Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ինչպես նաև թարբերի կողմից Արլ․ Հա– յաստանի որոշ տարածքների գրավման պատճառով։ Գաղթականների ճնշող մե– ծամասնությունը տուն, հող և աշխատանք չուներ, կառավարությունը չնչին օգնու– թյուն էր ցույց տալիս գաղթականներին։ Մոլեգնում էին սովն ու համաճարակային հիվանդությունները։ 1918-ի հոկտ․ 12-ին Գ․ Օրջոնիկիձեն հեռագրել է Գ․ Վ․ Չի– չերինին․ «Հայաստանի դրությունը ող– բերգական է։ Երեանի նահանգի երկու գավառների մի փոքրիկ հողակտորի վրա կուտակվել են ավելի քան 600 հզ․ գաղ– թականներ, որոնք մասսայաբար կոտոր– վում են սովից ու խոլերայից։ Զավթած գավառներում թուրքերը սրի են քաշել բնակչության կեսին․․․»։ Երկրում աննախադեպ չափերի էին հա– սել կաշառակերությունն ու կամայակա– նությունը, դաշնակցական մաուզերիստ– ներն ուղղակի կողոպտում էին ժողովրդին։ Անմխիթար վիճակում էր նաև լուսավորու– թյան գործը։ 1918-ին կառավարությունն օրենք ընդունեց դպրոցական համակարգի մասին, դպրոցները պահելու իրավունքը տրվում էր հասարակական կազմակերպու– թյուններին ու մասնավոր անձանց։ Դըպ– րոցների թիվը խիստ կրճատվեց։ 1919-ին կար ընդամենը 166 դպրոց՝ 18,6 հզ․ աշա– կերտով։ Ձախողվեց համալսարան ստեղ– ծելու փորձը։ Հայաստանի հանրապետու– թյան ներքին քաղաքականությունն ըստ էության հակաժողովրդական էր․ այն չլու– ծեց հայ ժողովրդին հուզող հարցերից և ոչ մեկը։ Այն հակասությունները, որոնք հանգեց– րին Անդրկովկասյան սեյմի վերացմանը, երեք ազգ․ հանրապետությունների ստեղ– ծումից հետո ոչ միայն չթուլացան, այլե ավելի սրվեցին, վերաճեցին զինված ընդ– հարումների նրանց միջե։ Դեռևս 1918-ի մայիսին, երբ թուրք, զորքերը մտել էին Անդրկովկաս, վրաց․ մենշևիկները, նրանց առաջխաղացումը դեպի Թիֆլիս կանխե– լու պատրվակով, իրենց զորքերը մտցրին Լոռի։ 1918-ի վերջին, երբ թուրք, զորքերը թողեցին Անդրկովկասի սահմանները, Վրաստանի մենշևիկյան կառավարու– թյունը հրաժարվեց Լոռին վերադարձնել Հայաստանին։ 1918-ի դեկտեմբերին Վրաստանի և Հայաստանի միջև Լոռու համար պատերազմական գործողություն– ներ սկսվեցին։ Ընդհարմանը միջամտե– ցին Անտանտի երկրները։ Անգլիացիների առաջարկով Բորչալուի գավառից ստեղծ– վեց «չեզոք գոտի», որն ընդգրկում էր գրեթե ամբողջ Լոռին։ Անգլ․ զորքերը մտան «չեզոք գոտի»։ Այդպիսով, Հայաս– տանի հանրապետությունից խլվեցին նրա հս․ շրջանները։ Տերիտորիալ վեճերի պատճառով զինված ընդհարումներ եղան նաև Ադրբեջանի ու Հայաստանի հանրա– պետության միջև։ Արտաքին քաղաքականության մեջ ունե– նալով պրոիմպեր․ կողմնորոշում, Հա– յաստանի հանրապետությունը աջակցում էր ռուս, հակահեդափոխ․ ուժերին, կա– պեր էր հաստատել Ռուսաստանի սպի– տակգվարդիականների հետ։ Գեն․ Դե– նիկինի, իսկ հետո Վրանգելի շտաբին կից Հայաստանի հանրապետությունն ուներ իր ներկայացուցիչները, իսկ սպի– տակգվարդիականները՝ Հայաստանում։ Գերմանա–թուրք․ խմբավորման պար– տությունից հետո Անդրկովկասի փաստա– կան տերերը դարձան Անտանտի տերու– թյունները՝ Անգլիան, ԱՄՆ և Ֆրանսիան, որոնք ձգտում էին Անդրկովկասը վերա– ծել Սովետական Ռուսաստանի դեմ մըղ– վող պայքարի հենակետի։ Միաժամանակ նրանք շահագործում էին նրա տնտ․ հնա– րավորություններն ու բնական հարստու– թյունները։ Անտանտի խորհրդի որոշ– մամբ 1919-ի հուլիսին ԱՄՆ–ի բանակի գնդապետ Հասկելը նշանակվեց դաշնա– կիցների գերագույն կոմիսար Հայաստա– նում։ Երկրի տնտ․ ու քաղ․ վիճակի, բնակ– չության տրամադրությունների ուսումնա– սիրման համար Հայաստան ժամանեց ԱՄՆ–ի պրեզիդենտի հատուկ միսիան՝ գեն․ Հարբորդի ղեկավարությամբ։ 1919-ի հունվարին Անտանտի տերությունները Փարիզում հրավիրեցին խաղաղության կոնֆերանս՝ պարտված երկրների հետ հաշտության պայմանագրեր մշակելու հա– մար։ Սովետական Ռուսաստանին չթույ– լատրվեց մասնակցել այդ կոնֆերանսին։ Կոնֆերանսը քննարկեց նաև Հայկ․ հարցը։ Փարիզում էին գտնվում միաժա– մանակ երկու հայկ․ պատվիրակություն– ներ․ Հայաստանի հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոն– յանի գլխավորությամբ և արևմտահայերի պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գըլ– խավորությամբ։ 1919-ի մայիսի 14-ին կոն– ֆերանսը որոշում ընդունեց Հայաստանի մանդատը ԱՄՆ–ին տալու մասին, որոշու– մը հաստատեց Ազգերի լիգան։ Սակայն ԱՄՆ–ի սենատը, արտաքին և ներքին քաղ․ մի շարք դրդապատճառներով, 1920-ի հունիսի 1-ին մերժեց պրեզիդենտ Վիլսո– նի առաջարկը՝ Հայաստանի մանդատն ընդունելու վերաբերյալ։ 1920-ի ապրիլին, իտալ․ Ման Ռեմո քաղաքում, պար ւռված Թուրքիայի հետ պայմանագիր կնքելու համար, հրավիրվեց դաշնակիցների կոնֆերանս, որին մաս– նակցեց նաև Հայաստանի հանրապետու– թյան պատվիրակությունը՝ Ա․ Ահարոն– յանի գլխավորությամբ։ Թուրքիայի հետ հաշտության պայմանագիր կնքվեց 1920-ի օգոստ․ 10-ին Սերում (Ֆրանսիա)։ Սերի պայմանագրի համաձայն Թուրքիան Հա– յաստանը ճանաչում էր անկախ պետու– թյուն։ Հայաստանը (ընդգրկում էր նաև Վանի, Բիթլիսի, էրզրումի ու Տրապիզոնի վիլայեթները) ելք էր ստանում դեպի Սև ծով։ ԱՄՆ–ի կառավարությանը իրավունք էր վերապահվում որոշելու Թուրքիայի և Հայաստանի սահմանագիծը էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթնե– րում։ Դաշնակիցները պետք է աջակցեին լուծելու Հայաստանի հանրապետության և Վրաստանի ու Ադրբեջանի տերիտորիալ վեճերը։ Մերի պայմանագիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայում իշխանության գլուխ անցած քեմալականները ոչ միայն չըն– դունեցին Սերի պայմանագիրը, այլև պայ– քար ծավալեցին այն չեղյալ հայտարարե– լու համար, շարունակեցին երիտթուրքերի ազգայնական, նվաճողական քաղաքակա– նությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Թուրքերը ոչ միայն չհեռացան հայկ․ տա– րածքներից, այլև արշավեցին Արլ․ Հա– յաստան։ Հայաստանի հանրապետու– թյան կառավարությունը ի վիճակի չէր սեփական ուժերով հարկադրել Թուրքիա– յին կատարելու Սերի պայմանագրի պայ– մանները, իսկ արմ․ պետություններն այդ ուղղությամբ ոչինչ չձեռնարկեցին։ Քեմա– լականներին հետագայում հաջողվեց Ան– տանտի երկրներին հարկադրել՝ բանակ– ցություններ սկսելու Սերի պայմանագրի վերանայման համար, իսկ ավելի ուշ՝ լիովին հրաժարվելու դրանից։ Այդպիսով, Հայաստանի հանրապետության դաշնակ– ցական կառավարության փորձերը՝ արմ․ տերությունների օգնությամբ լուծել Հայկ․ հարցը, մատնվեցին անհաջողության։ Ծանր կացություն ստեղծվեց նաև Կի– լիկիայի հայության համար։ Պատերազմի տարիներին նրանցից շատերը կռվեցին դաշնակիցների կազմակերպած Հայկա– կան (Արևելյան) լեգեոնում։ Հայ լեգեոնա– կաններն աչքի ընկան հատկապես Արա– բայի (Պաղեստին) ճակատամարտում (1918-ի սեպտ․ 19), որտեղ ծանր պարտու– թյան մատնեցին թուրք, զորքերին։ Պա– տերազմում Թուրքիայի պարտությունից և Մուդրոսի զինադադարից (1918) հետո կոտորածներից փրկված ու տեղահան– ված կիլիկիահայերը վերադարձան հայ– րենական օջախները և ձեռնամուխ եղան իրենց կյանքի կարգավորմանը։ 1919-ին Կիլիկիայում կար ․120–130 հզ․, 1920-ին (ներառյալ Մարաշի սանջակը՝ 30 հզ․ հայ բնակչությամբ)՝ 160 հզ․ հայ։ 1920-ի օգոստոսին Կիլիկիայում ստեղծվեց հայկ․ ժամանակավոր կառավարություն, բայց ֆրանս․ զինվորականությունը ցրեց այն։ Օգտվելով ֆրանս․ զինվ․ վարչության ան– վճռականությունից, քեմալականները իրենց զենքն ուղղեցին հայերի դեմ և սկսեցին ավերել քաղաքներն ու գյուղե– րը, բնաջնջել հայ բնակչությանը։ Չնայած հայերի դիմադրությանը (Մարաշում, Ուր– ֆայում, Այնթապում, հատկապես նշանա– վոր էր Հաճընի 7-ամսյա հերոսական գո– յամարտը), քչերը ողջ մնացին։ Քեմալա– կանների հաղթանակին նպաստեցին ֆրանսիացիները, որոնք ոչ միայն լքեցին հայերին (դրժելով Կիլիկիայում հայերին ինքնավարություն տալու խոստումը), այլև զենք տրամադրեցին թուրքերին, իսկ 1921-ի հոկտեմբերի պայմանագրով Կի– լիկիան հանձնեցին Թուրքիային։ Արլ․ Հայաստանում աշխատավոր զանգ– վածները բոլշևիկների ղեկավարությամբ հեղափոխ․ պայքար էին մղում դաշնակցա– կան կառավարողների և նրանց օտար– երկրյա տերերի դեմ։ Տեղի էին ունենում բանվ․ գործադուլներ, գյուղացիական շարժումներ, հակակառավարական ցույ– ցեր։ Ընդլայնվում ու ամրապնդվում էին կոմունիստական կազմակերպություննե– րը, որոնք 1919-ի սեպտեմբերյան խորհըր– դակցությունում ընտրեցին ղեկավար մարմին՝ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեն (Արմենկոմ)։ Հայաստանի կոմունիստա– կան կազմակերպությունների առաջին կոնֆերանսը (1920-ի հունվար) առաջնա– հերթ խնդիր համարեց հեղափոխ․ պայ– քարի ծավալումը, դաշնակցական կառա– վարության տապալումը և սովետական իշխանության հաստատումը։ Հեղափոխ․