Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ցաղային պայմանների բարելավման կա– րևոր ցուցանիշ էր բնակարանային շինա– րարությունը, որն ընդարձակվում էր հըն– գամյակից հնգամյակ։ 1946–60-ին հան– րապետության քաղաքներում և գյուղե– րում կառուցվեց 7,6 մլն քառակուսի մետր մակերեսով բնակելի տուն։ Սովետական իշխանության տարինե– րին Հայաստանում կատարվեց իսկական կուլտուրական հեղափոխություն, ծաղկում ապրեց հայկ․ սոցիալիստ, կուլտուրան։ 1960-ի դեկա․ 1-ի տվյալներով ժող․ տըն– տեսության մեջ զբաղված էր բարձրագույն կրթություն ունեցող 41,1 հզ․ (1941-ի հունվ․ 1-ի 7,3 հզ–ի փոխարեն) և միջնա– կարգ մասնագիտական կրթությամբ 34․1 հզ․ (1941-ի հունվ․ 1-ին՝ 12,1 հզ․) մասնագետ։ Հաջողությամբ իրականացավ բանվորական կադրերի պատրաստումը։ ժող․ տնտեսության մեջ լայնորեն ներ– գրավվեցին կանայք, որոնց թիվը մեծ էր հատկապես առողջապահության, կրթու– թյան, լուսավորության բնագավառներում։ Զարգացավ առողջապահության գործը, որին հատկացվում էին մեծ միջոցներ։ Բժիշկների քանակով Հայաստանը գրա– վեց առաջավոր տեղ։ Հայաստանը դարձավ զարգացած գի– տության հանրապետություն։ Դիտ․ մտքի կենտրոնը ՀՍՍՀ ԳԱ–ն էր։ Սովետական երկրի աշխատավորների արտադր․ նախաձեռնությունը զուգակց– վեց նրանց քաղ․ ակտիվությամբ, ՍՍՀՄ ժողովուրդների ամբողջ հասարակա– կան–քաղ․ կյանքի վերելքով։ Կոմկու– սակցությունը մոբիլիզացրեց երկրի բո– լոր աշխատավորների ուժերը, հասարա– կական կազմակերպությունների գործու– նեությունը նպատակամղեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության վերականգնման ու հետա– գա զարգացման 4-րդ, ապա 5-րդ և 6-րդ հնգամյա պլանները իրականացնելու հա– մար։ Երկրի հասարակական–քաղ․ կյան– քի վերելքի տեսակետից կարևոր նշանա– կություն ունեցավ ՍՄԿԿ XX համագումա– րում անհատի պաշտամունքի քննադատու– թյունը և դրա հետևանքների հաղթահա– րումը։ Կուսակցությունը, դատապարտե– լով Ի․ Վ․ Ստալինի անձի պաշտամունքը, վերականգնեց կուսակցական կյանքի լենինյան նորմերը, կոլեկտիվ ղեկավար– ման սկզբունքը, սովետական դեմոկրա– տիան, վերացրեց սոցիալիստ, օրինակա– նության խախտման հետևանքները։ Վե– րանայվեցին բոլոր անհիմն մեղադրա– կան գործերը և արդարացվեցին’ 1936– 1937-ին և հետագայում դատապարտված բազմաթիվ կուսակցական, պետ․ ու զին– վորական, գրականության ու կուլտուրայի գործիչներ։ Իրենց հայրենի տները վե– րադարձան բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք 1949-ին անհիմն, քաղ․ անվստա– հության կեղծ պիտակով աքսորվել էին Ալթայի երկրամաս։ 1946-ին տեղի ունեցան սովետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ՍՍՀՄ 2-րդ գումարման Գերագույն սովե– տի ընտրությունները, 1947-ին՝ ՀՍՍՀ 2-րդ գումարման Գերագույն սովետի և տեղական սովետների ընտրությունները։ Հանրապետության բարձրագույն մարմ– նում ընտրվեցին կոմունիստների և անկու– սակցականների բլոկի թեկնածուները՝ թվով 269 դեպուտատ։ ՀՍՍՀ Գերագույն սովետի հերթական ընտրությունները տե– ղի ունեցան 1951, 1955 և 1959-ին։ Ակտի– վացավ սովետների և նրանց^ մշտական հանձնաժողովների գործունեությունը։ Կուսակցության ծրագրերի իրականաց– ման գործում մեծ դեր էին կատարում արհ– միութենական կազմակերպությունները, որոնք մոբիլիզացնում էին աշխատավոր– ների ուժերը հնգամյա պլանները գործո– ղության վերածելու համար։ 1948-ին վե– րականգնվեց հանրապետության արհես– տակցական միությունների միացյալ ղե– կավարումը, որն ընդհատվել էր 1937-ին։ 1948-ին տեղի ունեցավ Հայաստանի ար– հեստակցական միությունների 1-ին կոն– ֆերանսը։ 1949-ին հանրապետությունում գործում էր արհեստակցական միություն– ների 2576 կազմակերպություն։ 1958-ին կազմակերպությունների թիվը անցնում էր 4000-ից։ Երիտասարդությանը համախմբելու ուղ– ղությամբ մեծ նվաճումներ ձեռք բերեցին կոմերիտական կազմակերպությունները։ Կոմերիտականների ակտիվ մասնակցու– թյամբ կառուցվեցին և շահագործման հանձնվեցին հիդրոէլեկտրակայաններ, արդ․ ձեռնարկություններ, ջրանցքներ, փառավոր էջեր գրվեցին խամ ու խոպան հողերի յուրացման և Սովետական Միու– թյան նորակառույցների պատմության մեջ։ 1949–1956-ին տեղի ունեցան ՀԼԿԵՄ XIV, XV, XVI, XVII, XVIII, XIX համագու– մարները։ 1958-ին Հայաստանի կոմերիտ– միությունն իր շարքերում միավորում էր 170 հզ․ պատանի և աղջիկ։ Այն դարձել էր մեծ ուժ՝ կոմունիստական կուսակցու– թյան հուսալի ռեզերվը։ Հանրապետության հասարակական– քաղ․ և արտադր․ կյանքի ղեկավար և կազ– մակերպիչ ուժը կոմունիստական կուսակ– ցությունն էր, որի դերն ավելի էր մեծա– նում սոցիալիստ, շինարարության խնդիր– ների աճին զուգընթաց։ 1946–60-ին կու– սակցական կազմակերպությունների թիվը ավելացավ ավելի քան 50, իսկ կուսակցու– թյան անդամ–թեկնածուներինը՝ 77% –ով, հասնելով մինչև 80350-ի։ Այդ ժամանակա– միջոցում տեղի ունեցան Հայաստանի կոմունիստական կուսակցության 8 հա– մագումարներ։ Հայաստանի կոմունիստա– կան կուսակցությունը քաղ․ և կազմակեր– պական մեծ աշխատանք կատարեց աշ– խատավորների շրջանում, ապահովեյով ՄՄԿԿ առաջադրած խնդիրների հաջողու– թյամբ կատարումը։ Հետպատերազմյան երեք հնգամյակնե– րի ընթացքում կոմկուսակցության ղեկա– վարությամբ Հայաստանի աշխատավոր– ները ձեռք բերեցին մեծ նվաճումներ, արմատական տեղաշարժեր կատարվեցին հանրապետության սոցիալ–տնտ․ և կուլ– տուրական բնագավառներում։ էապես փոխվեց հասարակության սոցիալ․ կա– ռուցվածքը։ 1959-ի մարդահամարի տվյալ– ներով ՀՍՍՀ ուներ 1․763․048 բնակիչ։ Բնակչության թիվը 1939-ի համեմատու– թյամբ (20 տարվա ընթացքում) ավելացել էր 37%–ով, իսկ 1926-ի համեմատությամբ՝ 2 անգամ։ Ավելացել էր քաղաքային բնակ– չությունը և նվազել գյուղականը, ստեղծ– վել էր դրանց հավասար հարաբերություն, որը ինդուստրիալ զարգացման արդյունք էր; Միայն բանվորների թիվը 1965-ին կազմում էր 451,5 հզ․ (1940-ի համեմատու– թյամբ ավելի էր 4,9 U 1922-ի համեմա– տությամբ՝ մոտ 22 անգամ)։ 1950-ական թթ; 2-րդ կեսից բանվորների թիվը ավե– լանում էր նաև կոլտնտեսությունների մի մասը սովխոզների վերակառուցելու շնորհիվ։ Գյուղում ստեղծվել էր բանվոր դասակարգի ագրարային ջոկատ։ Հան– րապետության բանվոր դասակարգի քա– նակական աճի տեմպերը բարձր էին միու– թենական միջին տեմպերից։ Քանակա– կան աճի հետ տեղի էր ունենում նաև բան– վորների որակական կազմի բարելավում, բարձրանում էր նրա կրթական և կուլ– տուրական մակարդակը, արտադր․ և հա– սարակական–քաղ․ ակտիվությունը։ Հա– յաստանի բանվոր դասակարգը դարձել էր ՍՍՀՄ բանվոր դասակարգի ազգ․ ակտիվ ջոկատներից մեկը։ Փոխվել էր նաև կոլտնտեսային գյուղա– ցիությունը։ Բարձրացել էր նրա կուլտուբ– կրթական և պրոֆեսիոնալ–որակական մակարդակը։ Սոցիալիստ, հասարակու– թյան երկու դասակարգերի մեջ տեղի ունեցած տեղաշարժերը օրինաչափ և առաջադիմական երևույթ էին։ Բազման– դամ էր դարձել հանրապետության մտա– վորականությունը։ Արագ տեմպերով էր աճում գիտատեխ․ աշխատողների ջոկա– տը, որն արդյունք էր տեղի ունեցող գի– տատեխ․ հեղափոխության։ Ամրապնդվում էր բանվոր դասակարգի, կոլտնտ․ գյու– ղացիության և մտավորականության դա– շինքը՝ սովետական իշխանության սո– ցիալ․ հիմքը։ Հետպատերազմյան ժամանակաշրջա– նում կարևոր իրադարձություն էր հայերի նոր զանգվածային հայրենադարձությու– նը։ Հայրենական մեծ պատերազմում Սո– վետական Միության նվաճած համաշխար– հային պատմական հաղթանակը մեծապես բարձրացրեց նրա հեղինակությունը ըս– փյուռքահայության շրջանում։ Դրան նպաս– տեց նաև պատերազմից հետո մի շարք համաժողովներում (1945-ի Պոտսդամի կոնֆերանս, 1947-ին Նյու Տորքում կայա– ցած Համաշխարհային հայկական կոնգ– րես ևն) բարձրացված Արմ․ Հայաստանի հողերը նրա իսկական տիրոջը՝ հայ ժո– ղովրդին վերադարձնելու պահանջը։ Ընդառաջելով սվւյուռքահայերի մեծ ցանկությանը և հարգելով հանրապետու– թյան ղեկավար մարմինների միջնորդու– թյունը, ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1945-ի նոյեմբ․ 21-ին որոշում ընդունեց սվւյուռքից զանգվածային ներգաղթ կազ– մակերպելու մասին։ 1946–49-ին Սովետա– կան Հայաստան վերադարձան 90 հզ․ հայեր։ Չնայած հետպատերազմյան ժա– մանակաշրջանի դժվարություններին, Հա– յաստանի կուսակցական ու պետ․ մար– միններն ու կազլքակերպոլթյոլնները մեծ աշխատանք կատարեցին հայրենիք վե– րադարձած հայերին բնակարաններով ու աշխատանքով ապահովելու, նրանց հասա– րակական–քաղ․ ու մշակութային կյանքին հաղորդակից դարձնելու համար։ Եվ նրանք դարձան սոցիալիզմի գործի ամրապնդման ու զարգացման ակտիվ մասնակիցներ։