խոտի մշակությունը։ Մեծ զարգացման էր հասել շերամապահությունը, հատկապես4 Դիարրեքիրում։ Աճեցվում էին խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարե– վադարձային այլ կուլտուրաների ընտիր տեսակներ։ Երկրի հվ․ շրջաններում, հատ– կապես վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով, լայն տարածում ուներ անաս– նապահությունը։ Անասնապահության տա– րածումը մեծ վնաս հասցրեց երկրագոր– ծությանը․ բազմաթիվ մշակովի հողատա– րածություններ վերածվեցին արոտավայ– րերի։ Սուլթանական կառավարության վարած քրիստոնեահալած քաղաքակա– նությունը Արևմտյան Հայաստանում, խաշ– նարած ցեղերին ու նրանց ցեղապետներին արտոնություններ շնորհելը անկման էին հասցնում երկրագործությունը։ Արևմտյան Հայաստանում Օսմ․ կայս– րության կիրառած հարկային քաղաքա– կանությունը կարելի է անվանել «կազմա– կերպված կողոպուտ»։ Դլխ․ հողային հար– կը աշարն էր (տասանորդը), որը գանձ– վում էր հացահատիկային կուլտուրանե– րից։ Տաճախ աշարը գանձվում էր բերքի 1/7-ի, 1/5-ի, նույնիսկ 1/4-ի չափով։ Քրիս– տոնյա ազգաբնակչությունից գանձվում էր ջիզիե (գլխահարկ), որը ժամանակի ընթացքում գնալով մեծանում էր․ 1804– 1834-ի ընթացքում 12 ղուրուշից հասավ 60 ղուրուշի։ Պատերազմների ժամանակ արտակարգ ծախսերը հոգալու նպատա– կով մտցվում էր ավարիզ–դիվանիյե (պա– տահական) հարկը, որը գանձվում էր պատերազմը ավարտվելուց հետո էլ։ Ցու– րաքանչյուր գերդաստան պարտավոր էր վճարել 300 ղուրուշ՝ որպես ավարիգ–դի– վանիյե։ էմլաք (նշանակում է անշարժ գույք) կոչվող հարկը գանձվում էր տնե– րի, խանութների, դինգերի, ջրաղացնե– րի, ձիթհանների, տնամերձերի համար։ Անասնապահությամբ զբաղվողներից գանձվում էր ղամճուռ (արոտների հարկ), որի չափը տարբեր էր տարբեր փաշայու– թյուննեքւոււք, յուրաքանչյուր հարյուր անասունից մեկը գանձվում էր որպես անասնահարկ (տավար ռեսմի)։ Ցուրա– քանչյուր գյուղացի, հոր մահից հետո բաժնեհողը ժառանգելիս, պետք է վճարեր 15-ից 50 ղուրուշի չավւով հարկ (թափու), նայած հողի որակին։ Գյուղացու մահ– վան դեպքերում նրա անձնական ունեց– վածքի 1/10-ը գրավվում էր հարքունիս։ Հարկեր էին գանձվում նաև ամուսնու– թյան, մահացած քրիստոնյաներին թադե– լու թույլտվություն ստանալու, միրաբ– ներին, գիշերապահներին և այլոց վճարե– լու համար։ Քրդահպատակ շրջաններում, որտեղ լիակատար անօրինություն էր տի– րում, երբեմն նույն հարկը գանձվում էր տարին երկու–երեք անգամ։ Եկեղեցին և հոգևորականությունը թեև պաշտոնապես ազատ էին համարվում հարկերից, բայց յուրաքանչյուր նորընտիր պատրիարք հաստատման ֆերման ստանալու համար պետք է 140 հազար ակչե վճարեր։ Նույնը՝ նաև նոր սուլթանի գահ բարձրանալու կապակցությամբ՝ վերստին հաստատ– ման ֆերման ստանալու։ Փաշաներն իրենց հերթին հարկման էին ենթարկում վան– քերը։ Հայ ազգաբնակչությունը վճարում էր նաև զգալի թիվ կազմող եկեղեցական հարկեր ու տուրքեր՝ ինչպես դրամով, այնպես էլ բնամթերքով։ Արևմտյան Հայաստանում, ի տարբե– րություն Արևելյան Հայաստանի, մեծ թիվ էին կազմում քաղաքները՝ էրզրում (Կարին), Եվդոկիա, Դիարբեքիր, Սվազ (Սեբաստիա), Վան, Ակն, Կարս, Բայա– զետ, Երզնկա, Բաղեշ, Բաբերդ, Դերջան, Գյումուշխանե, Մուշ, Շապին Գարահի– սար, Կիլիկիայում՝ Հաճըն, Մարաշ, Ադա– նա ևն։ Հայկ․ ստվար բնակչություն կար Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Բուրսայում, Կեսարիայում, Ամասիայում և այլուր։ Քա– ղաքային կյանքի բոլոր բնագավառնե– րում էլ հայերը խիստ ակնառու դեր էին խաղում։ Բոլոր քաղաքներում էլ զարգա– ցած էին արհեստագործության ավանդա– կան ճյուղերը։ Պղնձագործության առաջ– նակարգ կենտրոնը Եվդոկիան էր, այն զարգացած էր նաև էրզրումում, Երզնկա– յում։ Երկաթյա իրերի արտադրության կենտրոններ էին Իոսրբերդը, էրզրումը, Սեբաստիան, Դիարբեքիրը։ • Ոսկերչու– թյան ճանաչված կենտրոնը Վանն էր։ Արծաթե ծխախոտատուփ (XIX դ․) Զինագործությունը զարգացած էր էրգրու– մում, Վանում, Սասանում, Զեյթունում։ էրզրումը հռչակված էր նաև բամբակյա, մետաքսյա, բրդյա գործվածքներով, գոր– գագործությամբ։ Մեծ տարածում ունեին կաշեգործությունը, բրուտությունը, մուշ– տակագործությունը , գորգագործությու– նը։ Աստիճանաբար սկսում են երևան գալ մանուֆակտուրաներ, հատկապես մահու– դագործության, բամբակագործության և մետաքսագործության ասպարեզում։ Առա– ջին մանուֆակտուրաները ստեղծվեցին Մեբաստիա, Ուրֆա, Դիարբեքիր, Եվդո– կիա, Ամասիա և այլ քաղաքներում։ Սա– կայն մանուֆակտուրային արտադրությու– նը դեռևս գտնվում էր զարգացման նախ– նական փուլում։ Ինչպես արհեստագործությունը, առև– տուրը նույնպես գտնվում էր հիմնակա– նում հայերի ձեռքին։ Տարանցիկ առևտրի ուղիների վրա գտնվող էրզրում, Եվդո– կիա, Մարաշ, Ադանա, Բաղեշ, Վան, Բա– յազետ քաղաքները առևտրի նշանակալի կենտրոններ էին։ Սակայն հետզհետե նրանց մի մասը կորցրեց երբեմնի նշա– նակությունը։ Արևմտյան Հայաստանի քա– ղաքներն առևտր․ կապեր ունեին Ռուսաս– տանի ու Պարսկաստանի, Իտալիայի ու Անգլիայի հետ։ Նախկինի պես, երկրի տնտ․ ու ֆինանս, կյանքում շարունակում էին կարևոր դեր խաղալ հայ ամիրաները։ Արևմտյան Հայաստանում արհեստա– վորներն ու վաճառականները միավոր– ված էին էսնաֆություններում, որոնք գրե– թե նույնական էին համքարություններին՝ կազմակերպական առումով։ Օսմ․ կառավարությունը վարում էր մահ– մեդականներին ու քրիստոնյաներին մի– մյանց հակադրելու քաղաքականություն։ Քրիստոնյաները գյաուրներ էին (անհա– վատներ), հետևաբար՝ օրենքից դուրս։ Կրոն, հալածանքները, բռնի կրոնափո– խությունը սովորական երևույթներ էին։ Քրեական՝հանցանքների համար գործում էր միայն շարիաթի դատարանը, որը քրիս– տոնյաներից վկայություն չէր ընդունում, լիովին բացառված էր արդարադատությու– նը։ Սովորական երևույթ էր կաշառակե– րությունը։ Պատիժները աչքի էին զարնում միջնադարյան վայրագությամբ։ Ունևոր դասակարգերի ներկայացուցիչները ևս ենթակա էին պատիժների։ Դաժան հա– լածանքների էին ենթարկվում նաև կաթո– լիկ հայերը։ սուլթանական կառավարու– թյան այդ քաղաքականությունը տանում էր երկրի արտադրողական ուժերի անկ– ման, երկիրը առաջընթացի ուղիով տա– նելու ընդունակ քրիստոնյա ազգաբնակ– չության և, առաջին հերթին, հայերի ֆի– զիկական ու բարոյական բնաջնջման՝ նպաստավոր հող ստեղծելով վաչկատուն անարտադրողական ցեղերի տարածման ու տիրապետության համար։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Դաժան կեղեքումների և ճնշումների ենթակա հայ ժողովուրդը XIX դ․ սկզբին ի վիճակի չէր սեփական ՜ուժե– րով, առանց դրսի օգնության, տապալելու խաների ու փաշաների տիրապետությունը։ Ստեղծված պատմ․ իրադրության մեջ օգ– նություն կարելի էր ստանալ Ռուսաստա– նից։ Ցարական կառավարությունը, ելնե– լով իր տնտ․ և քաղ․ շահերից, գործնական քայլեր էր անում Անդրկովկասը Ռուսաս– տանին միացնելու ուղղությամբ։ Հայ ժողո– վուրդը (որի լայն զանգվածներն ունեին ռուս, կողմնորոշում) պարսկա–թուրք․ տի– րապետությունը կկարողանար թոթափել միայն Անդրկովկաս շարժվող ռուս, զոր– քերի օգնությամբ, տվյալ ժամանակաշըր– ջանում այդ էր միակ ելքը։ Հայերի այդ ակնկալություններն առավել ուժեղացան XIX դ․ սկզբին, երբ ռուս, զորքերը մտան Վրաստան։ Ալեքսանդր I-ի 1801-ի սեպտ․ 12-ի մանիֆեստով պաշտոնապես ձևա– կերպվեց Արլ․ Վրաստանի միացումը Ռու– սաստանին։ Հայերը խանդավառությամբ ընդունեցին Վրաստանի միացումը, որի հետևանքով Ռուսաստանի հպատակու– թյան տակ անցան Վրաստանում բնակ– վող բավական մեծ թվով հայեր, ինչ– պես նաև հայկական մի շարք շրջան– ներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը ևն։ Վրաստանում իր իշխանությունն ամրա– պնդելու և պարսկ․ տիրապետության վե– րականգնման վտանգը վերացնելու հա– մար Ռուսաստանը դիմեց վճռական գոր– ծողությունների։ 1804-ի սկզբին նվաճվեց Գանձակի խանությունը, այդ նվաճումը դրական հետևանքներ ունեցավ արևել– քից Վրաստանի սահմաններն ապահո– վելու համար։ Գանձակի խանության հետ Ռուսաստանին միացվեցին նաև հայկ․ շրջաններ։ Զարգացնելով իր նվաճողա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/132
Արտաքին տեսք