գլխ․ հրամանատար գեն․ Նազարբեկովը կարգադրեց դադարեցնել պատերազմա– կան գործողությունները։ Սարդարապատի հետ միաժամանակ կատաղի կռիվներ տեղի ունեցան Բաշ– Ապարանում, որի բնակչությունը կոմու– նիստների (Դավիթ Մելիքսեթյան և ուրիշ– ներ) նախաձեռնությամբ մայիսի 22– 23-ին կազմակերպեցին դիմադրություն։ Ապարանի աշխարհազորայիններին օգ– նության եկան Սարդարապատի ճակատի զորաջոկատևերը* կազմակերպվեց զինված եզդիների մի մեծ խումբ, և ռազմիկների թիվը հասավ 6 հզ–ի։ Մայիսի 29-ին թուր– քերը այստեղ նույնպես ջախջախիչ հար– ված ստացան, իսկ փրկվածները փախան Համամլու և Ալեքսաևդրապոլ։ Սարդա– րապատի հերոսամարտը ոգեշնչեց նան Ղարաքիլիսայում ու Դիլիջանում գտնվող հայկ․ զինված ուժերին, որոնց նույնպես միացան աշխարհազորայիններ։ Սարդարապատի հերոսամարտը հայ ժողովրդի ազատագր․ պայքարի մեծա– գույն դրսևորումներից էր։ Այն բախտորոշ ևշաևակություև ուևեցավ հայերի համար՝ փրկելով ևրանց վերջնակաև բևաջևջու– մից։ Միաժամաևակ խթաևեց Աևդրկովկա– սի ժողովուրդների ազատագր․ շարժումը, միաձուլվեց Բաքվի կոմունայի հերոսա– կան պայքարի հետ՝ ընդդեմ սովետական իշխանության թշնամիների; Տայերի հա– մառ դիմադրության հետևանքով թուրքե– րը 8 ամիս ուշ հասան Բաքու։ Գերմանա–թուրք․ ագրեսիայի կասեց– մանը նպաստեց նաև այն, որ այ>դ ժամա– նակ հայ ժողովրդի ազգային հերոս, զո– րավար Անդրանիկը իր զորամասով գտնը– վում էր Նախիջևաևի գավառում։ 1918-ի հուլիսի 14-ին ևա Ջուլֆայից հեռագրեց Բաքու՝ Ս․ Շահումյաևիև, որ Նախիջևա– ևը հայտարարում է «Ռուսակաև հանրա– պետության աևբաժան մաս» ու խնդրում «հայտևել ում հարկև է, որ ես իմ ջոկատով այսօրվանից գտևվում եմ Ռուսաստաևի կեևտրոնական կառավարությաև տրամա– դրությաև տակ ու եևթարկվում եմ նրան» («Бакинский рабочий», 18․07․1918)։ Ս․ Շահումյանև այդ մասին հաղորդեց Մոսկվա՝ Վ․ Ի․ Լենինիև, և միաժամանակ ողջունեց «իսկակաև ժողովրդակաև հե– րոս» Աևդրաևիկին, նրա «դրոշի ներքո կռվող բոլոր քաջ զինվորներին ու ամբողջ աշխատավոր բնակչությանը» և հույս հայտնեց, որ ավելի սերտ կապ կհաստատ– վի՝ համատեղ կռվելու թուրք, ագրեսոր– ների, սովետական իշխաևությաև թշնա– միների դեմ (Երկ․ ւիակտ․ ժող․, հ․ 5, 1978, էջ 199)։ «Բակին սկի ռաբոչի» թերթի 1918-ի հուլիսի 19-ի առաջևորդողում մատ– նաևշվեց, որ Նախիջևաևում «դեռ թուրքեր չկան։ Այնտեղ, մեզևից հեռու ըևկած այդ աևկյուևում ժողովուրդև իրեև կապված է զգում բաևվորա–գյուղացիակաև մեծ Ռուսաստանի հետ․ այնտեղ գյուղացիու– թյուևը՝ հիև հեղափոխակաև պարտիզաև Աևդրաևիկի գլխավորությամբ պաշտպա– նում է այդ սովետական անկյունը թուրքե– րի արշավանքից»։ Սովետական կենտր․ մամուլը դրվատանքով գրեց Աևդրաևիկի մասին և ողջուևեց նրա «սովետական կողմնորոշումը»։ Դա միանգամայև օրի– ևաչափ երևույթ էր, քաևի որ Անդրանիկը դուրս էր եկել հայ ժողովրդի ծոցից, և նրա համերաշխությունը Սովետական Ռու– սաստանի հետ պետք է դիտել որպես «դարավոր ստրկությունից ազատագրվող հայ գյուղացիության որոշումը, մի գյու– ղացիություն, որը ճանաչել է իր թշնամի– ներին ու բարեկամներին» («Известия», 26․07․1918, 31․07․1918)։ Այն ժամանակ, երբ աշխատավոր ժողո– վուրդն անօրինակ հերոսամարտ էր մը– ղում թշնամու դեմ, դաշնակցականները, մենշևիկներն ու մուսավաթականները Բա– թումում ընդունեցին թուրքերի վերջնա– գիրը։ Վերջիններիս պահանջով և ներքին երկպառակությունների պատճառով լու– ծարքի ենթարկվեց Անդրկովկասյան սեյ– մը (որը 1918-ին փոխարինել էր Անդր– կովկասյան կոմիսարիատին), և երկրա– մասը տրոհվեց երեք հանրապետություն– ների՝ մենշևիկյան Վրաստանի (մայիսի 26-ին), մուսավաթական Ադրբեջանի (մա– յիսի 27-ին) ու դաշնակցական Հայաստա– նի (մայիսի 28-ին)։ 1918-ի հունիսի 4-ին Բաթումում թուրք, զավթիչներն առանձին–առանձին «հաշ– տության ու բարեկամության» պայմանա– գրեր կնքեցին մենշևիկյան Վրաստանի ու դաշնակցական Հայաստանի հետ, որոն– ցով, բացի Բրեստ–Լիտովսկի հաշտու– թյամբ նախատեսված տարածքներից, Թուրքիան ձեռք էր բերում նորերը։ Նը– րան էին անցնում Ախալքալաքի ու Աիսսլ– ցխայի գավառները, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի, Շարուրի ու էջմիածնի գավառների զգալի մասը։ Այսպես կոչ– ված «անկախ» Հայաստանը սահմանա– փակվեց Հայկ․ լեռնաշխարհի մի կտորով՝ շուրջ 10 հզ․ կւԲ տարածությամբ ու 320 հզ․ բնակչությամբ։ Թուրքիան իրավունք ըս– տւեցավ օգտագործել Հայաստանի երկա– թուղիները՝ իր զորքերը և բեռները տե– ղափոխելու համար։ Այսպիսով, Անդրկով– կասի հակահեդափոխ․ կառավարիչները, երկրամասը կտրելով Սովետական Ռու– սաստանից և դուրս գալով Բրեստի հաշ– տության դեմ, ստացան Բաթումի առավել ստրկացուցիչ պայմանագիրը։ Հայերի հա– մար սկսվեց նորանոր կոտորածների շըր– ջան։ Թուրքերը հավատարիմ չմնացին նույ– նիսկ Բաթումի պայմանագրին և շարու– նակեցին իրենց ագրեսիան։ Սակայն 1918-ի աշնանը Գերմանիան, Թուրքիան և նրանց դաշնակիցները պարտություն կրե– ցին առաջին համաշխարհային պատե– րազմում։ Թուրք, զորքերը հեռացան Ան– դըրկովկասից, ազատագրվեց Երևանի նա– հանգի մի մասը և Կարսի մարզը։ վերաց– վեց Բաթումի ստորացուցիչ պայմանա– գիրը, վերականգնվեցին 1914-ի սահման– ները։ Հայաստանը 1918–1920 թթ․։ 1918-ի, մայիսի 28-ին հռչակված Հայաստանի բուրժ․ հանրապետության առաջին պառ– լամենտը գումարվեց օգոստ․ 11-ին։ Կազմ– վեց կառավարություն՝ հիմնականում դաշ– նակցականներից (վարչապետ՝ Հովհ․ Քա– ջազնունի)։ Բուրժ․ այդ պետությունը գոյություն ունեցավ երկուսուկես տարի։ Անցնելով իշխանության գլուխ, դաշնակցությունը չկարողացավ ապահովել կայուն խաղա– ղություն և ստեղծել պայմաններ ժող․ տնտեսության վերականգնման ու հետա– գա զարգացման համար։ Փակվեց արդ․ ձեռնարկությունների մեծ մասը, որի պատ– ճառով Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքը 1919-ին, նա– խապատերազմյան մակարդակի համեմա– տությամբ, կրճատվեց ավելի քան 12 ան– գամ։ Հատկապես ծանր վիճակում էր Հա– յաստանի արդյունաբերության առաջա– տար ճյուղը՝ պղնձաձուլությունը, Ալավեր– դու և Զանգեգուրի պղնձահանքերի մեծ մասը չէր գործում։ Ծանր էր բանվոր դասակարգի վիճակը։ Չնայած կառավարությունը օրենք էր ըն– դունել 8-ժամյա բանվորական օրվա մա– սին, սակայն տնտ․ ընդհանուր քայքայ– վածության և երկրում տիրող կամայա– կանությունների ու անարխիայի պայման– ներում այդ օրենքը, ըստ էության, չէր գործադրվում, բանվորներն աշխատում էին 12–14 ժամ։ Երկրում ծանր ու ան– նախադեպ ինֆլյացիա էր։ Կառավարու– թյունը պաշտոնապես թույլ էր տվել արհ– միությունների գործունեությունը, սա– կայն որոշ արհմիությունների՝ բանվոր– ների իրավունքները պաշտպանելու երկ– չոտ փորձերը խափանվում էին դաշնակ– ցության կողմից, իսկ անհնազանդ արհ– միությունները վերացվում էին։ Նման պայմաններում աճում էր Հայաստանի բանվոր դասակարգի դժգոհությունը դաշ– նակցական կառավարության ներքին քա– ղաքականությունից ։Ուժեղ անկում էր ապրում Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղը՝ գյուղա– տնտեսությունը, որի համախառն արտա– դրանքը 1919-ին, 1913-ի համեմատու– թյամբ, կրճատվեց 6 անգամ։ Կառավարու– թյան ագրարային քաղաքականությունը ելնում էր խոշոր հողատերերի և կուլակ– ների շահերից։ 1918-ի դեկտ․ 6-ին Հայաս– տանի պառլամենտը ընդունեց օրենք, որի համաձայն ուժի մեջ էին մտնում ցա– րական Ռուսաստանի, ժամանակավոր կառավարության, նրա անդրկովկասյան մարմինների նախկին օրենքները։ Կալ– վածատերերը և կուլակները ոչ միայն պահպանեցին իրենց հողերը, այլև ձեռք բերեցին նորերը։ Գյուղացիությունը անո– ղոք շահագործվում էր։ Գյուղացիների բազմաթիվ բողոքները կալվածատերերի ու կուլակների անօրինականությունների դեմ մնում էին անհետևանք։ 1918–20-ին Հայաստանի մի շարք շրջանների (Լոռի, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Դիլիջան, էջմիածին ևն) գյուղացիների դժգոհու– թյունները վերածվեցին կառավարության քաղաքականության դեմ բացահայտ ելույթների։ Կառավարությունը պատժիչ ջոկատներ էր ուղարկում գյուղերը «կարգ ու կանոնը» վերականգնելու համար։ 1920-ին Հայաստանի պառլամենտը օրենք ընդունեց մասնավոր և եկեղեց․ հողերի ազգայնացման մասին։ Օրենքն ընդուն– վեց Մայիսյան ապստամբությունից հետո, աճող հեղափոխ․ շարժման ու գյուղացիա– կան զանգվածների ճնշման տակ, բայց չկենսագործվեց։ Երկրի տնտ․ դրությունը ծանրանում էր նաև Արմ․ Հայաստանից փախած զգալի թվով գաղթականների առկայությամբ,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/161
Արտաքին տեսք