Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(ք1ւրֆ–ի) դատարաններում՝ խանի նշա– նակած դիվանբեկի գլխավորությամբ։ Հայ համայնքի ներսում ծագած քաղաքա– ցիական բնույթի դատական գործերը քըն– նելու իրավունք ունեին հայ հոգևորա– կաններից կազմված ատյանները, իսկ երբ վիճող կողմերից մեկը մահմեդական էր, վեճը հարթվում էր տեղի Շար’ի և մահմեդական ղադիների միջոցով։ Սոցիալ–տնտ․ հարաբերությունները խարսխված էին հողի ֆեոդալ, սեփակա– նության վրա, որը սրբագործված էր իս– լամական–շարիաթական իրավունքով։ Մշակելի հողատարածությունները, ըստ պատկանելության, բաժանվում էին հինգ խմբի․ պետ․ (դիվանի), արքունի (խասսե– յե շարիֆե), վանքապատկան կամ մըզ– կիթապատկան (վակըֆ), հայրենիք (մուլք), համայնապատկան։ Պետ․ գյուղե– րից և այլ հարկատուներից գանձվող ռեն– տա–հարկը դիվանական գանձարանի հա– մալրման գլխ․ աղբյուրն էր։ Շարունակ ընդարձակվող դիվանի հողերի անմիջա– կան ղեկավարությունը պահանջում էր Սեֆյան պետության ուժերից վեր վարչա– տնտ․ աշխատանք, ուստի, մշտապես իրեն վերապահելով այդ հողերի սեփականու– թյան իրավունքը, պետությունը դրանց եկամուտների մի մասը (թիուլի, համեսա– լեի և այլ ձևերով) ռոճիկի դիմաց տալիս էր պաշտոնյաներին ու զինվորականնե– րին, իսկ որոշ հողեր կապալով հանձնում էր մասսավոր մարդկանց, որոնց միա– նվագ որոշ գումար մուծելով պետ․ գան– ձարան՝ տվյալ տարածքից բոլոր հարկե– րը գանձելու իրավունք էին ստանում։ Արլ․ Հայաստանում քիչ չէին նաև արքունի հողերը (խասս կամ խասսե–յե շարիֆե)։ Վանքաաատկան կամ եկեղեցապատ– կան հողերը կրոն, հաստատություններին առհավետ նվիրված հողերն էին, որոնք տվյալ ժամանակաշրջանում այս կամ այն վանքի վանահոր կամ մութավալիի տնօ– րինության տակ էին։ Դրանք դեռևս արաբ, տիրապետության ժամանակաշրջանից կոչվում էին վակըֆ (հայկ․ աղբյուրնե– րում՝ վախմ)։ Վակըֆային կալվածներն ու այլ ստացվածքները (ընդհանուր ան– վանմամբ՝ օվկաֆ) որևէ ձևով օտարման ենթակա չէին։ Արլ․ Հայաստանում, էջ– միածնից բացի, հարուստ հողային կալ– վածներ ունեին նաև Հավուց թառի, Գան– ձասարի, Տաթևի, Ագուլիսի, Դարաշամբի (Մազարդա) և Մակվի Թադեոս առաքյա– լի վանքերը։ Մինչև XV դ․ վանքերին գյու– ղեր և այլ կալվածներ նվիրում էին հայ ավատատերերն ու մեծահարուստ կալ– վածատերերը, որոնք XVI դ․ դուրս մղվե– ցին քաղ․ ասպարեզից։ Այնուհետև, զըրկ– վելով խոշոր հողային նվիրատվություն– ներից, էջմիածնի կաթողիկոսները 1640-ից սկսեցին վանքի միջոցներով գնել գյուղեր։ XVII դ․ վերջին վանքն ուներ 23 գյուղ, ըն– դարձակ վարելահողեր, այգիներ, ջրա– ղացներ ևն։ Գյուղական և քաղաքային բնակչության տարբեր խավերից վանքե– րին նվիրաբերվում էին փոքրիկ հողա– կտորներ և այգիներ (լոկ օգտագործման իրավունքով), որոնք մշակվում էին նույն գյուղի ռայաթների (աշխատավոր բնակ– չության) կոռային կամ վարձու աշխատան– քով, կամ էլ նրանց տրվում էին վարձով։ Այդ հողերի պետ․ հարկերն էլ նախկին կարգով շարունակում էին վճարել նույն գյուղի ռայաթները։ Վակըֆային կալված– ների աճի հետևանքով կրճատվում էին վանքերին ավելի մոտ գտնվող գյուղերի մշակելի տարածությունները, իսկ ռայաթ– ները հարկադրաբար գործարքի մեջ էին մտնում վանքերի հետ՝ կիսրարության կամ այլ պայմաններով վարձակալելով դրանց հողերը։ Հողային մասնավոր սեփականատիրու– թյան հնագույն ձևերից էր հայրենիքը (մուլքը), որի գոյության վերաբերյալ վկա– յություններ են պահպանվել դեռևս IX– X դդ․ սկզբնաղբյուրներում։tXVI– XVIII դդ․ մուլքատիրոջ կամ մալիքի սե– փականատիրական իրավունքն արտա– հայտվում էր տվյալ գյուղի համայնքի անդամ հողագործներից հողային ռենտա (հիմնականում՝ բնամթերային) գանձելու իրավունքով, իսկ ընդհանուր մշակելի տարածություններն ու ջուրը տնօրինում էր գյուղական համայնքը։ Առանձին վի– լայեթներում և մահալներում, երբեմն նույնիսկ նույն մահալի տարբեր գյուղե– րում ռենտայի նորմերը տարբեր էին (բեր– քի 1/25-ից մինչև 1/10)։ Ոռոգելի հողերից գանձվում էր կրկնակի, եռակի չափերով ռենտա։ Այն սակավաթիվ գյուղերը, որոնց մուլքային սեփականատիրության իրա– վունքը պատկանում էր տեղի ռայաթների համայնքին, բերքից ռենտա էին վճարում միայն պետությանը։ Աղբյուրներում հի– շատակվում են երկու կարգի կալվածա– տիրական սեփականություններ, ա) գյու– ղեր, որոնք շարիաթական տերմինով արաբ, կոչվում են «կարիյյե», բ) ագա– րակներ (արաբ․՝ «մազրա’ե»)։ Գյու– ղերը վաղնջական ժամանակներից ազատ և միայն հետագայում ֆեոդ, կախման ենթարկված համայնքներ էին, իսկ մազ– րա’եները (վաղ շրջանի «դաստակերտնե– րի» նման)՝ առանձին ունևորների կամ ազդեցիկ ավատատերերի ջանքերով, մեծ մասամբ գյուղացիների բռնի, անվճար աշխատանքով մշակելի դարձած ընդար– ձակ տիրույթներ, որտեղ հողի սեփակա– նության և օգտագործման իրավունքը վե– րապահված էր կալվածատիրոջը։ Այդ հո– ղերը մշակում էին հիմնականում հողից և մյուս արտադրամիջոցներից գրկված ռանջբարները, որոնք աշխատանքի դի– մաց ստանում էին բերքի որոշ տոկոսը։ Ռայաթները թեև կալվածատերերի ճոր– տերը չէին, սակայն հարկային պարտա– վորություններով ամրացված էին բնակու– թյան վայրին, փախուստի դեպքում՝ մին– չև 12 տարի ենթակա բռնի վերադարձ– ման։ Այլ էր գյուղացիների սոցիալ–իրա– վական վիճակը Լոռի–Փամբակում և Արլ․ Վրաստանի վալիությանը ենթակա հայկ․ շրջաններում, որտեղ նրանք հողի հետ վաճառվող ճորտեր էին։ Հողային ռենտան («բահրա» կամ «բահ– րաչե») գանձվում էր բնամթերքով։ Այն բաժանված էր երկու մասի՝ պետական («բահրաչե–յե դիվանի») և կալվածատի– րական («բահրաչե–յե մալիքանի»)։ Երկ– րորդը Արլ․ Հայաստանում կոչվում էր նաև «մուլք», քանի որ համարվում էր մուլ– քային սեփականությունից ստացվող եկա– մուտ։ Առանձին սեփականատերերի (մա– լիքների) պատկանող գյուղերում գյուղա– ցիները բահրա էին վճարում կալվածատի– րոջը, իսկ այն գյուղերում, որոնց մուլքը պատկանում էր նույն գյուղի ռայաթնե– րին, նրանք ազատված էին բահրայից։ Վանքապատկան գյուղերում և այն մուլ– քային գյուղերում, որոնց սեփականա– տերերը զանազան ծառայությունների դի– մաց «մուաֆության» (հարկային իմունի– տետի) իրավունք ունեին, գյուղացիները և պետ․ և կալվածատիրական բահրան պար– տավոր էին վճարել վանքին կամ մուլքա յին սեփականատիրոջը։ Ւոսս գյուղերում երկու բահրաներն էլ գանձվում էին հօգուտ արքունիքի, իսկ պետ․ դիվանի գյուղե– րում՝ հօգուտ պետ․ գանձարանի։ Հողա– յին ռենտայի՝ բահրայի քանակը, անկախ պետության և կալվածատիրոջ միջև բա– ժանման համամասնությունից, մնում էր անփոՓոխ։ Հարկահանությունը կազմակերպելու նպատակս ւ]՝ ամենայն խստությամբ հաշ– վառ վում էին ռայաթների առանձին տնտե– սությունները, ցուցակագրվում բոլոր չա– փահաս, աշխատունակ տղամարդկանց և հարկերի ընդհանուր գումարն արձանա– գրում հարկային մատյաններում։ Դրանց հավաքումը հանձնարարվում էր զինվո– րականներին ու պետ․ պաշտոնյաներին, որոնք այդ հարկերը ստանում էին բնա– մթերքով և կանխիկ դրամով։ Հարկերը գանձվում էին առավելագույն չափով, որը պարբերաբար աճում էր զանազան հա– վելումների և վերադիր տոկոսների հաշ– վին։ Օրինակ, այլակրոնության համար հայերից գանձվող գլխահարկի՝ «ջիզյա– յի» հավելաճը, «ջիզյայի տարբերություն» անվամբ, գրանցվեց մատյաններում և այ– նուհետև գանձվում էր որպես լրացուցիչ պարտավորություն։ Պետ․ բահրայից, մա– լոջհաթի;, ջիզյայից, չուփանբեկիից (անասնահարկ) և մանրամասն հաշվառ– ված մի քանի այլ պարտավորություններից բացի, կային նաև չգրանցված հարկեր ու տուրքեր, որոնք պարբերաբար գանձվում էին հօգուտ ֆեոդալ–իշխանավորների և պետ․ պաշտոնյաների։ Հատուկ տուրքեր («ռասմ» կամ «ռուսումաթ») գանձելու իրա– վունք ունեին վեզիրները, բարձրաստի– ճան հոգևորականները (սադր), դարու– ղաները (ոստիկանապետերը), տանու– տերերն ու քեդխուդաները։ Թիուլդարնե– րը «ռասմ–ի էհդաս» (դիպվածի տուրք) էին գանձում ռայաթների միջև ծագած վեճե– րը քննելիս։ Ռայաթներից տուրքեր («ավա– րիզ», «ավարիզաթ» կամ «սուրսաթ») էին գանձվում գործող բանակի՝ տվյալ շրջա– նում գտնվող զորքերի կարիքները հո– գալու համար։ Բերդերին և ամրություն– ներին մերձակա գյուղերի բնակիչները հոգում էին նաև բերդապահ կայազորի ծախսերը։ Տարբեր ժամանակով գյուղե– րում իջևանած զինվորներին և պաշտոն– յաներին հյուրընկալելու համար վճար– վում էին զանազան տուրքեր։ Տոն օրերին զանազան պաշտոնյաների, խաների ու բեկերի տրվում էին սահմանված չափով «նվերներ»։ ճանապարհների, կամուրջ– ների, այլ հասարակական շինություննե– րի, ռազմ, նշանակության կառույցների, ինչպես նաև ֆեոդալների ապարանքների վրա ռայաթների պարտադիր աշխ ա տան–