հասցրեց անդրկովկասյան ժողովուրդների, մասնավորապես հայերի ազաաագր․ պայքարին։
Հայաստանը XIX դ․ առաջին կեսին
Արևելյան Հայաստանի վարչական բաժանումը և սոցիալ-տնտեսական դրությունը։ XIX դ․ սկզբին Հայաստանը բաժանված էր երկու բռնապետությունների՝ սուլթանական Թուրքիայի և շահական Պարսկաստանի միջև։ Արևելյան Հայաստանի տարածքը, որը մտնում էր Պարսկաստանի կազմի մեջ, վարչականորեն բաժանված էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի խանությունների և Քարթլի-Կախեթի թագավորության (գոյատևել է մինչև 1801-ը) միջև։ Խանությունները բաժանվում էին մահալների։ Երևանի խանությունում, որը կառավարում էր սարդարը, կար 15 մահալ, Նախիջևանի խանությունում՝ 5, Ղարաբաղի խանությունում՝ 21, իսկ Օրդուբադի գավառում՝ 4։ Մահալները կառավարում էին նաիբները կամ միրբոլուքները․ դրանք կամ մահմեդական բեգեր էին կամ հայ մելիքներ։ Քարթլի-Կախեթի թագավորության մեջ մտնող Հայաստանի «Հյուսիսային կողմանց» գավառների (Բորչալու, Լոռի, Փամբակ, Շամշադին) գլուխ կանգնած էին մոուրավները, իսկ 1801-ին Ռուսաստանին անցնելուց հետո, մոուրավներին կից նշանակվում էին գլխ․ պրիստավներ՝ ռուս սպաներից։ Նրանք անմիջականորեն ենթարկվում էին Վրաստանի գլխ․ կառավարչին։ Արևելյան Հայաստանից զատ՝ զգալի թվով հայ ազգաբնակչություն ապրում էր Անդրկովկասի մյուս մարզերում, այսպես, Թիֆլիսում՝ 15 հզ․, Թիֆլիսի գավառում՝ 4432, Թելավում և գավառում՝ 5233, Սղնախում, Գորիում և Դուշեթում՝ 21316, Ելիզավետպոլում (Գանձակ)՝ 9884։ Քարթլի-Կախեթում և Ելիզավետպոլի օկրուգում քրիստոնյա բնակչության մեկ երրորդը հայեր էին։ Հայերը բնակվում էին նաև Շամախիում և հարակից 38 գյուղերում, Նուխիում և հարակից 47 գյուղերում, Բաքվում, Դերբենդում, Ղուբայում և այլուր։
Պարսկաստանում և Արևելյան Հայաստանի տարածքում գտնված խանություններում, ինչպես հատուկ էր արլ․ բռնապետություններին, իշխանություններն իրականացնում էին երեք հիմնական ֆունկցիաներ՝ ֆինանսական (սեփական բնակչության կողոպուտ), ռազմական (կողոպուտ երկրի ներսում և հարևան երկրներում), հասարակական աշխատանքներ (հոգ տանել ապահովելու վերարտադրությունը) (К․ Маркс и Փ․ Энгельс, Соч․, т․ 28, с․ 211)։
Խանական վարչության գլխ․ խնդիրը հարկերի գանձումն էր։ Խաներն ունեին իրենց կառավարման մարմինները՝ դիվանները կամ խորհուրդները․ դրանց կազմում էին վեզիրը և մի քանի միրզաներ, որոնք վարում էին տարբեր գերատեսչություններ։ Խազնադար-աղասին (գանձապետը) վարում էր գանձարանը, սանդուխտար-աղասին՝ ծախսումները, ամբարդար-աղասին՝ բնամթերային տուրքերի գանձումը, սերաֆյուլ-բեկը զինված ուժերի հրամանատարն էր, դարուղան (ոստիկանապետը) կառավարում էր քաղաքը ևն։ Դատական ատյանը գտնվում էր մահմեդական հոգևորականության ձեռքին, որն առաջնորդվում էր շարիաթի նորմերով։ Խաներն իրենք էին քննարկում քրեական, երբեմն նաև քաղաքացիական գործերը, երբ վերջիններս պատկառելի գումար էին խոստանում նրանց։ Ըստ էության երկրում տիրում էր անօրինություն, որովհետև օրենք էին խանի կամքն ու քմահաճույքը։ Ամենուր կիրառվում էր մարմնական պատիժը։ Քաղաքացիական գործերի քննության ժամանակ քրիստոնյաները որոշակի իրավական ինքնավարություն ունեին, այն իրականացնում էին հայ եկեղեցին ու հոգևորականությունը, գավառական ու գյուղական մելիքներն ու տանուտերերը, որոնք գործը քննելիս ղեկավարվում էին սովորութային իրավունքի նորմերով և Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»։ Վիճահարույց դատավճիռների վերջնական լուծումը պատկանում էր Էջմիածնի կաթողիկոսությանը։ Եթե դատավեճը գնում էր մահմեդականի և քրիստոնյայի միջև, ապա գործը քննվում էր ըստ շարիաթի, իսկ գերապատվությունը տրվում մահմեդականին ու նրա վկաներին։
XIX դ․ սկզբին Ռուսաստանի տիրապետության տակ անցած հայկ․ հողերում կառավարման ձևերը տարբեր էին։ Եթե հս․ շրջաններում, որոնք գտնվում էին Վրաց․ գերագույն կառավարության կառավարման ներքո, մտցվեց կառավարման ռուս. սիստեմ, ապա Ղարաբաղում, ընդհուպ մինչև 1823-ը, պահպանվեց խանական կարգը։ Խաների Պարսկաստան փախչելուց հետո Ռուսաստանին ենթակա խանություններում մտցվեց պարետային վարչակարգ։ Սակայն պարետների լիազորությունների վերաբերյալ որևէ կանոններ չստեղծվեցին և փաստական դրությունը չփոխվեց, թեև որոշակի տեղաշարժեր եղան տնտ․ կյանքում չափ ու կշռի միասնական համակարգ մտցնելու շնորհիվ, որը նպաստեց ավատական մասնատվածության հետևանքների վերացմանը։
XIX դ․ առաջին տասնամյակներին Արեվելյան Հայաստանում գոյություն ունեին հողատիրության հետևյաւ ձևերը՝ պետական, մուլքադարական և թիուլդարական։ Հողատիրության ամենատարածված ձևը պետականն էր։ Օրինակ, Երևանի խանությունում՝ 15 մահալներում, արքունական կամ պետ․ գյուղերը կազմել են գյուղերի 70%։ Պետ․ գյուղերից ստացվող հարկ-ռենտան ամբողջովին գնում էր խանի գանձարան և ծառայում էր ռազմ, ու պետ․ այլ ծախսեր հոգալու համար։ Մուլքադար հողատերերը գյուղից կամ նրա մի մասից իրավունք ունեին գանձելու հարկ-ռենտայի այն մասը, որը կոչվում էր մուլք, դա կազմում էր բերքի 1/10 մասը։ Իրենց հասանելիքը մուլքադարները գանձում էին պետ․ հարկահավաքների միջոցով։ Մուլքադարական իրավունքը ժառանգական էր։ Արևեսան Հայաստանի գյուղերի ընդհանուր թվաքանակի 16%-ը մուլքադարական էր, 3%-ը՝ պետ․-մուլքադարական։ Թիուլները շնորհվում էին առանձին անհատների՝ պետությանը մատուցած ծառայությունների դիմաց՝ հարկ-ռենտայից ժամանակավորապես կամ ցմահ օգտըվելու իրավունքով։ Չէր թույլատրվում թիուլը գրավ դնել, վաճառել, մինչդեռ մուլքի վաճառք թույլատրվում էր։ Հազվադեպ թիուլային գյուղերը դառնում էին ժառանգական ավատներ։ Թիուլային գյուղերը կազմում էին գյուղերի ընդհանուր քանակի 10%։
Արևելյան Հայաստանի հողատիրական համակարգի մեջ ուրույն տեղ էր գրավում էջմիածնի եկեղեցական հողատիրությունը։ Էջմիածնի վանքը մուլքադարական և թիուլային իրավունքներով ժառանգաբար տիրում էր մի շարք գյուղերի։ Պարսից շահերի հրովարտակներով Էջմիածնին իբրև «ռայա և ամալա» (այսինքն՝ հպատակներ և ծառաներ) հանձնված գյուղերի ամբողջ հասույթը հատկացվում էր Էջմիածնին և նրա հոգևորականությանը։ Սակայն Երևանի խանը և նրա պաշտոնյաները հաճախ խախտում էին հրովարտակներով տրված իրավունքներն ու արտոնությունները։ Թեև 1810-ին Աբբաս Միրզայի հրովարտակով էջմիածնին պատկանող բոլոր գյուղերն ու կալվածքները ազատված էին հարկերից, այնուամենայնիվ սարդարը նախկին սովորությամբ պահանջում էր մաղթա (բահրա) հարկը՝ 400 թուման։ էջմիածնի վանքը բացի մուլքատու գյուղերից, ուներ նաև սեփական հողեր, որոնց մեծ մասը կենտրոնացած էր Վաղարշապատում։ Վանքի տնտեսությունը վարելու, հողը և այգիները մշակելու համար վանքը կիրառում էր վարձու աշխատանք։
XIX դ․ սկզբին Արևելյան Հայաստանում տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտ․ մթերքների արտադրությամբ։ Գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտում էին ֆեոդ. շահագործման հետամնաց ձևերը, արտադրության նախնական գործիքները, երկրի քաղ․ անկայուն կացությունը, անընդմեջ պատերազմները։ Մեծ վնաս էին ազգաբնակչության կամավոր և հարկադրական գաղթերը, որոնց հետևանքով բազմաթիվ գյուղեր ամայանում էին։ Երևանի խանության 1111 գյուղերից 359-ը լիովին ավերվել էին։
Գյուղատնտ․ արտադրության առավել զարգացած շրջանը Արարատյան դաշտն էր։ Հիմնական գյուղատնտ․ կուլտուրաներն էին ցորենը, գարին, բրինձը, բամբակը, ծխախոտը, վուշը, քնջութը ևն։ Զարգացած էին խաղողագործությունը և այգեգործությունը։
Տեխ․ կուլտուրաներից առավել կարևոր տեղ գրավում էր բամբակը, որը արտահանվում էր հարևան երկրներ։ Տեխ․ կուլտուրաների, ինչպես նաև բրնձի, մրգատու ծառերի, խաղողի մշակումը նպաստում էր ապրանքադրամական հարաբերությունների զարգացմանը։
Հայաստանի հս․ շրջաններում հիմնականում մշակվում էին հացահատիկային կուլտուրաներ, Ղարաբաղի խանությունում՝ ցորեն ու գարի, թթի ծառեր հում մետաքս ստանալու համար։ Զարգացած էր ձիաբուծությունը. ղարաբաղյան նժույգ-