կան քաղաքականությունն Անդրկովկա– սում, ցարական կառավարությունը 1804-ի մայիսի վերջին ձեռնարկեց ռուս, զորքերի առաջին երեանյան արշավանքը, որով և սկսվեց 1804–13-ի ռուս–պարսկ․ պատե– րազմը։ Ռազմ, գործողությունների թա– տերաբեմ դարձավ Երեանի խանությունը, ուր ներխուժեց պարսկ․ բանակը Աբբաս– Միրզայի գլխավորությամբ։ Երեանի բեր– դի պաշարման ժամանակ Վրաստանում ռուս, զորքերի գլխ․ հրամանատար գեն․ Ցիցիանովը թույլ տվեց սխալներ՝ երկա– րատե ու ապարդյուն բանակցություններ վարելով Երեանի Մուհամմադ խանի հետ, բաց թողնելով բերդը գրոհով վերցնելու պահը։ Անբարենպաստ եղանակը և պա– րենամթերքի կարիքը Ցիցիանովին հար– կադրեցին վերացնել Երեանի պաշարու– մը և վերադառնալ Վրաստան։ Երեանյան առաջին արշավանքի ձախողումից հետո էլ ռուս, կառավարությունը չհրաժարվեց Արլ․ Հայաստանի նկատմամբ ունե– ցած ռազմաստրատեգիական ծրագրերից։ Ռազմ, գործողությունները շարունակվե– ցին նաև հաջորդ տարիներին։ 1805-ի մայիսին ռուս, զորքերի Ղարաքիլիսայի ջոկատի հրամանատար գեն․ Նեսվետաևը ներխուժեց Երեանի խանության սահման– ները, գրավեց Թալինի բերդը, Վաղար– շապատ գյուղը և էջմիածնի վանքը, որից հետո ետ վերադարձավ։ 1805-ին Ռուսաս– տանին անցավ ստրատեգիական կարևոր դիրք գրավող Շորագյալի սուլթանությու– նը։ 1805-ին Ռուսաստանի դիվանագիտա– կան խոշոր հաջողությունն էր Քյուրակ– չայի պայմանագրի կնքումը Ղարաբաղի Իբրահիմ–Խալիլ խանի հետ․ վերջինս ըն– դունում էր Ռուսաստանի հովանավորու– թյունը։ Արտաքին քաղաքականության ասպարեզում խանի իշխանությունը խիստ սահմանափակվում էր, բայց ներքին հար– ցերում լիովին ինքնուրույն էր։ Ղարա– բաղի խանության և Շորագյալի սուլթա– նության միացումով Արլ․ Հայաստանի զգալի մասն անցնում էր Ռուսաստանի իշխանության ներքո։ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև պայքարի հիմնական թատերաբեմ մնա– ցին Արլ․ Հայաստանի մյուս երկու խանու– թյունները՝ Երևանի և Նախիջևանի։ 1806-ին գեն․ Ցիցիանովը վճռեց նոր ար– շավանք ձեռնարկել Երևան՝ Բաքվի գրա– վումից հետո։ Սակայն նրա ուխտադրուժ սպանությունը Բաքվում միառժամանակ հետաձգեց նոր արշավանքը Երևան։ Ցիցիանովի սպանությունը, 1806-ին սկսված ռուս–թուրք․ պատերազմը ոգե– շնչեցին Աբբաս–Միրզային նոր հարձակ– ման, և 1806-ին նա վերսկսեց ռազմ, գործողությունները Ռուսաստանի դեմ։ Սակայն ռուսների Փայլուն հաղթանակը թուրքերի նկատմամբ Արփաչայի ճակա– տամարտում խափանեցին Աբբաս–Միր– զայի ծրագրերը։ Պարսկաստանի և Թուրքիայի դեմ միա– ժամանակյա պատերազմի պայմաննե– րում գլխ․ հրամանատարի պաշտոնում Ցիցիանովին Փոխարինած Ի․ Վ․ Դուդո– վիչը փորձեց հաշտություն կնքել Պարս– կաստանի հետ և անգամ հասնել համա– տեղ ելույթի ընդդեմ Թուրքիայի, պայմա– նով, որ Պարսկաստանը Ռուսաստանին զիջի Երևանի ու Նախիջևանի խանություն– ները, փոխարենը նրան խոստանալով Բայագետի, Կարսի և էրզրումի Փաշայու– թյունները։ Սակայն պարսկ․ կառավարու– թյունը անուշադրության մատնեց այդ պայմանները, քանի որ նրա նպատակը Անդրկովկասում իր տիրապետությունը վերականգնելն էր։ Պարսկաստանին աջակցում էր Ֆրանսիան, որը ձգտում էր ստեղծել Ֆրանսիայի, Թուրքիայի և Պարս– կաստանի եռյակ միություն ընդդեմ Ռու– սաստանի։ Անգլիան նույնպես, չնայած դաշնակցային հարաբերություններին, հանդես էր գալիս Ռուսաստանի դեմ։ Դիվանագիտ․ ուղիով հաշտության հաս– նելու փորձերի ձախողումը ֆելդմարշալ Դուդովիչին հարկադրեց դիմելու վճռա– կան գործողությունների։ 1808-ի աշնանը նա ձեռնարկեց երեանյան երկրորդ ար– շավանքը, որը նույնպես ձախողվեց, քանի որ Դուդովիչը ևս թույլ տվեց նույն սխալ– ները, ինչ Ցիցիանովը։ 1808-ի նոյեմբ․ 21-ի անհաջող գրոհից հետո Դուդովիչը ստիպված էր վերացնել պաշարումը և նահանջել։ Լենք որանի և Ասլանդուզի մոտ ռուս, զորքերի տարած հաղթանակներից հետո 1804–13-ի ռուս–պարսկ․ պատերազմն ավարտվեց 1813-ի հոկտ․ 12-ին, Դյուլիս– տանի հաշտության կնքմամբ, որի համա– ձայն ամբողջ Տս․ Ադրբեջանը, Դաղըս– տանը, Ղարաբաղը, Վրաստանը և Շորա– Գյալը իրավական առումով ճանաչվեցին ռուս, տիրույթներ։ Դյուլիստանի հաշտու– թյամբ ավարտվեց Ռուսաստանին արևե– լահայկ․ հողերի միացման առաջին փու– լը։ Դյուլիստանի «մշտնջենական» հաշ– տությունը չէր բավարարում ո՝չ Ռուսաս– տանին, և ո՝չ էլ, առավել ևս, Պարսկաս– տանին, որը չէր կարող հաշտվել իր ան– դըրկովկասյան նախկին տիրույթների մեծ մասի կորստի հետ։ Իսկ Ռուսաստանը չհասավ Արփաչայ–Արաքս–Կուր բնա– կան սահմանագծին, որից մտադիր չէր հրաժարվել։ Ուստի և Դյուլիստանի հաշ– տությունը Փաստորեն եղավ երկարատև զինադադար՝ հղի նոր պատերազմի վը– տանգով։ Դեն․ Վ․ Մադաթով Պարսկաստանը ձգտում էր հնարավորին չափ շուտ ուղղել սահմաններն հօգուտ իրեն, մինչ Ռուսաստանը խնդրի լուծումը թողնում էր ապագային, ժամանակավո– րապես առաջնորդվելով խաղաղության և բարիդրացիական հարաբերություններ պահպանելու մտադրությամբ։ 1817-ին Պարսկաստան մեկնած Ա․ Պ․ Երմոլովի դեսպանության նպատակն էր կարգա– վորել հարաբերությունները սահմանա– յին վիճելի հարցերի շուրջ։ Սակայն բա– նակցությունները, ըստ էության, ոչնչի չհանգեցրին, քանի որ կողմերից ոչ մեկը չէր ցանկանում գնալ զիջումների։ 1821 – 1823-ի թուրք–պարսկ․ պատերազմում Աբ– բաս–Միրզայի ունեցած որոշ հաջողու– թյունները Ղաջարներին մղում էին Ռու– սաստանի դեմ նոր պատերազմի։ 1820-ական թթ․ կեսին, հուն, ապստամ– բության հետևանքով ստեղծված քաղ․ իրավիճակում, Անգլիան, որը մինչ այդ ի շահ իրեն զսպում էր Պարսկաստանի մարտական պոռթկումը, այժմ սկսեց մը– ղել նրան Ռուսաստանի դեմ պատերազմի։ Պարսկաստանում բացահայտ սկսեցին քարոզել «անհավատ» ռուսների դեմ «սըր– բազան պատերազմի» գաղափարը։ Ռուսաստանը, ելնելով միջազգային իրադրությունից, 1826-ի գարնանը Պարս– կաստան ուղարկեց Ա․ Ս․Մենշիկովի դես– պանությունը՝ վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու առաջարկով։ Մինչ Մենշիկովի դեսպանությունը գտնվում էր Պարսկաստանում, վերջինս սանձազեր– ծեց նոր պատերազմ։ 1826-ի հուլիսի 16-ին Երևանի խանության զորքերը հարձակ– վեցին Միրաքի ռուս, պահակակետի վրա, իսկ հաջորդ օրը պարսկ․ զորքերը Աբ– բաս–Միրզայի գլխավորությամբ ներխու– ժեցին Ղարաբաղ և շարժվեցին Շուշի։ Մկսվեց 1826–28-ի ռուս–պարսկ․ պատե– րազմը։ Անդրկովկասի ռուս․ Փոքրաթիվ ուժերը, հանկարծակիի գալով, սկզբում չկարողացան հարկ եղած դիմադրությունը ցույց տալ պարսիկներին և նահանջեցին։ Պարսիկները կարճ ժամանակում գրավե– ցին Ելիզավետպոլը, Շամախին, Նուխին և հարակից ընդարձակ տարածքներ։ Տա– մառ դիմադրություն ցույց տվեց Շուշին, որը, չնայած երկարատև պաշարումին (1826-ի հուլիսի 25–սեպտ․ 10), անձնա– տուր չեղավ՝ շնորհիվ ռուս, կայազորի և հայ աշխարհազորայինների հերոսական դիմադրության։ Ամենուր հայ ժողովուրդը ոտքի ելավ մարտնչելու պարսիկների դեմ․ այս պա– րագան, անշուշտ, դժվարացրեց պարսկ․ զորքերի գործողությունները։ Օգոստոսի վերջին Ռուսաստանից ժամանեցին օգ– նական ուժեր և իրերի կացությունը փոխ– վեց։ 1926-ի սեպտ․ 3-ին Շամքորի (Շամ– խորի) ճակատամարտում հայազգի գեն․ Վ․ Դ․ Մադաթովը 2 հզ–անոց ջոկատով ջախջախեց պարսկ․ 10 հզ–անոց մի զո– րաբանակ, իսկ սեպտ․ 13-ին ռուս, զոր– քերը Ելիզավետպոլի մոտ ջախջախիչ պար– տության մատնեցին Աբբաս–Միրզայի 25 հզ–անոց բանակին։ Սեպտ․ 21-ին գեն․ Դենիս Դավիդովը պարտության մատնեց Երևանի սարդարի զորքերին Միրաքի ճա– կատամարտում։ 1826-ի աշնան վերջին պարսիկները Լիովին դուրս մղվեցին ռուս, տիրույթներից։ 1827-ի գարնանը վերսկսվեցին ռազմ, գործողությունները։ Ռուս, առաջապահ զորքը գեն․ Կ․ Ի*․ Բենկենդորֆի հրամա– նատարությամբ ապրիլի 13-ին գրավեց էջմիածինը և ապրիլի 27-ին պաշարեց Երևանի բերդը։ հունիսի 8-ին ռուս, բա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/133
Արտաքին տեսք