայ ազատագր․ շարժման գոր– ծիչ Եսայի Հասան–Ջալալյանի Մոսկվա ուղևորվելու մտադրությունը, որի իրա– գործումը խափանվեց Աստրախանում Օրու անակնկալ մահով (1711-ի սեպտեմբեր)։ Հս․ պատերազմի հաղթական ավարտից (1721) հետո ռուս, կառավարությունը վճռեց արշավանք ձեռնարկել պարսկ․ տիրապետության տակ գտնվող Անդրկով– կաս և, մասնավորապես, տիրանալ Գի– լանին՝ պարսկ․ մետաքսարտադրության կենտրոնին։ Մշակվեց քաղ․ մի ծրագիր,