Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շարժմանը ակտիվորեն մասնակցում էր երիտասարդությունը։ 1919-ի գարնանը ըս– տեղծվեց Երևանի երիտասարդ կոմու– նիստների «Սպարտակ» կազմակերպու– թյունը՝ Հայաստանի առաջին կոմերիտա– կան կազմակերպությունը։ Արլ․ Հայաս– տանում հեղափոխ․ շարժման ուժեղացու– մը պայմանավորված էր Ռուսաստանում և Անդրկովկասում կատարված իրադար– ձություններով։ 1920-ի սկզբին Սովետա– կան Ռուսաստանը ջախջախել էր ներքին հակահեղափոխության հիմնական ուժերը և օտարերկրյա ինտերվենտներին։ 1920-ի ապրիլին սովետական իշխանություն հաս– տատվեց Ադրբեջանում։ Հայաստանում հեղափոխ․ ճգնաժամը իր գագաթնակե– տին հասավ 1920-ի մայիսին, երբ տեղի ունեցավ դաշնակցության տիրապետու– թյան դեմ ուղղված աշխատավորների հե– րոսական Մայիսյան ապստամբությունը։ Մայիսմեկյան ցույցեր եղան Երևանում, Նոր Բայազետում, Ղարաքիլիսայում, Կարսում, Սարիղամիշում և այլուր, բայց հատկապես հուժկու էր բանվորների ու զինվորների ելույթը Ալեքսանդրապոլում, որտեղ «Վարդան զորավար» զրահագնաց– քը՝ Ս․ Մուսայելյանի գլխավորությամբ, դարձավ ապստամբության պատվարն ու շտաբը։ Ալեքսանդրապոլում կազմվեց Հա– յաստանի ոազմահեղափոխ․ կոմիտե, որը մայիսի 10-ին հռչակեց սովետական իշ– խանություն։ Ալեքսանդրապոլում ապս– տամբ բանվորներն ու զինվորները գրա– վեցին պետ․ հիմնարկները և տապալե– ցին դաշնակցականների իշխանությունը։ Ստեղծվեցին կառավարման նոր հիմնարկ– ներ, որոնք բոլշևիկների ղեկավարու– թյամբ ձեռնամուխ եղան ժամանակի կեն– սական հարցերի լուծման։ Սովետական իշխանություն հաստատվեց նաև Ալեք– սանդրապոլին մերձակա Քավթառլուի (այժմ՝ Փանիկ) շրջանում։ Զինված ապս– տամբություններ տեղի ունեցան Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Իջե– վանում, Դիլիջանում, Ղազախում, Շամ– շադինում և Զանգեզուրում։ Մի շարք վայ– րերում ստեղծվեցին տեղական ոազմա– հեղափոխ․ կոմիտեներ, որոնք իրենց ձեռ– քում կենտրոնացրին իշխանությունը։ Ընդհանուր առմամբ գրեթե ամբողջ Արլ․ Հայաստանը համակվեց ապստամբական մթնոլորտով։ Մակայն ղեկավարությունը հապաղեց, ժամանակին չմշակեց համա– ժող․ զինված ապստամբության ծրագիր։ Ապստամբությունները տեղի ունեցան ան– ջատ–անջատ ու տարբեր ժամանակ, ան– բավարար էր զենքի հայթայթումն ու զին– ված ջոկատների կազմակերպումը։ Միաս– նական ամուր ղեկավարության բացակա– յությունը և ապստամբական արվեստի մասին մարքս–լենինյան դրույթների ան– բավարար կիրառումը բացասաբար ազ– դեցին Մայիսյան ապստամբության ըն– թացքի ու ելքի վրա։ Դաշնակցական կա– ռավարությունը օգտվեց դրանից և, ստեղ– ծելով ուժերի գերակշռություն, հասավ հաղթանակի ու դաժան հաշվեհարդար տեսավ ապստամբության ղեկավարների հետ։ Չնայած պարտությանը, Մայիսյան ապստամբությունը խոշոր իրադարձու– թյուն էր Հայաստանի ու Անդրկովկասի հեղափոխ․ շարժման պատմության մեջ։ Այն լուրշ հարված հասցրեց դաշնակցա– կան տիրապետությանը և ուղի հարթեց սոցիալիստ․ հեղաՓոխության հաղթանա– կի համար։ Սովետական իշխանության հաստա– տումը Հայաստանում։ Հայ ժողովրդի համար այդ ծանր պայմաններում Սո– վետական Ռուսաստանը պատրաստակա– մություն հայտնեց ոչ միայն ճանաչել Հայաստանի անկախությունը, այլև նը– պաստել Հայկ․ հարցի լուծմանը, հայ– թուրք․ հարաբերությունների կարգա– վորմանը։ 1920-ի մայիսին Մոսկվա– յում բանակցություններ սկսվեցին սովե– տական կառավարության ներկայացուցիչ– ների (արտաքին գործերի ժողկոմ՝ Դ․ Չի– չերին, նրա տեղակալ՝ Լ․ Կարախան) և Հայաստանի կառավարության պատվի– րակության (ղեկավար՝ Լ․ Շանթ) միջև։ Մովետական կառավարությունը բանակ– ցությունները վարում էր ոչ միայն հավա– սարության դիրքերից, այլև խոստանում տնտ․ ու կուլտուրական օգնություն (2,5 մլն ռուբլի ոսկով, նավթ, տեքստիլ արդյունաբերության սարքավորում, գյու– ղատնտ․ գործիքներ են), առաջարկում նաե քաղ․ աջակցություն՝ իր միջնորդու– թյունը Անդրկովկասում դրությունը կար– գավորելու, տերիտորիալ–սահմանային հարցերն արդարացիորեն լուծելու հա– մար։ Դ․ Չիչերինը դաշնակցական կառա– վարությանը հղած 1920-ի հուլիսի 19-ի հեռագրում նշել է․ «Մովետական Ռուսաս– տանի բոլոր գործողությունները Կովկա– սում նպատակ ունեն բարեկամական ներ– գործություն ունենալ հայ ժողովրդի, ինչ– պես նաև նրան հարևան մյուս ժողովուրդ– ների հետագա խաղաղ զարգացման վրա․․․ Այն բարեկամական հարաբերություննե– րը, որ սովետական կառավարությունը փորձում է հաստատել Փոքր Ասիայի թուրքական ազգային կառավարության հետ, նա, ի միջի այլոց, օգտագործում է, որպեսզի հայ ժողովրդի համար հնարա– վորություն ապահովի իր զարգացման համար բավականաչափ տերիտորիա ձեռք բերելու Փոքր Ասիայում և, վերջա– պես, դուրս գալու հարևան մուսուլմանա– կան բնակչության հետ ունեցած մշտական ճակատագրական թշնամանքից․․․ Մովե– տական Ռուսաստանը կշարունակի ըն– թանալ ամեն մի ազգության աշխատա– վոր մասսաների նկատմամբ անաչառ բարեկամական վերաբերմունքի այդ նույն ուղիով, և հայ ժողովուրդը կարող է հույս դնել նրա մշտական բարեկամական վե– րաբերմունքի ու նրա ուժերի սահմաննե– րում՝ նրա օգնության վրա՝ հայ ժողովըր– դին սպառնացող նոր արյունալի աղետ– ները կանխելու համար» (Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սո– վետական իշխանության հաղթանակը Հա– յաստանում, փաստաթղթերի և նյութերի Ժող․, 1960, էջ 352-353)։ Մոսկվայում միաժամանակ բանակցու– թյուններ էին վարվում Մովետական Ռու– սաստանի և քեմալական Թուրքիայի միջև։ Սովետական կողմը ձգտում էր խաղաղ ձևով կարգավորել հայ–թուրք․ հարաբե– րությունները։ Նա առաջարկեց Հայաս– տանի հանրապետության և Թուրքիայի միջև որոշել այնպիսի սահմանագիծ, որի համաձայն այն տարածքները, որոնց բը– նակչության մեծամասնությունը մինչև 1914-ը եղել են հայերը, անցնեն Հայաս– տանին։ Մակայն Թուրքիան մերժեց այդ առաջարկը։ Սովետական Ռուսաստանի և Հայաստանի հանրապետության բանակ– ցությունները մտան փակուղի, որովհետև հայկ․ պատվիրակությունն ամեն կերպ ձգձգում էր բանակցությունները։ Դաշնակ– ցական կառավարությունը հույս ուներ արմ․ տերությունների միջոցով հարկա– դրել պարտված Թուրքիային՝ բավարարե– լու Հայաստանի պահանջները և չընդու– նեց սովետական առաջարկները։ Մոսկվա– յի բանակցությունների ձախողումից հե– տո սովետական կառավարությունը դաշ– նակցական կառավարությանն առաջար– կեց բանակցությունները շարունակել Երևանում և իր լիազոր–ներկայացուցիչ նշանակեց Բ․ Վ․ Լեգրանին, որի գլխավո– րած պատվիրակությունը (Մ․ Մ․ Տեր– Դաբրիելյան, Օ․ Ա․ Միլին, Ա․ Դ․ Հով– հաննիսյան, Լ․ Վ․ Շիֆֆերս և ուրիշներ) 1920-ի հուլիսին ժամանեց Բաքու։ Դաշ– նակցական կառավարությունը ձգձգեց պատվիրակության մուտքը Հայաստան, և այն մեկնեց Թիֆլիս։ Այստեղ գտնվող

ՌՄՖՄՀ–ի լիազոր–ներկայացուցիչ Ս․ Մ․ Կիրովը դաշնակցական կառավարության ներկայացուցչին հայտարարեց․ «Մենք ոչ միայն ընդունում ենք Հայաստանի ան– կախությունը, ոչ միայն մեր այդ տեսա– կետը տարածում ենք Տաճկահայաստանի վրա, այլև կարծում ենք, որ եթե մեզ հա– ջողվի լուծել հայկական պրոբլեմը, որը չի հաջողվել բոլոր եվրոպական պետու– թյուններին, մենք պարտավոր կլինենք օգնել հայերին, նույնիսկ զինված ուժով պաշտպանել անկախ Հայաստանի սահ– մանները» (Киров С․ М․, Статьи, речи, документы, т․ 1, 1936, с․ 230)։ Բ․ Լեգրանին հաջողվեց Թիֆլիսում նախնական բանակցություններ սկսել դաշնակցական կառավարության ներկա– յացուցիչների հետ․ օգոստ․ 10-ին կնքվեց համաձայնագիր, որով Սովետական Ռու– սաստանը ճանաչում էր Հայաստանի ան– կախությունը։ Համաձայնագիրը որոշակի առաջընթաց էր։ Բայց ակներև էր դաշնակ– ցական կառավարության երկդիմությունն ու հակվածությունը դեպի արմ․ տերու– թյունները․ նույն օրը (օգոստ․ 10-ին) կնքվել էր Սերի հաշտության պայմանա– գիրը։ Երբ Թիֆլիսում գտնվող անգլ․, ֆրանս․, ամեր․ ու իտալ․ ներկայացու– ցիչները բողոքեցին սովետա–հայկ․ հա– մաձայնագրի դեմ, դաշնակցական կառա– վարությունը հայտնեց, որ այն սոսկ ձևա– կան բնույթ ունի, և ինքը չի Փոխել իր քաղ․ ուղղությունը։ Ի հակադրություն սովետական կառա– վարության, որը ձգտում էր արդարության հիմունքներով կարգավորել հայ–թուրք․ հարաբերությունները, Անտանտի պետու– թյուններն անում էին ամեն ինչ, որպեսզի պատերազմ հրահրեն Հայաստանի ու Թուրքիայի միջև և այն վերածեն սովետա– թուրք․ պատերազմի, Կովկասում ստեղծեն հակասովետական ինտերվենցիոնիստա– կան ճակատ։ 1920-ի սեպտեմբերին թուրք, զորքերն անցան սահմանը, սեպտ․ 20-ին գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը։