նից գաղթեցրածների բնակեցումն էր Արլ․ Հայաստանում։ Դեռևս 1830-ի հոկտ․ 20-ին Պետ․ խորհուրդը կարծիք էր հայտնել՝ ռուս աղանդավորներին (դուխոբորներ, իկոնոբորներ, մոլոկաններ են) Անդրկով– կասում բնակեցնելու և հարմարավետ վայրեր տրամադրելու մասին։ 1844-ին հիմնադրվեց Վորոնցովկա գյուղը, 1845- ին՝ Նովո–Միխայլովկան։ Այնուհետև նույն (Լոռու) շրջանում հիմնվեցին Պրի– վոլնոյե, Պոկրովկա, Ալեքսանդրովկա, Նիկոլաևկա, Ռուս–Գերգեր մեծ բնակա– վայրերը։ Ծրագրվում էր նաև ռուսներով բնակեցված գյուղեր հիմնել Ալեքսանդրա– պու–Մեծ Ղարաքիլիսա–Զալալօղլի և Ալեքսանդրապոլ–Մեծ Ղարաքիլիսա– Դիլիջան ճանապարհների վրա, սակայն տեղական բնակչության համառ դիմա– դրությունը խափանեց այդ պլանի կենսա– գործումը, միայն Համզաչիման գյուղի շրջակայքում հիմնվեցին Նիկիտինո և Վոսկրեսենովկա գյուղերը։ Սևանա լճի ափերին հիմնադրվեցին Ալեքսանդրով– կա, Նադեժդինա, Ելենովկա, Սեմյոնով– կա և Կոստանտինովկա, Զանգեզուրում՝ Բազարչայ և Բորիսովկա գյուղերը, իսկ Դիլիջանի Զարխեջ և հարևան սակավա– հող գյուղական համայնքները հարկադըր– ված էին տեղ հատկացնել Նոր Դիլիջան և Դոլովինո գյուղերին։ Ցարիզմը ռուս գաղթականներին արտոնյալ վիճակի մեջ էր դնում, նրանց տրամադրում լավագույն հողաբաժիններ, ինչն առաջացնում էր տեղական ազգաբնակչության դժգոհու– թյունը։ Չնայած բոլոր ջանքերին, ցարիզմին չհաջողվեց զանգվածային ռուս գաղթա– կանություն հաստատել Արլ․ Հայաստա– նում, առավել ևս այն դարձնել իր հենա– րանը, որովհետև աղանդավորները դի– մադրում էին ցարիզմին։ Ավելին, ռուս գաղթականները սկզբից ևեթ երազում էին հայրենիք վերադառնալ և այդպիսի խըն– դրանշա) անընդհատ դիմում էին կառա– վարությանը։ 1865-ին թույլատրվեց նը– րանց վերադարձը, սակայն տեղական իշ– խանությունները խոչընդոտներ էին հա– րուցում։ Մինչև 1834-ը Հայկական մարզում տե– ղաբնիկներից տուրքերը պետք է գանձ– վեին պարսկ․ տիրապետության ժամանակ գանձվող տուրքերի կեսի չափով։ Ներգաղ– թող հայերը մինչև 1836-ը ազատված էին տուրքերից։ 1834-ին եկամուտների և պետ․ տուրքերի վարչության ստեղծումից հետո տուրքերը հավասարեցվեցին և որոշվեց ամենուրեք միատեսակ գանձել գյուղա– տնտ․ բոլոր արդյունքների 1/5 մասը։ Միաժամանակ հաստատվեցին նաև դրա– մական տուրքեր։ 1836–42-ին կիրառված հարկային–կապալային կամ գույքային համակարգին փոխարինեց դրամական տուրքի համակարգը, որը մեծ դժգոհու– թյուն առաջ բերեց գյուղացիության մեջ։ Հարկային նոր համակարգով Արլ․ Հա– յաստանի և մահմեդական շրջանների գյուղացիները ճանաչվեցին պետ․ գյու– ղացիներ։ Տուրքերի վճարման գործում հաստատվեց համապարտ երաշխավորու– թյան սկզբունքը։ 1830-ական թթ․ վերջից գյուղացիության մեջ աճում էր դժգոհու– թյունը ցարիզմի սոցիալ–դասակարգային քաղաքականությունից, տեղական իշխա– նությունների չարաշահումներից և ծանր հարկերից։ 1840–60-ական թթ․ գյուղում կատարվե– ցին որոշ տեղաշարժեր՝ կապված ապ– րանքային տնտեսության, դրամական հա– րաբերությունների զարգացման և կ ու– նցիա․ կացութաձևի առաջացման հետ, առաջ եկավ ներքին պայքար՝ ուղղված կապիտ․ շահագործման և գյուղական կու– լակների դեմ։ 1830-ական թթ․ վերջին, ինչպես նաև 1840–50-ական և 1870– 1880-ական թթ․ Արլ․ Հայաստանի տար– բեր գավառներում բռնկվեցին գյուղաց․ հուզումներ՝ ուղղված ցարական ինքնա– կա լութ յան և տեղական կալվածատերերի դեմ։ Գյուղացիության զանգվածային առա– ջին բողոքները և գանգատները եղել են 1837-ին, երբ Նիկոլայ I այցելեց Հայկա– կան մարզ։ Նիկոլայ 1-ի կարգադրությամբ նորագաղթ արևմտահայերի ու պարսկա– հայերի (որոնց տնտ․ դրությունը խիստ ծանր էր) արտոնաժամկետը երկարաց– վեց մինչև 1838-ը։ 1838-ին նորագաղթնե– րը դարձյալ հրաժարվեցին տուրքերը վճա– րելուց։ Իշխանությունները հարկադրված էին ընդունել, որ գյուղաց․ «անկարգու– թյունները արդյունք են ոչ միայն անբա– րեհույս անձանց սադրանքների», այլև պայմանավորված են նրանց տնտ․ դրու– թյամբ և տեղական պաշտոնյաների կա– մայականությամբ ։Մեծ ծավալ ընդունեցին Նոր Բայազե– տի 30 հայկ․ գյուղերում բռնկած գյոււյաց․ հուզումները։ Գյուղացիները խնդրեցին կառավարությանը հարկերը կրճատել, բայց մերժում ստացան։ Կառավարությու– նը որոշեց զենքի ուժով ճնշել ըմբոստու– թյունը, զորքեր ուղարկեց, ձերբակալեց «գլխավոր գրգռիչներին»։ Երևանի գա– վառի Գյոկչայի գավառամասի աղալա– րական հինգ գյուղերի բնակիչների տևա– կան ու համառ պայքարը աղաների դեմ շարունակվեց մինչև 1870-ական թթ․ վեր– ջը և ավարտվեց աղալարական կախու– մից Զոդ, Մեծ Մազրա, Փոքր Մազրա, Չախրլու և Ղոշա–Բուլախ գյուղերի բնա– կիչների ազատագրումով։ Սուր էր պայ– քարը նաև Զանգեզուրում։ Չնայած մաս– նակի հաջողություններին, այդ պայքարը հիմնականում ապարդյուն էր։ 1853–56-ին տեղի ունեցավ Ղրիմի կամ Արևելյան պատերազմը, որը հետևանք էր Արևելյան հարցի սրման։ Այն զավթողա– կան էր մի կողմից Ռուսաստանի և մյուս կողմից Թուրքիայի, Անգլիայի և Ֆրան– սիայի միջև։ Պատերազմական գործողու– թյունները ծավալվեցին Դանուբի, Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Ան– դըրկովկասում թուրք․ 100 հզ․ բանակի դեմ կանգնած էին Ախալցխայի, Ախալ– քալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները (շուրջ 5 հզ․ զինվոր)։ Կազմավորվեց հայ–վրաց․ 10 հզ–անոց աշ– խարհազոր, Ղրիմից փոխադրվեց 16 հզ– անոց հետևակային մի դիվիզիա, ինչը հնարավորություն տվեց 30 հզ–անոց զորք կենտրոնացնել գեն․ Բ․ Բեհբութովի հրա– մանատարության ներքո։ Թուրք, գլխ․ ուժերը (շուրջ 40 հզ․) Կարսից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքե– րը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կո– տորեցին հայ բնակիչներին), սակայն ռուս, զորամասերին հաջողվեց կանգնեց– նել թշնամու առաջխաղացումը։ Իսկ թուր– քերի Արդահանի ջոկատը (18 հզ․), փոր– ձելով շարժվեք դեպի Թիֆլիս, 1853-ի նո– յեմբ․ 14-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեն․ Ի․ Անդրոնիկովի ջոկատի կողմից։ Նոյեմբ․ 19-ին գեն․ Բեհբութովի զորքերը (10–11 հզ․) ջարդեցին թուրք, գլխ․ ուժե– րին (36 հզ․) Բաշկադըքլարի ճակատա– մարտում։ 1854-ին գործողությունները Կովկասյան ռազմաճակատում զարգացան հաջողությամբ։ Հուլիսի 24-ին Քյուրուկ– Դարայի ճակատամարտում ռուս, զորքե– րը ջախջախեցին թուրքերին, այդ նույն ժամանակ երեանյան զորաջոկատը գրա– վեց Բայազետը։ 1855-ի նոյեմբ․ 16-ին ռուս, զորքերը գրավեցին Կարսը։ Չնա– յած այդ հաջողություններին, Սևաստո– պոլի անկումը (1855-ի սեպտ․ 8) ուժեղ հարված հասցրեց Ռուսաստանին։ 1856-ի մարտի 18-ին Փարիզում ստորա– գրվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն, Ռուսաստանը, ի թիվս այլ պայմանների, Թուրքիային էր վերադարձ– նում Անդրկովկասում գրաված բոլոր տա– րածքները, այդ թվում և Կարսը, իսկ Ռու– սաստանին վերադարձվում էին Սևաստո– պոլը և այլ քաղաքներ։ Ինչպես XVIII դ․ վերջի և XIX դ․ սկզբի ռուս–թուրք․ պատերազմների ժամանակ, հայերը, իրենց ազատագրության հույսը կապելով ռուս, զենքի հաղթանակի հետ, ռազմ, և նյութական մեծ օգնություն ցույց տվեցին ռուս, զորամասերին Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Պա– տերազմն սկսվելուց անմիջապես հետո հայկ․ կամավորական աշխարհազորային գումարտակներ կազմակերպվեցին Երե– վանում, Ալեքսանդրապոլում, Նախիջևա– նում, Վաղարշապատում, Կարսում, Իգ– դիրում, Ղարաբաղում, Փամբակ–Շորա– գյալում և այլուր, որոնք ղեկավարեցին Գևորգ Մալինցյանը, Ստեփան Սամսոն– յանը, Ի․ Թարխանյանը, Ավետիս Տեր– Գրեկուրովը, Դանիել Հարությունովը, Թումանյանը և ուր․։ Հայերը հատկապես աչքի ընկան Կարսի պաշարման և գրավ– ման ժամանակ, Բայանդուրի, Ախալցխա– յի, Բաշկադըքլարի, Քյուրուկ–Դարայի ճակատամարտերում, թուրք, ասպատա– կություններից սահմանամերձ շրջանների պաշտպանության գործում։ Պատերազ– մում իրենց ռազմ, տաղանդով փայլեցին հայազգի ռազմ, գործիչներ գեն․ Բ․ Բեհ– բութովը, փոխծովակալ Լ․ Սերեբրյակո– վը, գնդապետ Մ․ Լոռիս–Մելիքովը։ Ղրիմի պատերազմը ցույց տվեց Ռու– սաստանի հետամնացությունը տնտ․, ռազմ․, սոցիալ․ ևն բնագավառներում ու նպաստեց երկրում հեղափոխ․ շարժման նոր վերելքին։ Արլ․ Հայաստանի միացումը Ռուսաս– տանին նպաստեց երկրի տնտ․ կյանքի զարգացմանը, թեև այն շարունակում էր մնալ հետամնաց ագրարային երկիր, որ– տեղ բնակչության ավելի քան 90% –ը գյուղացիներ էին։ 1870-ին մշակվում էր շուրջ 2,5 անգամ ավելի հողատարածու– թյուն, քան պարսկ․ տիրապետության տա– րիներին։ Հատկապես ընդարձակվեցին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/138
Արտաքին տեսք