սանկախ իշխանությունների (Զեյթուն, Սասուն, Իսյան) գոյությունը և XIX դ․ 20-ական թվականներից հետևողականո– րեն իրագործում էր դրանք վերացնելու քաղաքականություն։ Մարաշի փաշայու– թյան մեջ մտնում էր Լեռնային Կիլիկիա– յի Զեյթուն (Ուլնիա) գավառը, որը, շնոր– հիվ իր ազատասեր բնակչության և հար– մար աշխարհագրական դիրքի, պահպա– նում էր իր կիսանկախ վիճակը։ Զեյթու– նում ապրում էր 35–40 հզ․ մարդ։ XVII դ․–XIX դ․ 1-ին կեսին թուրքերը 40 անգամ փորձել են նվաճել Զեյթունը, սա– կայն անհաջող։ 1829-ին Զեյթուն արշա– ված Կեսարիայի Քեոսե Փաշան Կոկիսոնի մոտ պարտության մատնվեց, 1832-ին Մարաշի Սուլեյման փաշան պարտվեց Ջերմուկի դաշտում։ 1830-ական թթ․ Զեյ– թունը Փորձեց գրավել Եգիպտոսի Իբրա– հիմ փաշան, որը նվաճել էր Սիրիան, Պա– ղեստինը և Կիլիկիան։ Սակայն Իբրահիմ փաշայի բազմաթիվ գրոհները հերոսա– բար հետ մղեցին զեյթունցիները։ Թուրք, իշխանությունները փորձել են ընկճել Զեյթունը նաև 1841, 1847, 1856, 1858, 1860-ին, սակայն Զեյթունը պահպանել է իր կիսանկախությունը։ Թուրք, կառա– վարությունը Զեյթունի դեմ վճռական գոր– ծողությունների դիմեց 1862-ին։ 1862-ին Մարաշի նոր վալի Ազիզ փաշան թուրք․ 12 հզ–անոց կանոնավոր բանակով, որին միացել էին կրկնակի ավել բաշիբոզուկ– ներ, քոչվորներ և մահմեդական այլ խա– ժամուժ (ընդհանուր առմամբ 40 հզ․ մարդ), 1862-ի հուլիսի 28-ին մտավ Զեյ– թունի գավառ, ավերեց ավելի քան տաս գյուղ, սրի քաշեց դրանց բնակչությանը և մոտեցավ Զեյթունին։ Զեյթունցիները, հաշվի առնելով թշնամու թվական գերա– զանցությունը, առաջարկեցին վճարել Փա– շայի պահանջած հարկը՝ իրենց գոյավի– ճակը պահպանելու պայմանով։ Սակայն բանակցություններն ապարդյուն անցան, և զեյթունցիները դիմեցին ինքնապաշտ– պանության; Օգոստ․ 2(14)-ին թուրքերը t/ի քանի ուղղությամբ գրոհեցին Զեյթու– նը։ Զեյթունի 7 հզ․ պաշտպանները տար– բեր ճակատներում ետ մղեցին թշնամու բազմաթիվ գրոհները, ապա, հարձակման անցնելով, ջախջախեցին թուրքերին։ Թուրքերը նահանջեցին՝ ռազմի դաշտում թողնելով երկու թնդանոթ, գումակի մի մասը և 2000 դիակ։ Դրանից հետո թուր– քերը պաշարեցին Զեյթունի գավառը, զեյթունցիներն ընկան ծանր կացության մեջ, սակայն չհանձնվեցին։ Զեյթունի իրադարձությունները մեծ արձագանք գը– տան Եվրոպայում։ Գործին միջամտեց Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III։ ի վերջո թուրք, կառավարությունը փորձեց փոխ– զիջումների միջոցով հարթել դրությունը։ Զեյթունցիները պարտավորվեցին վճա– րել զինվ․ հարկ, քաղաք մտավ թուրք, զորախումբ։ Զեյթունի իրադարձությունները ցույց տվեցին, որ թանզիմաթը ոչինչ չի փոխել Թուրքիայում։ Զեյթունի հերոսամարտը լայն արձագանք գտավ հայ իրականու– թյան մեջ։ Բողոքի ցույցեր տեղի ունեցան Վանում, Մուշում, Կարինում, Կ․ Պոլսում և այլուր։ Պարբերական մամուլում լույս տեսած հոդվածները մերկացնում էին Օսմ․ Թուրքիայի ազգահալած քաղաքա– կանությունը։ Մեծ ժողովրդականություն ստացան բանաստեղծ Մ․ Պեշիկթաշլյանի Զեյթունին նվիրված բանաստեղծություն– ները։ Զեյթունի հերոսամարտը խթանեց ազգ․ ինքնագիտակցության հուժկու զար– թոնքը և նախակարապետը եղավ արև– մտահայ ազգ․–ազատագր․ պայքարի վե– րելքի, որը XIX դ․ վերջին ընդգրկեց ամ– բողջ Արևմտյան Հայաստանը։ Հասարակական–քաղաքական հոսանք– ները։ Հայաստանի արլ․ հատվածի միացու– մը Ռուսաստանին բարենպաստ պայման– ներ ստեղծեց կապիտ․ հարաբերություն– ների զարգացման համար։ Տնտ․ կյանքի աշխուժացումը, ապրանքադրամային հա– րաբերությունների զարգացումը նպաստե– ցին արտադրող, ուժերի զարգացմանը։ Թանզիմաթը իր սահմանափակությամբ հանդերձ որոշ չափով նպաստեց բուրժ․ հարաբերությունների մասնակի զարգաց– մանը արևմտահայ կյանքում և ազգ․ զար– թոնքի առաջընթացին։ XIX դ․ 1-ին կեսին հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած տնտ․ U քաղ․ տեղաշարժերը, ազգ․-ազա– տագր․ և հեղափոխ․ շարժումները եվրոպ․ երկրներում լայն արձագանք գտան հայկ․ իրականության մեջ, նպաստեցին դասա– կարգային ուժերի բևեռացմանը, նոր դա– սակարգերի կազմավորմանը, հասարա– կական–քաղ․ հոսանքների առաջացմանը։ Ունենալով որոշակի ընդհանրություն– ներ, արևելահայ և արևմտահայ հասարա– կական–քաղ․ հոսանքներն ունեին և տար– բերություններ, որոնք պայմանավորված էին իրենց սոց․ միջավայրին բնորոշ հատ– կանիշներով։ Կղերաաղայական, կղերա– ամիրայական հոսանք։ Արևե– լահայ կղերաաղայական, իսկ արևմտա– հայ իրականության մեջ՝ կղերաամիրայա– կան անվամբ, հոսանքի ներկայացուցիչ– ներն արտահայտում էին բարձրաստի– ճան հայ հոգևորականության և շահագոր– ծող դասակարգերի՝ պոլսահայ ամիրա– ների և արևելահայ մեծահարուստների (աղաների) շահերը։ Հայ եկեղեցին, ֆեո– դալիզմի ծնունդ լինելով հանդերձ, հայ ժողովրդի համար ստեղծված պատմ․ պայ– մաններում չէր կարող մնալ որպես ֆեոդ, հաստատություն։ Նրա նշանակու– թյունը հայ իրականության մեջ (երբ չկար հայկ․ պետականություն) յուրահատուկ էր նրանով, որ այն հիրավի հանդիսանում էր հայկ․ պետականության վերջին կրո– ղը։ XVII դ․ սկսած հայ եկեղեցին իր հիմ– նական գոյամիջոցները ստանում էր հայ առևտր․ բուրժուազիայից, որի ներկայա– ցուցիչները հանդես էին գալիս եկեղեցու պաշտպանությամբ՝ որպես համազգային հաստատության և նրա գոյության մեջ էին տեսնում հայ ժողովրդի հարատևու– թյան իրական երաշխիքը։ Այս հոսանքի առավել հայտնի ներկայացուցիչներն էին․ արևելահայ իրականության մեջ՝ Մ․ և Զ․ Մսերյանցները, Ա․ Արարատյանը, Սարգիս արքեպիսկոպոս Զալալյանցը, Ստեփանոս քահանա Մանդինյանը, Ալ․ Թահիրովը, Գ․ Շերմազանյանը, Հ․ Կարենյանը, Գ․ Այվազովսկին (նրանց պարբերականներն էին «ճռաքաղը», «Մասյաց աղավնին»), արևմտահայ իրա– կանության մեջ՝ Հ․ Չամուռճյան–Տերո– յենցը, Մ․ Տեյիրմենճյանը, Ա․ Աղանու– րը, Ա․ Հասունյանը և ուրիշներ («Զո– հալ», «Երևակ», «Արևելյան դար», «Ար– շալույս Արարատյան» պարբերականնե– րով)։ Նրանք քարոզում էին հնազանդու– թյուն և հավատարմություն այն բոլոր տիրակալներին, որոնք չէին դիպչում իրենց կրոնին, դեմ էին ամեն տեսակի բա– րեփոխության, որոնք կարող էին սպառ– նալ իրենց հասարակական դիրքին։ Մաս– նավորապես, կղերաամիրայականները պայքար մղեցին արևմտահայերի Ազգ․ սահմանադրության դեմ, որը սպառնում էր ազգ․ գործերում պատրիարքի և ամի– րայական դասի մենաշնորհային իրա– վունքին։ Հայ իրականության մեջ գրա– բարի և աշխարհաբարի շուրջ ծավալված պայքարում այս հոսանքի ներկայացուցիչ– ները հանդես են եկել գրաբարի պաշտ– պանությամբ՝ գտնելով, որ գրաբարը հայ եկեղեցու հիմնաքարերից մեկն է, և գրա– բարից հրաժարվելը նշանակում է կորըստ– յան մատնել հայ ազգը, քանի որ, ըստ նրանց, եկեղեցին ժողովրդի պահապանն է։ Այնուամենայնիվ, աշխարհաբարի ժո– ղովրդականությունը հարկադրեց Մսեր– յանցներին՝ «Համբավաբեր Ռուսիո» լրա– գիրը, իսկ Գ․ Այվազովսկուն՝ «Մասյաց աղավնի» պարբերականը լույս ընծայել աշխարհաբարով։ Դեմ լինելով ամենայն առաջադիմականի, հոսանքի ներկայա– ցուցիչները պայքարել են հայ իրականու– թյան մեջ գոյություն ունեցող քաղ․ առա– ջադիմական հոսանքների դեմ։ 1850-ական թթ․ վերջին -60-ական թթ․ սկզբին Գ․ Այվազովսկին պայքարի սլաքն ուղղեց լիբերալ–բուրժ․ «Հյուսիսափայլի» դեմ, որն, իբր, խախտում էր ազգի խաղա– ղությունն ու համերաշխությունը։ Հոսան– քըն առավել կատաղի պայքար էր մղում հեղափոխ․–դեմոկրատ Մ․ Նալբանդյանի ու նրա արևմտահայ հետևորդների դեմ։ Կդերաաղայական–կղերաամիրայական հո– սանքը, որը հանդես էր գալիս իբրև իր դարն ապրած $>եոդ․ հարաբերություննե– րի, միջնադարյան կաստայականության և հասարակական կյանքում եկեղեցու տի– րապետության ջատագով, կապիտալիզմի զարգացման պայմաններում աստիճանա– բար կորցրեց իր ազդեցությունը և ջախ– ջախիչ հարված ստանալով հեղափոխա– կան–դեմոկրատներից, իբրև հոսանք դա– դարեց գոյություն ունենալուց։ Ա զ գ ա յ ի ն–պ ահպանողական հոսանք։ Այս հոսանքի ներ– կայացուցիչների համար գերագույն հե– ղինակությունը ազգն էր, իսկ եկեղեցին՝ ազգը միազոդող, պահպանող գործոննե– րից մեկը։ Արևելահայ իրականության մեջ այդ հոսանքի հայտնի ներկայացուցիչ– ներն էին Մ․ Աղաբեկյանը, Պ․ Շանշյանը, Գ․ Ախվերդյանը, Գ․Պատկանյանը և ուրիշ– ներ, արևմտահայ իրականության մեջ՝ Մ․ խրիմյանը, Գ․ Սրվանձտյանը, Ե․ և Ա․ Տևկանցները և ուրիշներ։ Հրատարա– կում էին «Կռունկ», «Մեղու Հայաստանի», «Արծվի Վասպուրական», «Արծվիկ Տարո– նո» պարբերականները։ Հոսանքի գա– ղափարախոսները գտնում էին, որ ազգ․ կենդանի լեզուն, գրականությունը, պատ– մությունը, մանուկների հայեցի դաստիա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/142
Արտաքին տեսք