Հայերն Արմ․ Ուկրաինայում և Լեհաս– տանում իրենց ազգ․ նկարագիրը պահպա– նեցին երկար ժամանակ, սակայն օտար միջավայրը աստիճանաբար ձուլում U կլանում էր նրանց։ Այդ ընթացքը մեծ չափերի հասավ XVII դ․ հայերի բռնի կաթոլիկացման և օսմ․ հրոսակների ներ– խուժման (1672) ժամանակ հայերի բռնի տեղահանման պատճառով։ Թուրք, տի– րապետությունը (մինչև 1699-ը) սասանեց արդեն զգալիորեն՝ թուլացած գաղութների հիմքերը։ Ամենից երկար հայերը դիմացան Գալիցիայում։ Լվովի հայ կաթոլիկ ար– քեպիսկոպոսությունը գործեց մինչև 1939-ը։ Բերեժանիի հայ գաղութը գործեց մինչև 1940-ական թթ․։ Կուտին միակ վայ– րըն էր, որտեղ հայերենը պահպանվել Էր գրեթե մինչև մեր օրերը։ Հայերի զանգ– վածային գաղթ Ուկրաինա տեղի է ունե– ցել առաջին համաշխարհային պատե– րազմից հետո։ 1918-ից հետո գաղթած հա– յերի թիվը կազմում էր շուրջ 100 հզ․ մարդ։ Ղրիմ։ Ղրիմը հայերին ծանոթ Էր դեռևս Տիգրան P Մեծի ժամանակներից, սակայն այնտեղ հայերը զանգվածաբար հաստատվել են XI դարից։ XIV–XV դդ․ թերակղզու Կաֆա (Թեոդոսիա), Աուդակ, Սուրխաթ (Ստարի Կրիմ), Կեոզլև (Եվպա– տորիա), Կազարաթ, Ղարասուբազար (Բե– լոգորսկ), Ուկմեշիթ (Աիմֆերոպոլ), Բախ– չիսարայ, Օրա բա զար (Արմյանսկ) ևն բնակավայրերում հայերն իրենց պատկա– ռելի քանակով թաթարներից հետո բըռ– նում էին երկրորդ տեղը։ XV դ․ վերջին քա– ռորդին, երբ Ղրիմում հաստատվեց թուրք տիրապետություն, հայերի թիվը նվազեց։ Հայ համայնքները վերստին աշխուժա– ցան XVIII դ․ վերջին, երբ 1783-ին Ղրիմը միացվեց Ռուսաստանին։ Ղրիմի համայնք– ների վարչատնտ․ և իրավական գործերը վարում էին հայկ․ քաղաքային ռատուշան և հայ կաթոլիկների դատարանը։ Հայերը նշանակաւհ դեր էին կատարում թերա– կւյզա տնտ․ կյանքում, հատկապես սանտ– րում, արհեստագործության և գյուղատըն– տեսության մեջ։ Ղրիմահայ վաճառական– ները իրենց գործունեությունը ծավալում էին ինչպես ռուս, ներքին շուկաներում, այնպես էլ Կովկասի և Թուրքիայի հետ կատարվող սանտրում։ Նրանք Ղրիմ Էին բերում մետաքսյա և բրդյա գործվածքներ, բրինձ, շաքար, ձեթ, սուրճ, պղինձ, իսկ արտահանում բուրդ, կաշի, ալյուր, ցո– րեն, վարսակ և այլ ապրանքներ։ Արհեստներից աչքի էին ընկնում ոսկեր– չությունը, դերձակությունը, կոշկակարու– թյունը, ներկարարությունը ևն։ Հետռե– ֆորմյան (1861) շրջանում հայերն ունեին կաշեգործական, կոշիկի, օճառի, կղմինդ– րի, աղյուսի, մակարոնի և ուրիշ ձեռ– նարկություններ ։Սակայն ղրիմահայերի տնտ․ կյանքում առավել կարևոր էր երկրագործությունը։ Նրանք զբաղվում էին հատկապես այգե– գործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ։ Ղրիմահայերի մեջ կային խոշոր հողատերեր (մինչև 1000 դես․), որոնք մեծ մասամբ ունևոր առևտրականներ Էին։ խոշոր հողատերերի կողքին կային սակավահող և անգամ հո– ղազուրկ հայեր։ Զալթայի հայկա– կան եկեղեցին (ճարա․ Գ, Տեր– Միքելյան) Տնտ, կայուն վիճակը նպաստավոր պայ– մաններ էր ստեղծում հայ հասարակական, մշակութային կյանքի աշխուժացման հա– մար։ Համայնքներում հիմնվել են դպրոց– ներ, տպարան, հրատարակվել գրքեր, հանդեսներ։ Ղրիմահայ առաջին դպրոցը հիմնվել է 1816-ին, Ղարասուբագարում։ 1858-ին բացվել և տասներեքամյա կյանք են ունեցել Թեոդոսիայի խալիբյան վար– ժարանը և տպարանը։ XIX դ․ 2-րդ կե– սին հրատարակվել են «Դաստիարակ* և «Մասյաց աղավնի» պարբերականները։ Ղրիմահայ էին հայ մշակույթի գործիչ– ներ Հ․ Այվազովսկին, Ա․ Սպենդիարյա– նը, Կարա–Մուրզան։ Հյուսիսային Կովկաս։ Հա– յերը Հս․ Կովկասում մշտական բնակու– թյուն են հաստատել X–XI դդ․, իսկ հայկ․ համայնքներ առաջացել են XVI11 դ․ կե– սից։ Օգտվելով Պետրոս I-ի հրամանագրի (1724-ի նոյեմբ․ 10-ի հրամանագրով Հս․ Կովկասում, Մերձկասպյան շրջաններում բնակվող հայերին շնորհվում էին մի շարք արտոնություններ) ընձեռած հնարավո– րություններից՝ Ղզլար ամրոցի հիմնա– դրումից (1735) հետո բավական թվով հա– յեր հասաաավել ենէ այնտեղ, ստեղծել համայնք, կառուցել եկեղեցի։ 1763-ին հայեր հաստատվեցին Մոզդոկ ամրոցում։ XIX դ․ 30-ական թթ․ այնքան է աճել համայնքը, որ կառուցել են 2 եկեղե– ցի։ XVIII դ․ վերջին –XIX դ․ սկզբին հայկ․ համայնքներ են ստեղծվել Ստավրոպո– լում, Դեորգիևսկում, Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար), ավելի ուշ՝ Պյատի– գորսկում, Վլադիկավկազում (այժմ՝ Օր– ջոնիկիձե) և այլուր։ 1839-ին չերքեզահա– յերը հիմնել են Արմավիրը։ 1897-ին Հս․ Կովկասի հայ բնակչության թիվը շուրջ 43 հզ․ Էր։ Երկրամասի խոշոր հայ համայնք՛ները, հանձին սեՓական դատարանների և ծե– րերի խորհրդի, ունեին որոշ ինքնավա– րություն և օգտվում էին առանձնաշնոր– հումներից։ Զբաղվում էին արհեստագոր– ծությամբ, մետաքսագործությամբ, այգե– գործությամբ, մասնավորապես, խաղողա– գործությամբ և գինեգործությամբ։ Հայկ․ այս գաղթավայրերի տնտ․ կյանքում կա– րևոր տեղ ուներ առևտուրը։ Հայերը նշա– նակալի դեր էին կատարում ինչպես Կով– կասի լեռնականների և Ռուսաստանի կենտր․ նահանգների ներքին, այնպես Էլ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կա– տարվող արտաքին առևտրում։ Երկրա– մասի տնտ․ կյանքի զարգացմանը մեծ թափ հաղորդեց 1875-ին Ռոստով–Վլա– դիկավկազ երկաթուղու կառուցումը։ Հիմնվեցին արդ․ ձեռնարկություններ, կազմակերպվեցին առևտր․ տներ։ 1912-ին Արմավիրի հայ արդյունաբերողներին Էր պատկանում 40 մեծ ու փոքր ձեռնարկու– թյուն։ Գրոզնիում հայերի ձեռքին Էր կենտրոնացել գործվածքեղենի առևտուրը և նավթարդյունաբերությունը։ XIX դ․ 40-ական թթ․ հիշյալ գաղթավայ– րերում բացվել են հայկ․ դպրոցներ, որոնց թիվը հետագայում աճել Է․ 1912-ին Հս․ Կովկասի հայաբնակ վայրերում ազգ․ դպրոցների թիվը 34 Էր։ Ստեղծվել են և թատերական խմբեր, արվեստասերների ընկերություններ ևն։ Աստրախան։ Հայերը Աստրախա– նում հաստատվել են դեռևս XVII դ․ սկըզ– բից։ 1746-ին նրանց տրվեց սեփական դատարան կամ ռատհաուզ (վարչական լիազորություններով օժտված) ունենա– լու իրավունք, որն էլ իրականացնում Էր գաղութի ներքին ինքնավարությունը։ Գա– ղութի առաջադեմ գործիչներ Եղիազար Գրիգորյանը, Գրիգոր Կամպանյանը, Օհանի որդի Սարգիսը 1765-ին կազմե– ցին դատաստանագիրք, որը գերազան– ցապես Մխիթար Գոշի Դատաստանագրքի և հայկ․ սովորութային իրավական նոր– մերի հիման վրա էր ստեղծված (հայտնի է «Աստրախանի հայոց դատաստանա– գիրք» կամ «Հայկական դատաստանա– գիրք» անունով)։ XIX դ․ վերջին հայերի թիվը Աստրախանում շուրջ 7,5 հզ․ Էր, XX դ․ սկզբին՝ 8 հզ․, իսկ 1915-ին այն հասավ 15 հզ–ի։ Աստրախանը, հումքի և վաճառահան– ման շուկաների մոտիկության բարե– նպաստ պայմաններում, դարձել էր Ռու– սաստանի մետաքսյա ու բամբակյա գործ– վածքեղենի կարևոր կենտրոն։ Այդ ասպա– րեզում մեծ էր տեղի հայերի դերը, որոնք օգտվում էին պետ․ քւովանավորություԱքւց։ Առաջին մետաքսագործական մանուֆակ– տուրան Աստրախանում հիմնել էին հա– յերը, 1734-ին։ 1804-ին քաղաքի մետաքսա– գործական 25 ֆաբրիկաներից 23-ը, բամ– բակագործական 39 ֆաբրիկայից 36-ը և կաշեգործական 15 ֆաբրիկայից 6-ը պատ– կանում էին հայերին։ Հայերը կարևոր դեր էին կատարում նաև մրգեղենի, ծխա– խոտի, անասունների ու ձկնեղենի սանտ– րում, հաջողությամբ զբաղվում էին Բաք– վից Աստրախան և Վոլգայով դեպի հս․ նավթափոխադրման գործով։ Աստրախանի հայկ․ գաղութը ապրել է հասարակական–քաղ․ ու մշակութային նշանակալից կյանքով։ 1795-ին ռուսա– հայոց հոգևոր առաջնորդ Հովսեփ Ար– ղությանը Աստրախան է տեղափոխել Գ․ խալդարյանի հայկ․ տպարանը, 1810-ին բացվել է Աղաբաբյան դպրոցը (գոյա– տևեց ավելի քան հարյուր տարի), 1816-ին լույս է տեսել «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթը, որը արևելահայերի առա– ջին պարբերականն Էր։ Մ ո ս կ վ ա։ Մոսկվայի հայ գաղութը Ռուսաստանի հին գաղթավայրերից Է։ Հայերի Մոսկվայում լինելու վերաբերյալ հիշատակություններ կան XIV–XV դա– րերից։ Մոսկվայի դերը հայերի կյանքում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/184
Արտաքին տեսք