ՀՍՍՀ Հայրենական մեծ պատե– րազմի տարիներին (1941– -1945 թթ․) 1941-ի հունիսի 22-ին ֆաշիստ․ Գերմա– նիան ուխտադրժորեն հարձակվեց Սովե– տական Միության վրա, նպատակ ունե– նալով «կայծակնային* պատերազմի մի– ջոցով վերացնել աշխարհի առաջին և միակ սոցիալիստ, պետությունը, ստրկացնել նրա ժողովուրդներին, հասնել համաշ– խարհային տիրապետության։ Սկսվեց Սո– վետական Միության Հայրենական մեծ պատերազմը։ Կոմունիստական կուսակ– ցության ղեկավարությամբ սովետական ժողովուրդները ոտքի ելան պաշտպանելու իրենց ազատությունն ու անկախությունը։ Սովետական մարդկանց ընդհատված խա– ղաղ ստեղծագործական աշխատանքը վե– րակառուցվեց ռազմ, ժամանակաշրջա– նի պահանջներին համապատասխան։ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և ժողկոմխորհի 1941-ի հունիսի 29-ի դիրեկտիվ նամակով սահմանվեցին սովետական ժողովրդի խնդիրները սկսված պատերազմի պայ– մաններում։ Պետության կառավարման ամբողջ գործը կենտրոնացվեց Պաշտպա– նության պետ․ կոմիտեի ձեռքում։ «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» լոզունգը դարձավ սովետական բոլոր մարդկանց գործու– նեության սկզբունքը։ Սովետական Միու– թյունը դարձավ միասնական մարտական ճամբար, որի բաղկացուցիչ մասն էր Հայկ․ ՍՍՀ։ «Հայ ժողովուրդը,– գրեց «Պրավ– դա» թերթը,– Սովետական Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է»։ Նա «մի մարդու պես ոտքի կանգնեց հայրենիքը պաշտպանելու»։ Պատերազմի ընթացքում հայ ժողովուր– դը սովետական բանակի շարքերը համա– լրեց իր հարյուր հազարավոր զավակնե– րով։ Նրանց զգալի մասը կենտրոնացած էր 6 ազգ․ դիվիզիաներում՝ 76-րդ (Կ․ Ե․ վորոշիլովի անվան, կազմավորվել էր 1922-ի սեպտ․ 5-ին, հրամ․ են եղել Ա․ Պ․ Մելիք–Շահնազարյանը, Հ․ Թ․ Աթոյանը, Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին՝ գեն․-մայոր Կ․ Ի․ Գորյունովը, գըն– դապետ Գ․Գ․ Վորոնինը, գեն․-մայորներ՝ Ն․ Տ․ Թավարթքիլաձեն, Ն․ Ի․ Կալուձեն, Ս․ Վ․ Չերնիկովը, Ի․ Ֆ․ Պրյախինը), 409-րդ (կազմավորվել է 1941-ի հուլիս– օգոստոսին, հրամ․՝ գնդապետ Ա․ Վասիլ– յան), 408-րդ (կազմավորվել է 1941-ի օգոստոսին, հրամ․ գնդապետ Պ․ Ն․ Կի– ցուկ), 89-րդ (կազմավորվել է 1941-ի Լենինի շքանշանով պարգևատրված մարտիկ– ների աոաջին խումբը (1941 թ․) դեկտեմբերին, հրամ․ են եղել՝ գնդապետ Ս․ Զաքյանը, Փոխգնդապետ Ս․ Սար– գըսյանը, գնդապետ Ա․ վասիսանը, գեն․- մայոր Ն․ Սաֆարյանը), 390-րդ (կազմա– վորվել է 1942-ի հունվարին, Կերչում, հրամ․ գնդապետ Ս․ Զաքյան), 261-րդ (կազմավորվել է 1942-ի աշնանը, հրամ․ գնդապետ Ն․ Բալոյան)։ Բոլոր դիվիզիա– ները (բացառությամբ 261-ի, որը մնաց թիկունքում և կարևոր դեր խաղաց ազգ․ համալրումներ պատրաստելու գործում) մասնակցեցին պատերազմական գործո– ղություններին։ Հազարավոր հայ մարտիկ– ներ կային նաև 31-րդ, 61-րդ, 320-րդ հրա– ձգային դիվիզիաներում, 28-րդ և 38-րդ պահեստի բրիգադներում և սովետական բանակի այլ ստորաբաժանումներում։ Հիմնականում հանրապետության կող– մից իրականացվեց հայկ․ դիվիզիաների, ինչպես նաև Հայաստանում տեղակայված 349-րդ վրաց․ դիվիզիայի նյութատեխ․ մատակարարումը և հանդերձավորումը։ ՀԿ(բ)Կ Կենտկոմի միջոցառումների շնոր– հիվ հայկ․ դիվիզիաները ապահովվեցին կուսակցական քաղ․ կադրերով, ամրա– պնդվեցին նրանց կուսկազմակերպու– թյունները, կազմակերպվեց հայերեն թեր– թերի հրատարակումը («Առաջ դեպի հաղ– թանակ», «Կարմիր զինվոր», «Մարտա– կան դրոշ», «Առաջ հանուն Հայրենիքի» ևն)։ Հայաստանի կուսկազմակերպու– թյունների անդամների կեսից ավելին մեկնեց գործող բանակ, ռազմաճակատ մեկնեցին 70 հզ․ կոմերիտականներ։ Պա– տերազմի ընթացքում կուսակցության շար– քերը համալրեցին 11,4 հզ․ նոր անդամ– ներ և 14,6 հզ․ թեկնածուներ։ Պաշտպանու– թյան ֆոնդին Հայաստանի աշխատավոր– ները նվիրաբերեցին իրենց բոլոր խնայո– ղությունները (դրամ, Փոխառության պար– տատոմս, ոսկեղեն ևն)։ Պատերազմի ըն– թացքում նրանք պաշտպանության ֆոնդ մուծեցին 216 մլն ռ․։ Նրանց միջոցնե– րով կառուցվեցին «Սովետական Հայաս– տան», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» էսկադրիլիաները, «Հայաստանի կոլ– խոգնիկ», «Հայաստանի կոմերիտական» տանկային շարասյուները։ Արտաշատի շրջանի կոլտնտեսականների միջոցներով պատրաստվեց «Սովետական Հայաստան» զրահագնացքը։ Սփյուռքահայ հայր հնա– սերների ուժերով ստեղծվեց «Սասունցի Գավիթ» տանկային շարասյունը, որը տը– րամադրվեց Հ․ Բաղրամյանի հրամանա– տարությամբ գործող 1-ին Մերձբալթյան ռազմաճակատին։ Նրանք միջոցներ հավա– քեցին նաև Հ․ Բաղրամյանի անվ․ տանկա– յին շարասյան համար։ Հայաստանի բան– վորները և կոլտնտեսային գյուղացիու– թյունը մեծ օգնություն ցույց տվեցին թըշ– նամուց ազատագրված շրջանների վերա– կանգնմանը։ Ծավալվեց տաք հագուստե– ղենի պատրաստումը, նվեր–ծանրոցների առաքումը ռազմաճակատի մարտիկներին։ Հայաստանի կին աշխատավորների ձեռ– քով պատրաստվեց 1136 հզ․ կտոր տաք հագուստ։ Ռազմաճակատ ուղարկվեց ավե– լի քան 206 հզ․ նվեր–ծանրոց։ Նվիրատվու– թյան կարգով ռազմաճակատի մարտիկնե– րըն ստացան 45 վագոն պարենամթերք։ Կազմակերպվեց ռազմ, մասնագետների պատրաստման գործը, ամրապնդվեց հան– րապետության ռազմ, պաշտպանությու– նը։ Հաշվի էր առնվում այն հանգամանքը, որ Թուրքիան փաստորեն դարձել էր ֆա– շիստ․ Գերմանիայի աջակիցը, ռազմ, ուժեր էր կուտակել սահմանում և սպա– սում էր հարմար պահի ՍՍՀՄ–ի վրա հար– ձակվելու համար։ Արդյունաբերության, տրանսպորտի և գյուղատնտեսության աշխատողները բազ– մապատկեցին իրենց ուժերը պլանային առաջադրանքները և ռազմ, պատվերնե– րը կատարելու համար։ Մեծ ծավալ ըն– դունեց բազմադազգահայինների, մի քա– նի մասնագիտությունների համատեղման, բազմահարյուրակայինների ու հազարա– կանների, կոմերիտական ճակատային բրիգադների շարժումը և սոցմրցության այլ ձևերը։ Հայաստանի արդյունաբերու– թյան աշխատողները երկրին տալիս էին պղինձ, կաուչուկ, կարբիդ և ռազմ, արդ– յունաբերության համար անհրաժեշտ շատ այլ արտադրանք։ Կազմակերպվեց զեն– քի և զինամթերքի մի շարք տեսակների արտադրությունը, ինչպես՝ ականանետ, հրետանային զենքի, հրացանների ու ատրճանակի տարբեր մասեր, տարբեր տեսակի նռնակներ, ականներ, պայթու– ցիկ նյութեր, կապի միջոցներ՝ հեռախո– սալարեր, ապարատներ, հակաքիմ․ ու հակահրդեհային գույք ևն։ Կիրովի անվ․ գործարանը, որը կաուչուկի արտադրու– թյունը ավելացրեց 5 անգամ, արժանացավ Պաշտպանության պետ․ կոմիտեի (ՊՊԿ) Գնդապետ Զաքյանը (ձախից առաջինը) խԱբի հետ Կարմիր դրոշին։ Կազմակերպվեց ինքնա– թիռների վերանորոգման գործը։ Թեթև արդյունաբերության ձեռնարկություննե– րը թողարկում էին զինվորական հանդեր– ձանք և գույք։ Բանակի կարիքներն էին հոգում սննդի արդյունաբերության ձեռ– նարկությունները և արդ․ մյուս ճյուղերը։ Պատերազմի ընթացքում շահագործման հանձնվեց 30 նոր արդ․ ձեռնարկություն և 110 արտադրամաս։ Նորակառույցների թվում էին Երևանի ավիանորոգման (էլեկ– տրամեքենաշինական), ավտոդողերի, Ալավերդու ծծմբաթթվային գործարաննե– րը, Լենինականի տեքստիլ կոմբինատի ներկերի ֆաբրիկան։ 6 ուրացվեց 300 նոր արտադրատեսակների արտադրությունը, որոնք մեծ մասամբ ունեին ռազմապաշտ– պանական նշանակություն։ ն՚եծ լարվա– ծությամբ էր աշխատում երկաթուղային տրանսպորտը։ Հայրենանվեր աշխատան– քի, պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Լենինականի շոգեքարշային դեպոյի մեքենավար Անդ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/173
Արտաքին տեսք