Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գաղթի հետևանքով գրկվելով հայ ազգա– բնակչության զգալի մասից, վերածվեցին գյուղաքաղաքների (Բայազեւո, Բալու, Մուշ, Դյումուշխանե, Դերսիմ ևն)։ Ար– հեստագործության կենտրոններ էին, ինչպես և XIX դ․ սկզբին, Կաբինը, Վանը, Եվդոկիան, Բաղեշը, Երզնկան, Արաբկի– րը, խարբերդը ևն։ Մի շարք վայրերում հայերը հիմնեցին արդյունագործական ձեռնարկություններ (Նիկոմեդիայի շրջա– կայքում՝ չուխայի, Կեսարիայում՝ հացի, Կ․ Պոլսում՝ գլխաշորի ևն), որտեղ աշխա– տում էին հարյուրավոր բանվորներ, մեծ մասամբ՝ հայեր։ Վանում և Բաղեշում կա– յին տեքստիլագործական ձեռնարկու– թյուններ։ XIX դ․ կեսից հայ արդյունա– գործներն ու արհեստավորները մրցակ– ցության մեջ էին օտարերկրյա կապիտա– լի հետ և շատերը, չդիմանալով մրցակցու– թյանը, քայքայվում ու սնանկանում էին։ Հայերի ջանքերը և նվաճումները մանու– ֆակտուրային և արհեստագործական ար– տադրության մեջ արգելակվում էին ֆեոդ, կարգի, տնտ․ հետամնացության պատ– ճառով։ Արևմտահայ քաղաքաբնակների մի մասը զբաղվում էր առևտրով։ XIX դ․ 1-ին կեսին Օսմ․ կայսրության առևտուրը գտնվում էր հիմնականում հայերի և հույ– ների ձեռքին։ Քրիստոնյա վաճառական– ները թուրք ․-եվրոպ․ առևտրի միջնորդ– ներն էին։ Հայերը տնօրինում էին Արև– մտյան Հայաստանի և Կիլիկիայի ամ– բողջ առևտուրը։ Կաբինը, Բաղեշը, Վանը, Ադանան և այլ քաղաքներ տեղական, եվրոպ․ և ասիական արդ․ արտադրանքի գնման, վաճառահանման և կարավանա– յին առևտրի կարևոր կենտրոններ էին։ Սուեզի ջրանցքի բացումը փոխեց առևտր․ ճանապարհները և Արևմտյան Հայաստա– նի քաղաքները կորցրին իրենց առևտր․ նախկին նշանակությունը։ Թուրքիայում առևտրի զարգացմանը խոչընդոտում էին անձի և գույքի անապահովությունը, հար– կային ծանր բեռը, բարձր մաքսերը, ազգ․ խտրականությունը, եվրոպ․ կապիտալի ճնշումը։ Արհեստավորներն ու առևտրականնե– րը, ինչպես և դարասկզբին, միավորված էին էսնաֆությունների մեջ։ Թանզիմաթի հրապարակումից հետո ուժեղացավ էս– նաֆությունների պայքարը ազգ․ գործե– րի տնօրինմանը մասնակցելու իրավունք , ձեռք բերելու, պատրիարքների ու ամիրա– ների առանձնաշնորհումներին վերջ տա– լու համար։ Արևմտահայերի հասարակական–քաղ․ կյանքում կարևոր դեր էր խաղում Կ․ Պո– լիսը, որտեղ գտնվում էր հայոց պատ– րիարքարանը, այստեղ էր կենտրոնացած մեծ հարստության տեր, սուլթանական ար– քունիքում մեծ կշիռ ունեցող հայ ամիրա– յական դասը։ 1842-ից հայ ամիրաներին էր հանձնարարված ապահովել հարկերի գանձումը Թուրքիայի ասիական և եվրոպ․ նահանգներից։ Արքունի մանուֆակտու– րաները նույնպես հիմնականում գտնվում էին հայ ամիրաների տնօրինության տակ։ 1856-ի Հաթթը հումայունի հրապարա– կումը հնարավորություններ ստեղծեց նաև հայ էֆենդիների դասի առաջացման հա– մար։ Սրանք բուրժ․ միջավայրից ելած և կրթված անձնավորություններ էին, որոնք պետ․ տարբեր պաշտոններ էին գրավում և սկսել էին կարևոր դեր խաղալ արևմտա– հայության հասարակական կյանքում։ Թուրք, կառավարությունը նվաճված ժո– ղովուրդներին դիտում էր իբրև սոսկ կրոն, համայնքներ, որոնց ազգ․ գործերը միա– հեծանորեն տնօրինում էին կրոնապետ– ները։ Այդ առումով էլ Կ․ Պոլսի հայոց պատրիարքները օժտված էին լայն իշխա– նությամբ, սակայն ամիրաները, օգտա– գործելով իրենց կապերը Բարձր Դռան և սուլթանական արքունիքի հետ, տնօրի– նում էին պատրիարքական աթոռն ըստ իրենց հայեցողության։ Արևմտահայերի Ազգային սահմանա– դրությունը։ Արևմտահայերի կրոն․, կրթ․, հասարակական կյանքը տնօրինում էին Կ․ Պոլսի հայոց պատրիարքները և հայ ամիրաներն ու սեղանավորները։ Արևմտա– հայ աշխատավոր զանգվածները զրկված էին քաղ․ և քաղաքացիական իրավունք– ներից։ 1847-ին Կ․ Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ստեղծվեցին հոգևոր (տնօրինում էր կրոն, գործերը, կազմված էր 14 հոգևորականից) և գերագույն (տնօրի– նում էր կրթ․ ու մշակութ․ գործը, կազմված էր 20 աշխարհականից) ժողովները, որոնց նպատակն էր Կ․ Պոլսի պատրիարքի և հայ ամիրաների գործունեության սահմա– նափակումը։ Կ․ Պոլսի հայ արհեստավոր– ներն այդպիսով իրավունք ձեռք բերեցին մասնակցելու ազգ․ գործերի տնօրինմա– նը։ ժողովների նախագահը Կ․ Պոլսի հա– յոց պատրիարքն էր։ Ֆրանսիայում ուսա– նած և 1848-ի հեղափոխությանը մասնակ– ցած մի խումբ հայ երիտասարդներ պայ– քար սկսեցին ազգ․ ներքին գործերի կա– ռավարումը դեմոկրատացնելու ուղղու– թյամբ։ 1853-ին այդ ժողովների համաձայ– նությամբ կազմվեց «Ուսումնական խոր– հուրդ», որի անդամներն էին Ն․ Ռուսին– յանը, Դ․ Օտյանը, Ն․ Պալյանը, Ս․ Վիչեն– յանը և ուրիշներ։ Նրանք մշակեցին ազգ․, մշակութ․ և հասարակական կյանքին վե– րաբերող կանոնադրություն (1857), որը կազմված էր բելգ․ սահմանադրության սկզբունքով և կրում էր 1848-ի Ֆրանս, հեղափոխության ազդեցությունը։ Կանո– նադրության շուրջ պայքար ծավալվեց առաջադիմականների և կղերաամիրայԱւ– կանների միջև։ 1860-ի մայիսի 24-ին կա– նոնադրությունն ընդունվեց և անվանվեց «Ազգային սահմանադրություն»։ 1863-ի մարտի 17-ին սուլթանի կառավարությու– նը վավերացրեց կանոնադրությունը։ Կա– նոնադրության նախագիծն ուներ 150 հոդ– ված, սակայն հաստատվեց 99-ը։ Արևմտա– հայերի ներքին գործերը վարելու համար կազմվեցին Ազգ․ ժողով (օրենսդիր մար– մին), Ազգ․ կենտր․ վարչություն (գործա– դիր մարմին), Ազգ․ կրոն, ժողով (հոգևոր գործերը տնօրինող մարմին), Քաղ․ ժո– ղով (աշխարհիկ գործերը տնօրինող մար– մին)։ Այդ մարմինները երեսփոխանական (ներկայացուցչական) էին։ Ստեղծվեցին տարբեր խորհուրդներ՝ ուսումն․, տնտ․, դատաստանական, վանքերի, թաղական ևն։ Սահմանադրությամբ որոշվեց նաև աշխարհիկ և կրոն, մարմինների ու պաշ– տոնյաների ընտրության կարգը, իրա– վունքներն ու պարտականությունները։ Ընտրելու իրավունք ունեին 25, ընտրվե– լու՝ 30 տարին լրացրած տղամարդիկ։ Ընտրությունները կատարվելու էին 5 տա– րին մեկ, փակ, գաղտնի քվեարկությամբ։ Ե՝վ արևմտահայ կյանքում, և՝ ընդհան– րապես Թուրքիայում, հայերի Ազգ․ սահ– մանադրությունը (թեև ավելի շուտ կանո– նադրություն էր) նոր երևույթ էր և իր թե– րություններով հանդերձ՝ կարևոր իրա– դարձություն։ Ազգ․ սահմանադրությունը գործեց մինչև 1896-ը և արգելվեց Աբդուլ Համիդ II-ի հրամանով։ Ազգային սահմանադրության (1860 թ․) հե– ղինակների ստորագրությունները Արևմտյան Հայաստանում ազգ․ ճըև– շումե ու հալածանքներն առավել ծանր էին, քան անտ․ ճնշումը։ Թանզիմաթով խոստացված կրոն, ու ազգ․ խտրականու– թյան վերացումը ոչ միայն չիրագործ– վեց, այլև ըևդհակառակը, կառավարու– թյունը հրահրում էր ազգամիջյան ընդ– հարումներ և վարում էր բացահայտ հայա– հալած քաղաքակաևություև։ Հարյուրամ– յակներ շարունակվող անտ․ կեղեքումը, բարբարոսակաև միջոցներով կատարվող ֆիզ․ բնաջնջումը, բռնի հավատափոխու– թյունը առավել ուժեղացան 1850-60- ական թթ․, երբ սաղմնավորվող թուրք, բուրժուազիան հանդես եկավ շովինիս– տակաև նոր ծրագրերով («Թուրքիան թուրքերի համար» նն)։ Հայերիև ձուլելու տարերային գործելակերպը բարձրացվեց պետ․ քաղաքականության մակարդակի։ Մահմեդականացումն իրականացվում էր և՝ ուղղակի, և՝ տևտ․ հարկադրանքով։ Այդ ընթացքն առավել ցայտուն արտահայտվեց Փոքր Հայքում, Բարձր Հայքում, Վաս– պուրականում։ Հարստահարումից, մահմե– դականացումից, իրավազրկումից զատ, թուրք, կառավարությունը սկսեց պետ․ մարմիններից դուրս մղել հայերին, ավե– րել հայերի ինքնությունն ապացուցող և համաշխարհայիև մշակույթի նվաճումներ հանդիսացող պատմ․ հուշարձանները։ Թուրք, կառավարությունը ձեռնամուխ եղավ ևաև ոչևչացնելու Արևմտյաև Հա– յաստանի և Կիլիկյաև Հայաստաևի դարեր շարունակ գոյատևած կիսաևկախ իշխա– նությունները։ Զեյթունցիների ինքնա– պաշտպանակաև կռիվները 1 8 3 0-5 0-ա կան թթ․։ Զ և յ թ ու ն ի 1862 թ․ հերոսամարտը։ Թուրք, կառավարությունը չէր կարողանում հան– դուրժել Արևմտյան Հայաստանում և Կի– լիկյաև Հայաստանում գտնվող հայկ․ կի–