Արևելյան Հայաստանի անտ․ հետամնա– ցության հետևանքով հայ բուրժուազիան ձևավորվեց սկզբում Անդրկովկասի արդ․ կենտրոններում՝ Թիֆլիսում, Բաթումում և Բաքվում, ապա՝ Արևելյան Հայաստա– նում։ Արևելահայ բուրժուազիայի առա– ջացման գործում կարևոր դեր խաղաց նավթարդյունաբերությունը։ XIX դ․ վեր– ջին Բաքվում արդյունահանված նավթի արժեքի 2/5-ը՝ մոտ 50․000․000 ռ․, պատկա– նում էր հայ կապիտալիստներին։ 1890-ին Բաթումում նավթարտահանման 18 ձեռ– նարկություններից 5-ը պատկանում էր հայերին։ Կապիտալիզմի զարգացման ըն– թացքում ձևավորվեց նաև հայ արդ․ պրո– լետարիատը և՝ Արևելյան Հայաստա– նում, և՝ նրա սահմաններից դուրս՝ Ան– դըրկովկասի արդ․ կենտրոններում։ Արդ․ պրոլետարիատը հանդես էր գալիս իբրև համակենտրոնացած հասարակական ուժ։ Նրա ձևավորման կարևոր աղբյուրներից մեկը քայքայվող գյուղացիական և ար– հեստավորական զանգվածն էր։ Տայ պրո– լետարիատը զգալի թիվ էր կազմում Ան– դըրկովկասի արդ․ կենտրոններում։ Արևե– լյան Հայաստանի բանվոր դասակարգի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունե– ցավ երկաթուղիների շինարարությունը։ Ապրանքադրամային հարաբերություննե– րի զարգացումն արագացրեց գյուղացիու– թյան դասակարգային շերտավորումը և գյուղական բուրժուազիայի ու պրոլետա– րիատի առաջացումը։ Հողի կենտրոնացու– մը առանձին անհատների ձեռքին տեղի էր ունենում համայնական հողի բաժանման, պետ․, կալվածատիրական, եկեղեցա– պատկան հողերի վարձակալման, հողի գնման ևն միջոցով։ Աակայն Արևելյան Հայաստանում բոլոր հարուստ գյուղա– ցիները չէ որ կուլակներ էին, այսինքն՝ վարձու աշխատանքը շահագործող գյու– ղական խոշոր բուրժուազիայի ներկայա– ցուցիչներ։ Մեծ մասը մանր արտադրող– ներ էին և մանր բուրժուաներ։ Կուլակնե– ՐԸ կազմում էին աննշան տոկոս, ըստ որում՝ նրանց մոտ 88% –ը վարձում էր մե– կական բատրակ։ Գյուղացիության զգա– լի մասը չքավորներ էին, որոնց թիվն ավելանում էր կապիտալիզմի զարգաց– մանը զուգընթաց։ Արևմտահայ բուրժուազիայի և պրոլե– աարիատի ձևավորումը տեղի էր ունենում թուրք, լծի և եվրոպ․ երկրների՝ Թուր– քիայում վարած գաղութային քաղաքակա– նության պայմաններում։ Արևմտահայ բուրժուազիայի վաշխառուական խավը (սեղանավորներ կամ սարաֆներ) սկը– սել է ձևավորվել դեռևս XYI դ․։ Այն մեծ ազդեցություն և կշիռ ուներ սուլթանական արքունիքում։ XIX դ․ կեսից, երբ Թուր– քիայում ուժեղացավ արտասահմանյան դրամատների ազդեցությունը, հայ սե– ղանավորների նշանակությունն ընկավ։ XIX դ․ 80–90-ական թթ․ և XX դ․ սկզբին արևմտահայ վաշխառուական կապիտա– լը սկսեց դուրս մղվել նորելուկ թուրք, վաշխառուական կապիտալի կողմից։ XIX դ․ կեսին աշխուժացավ արևմտահայ առևտր․ բուրժուազիան։ Կ․ Պոլսի սեղա– նավորներից շատերը վերածվեցին խոշոր առևտրականների, որոնք առևտր․ տներ հիմնեցին Կ․ Պոլսում և եվրոպ․ քաղաքնե– րում։ Նրանք զբաղվում էին մանուֆակ– տուրային և արհեստավորական ապրանք– ների առևտրով։ Արևմտահայ առևտր․ բուրժուազիան մեծ դեր էր խաղում Թուր– քիայի առևտրում։ XIX դ․ 1-ին կեսից առևտրավաշխառուական բուրժուազիան անցավ նաև արտադրության ոլորտ։ Հա– յերը սկսեցին հիմնել ֆաբրիկաներ և գոր– ծարաններ (նավաշինական, ծխախոտի մշակման, բամբակի մշակման, ալյուրի ու ձեթի արտադրության ևն)։ XIX դ․ 2-րդ կեսին քաղաքային արհես– տավորության, մանր արտադրողների և գյուղացիության քայքայման ու աղքա– տացման հետևանքով ձևավորվում էր նաև արևմտահայ պրոլետարիատը։ Նրա թիվը ստվարանում էր հիմնականում ընչազուրկ գյուղացիության հաշվին, թուրք, կառա– վարության հայահալած քաղաքականու– թյունը, անձի և գույքի անապահովությու– նը և դաժան հարստահարումը արևմտա– հայ գյուղացիության զանգվածներին հար– կադրում էր հեռանալ քաղաք և կենտրո– նանալ արդ․ ձեռնարկություններում։ Աե– բաստիայի նահանգում գորգագործու– թյան մեջ աշխատում էր 4–5 հզ․ բանվոր, 1սարբերդի մետաքսագործական ֆաբրի– կայում՝ 300, Արաբկիրի կտավագործա– կան արհեստանոցներում՝ 1000, Վանում՝ 1500 ևն։ Հայ պրոլետարիատը, Արևմըտ– յան Հայաստանի քաղաքներից զատ, կենտրոնանում էր նաև այլ քաղաքներում, մասնավորապես՝ Կ․ Պոլսում։ Հետամնաց, բռնապետական Թուրքիայի պայմաննե– րում հայ պրոլետարիատը գտնվում էր անասելի դժվարին պայմաններում։ Կյան– քի անտանելի պայմանները շատերին հարկադրում էին լքել իրենց բնօրրանը՝ Հայաստանը, և համալրել այլ երկրների պրոլետարիատի շարքերը։ Թուրքիայի կի– սաֆեոդ․ պայմաններում Արևմտյան Հա– յաստանի գյուղական շրջաններում վար– ձու աշխատանքի կիրառումը թույլ էր զարգացած։ Ամբողջ Հայաստանի տարածքում կա– պիտ․ հարաբերությունների աստիճանա– կան զարգացումը հանգեցրեց հայ բուրժ․ ազգի ձևավորմանը, որն ուներ իր առանձ– նահատկությունը․ հայ ժողովուրդը և նրա բնօրրանը երկատված էին, հայ ժողովըր– դի արլ․ հատվածն առավել լայնորեն էր ընդգրկվել կապիտ․ հարաբերություննե– րի զարգացման ոլորտը, քան արևմտահայ հատվածը։ Չնայած Հայաստանի երկու հիմնական մասերի, ինչպես նաև Պարս– կաստանի տիրապետության տակ գտնվող հայկ․ մյուս հողերի միջև տնտ․ կապերը թույլ էին, այնուամենայնիվ այդ տարածք– ներում բնակվում էր հայ ժողովուրդը՝ ընդհանուր լեզվով, հնագույն մշակույ– թով, հոգեկան կերտվածքով և միավոր– վելու բնական ձգտումով։ Ա․ Համբւսբյան 1877–78-ի ռուս–թուրքական պատե– րազմը և Հայկական հարցը։ 1877-ի ապրիլի 12-ին սկսվեց ռուս–թուրք․ պա– տերազմ (1877–78), որը թուրք, լծի տակ գտնվող բալկանյան ժողովուրդների ազգ․–ազատագր․ շարժման և Արլ․ հար– ցում միջազգային հակասությունների սրման հետևանք էր։ Ռազմ, գործողու– թյունները ծավալվում էին Բալկան– յան և Կովկասյան ռազմաճակատներում։ 1877-ի հունիս – 1878-ի հունվարին ռուս, զորքերը Բալկանյան ճակատում պար– տության մատնեցին թուրք, զորքերին, 1878-ի հունվ․ 8(20)-ին գրավեցին Ադ– րիանուպոլիսը։ Կովկասյան ռազմաճա– կատում ռուս, բանակը 1877-ի ապրիլի Դեն․ Մ․ Լոոիս– Մելիքով 17(29)-ին գրավեց Բայազետը, մայիսի 5(17)-ին՝ Արդահանը, նոյեմբ․ 6(18)-ի գիշերը՝ Կարսը, 1878-ի վւետրվարին առանց դիմադրության մտավ էրզրում։ Պատերազմը մեծ վնաս հասցրեց Արև– մտյան Հայաստանին, որտեղ թուրք, իշխանությունները քրդերին հրահրում էին հայկ․ կոտորածների։ Դրա հետևան– քով միայն Բայազետի և Ալաշկերտի գա– վառներում սպանվեց 30 հզ․ հայ։ Հայ ժողովուրդը ազատագր․ մեծ հույ– սեր էր կապում պատերազմի հետ և մեծ օգնություն ցույց տվեց ռուս, զորքերին։ Շուրջ 42 հզ․ հայ մասնակցեց ռազմ, գոր– ծողություններին։ Ռուս, բանակի ռազմ, գործողությունները ղեկավարում էին նաև հայազգի գեներալներ Մ․ Լոռիս–Մելի– քովը, Ա․ Տեր–Ղուկասովը, Հ․ Լազարևը, Բ․ Շելկովնիկովը և ուրիշներ։ Հայերը ռուս, զորքերին օգնում էին պարենով, հանդերձանքով, փոխադրամիջոցներով։ Ազատագրության հույսը կապելով Ռու– սաստանի հետ, հայ ազատագր․ շարժման ղեկավար շրջանները դիմումներ ուղղեցին ցարական կառավարությանը՝ ազատել արևմտահայությանը թուրք, լծից։ Գեն․ Ա․ Տհր– Ղուկասով Ռուսաստանի և պարտված Թուրքիայի միջև 1878-ի ֆետր․ 19(մարտի 3)-ին Աան Ատեֆանոյում (Կ․ Պոլսի մոտ) կնքվեց հաշտության պայմանագիր։ Պայմանագրով սուլթանական կառավա– րությունը ճանաչեց Չեռնոգորիայի, Աեր– բիայի և Ռումինիայի անկախությունը, Բուլղարիային տրվում էր ինքնավարու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/146
Արտաքին տեսք