Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ցորեկի, գարու, չաւթուկի, բամբակի ցան– քատարածությունները։ Երեանի, Նախի– ջևանի և Օրդուբադի գավառներում էին կենտրոնացած խաղողագործությունն ու պտղաբուծությունը, բանջարաբոստանա– յին կուլտուրաների մշակությունը։ Ցա– րական կառավարությունը մեծ ուշադրու– թյուն էր դարձնում բամբակագործության զարգացմանը։ 1868-ին Երևանում հիմն– վեց բամբակը զտելու և մամլելու միջո– ցով հակավորող գործարան։ Լայնորեն զարգացավ շերամապահությունը և ամ– բողջ Անդրկովկասը դարձավ ռուս, մե– տաքսարդյունաբերության հումքի կարե– վոր և հիմնական հենակետը։ Ապրանքա– դրամական հարաբերությունների զար– գացումը նպաստեց նաև անասնապահու– թյան աճին։ 1860-ական թթ․ Փորձեր են արվել հողի վարձակալման միջոցով կա– պիտ․ բնույթի ֆերմերական ցանքատա– րածություններ ստեղծելու ուղղությամբ։ Սակայն այդ ժամանակահատվածում նը– ման վւորձերը հատուկենտ էին և ցանկա– լի արդյունք չտվեցին։ Այնուամենայնիվ, Արլ․ Հայաստանում հետզհետե զարգա– նում էր գյուղատնտեսության ապրանքայ– նությունը, ուշադրություն էր բևեռվում հատկապես տեխ․ կուլտուրաների մշա– կության վրա, և երկիրը դանդաղ, բայց անշեղորեն ներգրավվում էր կապիտալիզ– մի ոլորտը։ Բնատնտեսությունն իր տե– ղը զիջում էր ապրանքային տնտեսությա– նը, դրանով իսկ Փոխելով երկրի նախկին ֆեոդ, պատկերը։ Նպաստավոր պայմաններ ստեղծվեցին առևտրի ու արհեստների, արդյունաբե– րության զարգացման համար։ Հայ առևտ– րականներն ու արհեստավորները կարե– վոր դեր էին խաղում Անդրկովկասի գրե– թե բոլոր քաղաքների տնտ․ կյանքում։ 1840-ական թթ․ Անդրկովկասի առևտուրը գրեթե բացառապես գտնվում էր հայերի ձեռքին, իսկ նրա տարեկան շրջանառու– թյան գումարը շուրջ 6 մլն ռուբլի էր։ Երևանի նահանգի արհեստավորներից միայն Ալեքսանդրապոլի արհեստավոր– ներն էին իրենց արտադրանքն ուղար– կում Թիֆլիս և արտահանում Թուրքիա։ Բավական մեծ թիվ էին կազմու՛մ պղնձա– գործները։ Ալավերդում արտադրված պղնձի շուրջ կեսն օգտագործվում էր կաթ– սաներ պատրաստելու նպատակով։ Ար– հեստի հիմնական ճյուղերից էին նաև կաշեգործությունը, բրուտրւթյունը, դարբ– նությունը, ոսկերչությունը, արծաթագոր– ծությունը, կոշկակարությունը, դերձակու– թյունը, հացագործությունը, գզրարությու– նը ևն։ Արհեստավորները կազմակերպ– ված էին համքարությունների մեջ, որոնք պահպանվում էին քանի դեռ ռուս, գոր– ծարանային արդյունաբերության արտա– դրանքը քիչ էր ներթափանցել Անդրկով– կաս։ Թիֆլիսի համքարությունները, որոնց անդամների ճնշող մեծամասնու– թյունը հայեր էին, եռանդուն դիմադրու– թյուն էին ցույց տալիս ռուս․ արդ․ արտա– դրանքի տարածմանը։ Համքարություն– ների պաշտպանությամբ 1857-ին հանդես եկան հայտնի մտավորականներ ու հա– սարակական գործիչներ Գևորգ Ախվերդ– յանը և Պետրոս Շանշյանը։ Նրանք համ– քարությունների թշնամիներ էին համա– րում խոշոր դրամատերերին, որոնք, առևտրի և արհեստի ազատություն պա– հանջելով, իրենց նյութական հզորության շնորհիվ կամենում էին ասպարեզի միակ տերը դառնալ։ 1865-ին համքարություն– ների վրա դրված տուրքերն ավելացվե– ցին 60 հզ․ ռուբլով։ 1865-ի ապրիլի 5-ի նոր կանոնադրության համաձայն, Թիֆ– լիսի 80 համքարություններից թողնվում էին միայն 17-ը։ Մանր առևտրականներին արգելվում էր համքարություններ ունե– նալ։ Պահպանված համքարությունների ներքին կյանքը, ընտրությունների կար– գը և առհասարակ նրանց ամբողջ գործու– նեությունը դրվեց ոստիկանական խիստ հսկողության տակ։ Համքարության գոր– ծերը վարելու նախկին կոլեգիալ կարգը և ուղղակի ընտրությունները վերացվում էին, արհեստավորների գլխավորն օժտ– վում էր ավելի լայն իրավասություններով։ 1865-ին տեղի ունեցավ համքարություննե– րի բուռն ելույթ՝ ուղղված Թիֆլիսի քա– ղաքային ինքնավարության հակահամ– քարական միջոցառումների դեմ։ Սակայն, այսուհանդերձ, կապիտ․ արտադրաեղա– նակի զարգացման պայմաններում, համ– քարությունները դատապարտված էին քայքայման։ Արլ․ Հայաստանում հատկապես զար– գացած էր լեռնարդյունաբերությունը՝ շնորհիվ պղնձի ու աղի հարուստ հանքե– րի առկայության։ Բացառությամբ լեռն– արդյունաբերական ձեռնարկությունների, «գործարանային արդյունաբերություն» հասկացության տակ հանդես եկող ձեռ– նարկություններն, ըստ էության, չնչին չափերի, հաճախ էլ պարզապես տնայնա– գործական արհեստանոցներ էին։ Այդ գործարաններն էլ, ըստ արտադրության ճյուղերի, այսպիսի պատկեր էին ներկա– յացնում․ կաշվի ձեռնարկություններ՝ 40, օճառի՝ 10, ներկարաններ՝ 4, օղու ար– տադրության՝ 13, բրուտագործական՝ 11, աղյուսի՝ 11, կրի արտադրության՝ 9 ևն։ 1860-ական թթ․ դրանցից յուրաքանչյու– րի տարեկան միջին արտադրանքը, դրա– մական արտահայտությամբ, չէր գերա– զանցում 700 ռուբլուց։ Աշխատանքային օրը վաղ առավոտից մինչև ուշ երեկո էր, օրավարձը՝ չնչին․ 1850-ական թթ․՝ 20– 25 կոպեկ, իսկ 1860-ական թթ․՝ 30–50 կոպեկ։ Աղի արտադրության հիմնական կենտ– րոնը Կողբ ի նշանավոր աղպհանքն էր՝ հարուստ պաշարներով և աղի բարձր որա– կով։ Նախիջևանի աղահանքերը թե՝ քա– նակով, և թե՝ որակով զիջում էին առաջի– նին։ Մինչև 1870-ի գյուղաց․ ռեֆորմը եր– կու աղահանքերի շահագործումն էլ իրա– կանացվում էր կամ մասնավոր կապա– լառուների, կամ կառավարական մարմին– ների միջոցով, հանույթը կատարվում էր ձեռքի աշխատանքով։ 1868-ին աղահան– քերին կցված գյուղացիները ազատագըր– վեցին, և այստեղ սկսեց կիրառվել ազատ վարձու աշխատանք։ Ցարական կառավարությունը լուրջ ուշադրություն դարձրեց Ալավերդու և Զան– գեզուրի պղնձարդյունաբերությանը։ Մին– չև 1850-ական թթ․ պղնձարդյունաբերու– թյան մեջ նույնպես կիրառվում էր հարկա– դիր աշխատանք։ Մ․ Ս․ Վորոնցովի փոխ– արքայության տարիներին մտցվեց ազատ վարձու աշխատանքի համակարգ։ Պղնձա– հանքերը կապալով տրվում էին հայ, հույն, գերմանացի արդյունաբերողներին։ 1868-ին պղնձարդյունաբերական 10 ձեռ– նարկություններում ձուլվել էր շուրջ 16000 փութ պղինձ։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միաց– վելուց հետո լայն հնարավորություններ ստեղծվեցին առևտրի զարգացման հա– մար։ Առևտուրը և առևտրականները վա– յելում էին պետության հովանավորությու– նը։ Վերացվեցին ներքին մաքսային պատ– նեշները, ստեղծվեցին դրամագլուխները գործառնությունների մեջ դնելու հնարա– վորություններ։ Առևտրի զարգացմանը մեծապես խթանեցին անցումը հարկային նոր համակարգի, այն է՝ բնամթերային հարկի փոխարինումը դրամական հար– կով, վաճառքի համար տեխ․ կուլտուրա– ների ցանքատարածությունների ընդար– ձակումը են։ Ռուս, իշխանություններն ամեն կերպ խրախուսում էին հայ վաճա– ռականների գործուն մասնակցությունը Անդրկովկասի տնտ․ կյանքին։ Փոխարքա Մ․ Ս․ Վորոնցովն անձամբ մատնանշում էր, որ հայերը Անդրկովկասում կառավա– րության գյխ․ ուժերն են կապալների և վարձակալությունների խնդրում։ Կապա– լային համակարգը լայնորեն օգտագործ– վում էր զորքերի մատակարարման, պետ․ հիմնարկների համար շինություններ կա– ռուցելու գործում։ Շատ անգամ կապա– լով էին տրվում տուրքերի գանձումը, արդ– յունաբերության որոշ ճյուղեր ևն։ Արլ․ Հայաստանի առևտրի արտահա– նության հիմնական առարկաները տե– ղական գյուղատնտ․ մթերքներն էին՝ բամ– բակը, բրինձը, չոր մրգերը ևն։ Արտաքին առևտր․ կապերը բավական աշխույժ էին Պարսկաստանի և Թուրքիայի հետ։ Ար– տաքին առևտրի մեջ գլխ․ դերը կատա– րում էին հայ առևտրականները, որոնք առևտր․ կապեր հաստատեցին նաև եվրոպ․ խոշոր քաղաքների հետ։ Քաղաքային առևտրի հիմնական օջախ– ները Երևանը, Ալեքսանդրս!պոլը և Շու– շին էին։ Զարգացող առևտր․ գործառնու– թյուններին սկսել էր մասնակցել նաե գյուղացիությունը․ 1865-ին քաղաքներում առևտուր անելու համար գյուղացիները վերցրել էին 305 վկայական։ Ցարական կառավարությանը դյուրու– թյամբ չհաջողվեց ռուս, կապիտալի հա– մար ձեռնտու պայմաններ ստեղծել Ան– ղըրկովկւսսում։ Ինչպես նշել է Վ․ Ի․ Լենինը, Կովկասի և Անդրկովկասի տնտ․ նվաճումը ռուս, բուրժուազիայի կողմից տեղի ունեցավ միայն հետռեֆորմյան տա– րիներին։ Արևմտյան Հայաստանը թանզիմաթի ժամանակաշրջանում։tXIX դ․ 30-ական թթ․ Օսմ․ կայսրությունը գտնվում էր ճըգ– նաժամի մեջ։ Ներքին և արտաքին ծանր կացությունը կառավարող վերնախավին հարկադրեց ձեռնարկել ճգնաժամից դուրս գալու և բարեփոխումներ անցկացնելու միջոցներ։ Բարենորոգումների նպատակն էր կա– սեցնել Օսմ․ կայսրության քայքայումը, բարելավել վարչ․ կառավարման համա– կարգը, կանխել ճնշված ժողովուրդների