Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դելու ազգ․ փոքրամասնությունների ունակությունը կապված է պատմ․ տարբեր ժամանակահատվածների, տարբեր երկրներում գոյություն ունեցող պայման– ների յուրահատկության հեա։ Յուրաքան– չյուր երկրում ազգ․ փոքրամասնության գոյավիճակը ենթարկվում է տվյալ երկրի զարգացման ընդհանուր օրինա– չափություններին, և այնտեղ կատարվող բոլոր կարգի փովւոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են գործում նաե ազգ․ փոքրամասնությունների վրա։ Այդպես է նաև հայ սփյուռքում, որի ընդ– հանուր կաոուցվածքում առանձնացվում են երեք հիմնական խմբեր․ Միջին և Մեր– ձավոր Արևելքի երկրների (Իրան, Լի– բանան, Սիրիա, Հորդանան, Իրաք ևն), Եվրոպայի ու Հս․ Ամերիկայի երկրների (Ֆրանսիա, Անգլիա, Կանադա, ԱՄՆ), Հվ․ Ամերիկայի երկրների (Արգենտինա, Ppui- զիլիա, Ուրուգվայ են) հայ համայնքներ։ Նման դասակարգումը, պայմանական լի– նելով հանդերձ, թույլ է տալիս ավելի պարզորոշ ներկայացնել հայ սվւյուռքի ընդհանուր նկարագիրը։

Մինչև 1915-ը Մերձավոր և Մի– ջին Արևելքի երկրներում գոյու– թյուն ունեին փոքրաթիվ հայ գաղութներ (այսպես կոչված՝ «հին հայեր»), որոնք, սակայն, գտնվում էին քայքայման և ձուլման եզրին։ Մեծ եղեռնից հետո այդ գաղութները համալրած հայերը մեծապես նպաստեցին եղած գաղութների վերա– ծննդին, նոր լիցք հաղորդելով դրանց ազ– գապահպան ճիգերին։ Մերձավոր Արևել– քի երկրներում ապաստան գտած հայերի վիճակը սկզբնական շրջանում ծանր էր։ Նրանք ստիպված էին պայքար մղել իրենց գոյությունը պահպանելու համար՝ հաղթահարելով սովը, հիվանդություն– ները ևն։ Հայերի համար կարևոր էր տե– ղի արաբ ժողովրդի ընդհանուր առմամբ բարյացակամ վերաբերմունքը, որը դյու– րացնում էր հայերի սոցիալ–տնտ․ ինքնա– հաստատումը։ Դժվար պայմաններում հայ գաղթականները ձեռնամուխ եղան նոր ազգ․ կենտրոնների ստեղծմանը, զբաղվեցին արհեստներով, մանրածախ սանտրով, այգեգործությամբ ևն։ Տարի– ների ընթացքում հայերը հասան զգալի հաջողությունների տնտ․ ոլորտում, դրա– նով իսկ բարձրացնելով իրենց սոցիալ․ կարգավիճակը։ Դա առավելապես ար– տահայտվեց հետպատերազմյան շրջա– նում։ Հատկապես հատկանշական է հա– յերի ավանդը Լիբանանի, Միրիայի, Իրա– նի տնտ․ զարգացման գործում։

Եթե սկզբնական շրջանում հայ գաղթա– կանների մեջ դժվար էր նկատել սոցիալ․ շերտավորում, ապա հետագայում այն ընդունեց բավական հստակ տեսք։ Մեր– ձավոր և Միջին Արևելքի երկրներում, ինչպես նաև Եգիպտոսում, հայեր կան բո– լոր խավերի կազմում։ Ցայսօր էլ Միրիա– յում, Իրանում, Իրաքում զգալի է հայ գյուղացիության թիվը, ավելի մեծ թվով հայեր զբաղվում են առևտրով (մանրա– ծախ և խոշոր), արհեստներով, իսկ վեր– ջին մի քանի տասնամյակների ընթաց– քում մեծ չափով աճեց հայ մտավորական– ների, ինժեներների, բժիշկների, իրավա– բանների, պետ․ ծառայողների թիվը, կան նաև խոշոր ձեռնարկատերեր, արդյունա– բերողներ։ Հայերը մասնակցեցին այդ երկրների, մասնավորապես՝ Լիբանանի և Սիրիայի, ազգ ․-ազատագր․, հակսփմպեր․ պայքարին։ Հայերի նման դիրքորոշումը ոչ միայն բարձրացրեց նրանց հասարա– կական դերը և կշիռը, այլև հնարավորու– թյուն տվեց առավել գործուն մասնակցու– թյուն ունենալու այդ երկրների քաղ․, տնտ․, մշակութային կյանքին։ Իրանում և Լիբանանում, հայերը լինելով այդ երկըր– ների կրոն, համայնքներից մեկը, իրա– վունք ստացան իրենց մշտական ներկա– յացուցիչներն ունենալ այդ երկրների պառլամենտներում։ Հայերի սոցիալ–քաղ․ և տնտ․ նման կարգավիճակը լայն հնարա– վորություն ընձեռեց նոր մակարդակի վրա կազմակերպելու նաև զուտ ազգ․ գործունեությունը։ Հայերի մեծամասնու– թյունը բնակվում է քաղաքներում (Լիբա– նանում՝ Բեյրութ, Զահլե ևն, Սիրիտյում՝ Դւսմասկոս, Հալեպ, Իրանում՝ Թեհրան, Թավրիգ, Հորդանանում՝ Ամման, Իրա– քում՝ Բաղդադ), որտեղ հստակորեն առանձնանում են հայկ․ թաղամասեր։ Հայերի նման հոծ բնակեցումը ոչ միայն երկրի, այլև մի քաղաքի սահմաններում ստեղծում է բարենպաստ պայմաններ նը– րանց ազգ․ գործունեության համար։ Կա– րևոր նշանակություն ունի հայերի գոր– ծունեությունը նոր սերնդին հայեցի դաս– տիարակություն տալու ուղղությամբ։ Եթե սկզբնական շրջանում նման գործունեու– թյունը դժվարանում էր նյութական միջոց– ների պակասության հետևանքով, ապա համայնքի ընդհանուր տնտ․ բարգավաճ– ման, ինչպես նաև այլ երկրների հայ հա– մայնքների օգնության շնորհիվ հնարա– վոր դարձավ ամենօրյա հայկ․ դպրոցների լայն ցանցի ստեղծումը Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Եգիպտոսում և այլ– ուր։ Ազգապաշտպան կարևոր միջոցներից եղավ նաև այդ երկրներում բազմաթիվ հայկ․ թերթերի ու ամսագրերի հրատա– րակումը (Լիբանանում դրանց թիվը 1970- ական թթ․ հասնում էր 20-ի)։ Այստեղ տար– բեր տարիներին գոյություն ունեին բազ– մաթիվ հայկ․ տպարաններ (Սիրիայում 1918-ից մինչև 1973-ը՝ 29)։ Ազգ․, մշակու– թային, հայրենակցական, բարեգործա– կան, երիտասարդական, կանանց և այլ կազմակերպություններն ստեղծեցին ուրույն հայկ․ մթնոլորտ։ Հայոց լեզուն մեծ մասամբ գործածվում է իբրև հաղոր– դակցման բնական միջոց։ Ձուլման պրո– ցեսին նպաստող ամենաազդու միջոցնե– րից է խառնամուսնությունը (այլ ազգի ներկայացուցիչների հետ)։ Այդ տեսա– կետից Մերձավոր և Միջին Արլ–ի հայ համայնքներն աչքի են ընկնում նման ամուսնությունների բացարձակ սակավու– թյամբ, ինչը հետևանք է տեղի ժողովուրդ– ների և հայերի կրոնական տարբերու– թյան։ Այստեղ նկատելի են ակուլտուրա– ցիայի երևույթներ, այսինքն՝ տեղի ժողո– վուրդների մշակույթի հիմնական հատկա– նիշների յուրացումը (որի կարևոր արտա– հայտություններից է երկլեզվայնությունը) սեփական, մայր մշակույթի հիմնական հատկանիշների պահպանման հետ զուգ– ընթաց։ Բարձր է նաև այդ երկրներում ապրող հայերի ազգ․ ինքնագիտակցու– թյունը։ Պատահական չէ, որ Լիբանանի, Իրանի և Սիրիայի հայ համայնքները հետ– պատերազմյան շրջանում դիտվում են իբրև հայ սվւյուռքի մշակութային կենտ– րոն։ Այդ կոչումը նրանք արդարացնում են ոչ միայն ակտիվ ազգ․ գործունեու– թյամբ իրենց իսկ համայնքների ներսում, այլև մյուս համայնքներին ցույց տված բազմապիսի օգնությամբ՝ հանդիսանալով սփյուռքահայ մտավորականության յու– րատեսակ մի դարբնոց։ 1950-ական թթ․ վերջին այդ աշխարհա– շրջանի հայ համայնքների համար սկըս– վեց մի նոր, դժվարին ժամանակաշըր– ջան, որը պայմանավորված էր նշված երկրներում տեղի ունեցող սոցիալ–քաղ․ շարժումներով։ 1950-ական թթ․ կեսին սկսվեց հայերի արտագաղթ Եգիպտոսից, իսկ հետագայում նաև Սիրիայից, Հորդա– նանից, Լիբանանից, Իրանից։ Դա, ըստ էության, մի նոր վւուլ էր սփյուռքի գոյա– տևման և զարգացման ընդհանուր պատ– մության մեջ, որի հետևանքով սփյուռքա– հայությունը կանգնեց նոր և դժվարին խնդիրների առջև։ Արտագադթող հայերի մեջ մեծ տոկոս է կազմում երիտասարդու– թյունը և ստեղծված իրապայմաններում հայեցի դաստիարակությունն ու ընդհան– րապես ազգ․ գործունեությունը հանդի– պում է մեծ խոչընդոտների։ Սփյուռքի լայն շրջանակներում աճում է մտավախու– թյունը կապված այդ երկրների համայնք– ների քայքայման հետ։ Հնարավոր քայ– քայման խիստ բացասական նշանակու– թյունը հասկանալի է դառնում, եթե հաշվի առնվի, որ արտագաղթած հայերի բա– ցարձակ մեծամասնությունը գնում է դե– պի Արևմուտքի զարգացած երկրները՝ ԱՍՆ, Կանադա, Անգլիա, Շվեդիա և այլուր։ 1915-ից հետո տասնյակ հազարավոր հայեր ապաստան գտան նաև Արմ․ և վ․ր ոպայի և Հս․ Ամերիկայի երկրներում, ուր մինչ այդ արդեն գոյու– թյուն ունեին հայկ․ համայնքներ։ Սփյուռ– քահայ համայնքների ձևավորումը այդ երկրներում բազմազան պատճառներով ընթացավ մեծ դժվարություններով։ Նախ, այդ զարգացած կապիտ․ երկրների ար– տադրական ոյորտում ներգրավվելը պա– հանջում էր համապատասխան մասնա– գիտական որակավորում, իսկ ներգաղ– թած հայերի ճնշող մեծամասնությունը երկրագործներ էին, և, նրանք, բնականա– բար, ստիպված էին սկզբնական շրջանում կատարել որակավորում չպահանջող ծանր ու ցածր վարձատրվող աշխատանք։ Աշխատող հայերի մեծ մասն ընդգրկված էր մետաղագործական, կաշվի, մեխ․ և այլ արտադրություններում։ Դյուղտտըն– տեսության ոլորտը Փակ էր հայերի հա– մար ազատ հողատարածությունների բա– ցակայության և օտարազգիների նկատ– մամբ տեղի գյուղական միջավայրի ընդ– հանուր առմամբ բացասական վերաբեր– մունքի պատճառով։ Այդ տեսակետից բա– ցառություն էր ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նա– հանգը (մասնավորապես՝ Սան վոքին հո– վիտը), ուր հայերը օգտվեցին եղած հնա– րաւխրությաններից և զգալի հաջողու– թյունների հասան այդ շրջանի գյուղա– տնտեսության զարգացման գործում։ Այդ