Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դատարանը, իրավարարությունը, դատախազությունը Պեա․ մարմինների համակարգում հա– տուկ աեղ են զբաղեցնում դատարանը, իրավարարությունը, դատախազությունը, որոնց խնդիրն է ապահովել օրենքների կատարումը։ ՀՍՍՀ–ում արդարադատու– թյունն ամբողջովին իրականացնում են դատարանները՝ ՀՍՍՀ Գերագույն դա– տարանը, շրջանային (քաղաքային) ժող․ դատարանները։ ՀՍՍՀ–ում բոլոր դատա– րանները կազմվում են ընտրովիության հիմունքներով։ Աոաջին ատյանի դատա– րաններում գործերը քննվում են ժող․ ատենակալների մասնակցությամբ։ Դա– տավորներն ու ժող․ ատենակալները պա– տասխանատու և հաշվետու են ընտրողնե– րի կամ ընտրող մարմինների առջև և օրենքով սահմանված կարգով կարող են հետ կանչվել։ Դատավորներն ու ժող․ ատենակալներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին։ ՀՍՍՀ–ում արդարա– դատությունն իրականացնելիս քաղաքա– ցիներն օրենքի և դատարանի առջև հա– վասար են, մեղադրյալի համար ապահով– վում է պաշտպանության իրավունք, դա– տավարությունը տարվում է հայերեն կամ տվյալ վայրի բնակչության մեծամասնու– թյան լեզվով։ Գործերի քննությունը բո– լոր դատարաններում դռնբաց է։ ՀՍՍՀ բարձրագույն դատական մարմինը՝ ՀՍՍՀ Գերագույն դատարանը, ընտրվում է հե– տևյալ կազմով՝ ՀՍՍՀ Գերագույն դատա– րանի նախագահ, նախագահի տեղակալ– ներ, Գերագույն դատարանի անդամներ և ժող․ ատենակալներ։ ՀՍՍՀ Գերագույն դատարանը ենթարկվում է հանրապե– տության Գերագույն սովետին U նրա Նա– խագահությանը և իր գործունեության մա– սին սիստեմատիկորեն նրանց ներկա– յացնում է հաշվետվություն։ ՀՍՍՀ Գերա– գույն դատարանն ընտրվում է SULK Գե– րագույն սովետի կողմից՝ 5 տարի ժամ– կետով։ ժող․ դատարաններն ստեղծվում են շրջաններում, քաղաքներում և քաղաքի շրջաններում՝ ժող․ դատավորի և ժող․ ատենակալների կազմով։ ժող․ դատա– վորներն ընտրվում են ընդհանուր ընտ– րական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, ժող․ ատենակալները՝ քաղաքացիների ժողով– ներում՝ ըստ աշխատանքի կամ բնակու– թյան վայրի, բաց քվեարկությամբ, 2,5 տարի ժամկետով։ Տնտ․ հարաբերությունների բնագավա– ռում սոցիալիստ, օրինականությունն ու պետ․ կարգապահությունն ապահովում են պետ․ իրավարարության մարմինները։ Նրա գործունեության սկզբունքները, խըն– դիրներն ու սահմանները որոշված են ՍՍՀՄ պետ․ իրավարարության մասին օրենքով (30 նոյեմբ․ 1979)։ ՀՍՍՀ պետ․ իրավարարությունը ենթարկվում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին և ՍՍՀՄ պետ․ իրավարարությանը։ Բոլոր մինիստրությունների, պետ․ կո– միտեների և գերատեսչությունների, ձեռ– նարկությունների, հիմնարկների և կազ– մակերպությունների, ժող․ դեպուտատնե– րի տեղական սովետների գործադիր և կարգադրիչ մարմինների, կոլտնտեսու– թյունների, կոոպերատիվ և այլ հասարա– կական կազմակերպությունների, պաշտո– նատար անձանց, ինչպես նաև քաղաքա– ցիների կողմից օրենքների ճշգրիտ և միատեսակ կատարման նկատմամբ բարձ– րագույն հսկողությունը ՀՍՍՀ–ում իրա– կանացնում են ՍՍՀՄ գլխ․ դատախազն ու նրան ենթակա ՀՍՍՀ դատախազն ու ստո– րադաս դատախազները։ Դատախազու– թյան կազմակերպման և գործունեության կարգը որոշվում է «ՍՍՀՄ դատախազու– թյան մասին» օրենքով (30 դեկտ․ 1979)։ ՀՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկե– տով, քաղաքային և շրջանային դատա– խազներին նշանակում է հանրապետու– թյան դատախազը՝ 5 տարի ժամկետով, որը հաստատում է ՍՍՀՄ գլխ․ դատա– խազը։ Դատախազության մարմիններն իրենց ֆունկցիան կատարում են տեղա– կան մարմիններից անկախ և ենթարկվում են միայն ՍՍՀՄ դատախազին։ Գերբը, դրոշը, հիմնը և մայրա– քաղաքը ՀՍՍՀ ինքնիշխանության խորհրդանիշն են պետ․ գերբը, պետ․ դրոշը, պետ․ հիմնը և մայրաքաղաքը։ ՀՍՍՀ գերբը բովանդա– կում է Մեծ և Փոքր Արարատների պատ– կերը, վերևում՝ արևի ճառագայթներով շրջանակված հնգաթև աստղի վրա՝ մուրճ և մանգաղ, լեռների ստորոտում՝ խաղողի վազ ողկույզով և տերևներով, աջ և ձախ կողմից՝ ցորենի հասկեր։ Գերբի շուրջը, եզերքում, մակագրություն՝ «Հայկական Մովետական Սոցիալիստական Հանրա– պետություն», ներքևում, կարմիր ֆոնի վրա, հայերեն և ռուսերեն մակագրու– թյուն՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՝ք»։ ՀՍՍՀ պետ․ գերբի կանոնա– դրությունը հաստատվել է 1981-ին։ ՀՍՍՀ պետ․ դրոշը ուղղանկյուն կարմիր պաստառ է՝ մեջտեղում դրոշի ամբողջ երկայնքով անցնող կապույտ շերտով։ Կապույտ շերտը կազմում է դրոշի լայն– քի քառորդ մասը։ Դրոշի պաստառի վե– րին կարմիր մասում, կոթի մոտ պատկեր– ված են ոսկեզօծ մուրճ ու մանգաղ, իսկ դրանց վերևում ոսկերիզով շրջանակված հնգաթև կարմիր աստղ։ Դրոշի լայնու– թյան և երկարության հարաբերությունն է 1։2։ Պետ․ դրոշի կանոնադրությունը հաստատվել է 1967-ին (1981-ին հաս– տատվել է նոր խմբագրությունը)։ ՀՍՍՀ պետ․ հիմնի տեքստն ու երաժըշ– տությունը հաստատվել են 1978-ին։ ՀՍՍՀ մայրաքաղաքը Երևանն է, որ– տեղ գտնվում են պետ․ իշխանության և կառավարման բարձրագույն և մյուս կենտր․ մարմինները։ Երևանը ՀՍՍՀ քաղ․, տնտ․ և մշակութային կենտրոնն է։ Խաչատրյան

ՕՐԵՆՍԴՐՈԻԹՅՈԻՆ Սովետական կարգերի հաստատման առաջին իսկ օրը Հայաստանում պետ․ իշ– խանության բարձրագույն մարմինը՝ հան– րապետության հեղափոխական կոմիտեն (Տեղկոմ), ընդունեց սահմանադրական նշանակություն ունեցող առաջին ակտը՝ "Հայաստանը Սոցիալիստական Ւարհըր– դային հանրապետություն հայտարարե– լու մասին դեկլարացիան։ Պատմ․ նշա– նակություն ունեցող այդ ակտով Հայաս– տանում հռչակվեց պրոլետարիատի դիկ– տատուրա, նախանշվեցին հանրապետու– թյան գործունեության հիմնական սկըզ– բունքները, նախատեսվեցին քաղ․-տնտ․, սոցիալ–մշակութային վերափոխումներ։ Դեկլարացիայով դրվեց Հայաստանում սովետական օրենսդրության հիմքը։ Նրա հռչակված սկզբունքներն արտացոլվեցին հետագա դեկրետներում։ ՀՍՍՀ օրենս– դրական հետագա գործունեությունը ծա– վալվեց բուրժ․ պետ․ ապարատի ոչնչաց– ման, սովետական պետ․ ապարատի ձևա– վորման ընթացքում։ Հանրապետության հեղափոխ․ նվաճումները պաշտպանելու նպատակով, 1920-ի դեկտ․ 2-ին, Հայաս– տանի Հեղկոմն ընդունեց դեկրետ բան– վորագյուղացիական կարմիր բանակ ըս– տեղծելու մասին։ 1920-ի դեկտ․ 20-ի դեկ– րետով ստեղծվեց Արտակարգ հանձնա– ժողով, նույն օրը դեկրետ հրատարակվեց դաշնակցական կառավարության արտա– սահմանյան ներկայացուցչությունները վերացնելու մասին։ Հանրապետության ներքին գործերի ժող․ կոմիսարիատի դեկտ․ 13-ի հրամանով վերացվեցին Հա– յաստանի բուրժ․ հանրապետության նա– հանգապետությունը, քաղաքային ինք– նավարությունը, գավառային կոմիսար– ների և ներքին գործերի նախարարության արտակարգ լիազորների ինստ–ները։ Հա– յաստանում տարբեր դեկրետներով վե– րացվեց բուրժ․ ողջ պետ․ ապարատը, իսկ «հասարակական տնտեսավարության» մարմինների (բանկեր, փոստ, հեռագրա– տուն ևն) գործունեությունն ուղղվեց սո– վետական քաղ–տնտ․ խնդիրների իրա– կանացմանը, ՀՍՍՀ Հեղկոմի դեկրետով ստեղծվեցին ժող․ կոմիսարիատները։ Ար– դարադատության ժող․ կոմիսարիատի 1920-ի դեկտ․ 18-ի ժող․ դատարանների մասին հրամանով վերացվեցին հին դա– տարաններն ու ստեղծվեցին նորերը, դա– տական բոլոր գործերի քննությունը հանձ– նըվեց ժող․ դատարաններին և զինվոր, տրիբունալներին։ Երևանում ստեղծվեց ժող․ դատավորների խորհուրդ։ ժող․ դա– տարանները գործերը քննում էին բանվո– րագյուղացիական իշխանության որոշում– ների և դեկրետների հիման վրա։ 1920-ի դեկտ․ 21-ին Հայաստանի Հեղ– կոմը հատուկ դեկրետով չեղյալ հայտա– րարեց մինչ այդ կիրառվող ցարական «Հավաք օրինացը» և կիրառության մեջ դրեց ՌՍՖՍՀ օրենքները (հաշվի առնելով սեփական օրենսդրության բացակայու– թյունը, ինչպես նաև դասակարգային թըշ–