Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բեյթ–ուլ–մալի ինսաիաուաը և հայ ֆեոդալների հողերի բռնագրավումները 15-րդ դարում, «ՊԲՀ», 1958, N 2։ Լ և Ո, Երկ․, հ․ 3, մ․ 1, Ե․, 1969։ Գրիգորյան Ջ․, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և նրա պատմական բախտը, Ե․, 1978։ Զուլալյան Մ․, Արևմտյան Հայաստանը 16–18-րդ դդ․, Ե․, 1980։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 4, 5, 6, Ե․, 1972, 1974, 1981։ АрМЯНО-русские отношения в XVII в․ (сб․ док․),т․ 1, Е․, 1953; Армяно-русские отношения в первой трети XVIII в․, т․ 1–2, Е․, 1964–67; Иоаннисян А․ Р․, Иосиф Эмин, Е․, 1946; Петрушевский И․ П․, Очерки по истории феодальних отношений в Азербайджане и Армении в XVI–XVII вв․, Л․, 1949; Папазян А․ Д․, Аграрные отношения в Восточной Армении в XVI–XVII веках, Е․, 1972; Нерсисян М․ Г․, Декабристы в Армении, Е․, 1975․

ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ

Հայաստանը XIX դ․ երկրորդ կեսին

Վարչական բաժանումը և բնակչությունը։ 1867-ի դեկտ․ 9-ի օրենքով Անդրկովկասը բաժանվեց հինգ նահանգների՝ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։ Արևելյան Հայաստանի տարածքի մեծ մասը մտավ Երևանի, մնացած մասը՝ Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգների մեջ։ 1874-ին Երևանի նահանգը բաժանվեց յոթ գավառի՝ Երևանի, էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայագետի, Նախիջևանի, Սուրմալուի, Շարուր–Դարալագյագի, իսկ 1878-ին Ռուսաստանին միացված Կարսի մարզը՝ չորս շրջանի՝ Կարսի, Կաղզվանի, Օլթիի և Արդահանի։ XIX դ․ թուրք, կառավարությունը Արևմտյան Հայաստանը մի քանի անգամ վարչ․ բաժանման ենթարկեց՝ առաջնորդվելով նրանով, որ հայերը նահանգներում չկազմեն բացարձակ մեծամասնություն։ 1834-ին Արևմտյան Հայաստանը բաժանվեց էրգրումի (Կարինի), Ավազի (Աեբսատիայի),Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթների, 1848-ին Կիլիկիայում Մարաշի վիլայեթը միացվեց Ադանայի վիլայեթին։

1865-ին Արևմտյան Հայաստանի մեծ մասը մտավ էրզրումի (էրմենիստան անվամբ), մնա– ցած մասերը՝ Ավազի և Դիարբեքիրի վի– լայեթների մեջ։ 1886-ին Արևմտյան Հա– յաստանը բաժանվեց էրզրումի, Ւոսրբեր– դի, Դիարբեքիրի, Դերսիմի, Բիթլիսի (Բա– Դեշի), Վանի, Հեքյարիի ու Ավազի, իսկ 1895-ին՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Ւ^արբերդի, Ավազի և էրզրումի նահանգ– ների։ Վանի նահանգը բաժանված էր երկու գավառի՝ Վանի և Հեքյարիի, Բիթ– 1իսի նահանգը1 Բիթէիսի, Դենջի, Մաշի և Ադերդի, Դիարբեքիրի նահանգը՝ Դիար– բեքիրի, Արղնի–Մադենի և Մարդինի, էրզ– րումի նահանգը՝ էրզրումի, Բայագետի և Կարս, տեսարան քաղաքից Երզնկայի, Խարբերդի նահանգը՝ Խար– բերդի, Դերսիմի և Մալարիայի, Սվազի նահանգը՝ Սվազի, Ամասիայի, Կարա– հիսարի U Թոքատի կամ Եվդոկիայի։ Վեց նահանգներն զբաղեցնում էին 270200 կւԲ տարածություն։ Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Հալեպի նա– հանգների մեջ։ XIX դ․ 2-րդ կեսին հայերը համեմատա– կան հավաքականությամբ ապրում էին ամբողջ Հայաստանի (Հայկ․ լեռնաշխար– հի) տարածքում, սակայն մեծ թվով հայեր հարկադրված ապրում էին հայրենիքից դուրս։ 1877–87-ի տվյալներով ամբողջ աշխարհում հաշվվում էր շուրջ 5,2 մլն հայ։ 1897-ին Ռուս, կայսրությունում ապ– րում էր 1․173․096 հայ, որից 441․000-ը՝ Երևանի, 292․188-ը՝ Ելիգավետպոլի, 196․189-ը՝ Թիֆլիսի, 52․233-ը՝ Բաքվի նահանգում, 73․406-ը՝ Կարսի մարզում, 24․043-ը՝ Քութայիսի նահանգում և Բա– թումի մարզում, մյուսները՝ կայսրության այլ շրջաններում և քաղաքներում։ Պատմ․ պայմանների բերումով Արևելյան Հա– յաստանում ապրում էին նաև ռուսներ, թաթարներ (ադրբեջանցիներ), քրդեր և այլք։ Կապիտալիզմի զարգացման հետե– վանքով գյուղական բնակչության մի մա– սը հոսել է քաղաք։ 1886–1897-ին Երևա– նի նահանգում քաղաքային բնակչությունն աճեց 44,7%-ով, գյուղականը՝ 17,7%-ով։ Մուշ․ տեսարան քաղաքից 1897-ին Երևանում ապրում էր 29․033, Ալեքսանդրապոլում՝ 32․018, Նոր Բայա– գետոսք 8507 մարդ։ Քաղաքային բնակչու– թյունը կազմում էր Արևելյան Հայաստա– նի բնակչության 10%-ը։ Արևելյան Հա– յաստանի քաղաքներում հայերը կազմում էին բնակչության հարաբերական մեծա– մասնությունը։ 1897-ի տվյալներով Երե– վանի նահանգի քաղաքային բնակչու– թյան ավելի քան 58%–ը հայեր էին։ Հա– յերը հարաբերական մեծամասնություն էին կազմում նաև Կովկասի մի շարք քա– ղաքներում․ հայեր՝ 21,4%, թաթարներ (ադրբեջանցիներ)՝ 11,8%, վրացիներ՝ 9,2%։ Այդպիսով, հայերը առավել լայ– նորեն էին ներքաշված կապիտ․ հարաբե– րությունների ոլորտը, քան Կովկասի և Անդրկովկասի մյուս ժողովուրդները։ 1876-ի տվյալներով Օսմ․ կայսրությու– նում բնակվում էր 3․000 000 հայ, որից 400․000-ը՝ Կ․ Պոլսում և Բալկաններում, 600․000-ը՝ Փոքր Ասիայում և կիլիկիայում, 670․000-ը՝ Փոքր Հայքում և Կեսարիայի շրջանում, 1․330․000-ը՝ Մեծ Հայքի՝ թուրք, լծի տակ գտնվող մասում։ Թուրք, կառա– վարության հայահալած քաղաքականու– թյան հետևանքով Արևմտյան Հայաստանի բնակչությունը դանդաղ էր աճում, իսկ բռնի մահմեդականացման և 1890-ական թթ․ հայկ․ կոտորածներից հետո հայերի թիվը զգալիորեն նվազեց։ Այնուամենայ– նիվ, XIX դ․ վերջին Արևմտյան Հայաս– տանում հայերը կազմում էին բնակչու– թյան հարաբերական, իսկ առանձին շըր– ջաններում՝ բացարձակ մեծամասնությու– նը։ Վանի շրջանում հայերը կազմում էին բնակչության 74% –ը, Բուլանըխում՝ 67%-ը, Մոկսում՝ 63%–ը, Արճեշում՝ 64% –ը, Ադլջևագում՝ 60% –ը, Մուշում՝ 62%–ը ևն։ Արևմտյան Հայաստանի տա– րածքում ապրում էին նաև քրդեր, թուրքեր, ասորիներ, հույներ, պարսիկներ, հրեա– ներ, չեչեններ, չերքեզներ ևն, որոնք տար– բեր ժամանակներում ներթափանցել էին Արևմտյան Հայաստան։ Կապիտալիզմի զարգացումը Հայաս– տանում։ 1861-ի փետր․ 19-ի մանիֆես– տով Ռուսաստանում վերացվեց ճորտա– տիրական իրավունքը։ Դրան հետևեցին բուրժ․ բարեփոխումների վերաբերյալ այլ օրենքներ, որոնք Ռուս, կասրու– թյան ծայրամասերում ավելի ուշ կիրա– ռում գտան։ 1879-ի հոկտ․ 1-ից Երե– վանում սկսեց գործել ցարական կա– ռավարության 1870-ի հունիսի 16-ի քա– ղաքային կանոնադրությունը։ Ատեղծվեց քաղաքային դումա (կարգադրիչ մարմին) և քաղաքային վարչություն (գործադիր մարմին)։ Քաղաքային դումաների ստեղծ– ման հետևանքով 1882-ին վերացվեց Կով– կասի փոխարքայությունը։ 1864-ի նո– յեմբ․ 20-ի դատական ռեֆորմը Արևելյան Հայաստանում սկսեց կիրառվել 1868– 1871-ից։ Հին, դասային դատարանը փո– խարինվեց ընդհանուր դատարանով։ 1886-ի մայիսի 28-ից Անդրկովկասում և Արևելյան Հայաստանում սկսեց գործել 1874-ի հունվ․ 1-ի զինապարտության վե– րաբերյալ կանոնադրությունը։ Բանակ զորակոչվում էին միայն հայերն ու վրա– ցիները, իսկ մահմեդականները, իբրև անբարեհույսներ, ծառայելու փոխարեն պետք է վճարեին զինվ․ հարկ։ 1870-ի մայիսի 14-ին կանոնադրություն հրապա– րակվեց Արևելյան Հայաստանում գյու– ղացիական ռեֆորմ անցկացնելու մասին։ Հողի սեփականատերեր էին ճանաչվում կալվածատերերը։ Գյուղացու 15 տարե– կանից բարձր արական 1 շնչին տրամա– դրվում էր 5 դեսյատին (5,46 հա) հող։ Որոշակի սահմանափակումով գյուղացի– ներին թույլատրվում էր փրկագնելու իրենց հողաբաժինը, սակայն դրա համար պետության կողմից դրամ, օժանդակու– թյուն չտրվեց, ինչպես Ռուսաստանում։ Ռեֆորմը Արևելյան Հայաստանում փաս– տորեն չվերացրեց ֆեոդ, հարաբերություն– ները, այնուամենայնիվ որոշակի պայման– ներ ստեղծեց կապիտալիզմի զարգացման համար։