Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ավերեցին այն, սրի քաշեցին հազարավոր կանանց ու երեխաների։ Ապստամբների մի քանի զինված խմբեր, քաշվելով լեռնե– րը, շարունակեցին պարտիզանական կռիվներ մղել ջարդարարների դեմ։ 1908-ին Թուրքիայում տեղի ունեցավ երիտթուրքերի «հեղափոխություն», որը վերնախավային էր և վերածվեց պետ․ հե– ղաշրջման։ Տապալվեց սուլթան Աբդուլ Համիդ II, և իշխանության գլուխ անցան բուրժուանացիոնալիստական ուժերը։ Նը– րանց հռչակած սահմանադրությունը էա– կան փոփոխություններ չմտցրեց երկրի ներքին կյանքում, չլուծեց որեէ սոցիալ․ խնդիր, չվերացրեց ֆեոդ, հարաբերու– թյունները, չլուծեց ագրարային հարցը։ Չնայած դեմոկրատ, կեղծ ֆրազներին, երիտթուրքերը չլուծեցին նաև ազգ․ հար– ցը U վարում էին մեծապետական շովի– նիզմի քաղաքականություն՝ ոչ թուրք ժո– ղովուրդներին ձուլելով ու ոչնչացնելով։ Դրա հաստատումն էր նաև 1909-ին Ադա– նայում կազմակերպված հայերի զանգ– վածային կոտորածը, որին զոհ գնաց 30 հզ․ մարդ։ Երիտթուրքերի տիրապետու– թյան ժամանակ ավելի ծանրացավ U տագ– նապալի դարձավ արևմտահայության վի– ճակը։ Բանվորական շարժման սկիզբը, մարք– սիզմի տարածումը և ս–դ․ կազմակերպու– թյունների ստեղծումը։ Ռուսաստանի հեղափոխ․ շարժումների ազդեցության տակյ սկսվել ու ծավալվել է բանվորական շարժումը Անդրկովկասում։ Այդ շարժման առաջամարտիկներն էին Բաքվի ու Թիֆ– լիսի բանվորները։ XIX դ․ 70–80-ական թթ․ Արլ․ Հայաստանում տեղի ունեցած առաջին բանվ․ ելույթները կրում էին տա– րերային ու տնտ․ բնույթ։ Շարժումը հետզհետե դառնում էր զանգվածային ու կազմակերպված։ Ոտքի էին ելնում նաև գյուղացիները, որոնք հրկիզում էին կալ– վածատերերի ունեցվածքը, հրաժարվում հարկեր վճարելուց։ Այդ ելույթները տեղի էին ունենում Ռուսաստանում ազատագր․ շարժման պրոլետարական փուլի սկզբնավորման (1890-ական թթ․) շրջանում, երբ Վ․ Ի․ Լենինը տիտանական աշխատանք ծա– վալեց մարքսիստական կուսակցության ստեղծման համար։ Անդրկովկասում մարքսիզմի առաջին տարածողներն էին ռուս հեղափոխական– ները (Վ․ Դ․ Կուրնատովսկի, Դ․ 6ա․ Ֆրան– չեսկի, Մ․ Ի․ Կալինին, Ս․ Ցա․ Ալիլուև և ուրիշներ), ինչպես նաև Ռուսաստանում ու արտասահմանում կրթություն ստացած կովկասցի ուսանողները։ Հայ մարքսիստ– Ալավերդի (XIX դ․ վերջ–XX դ․ սկիզբ) լենինյանների առաջին սերնդի ականա– վոր ներկայացուցիչներն էին Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը, Սու– րեն Ապանդարյանը, Արշակ Զուրաբյանը, որոնք մեծ դեր կատարեցին Անդրկովկա– սում ու Արլ․ Հայաստանում մարքսիզմի տարածման և ս–դ․ շարժման ծավալման գործում։ Մարքսիստ, ս–դ․ խմբակներ ստեղծվեցին Երևանում, Ալեքսանդրապո– լում, Հաղպատում, Ալավերդի ում, Ղափա– նում, Կարսում և այլուր։ 1903-ին բոլշևիկ– յան կուսակցության ստեղծումը նոր թափ հաղորդեց հեղափոխ․ շարժմւսնն Անդր– կովկասում և Արլ․ Հայաստանում։ Աստի– ճանաբար աճում էր բոլշևիկների ազդե– ցությունը, և Ս․ Շահումյանը 1904-ին գրում էր, որ ոչ միայն քաղաքներում, այլև «հայ– կական շատ գյուղերում արդեն կան գյու– ղական երիտասարդության կազմակեր– պություններ, որոնք կապված են մեր կո– միտեների հետ, ստանում են մեր գրակա– նությունը և լարված ուշադրությամբ հետե– վում են հայ և այլազգի բանվորների հե– րոսական պայքարին։ ․․․Սոցիալ–դեմո– կրատիւսն, իր համարձակ պրոպագանդա– յով․․․ բնակչությանը կսովորեցնի մտածել քաղաքականորեն և գործել քաղաքակա– նորեն, իր դրոշի տակ կկազմակերպի նրա պրոլետարական և կիսապրոլետարական մասսաներին և վճռական րոպեին նրանց գրոհի կտանի ինքնակալության դեմ, եղ– բայրորեն միացած հենց այն ռուս ժողո– վըրդի հետ․․․» (Երկ․ լիակա․ ժող․, հ․ 1, 1975, էջ 55)։ XX դ․ սկզբից հայ աշխատավոր ժողո– վուրդը բացահայտ ակտիվ քաղ․ պայքա– րի ելավ ցարական ինքնակալության դեմ։ 1903–04-ին տեղի ունեցան գործադուլներ ու ցույցեր Ալավերդիում, Ալեքսանդրա– պոլում, գյուղացիական ապստամբություն՝ Հաղպատում, ագրարային հուզումներ՝ Զանգեզուրում։ ժող․ զանգվածների հուժկու ելույթներ եղան հայ եկեղեցու հողերի ու գույքի բռնագրավման մասին 1903-ի հունիսի 12-ի ցարական օրենքի կապակցությամբ։ Այդ օրենքով բռնագրավվում էին հայ եկեղեցապատկան հողերն ու գույքը։ Դա ցարիզմի մեծապետական շովինիզմի ու գաղութային քաղաքականության բիրտ դրսևորումներից էր, որով ոտնահարվում էին ոչ միայն հայ եկեղեցու սեփականա– տիրական իրավունքները, որոնք, ի դեպ, ճանաչվել էին ցարական կառավարու– թյան ընդունած 1836-ի «Պոլոժենիեով», այլև հայերի կրոն, զգացմունքները, հայ ժողովրդի տարրական արժանապատվու– թյունը, խափանվում նրա նույնիսկ նվա– զագույն կրթական ու մշակութային գոր– ծի կազմակերպումը։ Երևանում, Ալեք– սանդրապոլում, էջմիածնում, Աշտարա– կում, Ղարաքիլիսայում, Բաքվում, Թիֆ– լիսում, Շուշիում, Ելիզավետպոլում, Բա– թումում, Նոր Նախիջևանում և այլուր տե– ղի ունեցան հայերի զանգվածային բողո– քի ցույցեր, որոնք հաճախ վեր էին ած– վում զինված ընդհարումների ոստիկա– նության հետ։ Ինքնակալության դեմ հայ ժողովրդի ցասումն ընդունեց համազգա– յին մասշտաբ և ուներ ազգ․–ազատագր․ ու հեղափոխ․ շարժման բնույթ։ Պայքա– րին ակտիվորեն մասնակցեցին բանվոր– ներ, գյուղացիներ, արհեստավորներ, մտավորականներ, հոգևորականներ։ Բոլշևիկները, ս–դ․ կազմակերպություն– ները դատապարտեցին ցարական բռնու– թյունները հայ ժողովրդի նկատմամբ և իրենց համերաշխությունը հայտնեցին նրա ազատագրական պայքարին։ ՌՍԴԲԿ կենտր․ օրգան «Իսկրան» գոհունակու– թյամբ նշում էր, որ «Կովկասի ս–դ–ները միանգամայն ճիշտ գնահատեցին հայ– կական եկեղեցական գույքի դեմ ցարիզ– մի ձեռնարկած արշավանքի քաղաքական նշանակությունը և իրենց օրինակով ցույց տվեցին, թե ընդհանրապես սոցիալ–դե– մոկրտիան ինչպես պետք է վերաբերվի ամեն մի նման երևույթի․․․»։ Ս–դ–ները Անդրկովկասի ժողովուրդներին կոչ էին անում աջակցել հայ ժողովրդի արդարացի պայքարին։ Նրանք միաժամանակ հան– դես էին գալիս հայ աշխատավորներին դասակարգային պայքարից շեղելու դաշ– նակցականների փորձերի դեմ, հակա– հարված տալիս նրանց ազգայնական քա– րոզներին, դատապարտում անհատական տեռորիզմը։ Ցարական կառավարությունը, այնու– ամենայնիվ, բռնի ուժով կիրառեց հունի– սի 12-ի օրենքը, մինչև 1903-ի վերջը հիմ– նականում ավարտվեց հայ եկեղեցու ունեցվածքի ու հողերի բռնագրավումը։ Բայց հայ ժողովրդի պայքարը չդադարեց, գյուղացիները հրաժարվում էին մշակել զավթված հողերը, չէին վարձակալվում գրավված արհեստավորական և արդ․ ձեռնարկությունները։ Տեղի էին ունենում զանգվածային ելույթներ։ Աճող ռուս, հե– դափոխ․ շարժման պայմաններում ցա– րիզմը ստիպված էր նահանջել։ 1905-ի օգոստ․ 1-ին ցարը վերացրեց 1903-ի հու– նիսի 12-ի օրենքը, հայ եկեղեցու գույքն ու հողերը վերադարձվեցին։ 1903-ի իրա– դարձությունները մեծ նշանակություն ունեցան հայ աշխատավորների դասա– կարգային պայքարի, ժող․ զանգվածների միացյալ պայքարի կազմակերպման գոր– ծում։ Հեղափոխական շարժումները Արևել– յան Հայաստանում 1905–1907-ին ։1905-ի հունվ․ 9-ի դեպքերով, երբ ցարի հրամանով գնդակոծվեց Պետերբուրգի բանվորների խաղաղ ցույցը, Ռուսաստանում սկսվեց առաջին բուրժուադեմոկրատ․ հեղափո– խությունը։ Ամենուրեք տեղի ունեցան ժող․ բողոքի ցույցեր, հեղափոխ․ ելույթներ։ Բոլշևիկների գլխավորությամբ ոտքի ելան նաև Անդրկովկասի բանվորները, դատապարտեցին ցարական իշխանու– թյունների ոճրագործությունը։ Գործա– դուլներ ու ցույցեր տեղի ունեցան Բաք– Երևանի երկաթուղու կայարանը 1905 թ․ հոկ– տեմբերյան գործադուլի օրերին