որը կատարվում էր հիմնականում գյուղա– ցիության քայքայման հաշվին։ Արլ․ Հա– յաստանի կարևոր քաղաքներից էին Երե– վանը, Ալեքսանդրապոլը, Կարսը։ 1897- ին, մարդահամարի տվյալներով, Կովկա– սում կար 1118094 հայ, որից 238869-ը (21,4 % ՜ը)4 քաղաքներում։ Անդրկովկա– սում հայ բանվորների թիվը հասնում էր շուրջ 80 հզ–ի։ Բաքվի նավթարդ․ բանվոր– ների մոտ 30%-ը հայեր էին, որոնց զգա– լի մասը Հայաստանից էր։ Հայ խոշոր կապիտալիստները (Ման– թաշով, Ղուկասով, Միրզոև, Արւսմյանց, Մայիլով, Ադելխանով, էնֆիաճյան, Լիա– նոզով և ուրիշներ) առաջատար դիրքեր ունեին հատկապես Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, իսկ բուն Հայաստանում տի– րապետող էին հիմնականում միջին ձեռ– Շուստովի գինու–կոնյակի գործարանը (Երե– վան) նարկատերերը (Մելիք–Ազարյան, Մելիք– Ղարագյոզով և այլք) և առևարավաշխա– ռուական խավը։ Երկրամասի հայ պրոլե– տարիատը գլխավորապես գտնվում էր Բաքվում, Թիֆլիսում ու Բաթումում։ XX դ․ սկզբին Արլ․ Հայաստանում կար շուրջ 10–12 հզ․ բանվորություն։ Բանվորական առավել խոշոր կենտրոններն էին Ալա– վերդին ու Ղափանը, ապա Երևանը, Ալեք– սանդրապոլը, Կարսը, Մարիղամիշը, Իգ– դիրը, Կաղզվանը, Նոր Բայագեւոը։ Անտանելի էր բանվորների դրությունը, աշխատանքի ու կյանքի պայմանները։ Հատկապես ծանր էր պղնձահանքերի բանվորների վիճակը։ Նրանք ոչ միայն ապահովագրված չէին և չունեին աշխա– տանքի անվտանգության քիչ թե շատ տա– նելի պայմաններ, այլև ապրում էին հա– կասանիտարական վիճակում, խարխուլ բարաքներում ու խոնավ նկուղներում։ Աշխատանքային օրը տևում էր 12–14 ժամ, ստանում էին չնչին աշխատավարձ։ ^այ գյուղացիներ (XIX դ․) Նման պայմաններում աճում էր բանվոր– ների դժգոհությունն ու բողոքը, բարձրա– նում պրոլետարիսափ դասակարգային ինքնագիտակցությունը։ Ծանր էր նաև արևելահայ աշխատա– վոր գյուղացիության դրությունը։ Նա մեծ մասաւքբ սակավահող էր կամ հողազուրկ։ Հողը հիմնականում պատկանում էր պե– տությանը, կալվածատերերին, կուլակ– ներին և եկեղեցուն։ Աշխատավոր գյու– ղացին գտնվում էր հարաճուն հարկերի ծանրության տակ և հուսահատ բռնում էր պանդխտության կամ արտագնացու– թյան ուղին (միայն 1913-ին Երևանի նա– հանգից գաղթել է 48742 մարդ)։ Գյուղա– տնտեսության մեջ լայն տարածում ուներ վարձու աշխատանքը, մշակությունն ու բատրակությունը, պահպանվում էր կոռը։ Գյուղատնտեսությունը ևս գտնվում էր ցածր մակարդակի վրա։ Այդտեղ կապի– տալիզմի զարգացումը կաշկանդված էր ճորտատիրական կարգերի մնացորդնե– րով։ Դրությունը չփոխեց նաև 1912-ի դեկտ․ 20-ի օրենքը, որի համաձայն գյու– ղացիները պարտադիր կերպով «պետու– թյան օժանդակությամբ» պետք է ետ գնեին իրենց հողակտորները։ Պետությունը միա– նվագ կալվածատերերին տալիս էր փըր– կտվճարի գինը, իսկ գյուղացիները պետք է այդ գումարը մարեին 25–26 տար– վա ընթացքում, միաժամանակ վճարելով հսկայական տոկոսներ։ Գյուղում տեղի էր ունենում դասակարգային բևեռացում՝ մի կողմից գյուղացիության զանգվածա– յին պաուպերիզացիա, գյուղական պրոլե– տարիատի ու կիսապրոլետարիատի առա– ջացում, մյուս կողմից՝ կուլակության ձևա– վորում։ Ւաշոր կալվածատիրական տնտե– սություն էր նաև հայկ․ եկեղեցին, էջմիած– նի վանքն ուներ իրեն ենթակա 5 գյուղ և բազմաթիվ կալվածքներ։ Անմխիթար էր Արլ․ Հայաստանի աշխա– տավորության առողջապահական ու կուլ– տուրական վիճակը։ 1910-ին Երևանի նա– հանգում, որտեղ բնակչության թիվը հաս– նում էր 941527 մարդու, աշխատում էր ընդամենը 48 բժիշկ, 1913-ին Արլ․ Հա– յաստանում կար 73 բժիշկ (ներառյալ ատամնաբույժները)։ 1914/15 ուս․ տարում կար 459 դպրոց, որից 446-ը՝ տարրական, 6-ը՝ 7-ամյա և 7-ը՝ միջնակարգ, բոլոր դպրոցներում սովորում էին 34700 աշա– կերտներ և դասավանդում 1100 ուսուցիչ։ Տնտ․ և քաղ․ ծանր վիճակը Արլ․ Հայաս– տանի աշխատավորությանը մղեց ազա– տագր․, հեղափոխ․ պայքարի, որը գըլ– խավորեցին բոլշևիկները։ Շատ ավելի ծանր էր թուրք, բռնակա– լության լծի տակ հեծող Արմ․ Հայաստա– նի վիճակը։ Թուրք, կառավարությունը հայկ․ մարզերում բնակեցնում էր թուր– քեր, քրդեր, չերքեզներ ևն՝ նպատակ ունե– նալով նվազեցնել հայերի թիվը մահմե– դականների համեմատությամբ, իրագոր– ծում հայկ․ ջարդեր։ Այդ ամենի հետևան– քով, եթե հայերը «իրենց հարազատ երկ– րում, Հայաստանում, դեռևս XVII դ․ կազ– մում էին ամբողջ ազգաբնակչության 98% , ունենալով 2% մուսուլման ազգաբնակ– չություն, 1914-ին արդեն կազմեցին Հա– յաստանի ամբողջ ազգաբնակչության միայն 42%, մնացած 58% հույներ էին, քրդեր, եզդիներ, ղզլբաշներ և թուրքեր, ընդ որում, ամբողջ մուսուլման ազգա– բնակչությունը կազմում էր Հայաստանի ազգաբնակչության 38%․․․ Չնայած պար– բերական ջարդերին, դեռ պատերազմի սկզբին հայերը իրենց հայրենիքում այ– նուամենայնիվ կազմում էին չափազանց զգալի մեծամասնություն՝ համեմատած յուրաքանչյուր առանձին վերցրած ազգա յին խմբի հետ․․․» (Տերյան Վ․, Երկ՜ ժող․, հ․ 3, 1963, էջ 500-501)։ Թուրքիայում կապիտալիզմի զարգացու– մը ընթանում էր խիստ դանդաղ։ Շատ ուժեղ էին ֆեոդալիզմի մնացորդները։ Վ․ Ի․ Լենինը Օսմ․ կայսրությունը համա– րել է «ամենաբարբւսրոսական բռնակա– լություն», որտեղ «ժողովուրդը քաղաքա– կան ստրկության մեջ է․․․», և այնտեղ «մնացել են խայտառակ օրենքներ ընդ– դեմ ուրիշ․․․ հավատի մարդկանց․․․» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 7, էջ 170, 219)։ Երկրում չկար տարրական կարգուկանոն, անձի ու գույքի ապահովություն, իշխում էին սուլ– թանի և փաշաների կամքն ու քմահաճույ– քը։ Աշխատավորները ենթարկվում էին ֆեոդ․, բուրժ․ և ռազմաոստիկանական ճնշման ու կամայականության։ Անտանե– լի էր արևմտահայության վիճակը։ Այնու– ամենայնիվ արևմտահայությունը միա– տարր չէր։ Ունևոր խավը կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց ձևավորվեց որ– պես առևտրաարդ․ բուրժուազիա և կարե– վոր դեր էր կատարում Թուրքիայի տնտ․, կյանքում։ Հայ խոշոր ձեռնարկատերերը կենտրոնացած էին ծովափնյա քաղաքնե– րում (Կ․ Պոլիս, Զմյուռնիա) և սերտորեն կապված էին ֆրանս․ ու անգլ․ կապիտա– լի հետ, թուրք–եվրոպ․ սանտրում կատա– րում էին միջնորդի դեր։ Գավառներում գործում էին մանր ու միջին բուրժուաներ, որոնք ստեղծում էին հիմնականում մա– նուֆակտուրային տիպի ձեռնարկություն– ներ (մետաղագործական, կաշեգործական, մետաքսագործական, ոսկերչական, գինե– գործական ևն)․ դրանցում հավաքագըր– վում էին բանվորներ՝ մեծ մասամբ քայ– քայվող գյուղացիությունից։ Լայն տարա– ծում ուներ նաև արհեստագործությունը։ Գյուղական բնակչությունը ևս շերտավոր– ված էր․ փոքրաթիվ հողատերեր, կալվա– ծատերեր ու կուլակներ, կապալառուներ, վաշխառուներ և չարքաշ գյուղացիների հոծ զանգված, որը տնքում էր բազմա– պիսի հարկերի ու պարհակների բեռի տակ։ Մոցիալ–դասակարգային ճնշումից զատ արևմտահայությունը ենթարկվում էր նաև ազգ․ ու կրոնական դաժան հալածանքնե– րի։ Դա պետ․ քաղաքականություն էր, որը դարեր շարունակ իրականացնում էր սուլ– թանական կառավարությունը։ Արևմտա– հայերը XX դ․ սկզբին շարունակում էին պայքարը սուլթանական բռնապետության դեմ։ 1904-ին զենքի դիմեցին Սասունի հայ գյուղացիները։ Թուրք, կանոնավոր զորամասերն ու նրանց միացած քուրդ շեյխերի հրոսակախմբերը հարձակվեցին լեռնականների վրա և հանդիպեցին սա– սունցիների համառ ու հերոսական դիմա– դրությանը։ Սակայն ուժերն անհավասար էին, թվական գերակշռություն ունեցող թուրք, զորքերը ներխուժեցին Սասուն,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/150
Արտաքին տեսք