Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հեռանալ այլ վայրեր։ Այդպես արտագաղթ սկսվեց Իրանից՝ Իրաք, Հնդկաստան, նաև Ռուսաստան ու Եվրոպա։ XVII–XVIII դդ․ հայերը տարածված էին Հս․ Աֆրիկայում, Մերձավոր, Միջին ու Հեռավոր Արևել– քում, Կենտր․ և Հվ․ Ասիայում, Եվրոպա– յում։ XIX դ․ 2-րդ կեսին Օսմ․ կայսրու– թյան վարած հայահալած քաղաքականու– թյունը հարկադրեց հայությանը արտա– գաղթել Արևմտյան Հայաստանից։ 1894– 1896-ի ջարդերի ժամանակ և հետո շատ հայեր ապաստան գտան նաև Ամերիկա աշխարհամասում (ԱՄՆ, Կանադա)։ Հա– յերի զանգվածային արտագաղթը Օսմ․ կայսրությունից և Արևմտյան Հայաստա– նից իր գագաթնակետին հասավ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, երբ երիտթուր– քերը իրագործեցին հայերի ցեղասպանու– թյունը։ Տարագիր հայերը սփռվեցին աշ– խարհով մեկ՝ ստվարացնելով արդեն գո– յություն ունեցող հայ գաղութները կամ էլ ստեղծելով նորերը։ Գոյացավ հայ սփյուռ– քը, նախկին գաղթաշխարհի համեմատ իր տարբերությամբ և առանձնահատկու– թյուններով։ Եթե հայկ․ պետականության բացակայությաև պայմաններում հայկ․ քաղ․ կյանքում և մշակույթի զարգացման գործում կարևոր դեր են խաղացել առան– ձին գաղթավայրեր, ապա դրությունն ար– մատապես փոխվեց Հայկական Սովետա– կան Սոցիալիստական Հանրապետության ստեղծմամբ, որը դարձավ հայկ․ քաղ․, սոցիալ–տնտ․, մշակութային կյանքի կենտրոն։ Պատմ․ տարբեր դարաշրջաններում տարբեր է եղել աշխարհասվւյուռ հայկ․ գաղթավայրերի նշանակությունը։ Հայ ժողովրդի ուշ միջնադարի և մասնավորա– պես նոր շրջանի պատմության մեջ որո– շակի է Ռուս, կայսրությունում ստեղծված հայ գաղթավայրերի դերը։ Հայերը ծանոթ էին հին Ռուսիային վաղ միջնադարից։ Դեռևս XI դ․ նրանք բնակություն են հաս– տատել Կիևյան Ռուսիայում, Մերձվոլգ– յան շրջաններում և ստեղծել իրենց առա– ջին համայնքները։ Հայ ժողովրդի ռուս, կողմնորոշման առաջացման շրջանում, հատկապես XVII դ․ սկզբին, երբ ծավալ– վում են հայ–ռուս․ կապերը, հիմնվում են հայկ․ նոր գաղութներ, աշխուժանում նախ– կինում ձևավորված համայնքները։ Ռուս, կառավարությունը դեպի հվ․ ծա– վալվելու և ծով դուրս գալու իր հեռամետ ծրագրերն իրականացնելու համար Հվ․ Ռուսիան բնակեցնելու և տնտեսապես յուրացնելու քաղաքականություն էր վա– րում։ Արլ․ առևտրի զարգացմամբ շահա– գրգռված ռուս, կառավարությունը ար– տոնություններ շնորհեց հայ վաճառական– ներին։ Միաժամանակ բազմաթիվ հայ վարպետ արհեստավորներ հրավիրվեցին Ռուսաստան՝ արքունական մանուֆակտու– րաներ կազմակերպելու նպատակով։ Պետ– րոս I-ի արլ․ քաղաքականությունը, որի իրականացման գործում կարևոր նշանա– կություն ունեին հայերը և Ռուսաստանի հայկ․ գաղթավայրերը, շարունակեց Եկա– տերինա II կայսրուհին։ Հրապարակվե– ցին հայերին տնտ․ և իրավական նշանա– կալից առանձնաշնորհումներ վերապա– հող հրովարտակներ, խրախուսվում էր հայերի վերաբնակեցումը Ռուսաստա– նում։ Թուրքիայի և Պարսկաստանի դա– ժան լծից ազատագրվելու համար հայերը, բնականաբար, օգտվում էին ընձեռած նպաստավոր պայմաններից և բնակու– թյուն հաստատում Ռուս, կայսրության սահմաններում։ Ու կ ր ա ի ն ա։ Ռուս, կայսրության սահմաններում գոյություն ունեցող հայկ․ գաղութներից ամենահինը Ուկրաինայի տարածքում հիմնվածներն էին։ Ուկրաի– նան հայերին ծանոթ էր վաղ ժամանակնե– րից։ Արդեն XI դ․ Կիևում կար հայ հա– մայնք։ Ուկրաինա եկած հայերի մեծ մասը հաստատվել էր նրա արմ–ում։ XIY դ․ կե– սից, երբ Լեհաստանը նվաճեց Գալիցիան, Վոլինի իշխանության մի մասը, վասա– լական կախման մեջ դրեց Պոդոլիեն, իսկ Ռեչ Պոսպոլիտայի շրջանում (XVI– XVIII դդ․) իր տիրապետությունը տարա– ծեց ավելի հվ–արլ․, արևմտաուկր․ հո– Հայկական Փողոցը Լվովում ղերում կազմավորված (XI–XIII դդ․) հայ գաղութները (Լվովի, Կամենեց–Պոդոլս– կի ևն) նույնպես անցան Լեհաստանի տի– րապետության տակ և շարունակեցին իրենց գոյությունը որպես լեհահայ գաղ– թավայրեր։ Հայկ․ մեծ համայնքներ են եղել Լվովում և Կամենեց–Պոդոլսկում, XVIII դ․ սկզբից՝ Մոգիլյով–Պոդոլսկում։ XV–XVI դդ․ գաղութներ են հիմնվել Սնյատինում, Չեռնովցիում, Ցազլովեցում (Ցաբլունովկա), խոտինում, Բարում, Զա– մոստիեում (Զամոսծ), XYII դ․՝ Բերեժա– նիում, Զոլոչևում, Ստանիսլավում (այժմ՝ իվանո–Ֆրանկովսկ), Տիսմենիցայում, Գա– լիչում, Սաուդենիցայում, Լիսեցում, ժվա– նեցում, Բրոդիում, Բուչաչում, Հորոդեն– կայում, Դուբրովիցայում (Բարոկ), Պոդ– հայցիում, XVIII դ․՝ Սաաանովում, 6ու– գեֆգրադում, Ռաշկովում, Օբերդինում։ Բացի այդ, հայեր բնակվել են ժիւոոմի– Կամեննց–Պոդոլսկի հայկական եկեղեցին րում, Կանևում, Չերկասիում, Վիննիցա– յում, Ուժգորոդում, Կրեմենեցում և այ– լուր։ Հայերը զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ։ Ունեին ներքին ինքնավարություն՝ իրենց վարչա– կան մարմիններով, քաղաքապետարան՝ մագիստրատ, դատարաններ, որոնք ղե– կավարվում էին Մխիթար Գոշի Դատաս– տանագրքի հիման վրա կազմված և տե– ղական պայմաններին հարմարեցված դա– տաստանագրքով (հայտնի է Լեհահայոց դատաստանագիրք անունով)։ Ինքնավա– րության գլուխ կանգնած էր վույթը (վոյ– տը), որը ղեկավարում էր քաղաքապե– տարանի կամ դատարանի ամբողջ գոր– ծունեությունը։ Հայերը ծավալել են շի– նարարական լայն աշխատանքներ, կա– ռուցել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, ռազմ, ամրություններ, ջըր– մուղներ (որոնցից շատերը պահպանված են ցայսօր), հիմնել են հիվանդանոցներ, ստեղծել գրադարաններ, թատրոն, հայկ․ տպարան ու տպագրություն։ Հայ արհես– տավորները, հատկապես հռչակված էին կաշեգործները (սեկ՝ սաֆյան պատրաս– տող), ոսկերիչ և ասեղնագործ վարպետ– ները, դերձակները, ջուլհակներն ու շի– նարարները, միավորվել են համքարու– թյունների մեջ։ Առանձնապես մեծ էր հայերի դերը առևտրի մեջ։ Լավ ծանոթ լինելով արլ․ երկրներին ու լեզուներին, հայ վաճառականների մենաշնորհն էր Արլ–ի հետ կատարվող առևտուրը։ Հայ վաճառականները Պարսկաստանից, Օսմ․ կայսրությունից, Հնդկաստանից, Եգիպ– տոսից ներմուծում էին գորգ, կերպաս, պերճանքի առարկաներ, զենք, չոր միրգ ու համեմունք, գինի, իսկ արտահանում մահուդե գործվածք, քաթան ևն։ Ուկր․-լեհ․ գաղթավայրերում զարգացել է հայ մշակույթն ու դպրությունը, եղել են բանաստեղծներ, գրողներ, պատմաբան– ներ, բնագետներ, բժիշկներ, նկարիչներ, քանդակագործներ, որոնք զգալի դեր են խաղացել ոչ միայն հայ համայնքների, այլև տվյալ վայրերի մշակութային և գիտ․ կյանքում։ Հայ գրչության կենտրոններում ստեղծված ւցատմություններն ու ժամա– նակագրությունները առատ տեղեկու– թյուններ են հաղորդում նաև այդ վայրե– րում տեղի ունեցած պատմ․ կարևոր իրա– դարձությունների մասին։ Նշանակալից էր հայերի դերը նաև պետ ․-քաղ․ կյանքում։ Հայազգի գործիչ– ները (Կոստանդին կոմս դը Սիրի, Պյոտր Գրիգորովիչ, Քրիստափոր Սերեբկովիչ, Գասպար Շիմանսկի, Բոգդան Գուրդի և ուրիշներ) կատարել են դիվանագիտա– կան հանձնարարություններ, նպաստել հակաթուրք․ ուժերի ակտիվացմանը։ Հա– յերը լայնորեն մասնակցել են ուկր․ և լեհ․ ժողովուրդների ազատագր․ պայքարին, Զապորոժյան սեչում, Ումանում, Չերկա– սիում․ դեռևս XVI դ․ նրանք մտել են կա– զակական զորամիավորումների մեջ և կռվել թուրք–թաթար․ հորդաների դեմ, ոմանք էլ եղել են Բոգդան խմեւնիցկու զոր– քերում։ 1683-ի Վիեննայի ճակատամար– տում թուրքերին ջախջախած Լեհաստանի թագավոր Չան Սոբեսկու բանակում կըռ– վել է շուրջ 5 հզ․ հայ։